Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 10.djvu/70

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրման կարիք չունի

պրոցեսը, բացահայտվում է ռուս–հայ գրական կապերի զարգացման ամբողջ պատմությունը, ուսումնասիրվում են ինչպես առանձին գրողների ստեղծագործական առնչությունները, այնպես էլ մեթոդների, ժանրերի, ոճերի ձևավորումն ու զարգացումը, տիպաբանական ընդհանրություններն ու հարաբերակցությունները։ Ռուս և հայ գրականությունների, ՀՍՍՀ և ՌՍՖՍՀ գրական կապերը գնալով ընդլայնվում և խորանում են։

XII․ ճարտարապետությունը և կերպարվեստը

ՌՍՖՍՀ տարածքում արվեստի հնագույն հուշարձանները վերաբերում են հին քարի դարին, երբ ստեղծվել են գետնատան տիպի կացարաններ, ժայռապատկերներ, քարե և ոսկրե փոքրաչափ քանդակներ։ Նոր քարի դարի ժամանակաշրջանում ի հայտ են եկել վերգետնյա, այդ թվում՝ ցցաշեն կառույցներ, փայտե և խեցե զարդապատ կահ–կարասի, էնեոլիթի և բրոնզի դարաշրջանում՝ գերանակապ կառույցներ, դամբարանաբլրային թաղումներ, քարե մոնումենտալ քանդակներ, բրոնզաձույլ զարդապատ կերտվածքներ (զենք, արձանիկներ ևն)։ Մ․թ․ա․ VIII – VII դդ․ կառուցվել են պատնեշով, հաճախ ցցապատնեշով շրջափակված բնակավայրեր, ստեղծվել խոշոր գերեզմանաբլուրներ, ոսկյա, փայտե, թաղիքե կերտվածքներ, «կենդանապատկերային ոճի» նախշեր։ Մ․թ․ I հազարամյակում գեղարվեստական մշակույթի ընթացքի հիմնական ուղղությունները կապված են ալանների ցեղային միության (VIII–IX դդ․ քարե ամրություններ, I–IX դդ․ «բազմագույն ոճի» զարդարանքներ), խազարական խաքանության (VII–X դդ․), Կամա–Վոլգյան Բուլղարիայի (X–XV դդ)․ և այլ ցեղային միավորումների ու վաղ շրջանի պետ․ կազմավորումների հետ։ X դարից ՌՍՖՍՀ եվրոպ․ մասի անտառային գոտում բնակություն են հաստատել արևելա–սլավոն․ ցեղերը, որոնք կառուցել են կիսագնդաձև գերեզմանաբլուրներ, քաղաքներ, շրջանաձև սրբարաններ (Պերին՝ Նովգորոդի մոտ)։ IX –X դդ․ ձևավորվել է նաև հին ռուս, քաղաքային մշակույթը։ X դ․–XIII դ․ կեսին զարգացվել և հարստացվել են Բյուզանդիայից ու հվ․ սլավոններից փոխառնված քարի շինարվեստը, մոնումենտալ գեղանկարչության, սրբանկարչության, գրքի մանրանկարչության արվեստը (Սոֆիայի տաճարը Կիևում, խճանկարներով և որմնանկարներով, XI դ․)։ Ֆեոդ, մասնատվածության դարաշրջանում (XII –XIII դդ․) աճել է տեղական գեղարվեստական դպրոցների դերը․ Նովգորոդի դպրոցում ստեղծվել է պաշտամունքային կառույցների յուրօրինակ տիպ (Գեորգինյան տաճարը Նովգորոդում, XII դ․ ևն), գեղանկարչության խստաշունչ–Էպիկական ոճ, Վլադիմիր–Սուզդալյան դպրոցում՝ սպիտակ քարից նրբակերտ շենքեր (Աստվածածնի եկեղեցին Ներլ գետի ափին, 1165)։

Մոնղոլա–թաթար․ ներխուժման պատճառով ընդհատված հին ռուս․ արվեստի զարգացումը XIII դ․ վերջից շարունակվել է որպես ինքնուրույն ռուս․ գեղարվեստական մշակույթի ձևավորման պրոցես, որը ընթանում էր ուկր․ և բելոռուսական արվեստի կազմավորմանը զուգահեռ։

XIII դ․ վերջին XV դ․ սկզբին կրկին ծաղկում է ապրել Նովգորոդի արվեստը, որտեղ մշակվել է որմերի եռատերև կամ ճակտոնաձև ավարտով տաճարի նոր տիպ, բարձրագույն մակարդակի է հասել որմնանկարչությունն ու սրբանկարչությունը։ Սեփական արտահայտչամիջոցների որոնումներ են կատարվել Պսկովի, Տվերի, Ռոստովի, Ցարոսլավլի ճարտ–յան և գեղանկարչության բնագավառում։ XIV– XV դդ․, Մոսկվայի շուրջ ռուս․ հողերի միավորման ընթացքում, առաջատար է դարձել Մոսկվայի դպրոցը, որի սպիտակ քարից շինարվեստը զարգացել է Վլադիմիր–Սուզղալյան դպրոցի ավանդույթների հիման վրա։ XV դ․ 2-րդ կեսին, Մոսկվա հրավիրված իտալ․ վարպետների համագործակցության շնորհիվ, ընդարձակվել և 18 աշտարակներով պատրաստվելլ է Մոսկվայի Կրեմլը (տես Կրեմլ մոսկովյան), կազմավորվել է կրեմլյան տաճարների անսամբլը։ XVI դ․ ռուս․ ճարտ–յան մեջ ստեղծվել է գմբեթի վրանաձև ծածկով տաճարի նոր տիպ (Համբարձման եկեղեցին Կոլոմենսկոյեում), մեծ թափ է առել ամրոցների (Տուլա, Սմոլենսկ և այլուր) և մենաստանների շինարարությունը։ Ինքնատիպ ձևերը զարգացել են աշխարհիկ և պաշտամունքային փայտի ճարտ–յան մեջ։ XIV–XV դդ․ սահմանագիծը Մոսկվայում նշանավորվել է գեղանկարչության ծաղկումով, որ կապված է Ֆեոֆան Գրեկի, Դանիիլ Չյոռնիի և, հատկապես, Անդրեյ Ռուբլյովի անունների հետ։ XV դ․ վերջին–XVI դ․ սկզբին նրա ստեղծագործության շատ ավանդույթներ շարունակվել են Դիոնիսիի ստեղծագործություններում։ XVI դ․ գեղանկարչության մեջ գերակշռում է այլաբանական խրատականության ձգտումը, փորձեր են արվել սրբանկարչությունը կապել իրական պատմությանը (Կազանի գրավման առթիվ ստեղծված «Մարտնչող եկեղեցի» սրբապատկերը)։ XVI–XVII դդ․ սահմանագծում կազմավորվել է սրբանկարչության նուրբ–մանրանկարչական ստրոգոնովյան դպրոցը։ XVII դ․ հվ–ում և Սիբիրում կառուցվել են նոր քաղաքներ, ընդարձակվել են հները։ Քաղաքների կառուցապատման մեջ աճել է քարե շինությունների թիվը։ XVII դ․ կեսի եկեղեցիներին բնորոշ է ճակատների «նախշավոր»՝ հախճաղյուսով, ձևավոր շարվածքով ևն հարդարանքը։ «Նարիշկինյան ոճի» (XVII դ․ վերջ) կառույցների ճարտ–յան մեջ հասունացել են նոր ժամանակների շինարվեստի նախադրյալներ։ XVII դ․ մոնումենտալ գեղանկարչության մեջ հստակ նշմարվել է վառ դեկորատիվության, սրբանկարչության մեջ՝ պատկերի լուսաստվերային և տարածական մեկնաբանման (Ս․ Ուշակով) ձգտումը, ի հայտ է եկել դիմանկարի ժանրը՝ աարսունան։ Միջին դարերի ընթացքում ինքնատիպ ձևեր են կազմավորվել Պովոլժիեի, Բաշկիրիայի, Հս․ Կովկասի ժողովուրդների ճարտ–յան և արվեստի մեջ։ XVII–XVIII դդ․ սահմանագծում ռուս․ մշակույթի մեջ վճռական անցում է կատարվել նոր ժամանակների արվեստին․ գերակշռել են ստեղծագործության աշխարհիկ ձևերն ու տեսակները, ընդլայնվել կապերը Արմ․ Եվրոպայի հետ։ XVIII դ․ սկզբից ճարտ–յան մեջ տարածվել է բարոկկոն, որն առանձնապես լիաշունչ է արտացոլվել XVIII դ․ կեսի պալատաշինության մեջ (Վ․ Վ․ Ռասարելիի և այլոց գործերը)։ 1760–70-ական թթ․ անցումը կլասիցիզմին նշանավորվել է քաղաքաշինության ծաղկմամբ, հասարակական և բնակելի կառույցների ճարտ– յան զարգացմամբ (Ա․ Ռինալդիի, Վ․ Ի․ Բաժենովի, Ջ․ Կվարենգիի, Մ․ Ֆ․ Կազակովի և այլոց ստեղծագործությունը), նոր, քնարականությամբ ներթափանցված բնույթ է ստացել մերձքաղաքային պալատների ճարտարապետությունը (Կվարենգիի, Ռինալդիի, Չ․ Կամերոնի և այլոց կառույցները)։ XIX դ․ 1-ին տասնամյակներում կլասիցիստական քաղաքաշինական միջոցառումները արդեն սկսել են զարգանալ ամպիրի հանդիսավոր–լակոնիկ ձևերով, կենտրոնացվել են քաղաքային խոշոր անսամբլներ և համալիրներ ստեղծելու վրա (Ա․ Ն․ Վորոնիխինի, ժ․ Թոմա դը Թոմոնի, Ա․ Դ․ Զախարովի, Կ․ Ի․ Ռոսիի կառույցները Պետերբուրգում, Ի․ Օ․ Բովեի, Դ․ Ի․ Զիլյարդիի, Ա․ Դ․ Դրիգորեի շինությունները Մոսկվայում)։ XIX դ․ կեսին ճարտարապետությունը ճգնաժամ է ապրել և նշանակալի չափով կորցրել քաղաքացիական պաթոսը։ XVIII դ․ գեղանկարչության մեջ առաջին պլան են մղվել ստեղծագործության աշխարհիկ տեսակներն ու ձևերը․ առանձնապես էական նշանակություն է տրվել մարդու կերպարին, որ արտացոլվել է ռուս․ առաջին դիմանկարիչների (Ա․ Մ․ Մատվեե, Ի․ Ն․ Նիկիտին), 1720–1740-ական թթ․ հանդիսավոր (Լ․ Կարավակ), XVIII դ․ կեսի միամիտ–քնարական (Ի․ Ցա․ Վիշնյակով, Ի․ Պ․ Արգունով, Ա․ Ն․ Անտրոպով) դիմանկարներում։ XVIII դ․ 2-րդ կեսի դիմանկարային արվեստի նվաճումները կապված են գեղանկարիչներ Ֆ․ Ս․ Ռոկոտովի, Դ․ Դ․ Լեիցկու, Վ․ Լ․ Բորովիկովսկու, քանդակագործ Ֆ․ Ի․ Շուբինի գործունեության հետ, ովքեր ձգտել են արտացոլել իրենց բնորդների ներքնաշխարհը ու իրական հատկանիշները։ XVIII դ․ սկսել են զարգանալ պատմ․ երփնագիրը (Ա․ Պ․ Լոսենկո և այլոք), կենցաղային ժանրը (Մ․ Շիբանով, Ի․ Ա․ Երմենյով և ուրիշներ), բնանկարը (Մ․ Մ․ Իվանով, Ս․ Ֆ․ Շչեդրին և ուրիշներ)։ Կլասիցիզմի շրջանը եղել է ռուս․ քանդակագործության բարձրակետերից (Ի․ Պ․ Պրոկոֆեի, Մ․ Ի․ Կոզլովսկու, Ի․ Պ․ Մարտոսի, Ֆ․ Ֆ․ Շչեդրինի, Վ․ Ի․ Դեմուտ–Մալինովսկու և այլոց ստեղծագործությունը)։ Ռուս․ գեղանկարչության մեջ ռոմանտիզմի սկզբնավորումը նախ և առաջ կապված է եղել դիմանկարչության հետ (Օ․ Ա․ Կիպրենսկի, Վ․ Ա․ Տրոպինին, Կ․ Պ․ Բրյուլլովի ուշ շրջանի գործերը)։ Մարդու առօրյան, շրջապատող աշխարհն է պատկերել Ա․ Դ․ Վենեցիանովը, հուզական կերպավորման ռոմանտիկ ձգտումը դրսևորվել է Մ․ Ֆ․ և Ս․ Ֆ․ Շչեդրինների, Մ․ Ի․ Լեբեդեի, Ա․ Ա․ Իվանովի բնանկարներում։ Մարդու, որպես պատմ․ դրամայի հերոսի մասին ռոմանտիկների պատկերացումը