դեր է խաղացել 1781-ին Գր․ Խալդարյանի հայկ․ տպարանի հիմնադրումը Պետերբուրգում։ Ռուսահայ գործիչների ջանքերով XVIII դ․ վերջին ռուս. հրատարակվեցին մի շարք հայ․ ստեղծագործություններ, որոնց նպատակն էր ծանոթացնել ռուսներին հայկ․ իրականությանը, հայ եկեղեցու դավանանքին և հայ ժողովրդի ազատագր․ ձգտումներին։ Այսպես, 1786-ին Վառլամ Վահանովի թարգմանությամբ հրատարակվում է «Հորդորակը» և Մովսես Խորենացու «Հայոց պատմության» վերջնամասը, 1799-ին ռուս. լույս է տեսնում Հովսեփ Արղությանի «Հայոց եկեղեցու քրիստոնեական հավատի դավանանքը» Մ․ Մ․ Սպերանսկու խմբագրությամբ, իսկ 1788-ին հրատարակված Գր․ Խալդարյանի «Գիրք որ կոչի շառավիղ լեզուագիտութեան» հայ–ռուս բառարանի վերջում զետեղված էր Ներսես Շնորհալու «Հաւատով խոստովանիմ»-ի ռուս. թարգմանությունը։ Հայերին ռուսերեն և ռուսներին հայերեն սովորեցնելու նպատակ էր հետապնդում 1788-ին հրատարակված Կլեոպատրա Սարաֆյանի «Գիրք որ կոչի բանալի գիտության» ինքնուսույցը։ Ռուս ընթերցողին XVIII դ․ երկրորդ կեսի հայ իրականությանը ծանոթացնելու գործում մեծ դեր է խաղացել Հ․ Արարատյանի 1813-ի ռուս. հրատարակած գիրքը՝ «Հարություն Արարատյանի կյանքը» վերտառությամբ։ 1811-ին Հ․Հովհաննիսյանի թարգմանությամբ Պետերբուրգում լույս տեսավ Գ․ Խուրովի «Հայաստանում կատարված հիշարժան դեպքերի պատմությունը»։ 1831-ին Մոսկվայում լույս տեսան Մ․ Գլինկայի «Նկարագիր գաղթականութեան հայոց ի Պարսկաստանէ ի Ռուսաստան», 1832–33, «Հայ ժողովրդի պատմության տեսություն» երկու մասից կազմված աշխատությունները, որոնք մեծ դեր խաղացին ռուս ընթերցողին հայ ժողովրդի պատմ․ անցյալին ծանոթացնելու գործում։ Ս․ Գլինկայի անմիջական մասնակցությամբ կազմվեց եռահատոր «Հայ ժողովրդի պատմության տեսությանը վերաբերող փաստաթղթերի ժողովածուն» (Մ․, 1833–38), ինչպես նաև «Հայ հին տարեգիրներից վերցված երկու չափածո վիպակները», որոնցում շեշտված է հայ ազգ․–ազատագր․ շարժման ռուս. կողմնորոշումը։ Մյուս կողմից, Հայաստանը և նրա պատմ․ անցյալը հետաքրքրություն են առաջ բերում ռուս գրողների մոտ, որի վկայությունն են Ս․ Մետրոպոլսկու «Մտքեր Հայաստանի մասին» (1813) պոեմը, Ա․ Ս․ Գրիբոյեդովի «Ռադամիստ և Զենոբիա» անավարտ ողբերգությունը՝ գրված հայոց պատմության մոտիվներով, Դ․ Դավիդովի Հայաստանին նվիրված բանաստեղծությունը ևն։
1815-ին Լազարյան ճեմարանի հիմնադրումը և XIX դարակեսին Ռուսաստանում հայկ․ պարբերական մամուլի երեվան գալը մեծապես նպաստեցին հայ–ռուս․ գրական կապերի ամրապնդմանը և սերտացմանը։ Լայնորեն սկսում են թարգմանվել և հրատարակվել ռուս գրողների լավագույն ստեղծագործությունները։ 1830–40-ական թթ․ Խ․ Աբովյանը, Մկրտիչ էմինը, Հ․ Համազասպյանը, Գ․ Այվազովսկին ընդարձակ թարգմանություններ են կատարում Ն․ Կարամզինի, Գ․ Դերժավինի, Մ․ Լոմոնոսովի, Ի․ Կռիլովի, Ի․ Դմիտրիևի, Վ․ ժուկովսկու, Ա․ Պուշկինի, Մ․ Լերմոնտովի, Ե․ Բարյատինսկու, Ն․ Գնեդիչի ստեղծագործություններից։ Այս պարագան խիստ նպաստավոր ազդեցություն ունեցավ արևելահայ նոր գրականության զարգացման վրա։
Ռուս–հայ․ գրական կապերի ամրապնդմանը մեծ չափով օժանդակեց «Հյուսիսափայլ» ամսագիրը, որի էջերում տպագրվեցին Կարամզինի, Լերմոնտովի և այլ ռուս գրողների երկերի թարգմանությունները, որ կատարել էին Հ․ Բերբերյանը, Մ․ Սադաթյանը և ուրիշներ։ Հատկապես կարեվոր դեր է խաղացել ռուս հեղափոխական–դեմոկրատական միտքը հայ իրականության մեջ պատվաստելու գործում Մ․ Նալբանդյանը, որը և ռուս հեղափոխական դեմոկրատների գաղափարների հենքի վրա դրեց հայ հեղափոխական–դեմոկրատական գրականագիտական և գեղագիտության հիմքերը։
1860-ական թվականներից արևելահայ քաղաքացիական պոեզիայի ձևավորման և զարգացման վրա մեծ ազդեցություն է ունեցել Ն․ Նեկրասովի ստեղծագործությունը, որի բանաստեղծությունների առաջին թարգմանիչներից է եղել Ռ․ Պատկանյանը, հետագայում՝ Ա․ Ծատուրյանը։ Հայ դրամատուրգիայի վրա (Գ․ Սունդուկյան) զգալի է եղել Ն․ Գոգոլի և Ա․ Օստրովսկու բարերար ազդեցությունը։ XIX դ․ վերջին ավելի են ընդլայնվում ռուս–հայ գրական կապերը, թարգմանվում են ռուս գրողների գրեթե բոլոր կարևոր գործերը։
XIX դ․ վերջից իր հերթին ուժեղանում է ռուս հասարակայնության հետաքրքրությունը հայ գրականության նկատմամբ։ Այդ գործում մեծ է Ցու․ Ա․ Վեսելովսկու դերը, որի ջանքերով 1894-ին ռուս, լույս տեսավ «Հայ արձակագիրներ» ժողովածուի առաջին հատորը (երկրորդ հատորը այրվեց գրաքննչության կողմից), որտեղ զետեղված են Խ․ Աբովյանի, Պ․ Պռոշյանի, Ռ․ Պատկանյանի, Րաֆֆու, Ղ․ Աղայանի, Հ․ Պարոնյանի և այլոց ստեղծագործությունները։ Ցու․ Վեսելովսկու ջանքերով էր, որ 1906-ին լույս տեսավ «Հայկական քնար» անթոլոգիան, որն ընդգրկում է Ռ․ Պատկանյանի, Հ․ Հովհաննիսյանի, Հ․ Թումանյանի, Ա․ Իսահակյանի, Ղ․ Ալիշանի, Ա․ Չոպանյանի բանաստեղծությունները՝ Ցու․ Վեսելովսկու, Ի․ Բունինի, Կ․ Բալմոնտի և այլոց թարգմանությամբ։ Կարևոր նշանակություն ունեն նաև Ցու․ Վեսելովսկու գրականագիտական հետազոտությունները արևելահայ գրականության վերաբերյալ։ XX դ․ սկզբի ռուս–հայ գրական կապերի զարգացման գործում անգնահատելի է Վ․ Բրյուսովի ավանդը։ Նրա ջանքերով 1916- ին, հայ ժողովրդի համար ողբերգական ժամանակաշրջանում, հրատարակվեց «Հայաստանի պոեզիան» անթոլոգիան, որտեղ տեղ գտան նաև նրա կատարած թարգմանությունները հայ միջնադարյան և նոր պոեզիայի ներկայացուցիչների ստեղծագործություններից։ Նույն՝ 1916-ին Մ․ Գորկու խմբագրությամբ լույս տեսավ «Հայ գրականության ժողովածուն», որի նպատակն էր ռուս և համաշխարհային հասարակայնությանը ներկայացնել հայ գրականությունը։ Այս ժամանակաշրջանում մեծ է եղել հայ մշակույթի պրոպագանդման գործում ռուս բանաստեղծ Ս․ Դորոդեցկու դերը, որի հրապարակախոսական, արձակ և չափածո ստեղծագործությունները տոգորված են խոր սիրով դեպի Հայաստանը և հայ ժողովուրդը։ 1880–90-ական թվականներից ռուս–հայ գրական կապերը թևակոխել են ռուս գրականության քննադատական իմաստավորման և նրա գաղափարակագեղարվեստական հարստության հիմնավոր ուսումնասիրման շրջան։ Հատկապես ուշադրություն է դարձվել Ա․ Գրիբոյեդովի, Ա․ Պուշկինի, Մ․ Լերմոնտովի, Ի․ Գոնչարովի, Լ․ Տոլստոյի ստեղծագործության արժեքավորմանը։ Այս, ինչպես նաև հայ գրականության նշանավոր ներկայացուցիչների կողմից ռուս գրականության լավագույն երկերի շարունակվող թարգմանությունը բարերար ազդեցություն է ունեցել արևելահայ գրականության հետագա զարգացման վրա։ Հոկտեմբերյան սոցիալիստական մեծ հեղափոխությունից հետո ռուս–հայ գրական կապերը թևակոխեցին մի նոր փուլ՝ երկկողմանի փոխազդեցությունների և փոխհարստացման փուլը։ Ռուս գրականության հետ բազմակողմանի կապեր են ունեցել Ե․ Չարենցը, Ա․ Իսահակյանը, Դ․ Դեմիրճյանը, Ստ․ Զորյանը, Ա․ Բակունցը, Ն․ Զարյանը և ուրիշներ։ Սովետահայ և բազմազգ սովետական գրականությունների ստեղծման և զարգացման ընթացքում հայ և ռուս գրողների միջև ստեղծագործական առնչությունները մշտական և գործուն բնույթ են կրել։ Պետ․ մակարդակի է բարձրացել թարգմանական գործը՝ ինչպես դասական, այնպես էլ ժամանակակից հեղինակների։ Ինչպես ռուս, այնպես էլ հայ սովետական գրողների երկերը մատուցվում են համապատասխան լեզուներով և փոխադարձաբար հարստացնում միմյանց։ Ռուս և հայ գրական կապերի ամրապնդման գործում մեծ դեր են խաղացել Ա․ Ֆադեևը, Ն․ Տիխոնովը, Ա․ Սուրկովը, Մ․ Դուդինը և ուրիշներ, իսկ հայ գրականության նվաճումները ռուս ընթերցողին են ներկայացրել հայտնի թարգմանիչներ Ս․ Շերվինսկին, Վ․ Զվյագինցևան, Մ․ Պետրովիխը, Գ․ Նաումը, Ե․ Նիկոլաևսկայան և այլք։
ՌՍՖՍՀ և ՀՍՍՀ, ռուս և հայ մշակույթների փոխհարստացմանը մեծապես նպաստում են պարբերաբար կազմակերպվող ազգ․ տասնօրյակները, համաժողովները, գրական օրերը, կլոր սեղանները, հոբելյանական տոնակատարությունները, որոնք տեղի են ունենում Մոսկվայում, Երևանում և ՌՍՖՍՀ այլ քաղաքներում։ 1979-ից Հայաստանի գրողների միության նախաձեռնությամբ Երևանում նշվում է Թարգմանչաց տոնը, որը, ըստ էության, սովետական բազմազգ գրականության տոնի է վերածվում։
Գրականագիտական աշխատություններում հետազոտվում է զույգ գրականությունների փոխառնչությունների նոր