Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 10.djvu/713

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

թթ․ սկզբից միութենական հանրապետություններում ստեղծվել են ինքնուրույն թատեր․ ընկերությունները (առաջինը Հայկ․ ՍՍՀ–ում, 1940-ին)։ Պարգևատրվել է Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանով (1977)։

X․ Կրոնը և եկեղեցին Սովետական երկրում կրոնի և եկեղեցու կանոնադրությունը սահմանվել է ՌՍՖՍՀ ԺԿԽ–ի 1918-ի հունվ․ 20-ի (փետր․ 2-ի) դեկրետով, ըստ որի եկեղեցին բաժանվել է պետությունից (տես Եկեղեցու բաժանումը պետությունից) և դպրոցը՝ եկեղեցուց (տես Դպրոցի բաժանումը եկեղեցուց)։ ՍՍՀՄ սահմանադրությամբ և օրենսդրական այլ ակտերով բոլոր քաղաքացիների համար երաշխավորվում է խղճի ազատություն, այսինքն՝ ցանկացած կրոն դավանելու կամ չդավանելու, կրոն, պաշտամունքներ կատարելու կամ աթեիստական պրոպագանդա տանելու իրավունք։ Արգելվում է կրոն, հավատալիքների առնչությամբ թշնամանք և ատելություն հրահրելը, հավատացյալների որևէ խտրականությունը։

Շնորհիվ սոցիալիզմի հաղթանակի, գիտատեխ․ հեղափոխության զարգացման և ընդհանուր կրթ․ մակարդակի բարձրացման ՍՍՀՄ բնակչության մեծամասնությունը ազատագրվել է կրոն, մնացուկներից։ ՍՍՀՄ տարածքում գոյատևում են քրիստոնեությունը, մահմեդականությունը, բուդդայականությունը (հատկապես չամայականությունը) և եկեղեց․ ու դավանաբանական որոշ մանր խմբեր։ Առավել տարածվածը քրիստոնեությունն է, որն ունի 10-ից ավելի ինքնուրույն եկեղեցիներ, մի շարք դավանություններ և բազմաթիվ աղանդներ։ Ամենախոշոր եկեղեց․ կազմակերպությունը Ռուս ուղղափառ եկեղեցին է, որը ղեկավարում է Մոսկվայի և համայն Ռուսիո պատրիարքը (1971-ից՝ Պիմենը, աթոռանիստը՝ Մոսկվայում)։

Վրաց ուղղափառ եկեղեցին ղեկավարում է կաթողիկոս–պատրիարքը (1972-ից՝ Դավիթ V, աթոռանիստը՝ Թբիլիսիում)։ Հայաստանյայց Առա քեչա կան եկեղեցին միավորում է ՍՍՀՄ–ում և սփյուռքում ապրող հայ հավատացյալների եկեղեց․ առաջնորդությունները։ Այն գլխավորում է Ամենայն Հայոց կաթողիկոսը (1955-ից՝ Վազգեն Ա, աթոռանիստը՝ էջմիածնում)։ Հռոմեական–կաթոլիկական եկեղեցին ունի զանազան տիպի միավորումներ Լիտվայում, Լատվիայում, Անդրկարպատներում, ինչպես նաև միութենական այլ հանրապետություններում։
Գործում են նաև աուգսբուրգյան դավանության ավետարանական–լյութերական (Մերձբալթիկայում), ավետարանական քրիստոնյա–բապտիստների, ավետարանական–ռեֆորմատական (Լիտվ ․ՍՍՀ–ում), մեթոդիստական (էստոն․ Ս․ՍՀ–ում) և ռեֆորմատական (կալվինական) (Անդրկարպատյան մարզում) եկեղեցիներ, ինչպես նաև հին ռուս, (դուխոբորներ, մոլոկաններ ևն), բողոքական տիպի (7-րդ օրվա ադվենտիստներ, հիսունականներ ևն) և այլ աղանդներ։
Իսլամը տարածված է Միջին Ասիայում, Ղազախ․ ՍՍՀ–ում, Անդրկովկասում, Հս․ Կովկասում, ՌԱՖԱՀ մի շարք շրջաններում (սուննիներ) և Ադրբ․ ՄՍՀ–ում (շիաներ)։ 

Բուդդայականությունը տարածված է Բուրյաթական, Տուվայի, Կալմիկ․ ԻՍՍՀ–ներում, Իրկուտսկի և Չիտայի մարզերում ։Հուդայականությունը տարածված է հիմնականում հրեա բնակչության շրջանում։ Կրոն, սինկրետիզմը պահպանվում է Սիբիրի և Հեռավոր Արևելքի որոշ շրջաններում։

Կրոն, միավորումները և դրանց կենտրոնները գործում են ինքնուրույն, ըստ իրենց կանոնական պահանջների, սովորույթների և դավանաբանության՝ հաշվի առնելով պաշտամունքի մասին սովետական օրենսդրության պահանջները։ Աովետական պետությունը կրոն, համայնքներին անվճար տրամադրում է աղոթատներ և գույք, որոնք ժող․ ունեցվածք են։ Կրոնի նկատմամբ սովետական պետության քաղաքականությունը իրականացնելու նպատակով ստեղծվել է ԱԱՀՄ Մինիստրների խորհրդին առընթեր եկեղեցու գործերի խորհուրդ։
Կոմունիստական կուսակցությունը կրոն. գաղափարախոսությունը համարում է հակագիտական և հավատացյալների գիտակցությունը կրոն․ նախապաշարմունքներից ազատագրելու և ՍՍՀՄ–ի բնակչությանը գիտ․ մատերիալիստական աշխարհայացքով դաստիարակելու նպատակով պրոպագանդում է գիտ․ աթեիզմ։ ՍՄԿԿ մշտապես պահանջում է, որպեսզի հակակրոն․ աշխատանքը տարվի բացառապես համոզելու և բացատրելու մեթոդով, առանց հավատացյալների կրոն, զգացմունքները վիրավորելու և իրավունքները սահմանափակելու։ 

XI․ Միութենական հանրապետությունները

Ռուսաստանի Սովետական Ֆեդերատիվ Սոցիալիստական Հանրապետություն Ռուսաստանի Սովետական Ֆեդերատիվ Սոցիալիստական Հանրապետությունը (ՌՍՖՍՀ) զբաղեցնում է Եվրոպայի արլ․, Ասիայի հս․ մասերը։ Այն սահմանակից է Նորվեգիային, Ֆինլանդիային (Հս–Արմ․), Լեհաստանին (Արմ․), Չինաստանին, ՄԺՀ–ին և ԿԺԴՀ–ին (Հվ–Արլ․)։ Հս–ում ՌՍՖՍՀ ափերը ողողում են Հս․ սառուցյալ օվկիանոսի (Բարենցի, Սպիտակ, Կաբայի, Լապտևների, Արևելա–Սիբիրական, Չուկոտյան ծովեր), արլ–ում՝ Խաղաղ օվկիանոսի (Բերինգի, Օխոտի, ճապոնական ծովեր), արմ–ում և հվ–արմ–ում՝ 

Ատւանտյան օվկիանոսի (Բալթիկ, Աև, Ազովի և Կասպից ծովեր) ջրերը։ Տարածքով, բնակչության թվով ԱՍՀՄ ամենախոշոր և ամենաբազմազգ հանրապետությունն է։ Տարածքը՝ 17075,4 հզ․ կմ², բնակչությունը՝ 142108 հզ․ մարդ (1 հունվ․, 1984)։ Ազգ․ կազմը (1979 թ․ մարդահամարով, հզ․ մարդ), ռուսներ՝ 113522, թաթարներ՝ 5011, ուկրաինացիներ՝ 3658, չուվաշներ՝ 1690, Դաղստանի ժողովուրդներ՝ 1402, բաշկիրներ՝ 1291, մորդվաներ՝ 1111, բելոռուսներ՝ 1052, գերմանացիներ՝ 791, չեչեններ՝ 712, հրեաներ՝ 701, ուդմուրտներ՝ 686, մարիացիներ՝ 600, ղազախներ՝ 518, կոմի և կոմի–պերմյակներ՝ 466, հայեր՝ 365, օսեր՝ 352, բուրյաթներ՝ 350, յակուտներ՝ 327, կաբարդիններ՝ 319 և ուրիշներ։ Բնակչության միջին խտությունը 1 կմ² վրա՝ 8,26 մարդ (1 հունվ․, 1984)։ Մայրաքաղաքը՝ Մոսկվա (8546 հզ․ բն․, 1 հունվ․, 1983)։ Խոշորագույն քաղաքները Լենինգրադ (4832 հզ․), Գորկի (1392), Նովոսիբիրսկ (1386), Ավերդլովսկ (1288), Կույբիշև (1251), Չելյաբինսկ (1086), Օմսկ (1094), Պերմ (1048), Ուֆա (1049), Կազան (1039), Դոնի Ռոստով (983), Վոլգոգրադ (969), Սարատով (894), Կրասնոյարսկ (860), Վորոնեժ (841), Յարոսլավլ (623), Կրասնոդար (603), Իժևսկ (983), Իրկուտսկ (590), Վլադիվոստոկ (603), Նովոկուզնեցկ (572), Բառնաուլ (591), Խաբարովսկ (560), Տոլյատի (576), Տուլա (529), Պենզա (522), Ուլյանովսկ (524), Օրենբուրգ (513) (1984-ին)։ Նոր քաղաքներ (արագ աճող)․ Մագնիտոգորսկ (413), Մուրմանսկ (394), Տյումեն (372), Բրեժնև (345), Կոմսոմոլսկ (274), Անգարսկ (245), Բրաասկ (222), Վոլժսկի (220), Նորիլսկ (184), Սիկսփվկար (180), Նիժնեկամսկ (143), Սալավաթ (142), Նախոդկա (139), Նիժնեվարտովսկ (134), Օտարի Օսկոլ (130), Մագադան (128), Վոլգոդոնսկ (126), Նովոկույբիշևսկ (110 հզ․ մարդ, 1 հունվ․, 1981)։

ՌՍՖՍՀ կազմում են․ 16 ինքնավար հանրապետություն (Բաշկիրական, Բուրյաթական, Դաղստանի, Թաթարական, Կաբարդինա–Բալկարական, Կալմիկական, Կարելական, Կոմի, Հյուսիս–Օսեթական, Մարիական, Մորդվական, Յակուտական, Չեչենա–Ինգուշական, Չուվաշական, Տոլվայի, Ուդմուրտական), 5 ինքնավար մարզ (Ադըղեական, Լեռնային Ալթայի, Խակասական, Կարաչաևա–Չերքեզական, Հրեական), 6 երկրամաս, 49 մարզ և 10 ինքնավար օկրուգ։ ՌՍՖՍՀ բաժանված է 10 խոշոր տնտ․ շրջանների (Հս․-Արմ․, Կենտր․, Վոլգա–Վյատկայի, Կենտր․ Սևահողային, Մերձվոլգյան, Հս․ Կովկասի, Ուրալի, Արմ․–Սիբիրական, Արլ․-Սիբիրական, Հեռավոր–Արևելյան)։ Հանրապետությունն ունի 1813 շրջան, 1018 քաղաք և 2131 քտա (1983)։ ՌՍՖՍՀ կազմավորվել է 1917-ի հոկտ․ 25 (նոյեմբ․ 7-ին), իրավաբանորեն՝ 1918-ի հունվ․ 10-18(23- 31)-ին, Սովետների համառուսաստանյան III համագումարում։ 1918–20-ին հեղափոխական ժողովուրդը ջախջախեց սպիտակգվարդիականներին և ինտերվենտներին։ 1922-ի դեկտ․ 30-ին ՍՍՀՄ Սովետների I համագումարը հռչակեց ՍՍՀՄ կազմավորումը, ուր ՌՍՖՍՀ–ի հետ միասին մտան Ուկր․ ՍԱՀ, Բել․ ՍՍՀ, և ԱՍՖՍՀ։ ՍՄԿԿ ղեկավարությամբ իրականացված երկրի ինդուստրացման, գյուղատնտեսության կոլեկտիվացման, կուլտուրական հեղափոխության շնորհիվ հանրապետությունում հիմնականում կառուցվեց սոցիալիստ․ հասարակարգ։ Հայրենական մեծ պատերազմի ժամանակ (1941–45) գերմանա–ֆաշիստ․ զորքերը օկուպացրին ՌՍՖՍՀ տարածքի մի մասը, որտեղ ծավալվեց պարտիզանական համաժող․ շարժումը։ Ուրալը, Սիբիրը, Մերձվոլգյան շրջանները դարձան ռազմ, արտադրության հիմնական բազաներ։ Հաղթանակից հետո ՌՍՖՍՀ բոլոր ժողովուրդները