Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 10.djvu/711

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

լիաո․ կարգերի առավելությունների, սովետական հասարակության հումանիզմի և ինտերնացիոնալիզմի մասին։ Այն բարերար ազդեցություն է գործում համաշխարհային կինեմատոգրաֆիայի առաջնթացի վրա․ նրա նվաճումները անմիջականորեն ազդել են իտալ․ նեոռեալիզմի ձևավորման, սոցիալիստ․, ինչպես և նոր զարգացող երկրների ազգ․ կինեմատոգրաֆիայի կազմավորման վրա, նպաստել զարգացած կապիտ․ երկրների կինոարվեստում սոցիալ․ խնդրի վերհանմանը։ Համաշխարհային ճանաչում է գտել սովետական կինոյի դասականներ Ս․ էյզենշտեյնի, Վ․ Պուդովկինի, Ա․ Դովժենկոյի, Զ․ վերտովի տեսական ժառանգությունը։ Հենվելով այդ ավանդույթների վրա՝ հաջողությամբ զարգանում է սովե– տական կինոգիտությունը (տես Կինոգիտություն բաժինը)։ Սովետական կինոյի գործիչները միավդրված են ՍՍՀՄ կինեմատոգրաֆիստների միությունում (տես Ստեղծագործական միություններ բաժինը)։ Սովետական լավագույն ֆիլմերը Եվրոպայի, Ասիայի, Ամերիկայի, Աֆրիկայի երկրների միջազգային փառատոներում արժանանում են մրցանակների և պարգևների։ Սովետական Միությունում անց են կացվում Համամիութենական կինոփառատոն (1958-ից), Միջազգային կինոփառատոն Մոսկվայում (1935, 1959-ից 2 տարին մեկ անգամ), Մպորտային ֆիլմերի համամիութենական կինոփառատոն (1966-ից), Ասիայի, Աֆրիկայի (1968-ից) և Լատ․ Ամերիկայի (1976-ից) երկրների միջազգային կինոփառատոն Տաշքենդում ևն։ Թողարկվում են սովետական և այլ երկրների կինոստուդիաների համատեղ ստեղծած ֆիլմեր։ Գեղ․, վավերագրական ֆիլմեր նկարահանում են բոլոր միութենական հանրապետությունները։ 1980-ին թողարկվել է 135 գեղարվեստական, 31 փաստավավերագրական, 11 գիտահանրամատչելի, շուրջ 100 հեռուստատեսային, 1300-ից ավելի կարճամետրաժ ֆիլմ։ Տարեկան թողարկվում է 50-ից ավելի պարբերական կինոժուռնալ։ Սովետական կինեմատոգրաֆիան իր գոյության տարիներին թողարկել է (1980-ը ներառյալ) 5000-ից ավելի գեղարվեստական ֆիլմ։ Կինեմատոգրաֆիայի ստեղծագործական, ղեկավար և տեխն․ կադրեր են պատրաստում Կինեմատոգրաֆիայի համամիութենական պետ․ (Մոսկվա), Լենինգրադի թատրոնի, երաժշտության և կինեմատոգրաֆիայի, Լենինգրադի կինոինժեներների ինստ–ները, միութենական և ինքնավար հանրապետությունների թատերական ինստ–ների կինոյի բաժինները, ինչպես և կինոտեխնիկումները։ ՍՍՀՄ–ում գործում են (1980) գեղ․, փաստավավերագրական, գիտահանրամատչելի ֆիլմերի 89 կինոստուդիա, 152 հզ․ ավելի կինոսարքավորում (125 հզ․ գյուղական վայրերում), բացի այդ՝ 77 հզ․ ձրի ցուցադրմամբ կինոսարքավորում (դպրոցներում ևն)։ Կինոհանդիսականների թիվը տարեկան անցնում է 4 մլրդ–ից։ Պատկերազարդումը տես 624–625-րդ էջերի միջև՝ ներդիրում, աղյուսակներ XIX-XXIV և 672–673-րդ էջերի միջև՝ ներդիրում։ Հասարակական կազմակերպություններ։ Ստեղծագործական միություններ Հասարակական կազմակերպություններ Արտասահմանյան և երկրների հետ բարեկամ ու թյան և մշակ ու թային կապի սովետական ընկերությունների մ ի ու թ յ ու ն (PUQU), ՍՍՀՄ և արտասահմանյան ժողովուրդների բարեկամության, փոխըմբռնման և մշակութային գործունեության զարգացմանն ու ամրապնդմանը նպաստող կազմակերպությունների կամավոր միավորում։ Հիմնադրվել է 1958-ին (1925–58-ին՝ Արտասահմանյան երկրների հետ մշակութային կապերի համամիութենական ընկերություն՝ ՄԿՀԸ)։ Միավորում է (1982) տարբեր երկրների հետ բարեկամության 80 ասոցիացիա ու ընկերություն, 14 հանրապետական ընկերություն, գիտության տարբեր բնագավառների 13 ասոցիացիա ու սեկցիա, ինչպես նաև սովետական և արտասահմանյան քաղաքների կապերի ասոցիացիաները։ Միության գործունեությանը մասնակցում է ավելի քան 50 մլն մարդ։ Կապերի մեջ է 141 երկրի կազմակերպությունների ու գործիչների հետ։ Պարգևատրվել է ժողովուրդների բարեկամության շքանշանով (1974)։ Խաղաղ ու թյան պաշտպան ու թյան սովետական կ ո մ ի տ և (ԽՊՍԿ), գլխավորում է խաղաղության կողմնակիցների շարժումը ՍՍՀՄ–ում։ Ստեղծվել է 1949-ին։ Կոորդինացնում է միութենական հանրապետությունների, մարզերի, երկրամասերի և խոշոր քաղաքների կոմիտեների աշխատանքը, համագործակցում արտասահմանյան 118 երկրի խաղաղության կողմնակիցների կազմակերպությունների հետ։ Պարգևատրվել է ժողովուրդների բարեկամության շքանշանով (1974)։ Եվրոպական անվտանգության և համագործակցության սովետական երկրների հետ համերաշխության սովետական կոմիտե (ԱԱԵՀԱԿ), կոորդինացնում է հանուն ազգ․ անկախության, գաղութատիրության ու ռասիստական վարչակարգերի վերացման համար Ասիայի ու Աֆրիկայի ժողովուրդների պայքարի հետ համերաշխության շարժումը ՍՍՀՄ–ում։ Ստեղծվել է 1956-ին (մինչև 1958-ը Ասիայի երկրների հետ համերաշխության սովետական կոմիտե)։ Պարգևատրվել է ժողովուրդների բարեկամության շքանշանով (1976)։ ՄԱԿ–ին աջակցող ասոցիացիաս Ա Հ Մ–ում, ստեղծվել է 1956-ին, խաղաղության ու անվտանգության պահպանման ու ամրապնդման ուղղությամբ ՄԱԿ–ի սկզբունքներն ու խնդիրները պրոպագանդելու համար։ Ասոցիացիայի անդամ են ՍՍՀՄ ԳԱ, ՍՍՀՄ ՄԳԱ, ՍՍՀՄ «Գիտելիք» ընկերությունը, ՀԱՄԿԽ, Մոսկվայի պետ․ համալսարանը և այլ հիմնարկներ։ Ասոցիացիայի կենտր․ վարչությունը ՄԱԿ–ին աջակցող ասոցիացիաների համաշխարհ․ ֆեդերացիայի անդամ է։ Սովետական կանանց կոմիտե (ՍԿԿ), ստեղծվել է 1956-ին (1941–56-ին՝ սովետական կանանց հակաֆաշիստ․ կոմիտե)։ Նպատակն է խաղաղության և ժողովուրդների անվտանգության համար պայքարում համագործակցել կանանց արտասահմանյան կազմակերպությունների հետ, պաշտպանել կանանց ու երեխաների իրավունքները։ 1945-ից Կանանց միջազգային դեմոկրատական ֆեդերացիայի անդամ է, կապերի մեջ է 120 երկրի ավելի քան 250 կազմակերպության հետ։ Պարգևատրվել է ժողովուրդների բարեկամության շքանշանով (1973)։ ՍՍՀՄ երիտասարդական կազմակերպ ու թյ ու նների կոմիտե (ԵԿԿ), ստեղծվել է 1956-ին (1941–56-ին՝ Սովետական երիտասարդության հակաֆաշիստ, կոմիտե)։ Հիմնական նպատակն է արտասահմանյան երիտասարդության հետ համագործակցությունը։ Միավորում է սովետական երիտասարդական, հասարակական (սպորտային, մշակութային ևն) երիտասարդության շրջանում աշխատանքներ կատարող կազմակերպությունները։ Կոորդինացնում է միութենական հանրապետությունների ԵԿԿ–ների գործունեությունը։ Կազմակերպում է միջազգային երիտասարդական միջոցառումներ ՍԱՀՄ–ում, ապահովում սովետական երիտասարդության ներկայացուցիչների մասնակցությունը արտասահմանյան միջազգային միջոցառումներին։ Մշտական կապեր ունի արտասահմանյան ավելի քան 1350 կազմակերպության հետ։ Պատերազմի վետերանների սովետական կոմիտե (ՊՎՍԿ), ստեղծվել է 1956-ին։ Միավորում է զինված ուժերում, պարտիզանական ստորաբաժանումներում, ընդհատակյա և այլ կազմակերպություններում սովետական պետության պաշտպանությանը ակտիվորեն մասնակցած ՍՍՀՄ քաղաքացիներին։ Կապերի մեջ է Նախկին ճակատայինների համաշխարհային ֆեդերացիայի և միջազգային այլ կազմակերպությունների հետ։ Պարգևատրվել է Հայրե– նական պատերազմի 1-ին աստիճանի շքանշանով (1975)։ Համամիութենական գիտական ընկերություններ, ստեղծվում են ըստ գիտության բնագավառների, միութենական հանրապետություններում՝ ընկերություններ կամ բաժանմունքներ, ինքնավար հանրապետություններում, երկրամասերում, մարզերում, քաղաքներում՝ մասնաճյուղեր կամ բաժանմունքներ։ 1980-ին ՍՍՀՄ ԳԱ–ին առնթեր եղել է 23 գիտ․ ընկերություն։ Ունեն իրենց հրատարակությունը։ Հնագույններից է Աշխարհագրական ընկերությունը (հիմն, է 1938-ին՝ 1845-ին ստեղծված ռուս, աշխարհագրական ընկերության հիմքի վրա, ավելի քան 36 հզ․ անդամ, 560 կոլեկտիվ անդամ)։