Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 10.djvu/710

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Ալեքսանդրով) կինոնկարները։ 1930- ական թթ․ սկսված կինոլենինապատումը շարունակվել է «Վլադիմիր Իլյիչ Լենին» (1949, ռեժ ․ներ՝ Ռոմ և Վ․ Բելյաև) վավերագրական և «Պատմվածքներ Լենինի մասին» (1957, ռեժ․ ՑուտկԱիչ) գեղարվեստական ֆիլմերով։ Մոսկվայի և Լենինգրադի գիտամասսայական ֆիլմերի ստուդիաների օրինակով ակտիվ աշխատանք են ծավալել նաև Մվերդլովսկի և Կիեի ստուդիաները։ Բարձրացել է մուլտ– ֆիլմերի գեղ․ մակարդակը «Սապատավոր ձիուկը» (1948, ռեժ․ Իվանով–Վանո), «Ալվան ծաղիկ» (1952, ռեժ․ Լ․ Կ․ Ատամանով) են։ 1950-ական թթ․ մեծացել է գեղ․, վավերագրական, գիտահանրաֆիլմերի թողարկումը,

ՌՍՖՍՏ–ում և այլ հանրապետություններում սկսվել է ստուդիաների վերակառուցումը, կինոստուդիաներ են կառուցվել Լիտվայում, Լատվիայում, էստոնիայում, ինչպես և Մոլդավիայում, Կիրգիգիայում, որոնք նախկինում չունեին սեփական կինոարտադրություն։ Թեմատիկայով և ժանրերով ավելի բազմազան է դարձել Ուկրաինայի, Բելոռուսիայի, Վրաստանի, Տայաստանի, Ադրբեջանի, Թուրքմենստանի, Տաջիկստանի, Ղազախստանի, Ուզբեկաոանի կինոստեղծագործությունը։ 1950-ական թթ․, ավագ սերնդի հետ, ստեղծագործել են նաև երիտասարդ կինեմատոգրաֆիստները, գլխավորապես՝ Կինեմատոգրաֆիայի համամիութենական պետական ինստիտուտի բարձրագույն սցենարական (1960-ից) և ռեժիսորական (1966-ից) դասընթացների շրջանավարտները, ռեժիսորներ՝ Թ․ Աբուլաձեն, Ա․ Ալովը, Շ․ Այմանովը, Վ․ Բասովը, Ռ․ Բիկովը, Ս․ Բոնդարչուկը, Լ․ Դայդայը, Գ․ Դանելիան, Վ․ ժալակյավիչյուսը, Մ․ Խուցիևը, ու․ Կարա– սիկը, Լ* Կուլիջանովը, Ա․ Միտտան, Վ․ Նաումովը, Վ․ Շուկշինը, Ռ․ Չխեիձեն, Գ․ Չուխրայը, է․ Ռյազանովը, Ցա․ Սեգելը, Վ․ ՍԱույրհնԱ, Ի․ ՏալանկինԱ, Յու․ ՕզեբովԱ, Լ․Ֆայզիևըե ուրիշներ, սցենարիստներ Վ․ Եժովը, Ցոլ․ Նագիբինը, Ի․ Օլշանսկին և ուրիշներ, օպերատորներ ԻԳրիցյուսը, Վ․ Դերբենյովը, Լ․ Կալաշնիկովը, Վ․ Ցուսովը, Մ․ Պիլիխինան, Վ․ Շումսկին, Ս․ Ուրուսեսկին և ուրիշներ։ Բարձրարվեստ դերակատարումներով հանդես են եկել՝ Լ․ Աբաշիձեն, Շ․ Այմանովը, Ն․ Արինբասարովան, Վ․ Արտմանեն, Դ․ Բանիոնիսը, Ա․ Բատալովը, Ս․ Բոնդարչուկը, Մ․ Բուլգակովան, Ռ․ Բիկովը, Մ․ Գլուգսկին, Լ․ Դուրչենկոն, Ա․ Դեմիդովան, Տ․ Դորոնինան, Ե․ Եվստիգնեեը, Օ․ Եֆրեմովը, Ս․ Զաքարիաձեն, Ե․ Լեոնովը, Մ․ ճիաուրելին, Ն․ Մորդյուկովան, Վ․ Շուկշինը, ի․ Չուրիկովան, Լ․ Չուրսինան, Մ․ Ռիսկուլովը, Ի․ Սավինան, Տ․ Սամոյլովան, Ի․ Սմոկտունովսկին, Օ․ Ստրիժենովը, Մ․ Վոլոդինան, Վ․ Տիխոնովը, Մ․ Ուլյանովը, Ե․ Ուրբանսկին և ուրիշներ։ 1960-ական թթ․ սկզբին խոշոր կինոստուդիաներում ստեղծվել են ստեղծագործական միավորդւմներ։ Ավելացել է գունավոր կինոնկարների թողարկումը, ներդրվել է լայն էկրանը, կինոհամայնապատկերը և ստերեոհնչյունը։ 1961-ին թողարկվել է սովետական առաջին լայնֆորմատ ֆիլմը («հրավառ տարիների պատմությունը», ըստ Դովժենկոյի, ռեժ․ Ցու․ Սոլնցեա)։ 1960-70-ական թվականների լավագույն ֆիլմերից են «Խաղաղություն նորելուկին» (1961, ռեժ․-ներ՝ Ալով և Նաումով), «Իվանի մանկությունը» (1962), «Զինվորի հայրը» (1965, ռեժ․ Չխեիձե), «Ոչ ոք չէր ուզում մեռնել» (1966, ռեժ․ ժալակյավիչյուս), «Իսկ արշալույսներն այստեղ խաղաղ են․․․» (1972, ռեժ․ Ռոստոցկի), «Ազատագրում» (4 սերիա, 1970–71, ռեժ․ Օզերով) են։ Կենտրոնական տեղ են գրավել ժամանակակից իրականությանը նվիրված կինոնկարները՝ «Տասարակ պատմություն» (1960, ռեժ․ Ցոլ․ Եգորով), «Սերյոժա» (1960, ռեժ․ Դանելիա), «Տարվա ինն օրը» (1962, ռեժ․ Ռոմ), «Ես քսան տարեկան եմ» (1965, ռեժ․ Խուցիև), «Նախագահը» (1965, ռեժ․ Ա․ Սալտիկով), «Տերեաթափ» (1967, ռեժ․ Օ․ Իոսելիանի), «Քո ժամանակակիցը» (1968, ռեժ․ Ռայզման), «Տարսը» (1971, Խ․ Նառլիե), «Կարմիր բռինչ» (1974, ռեժ․ Շուկշին), «Երկրային սեր» (1974, ռեժ․ Ե․ Մատվեե), «Կարմիր խնձոր» (1975, ռեժ․ Տ․ Օկեե), «Պարգևատրում» (1975, ռեժ․ Մ․ Միքայելյան), «Ձայն եմ խնդրում» (1978, ռեժ․ Գ․ Պանֆիլով) են։ Այդ շրջանի սովետական կինոյի հասունության մասին են վկայում նաև հեղափոխությանը և քաղաքացիական պատերազմին նվիրված ֆիլմերը։ Կինոլենինապատումում կարեոր ներդրում էին՝ «Կապույտ տետր» (1963, ռեժ․ Կուլիջանով), «Լենինը Լեհաստանում» (1966, ռեժ․ Ցուտկեիչ), Մ․ Դոնսկոյի երկպատումը՝ «Մոր սիրտը» (1966), «Մոր հավատարմությունը» (1967), «Տուլիսի 6-ը» (1968, ռեժ․ Ցոլ․ Կարասիկ) են։ Բազմաթիվ կինոնկարների գրական աղբյուր են ծառայել ինչպես սովետական, այնպես էլ արտասահմանյան գրականության հայտնի ստեղծագործություններ «Լավատեսական ողբերգություն» (ըստ Վիշնասկու, 1963, ռեժ․ Ս․ Սամսոնով), «Վսպք» (ըստ Մ․ Բուլգակովի 1971, ռեժ․ Ալով և Նաումով), «Շնիկով տիկինը» (ըստ Չեխովի, 1960, ռեժ․ Խեյֆից), «Տամլետ» (1964), «Լիր արքա» (ըստ Շեքսպիրի, 1971, ռեժ․ Կոզինցե), «Պատերազմ է խաղաղություն» (ըստ Լ․ Տոլստոյի, 1966- 1967, ռեժ․ Բոնդարչուկ), «Կարամազով եղբայրներ» (ըստ Դոստոեսկու, 1968, 1–3 սերիա, ռեժ․ Պիրե) են։ Սովետական կինոկատակերգության լավագույն ավանդույթները հարստացվել են «Զգուշացիր ավտոմեքենայից» (1966, ռեժ․ Ռյազանով), «Կովկասի գերուհին» (1967, ռեժ․ Գայդայ) և այլ ֆիլմերով։ Կատարելագործվել է մուլտիպլիկացիայի արվեստը։ Մոսկվայի, Կիևի, Թբիլիսիի, Տալլինի և այլ կինոստուդիաներ տարեկան թողարկում են 30-ից ավելի մուլտֆիլմ․ լավագույններից են «Բոնիֆացիի արձակուրդները» (1965, ռեժ․ Ֆ․ Խիարուկ), «Բրեմենյան երաժիշտները» (1969, ռեժ․ Ի․ Կովա– լևսկայա), «Դե սպասիր» (1969–80, 1 – 13 թողարկում, ռեժ․ Վ․ Կոտյոնոչկին) ևն։ Ակնառու հաջողությունների է հասել վավերագրական «Լենինի ձեռագիրը», «Կուսակցության դրոշը» և «Լենին։ Վերջին Էջերը» եռապատումը (1960–63, ռեժ․ Ֆ․ Տյապկին), «Սովորական ֆաշիզմ» (1965, ռեժ․ Ռոմ), «Սեծ հայրենականը» (1965, ռեժ․-ներ՝ Ռ․ Կարմեն, Ի․ Վենժեր), «Գրենադա, Դրենադա, իմ Գրենադա․․․» (1967, հեղինակներ՝ Կարմեն, Կ․ Սիմոնով) են և հեռուստատեսային «Գարնան տասնյոթ ակնթարթը» (1972, ռեժ․ Տ․ Լիոզնովա), «Կարմիրը և սևը» (ըստ Ստենդալի, 1976, ռեժ․ Գերասիմով), «Ինչպես Էր կոփվում պողպատը» (ըստ Ն․ Օստրովսկու, 1973, ռեժ․ Ռ․ Մաշչենկո) ևն կինոն։ ՄՄԿԿ ԿԿ «Աովետական կինեմատոգրաֆիայի հետագա զարգացման միջոցառումների մասին» և ՍՄԿԿ XXV ու XXVI համագումարների որոշումները նոր ուղիներ են բացել կինոարվեստի վերելքի, եղբայրական հանրապետությունների կինեմատոգրաֆիաների փոխհարստացման, կոմունիստ, շինարարությունում և ժողովրդի հոգեկան կյանքում կինոյի դերի ուժեղացման համար։ Ստեղծվել են արդիական թեմաներով «Նպատակի ընտրություն» (1976, ռեժ․ Տալանկին), «Միմինո» (1978, ռեժ․ Դանելիա), «Տացի համը» (1979, ռեժ․ Ա․ Աախարով), «Մոսկվան արցունքներին չի հավատում» (1980, ռեժ․ Վ․ Մենշով), «Ոսկե աշուն» (1981, ռեժ․ Տ․ Օկեե), ինչպես և հայրենական մեծ պատերազմին «Ազատության զինվորները» (1977, ռեժ․ Օզերով), «Թեհրան–43» (1981 ,ռեժ․-ներ՝ Ալով և Նաումով), «Փաստ» (1981, ռեժ․ Ա․ Գրիկյավիչուս), խաղաղությանը «Կենտավրոսներ» (1979, ռեժ․ ժալակյավիչյուս) են նվիրված կինոստեղծագործություններ։ հաջողությամբ Էկրանավորվել են հայրենական և արտասահմանյան գրականության մի շարք երկեր «Լեգենդ Տիլի մասին» (ըստ Շ․ դե Կոստերի, 1977, ռեժ․-ներ՝ Ալով և Նաումով), «Թափառախումբը հեռանում է դեպի երկինք» (ըստ Գորկու, 1976, ռեժ․ Է․ Լոտյանու), «Սե ականջ Սպիտակ Բիմը» (ըստ Գ․ Տրոեպոլսկու, 1977, ռեժ․ Ռոստոցկի)։ Մի շարք ֆիլմեր նվիրվել են ՍՄՄ ժողովուրդների պատմությանը՝ «Աիբիրիաղա» (1979, ռեժ․ ՄիխալկովԿոնչալովսկի), «Ասք Սիավուշի մասին» (1976, ռեժ․ Բ․ Կիմյագարով), «Նահապետը» (ռեժ․ Տ․ Մալյան), «Երկունք» (ռեժ․Ֆ․Դովլաթյան), երկուսն Էլ՝ 1977, ևն։ հեռուստատեսային նշանակալից ֆիլմերից է «Կարլ Մարքս։ Երիտասարդ տարիները» (1980, ռեժ․ Կուլիջանով)։ Վավերագրական կինոյի նվաճումներից են՝«Պատմվածք կոմունիստի մասին» (1978, ռեժ․ Ի․ Բեսարաբով, Ա․ Կոչետկով), «Մեծ հայրենականը» (20 սերիա, 1978, Կարմենի ղեկավարությամբ) ևն։ Մեծ հաջողությունների են հասել մուլտֆիլմերի ռեժիսորները՝ Խիարուկը («Ֆիլմ, ֆիլմ, ֆիլմ», Վիննի Պուխի մասին եռապատումը են), Ցու․ Նորշտեյնը։ Առավել նշանավոր գիտահանրամատչելի ֆիլմերից՝ են «Կենդանի բջջի առեղծվածները» (ռեժ․ Վ․ Չիգինսկի), «Գենետիկան և մենք» (ռեժ․ Ե․ Սաքանյան, երկուսն Էլ՝ 1979) են։ Աովետական կինոարվեստը իմպեր․ պրոպագանդայի դեմ մղվող գաղափարական սուր պայքարում մասսայական և գործնական զենք Է, ամբողջ աշխարհի մարդկությանը համոզիչ պատմում է զարգացած սոցիալիզմի երկրի նվաճումների,