Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 10.djvu/718

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Գյուղատնտեսական համախառն արտադրանքը 1980-ին 1940-ի համեմատությամբ աճել է 1,9 անգամ։ 1980-ին գյուղատնտնտեսության մեջ աշխատում էր 117,2 հզ․ տրակտոր (1940-ին՝ 10,4 հզ․), 27,4 հզ․ կոմբայն (1940-ին՝ 1,7 հզ․), 72,3 հզ․ բեռնատար ավտոմեքենա (1940-ին՝ 6,1 հզ․)։ Գյուղատնտեսական ընդհանուր հողատարածությունը 9․6 մլն հա է, որից ցանքսերը՝ 6,2 մլն հա, խոտհարքները՝ 1,5 մլն հա, արոտավայրերը՝ 1,8 մլն հա։ 1980-ին գյուղատնտեսության համախառն արտադրանքի մեջ դաշտավարության բաժինը 39% է, անասնապահությունը (մանրամասն տվյալները տես աղյուսակներ 2, 3, 4-ում)՝ 61%։ Զարգանում է գազանաբուծությունը (աղվեսներ, ազնվաքիս, ճահճակուղբ), մեղվաբուծությունը և ջրամբարային ձկնաբուծությունը։

Երկաթուղիների ընդհանուր երկարությունը 5,51 հզ․ կմ է (1980), ավտոճանապարհներինը՝ 46,1 հզ․ կմ, որից 36,7 հզ–ը՝ կոշտ ծածկով, ջրային ուղիներինը՝ 3,9 հզ․ կմ, խողովակաշարերինը՝ 2 հզ․ կմ, գագամուղներինը՝ մոտ 1,5 հզ․ կմ (1975)։

ԲՍՍՀ բնակչության կենսամակարդակն անշեղորեն աճում է։ Ազգային եկամուտը 1980-ին 1970-ի համեմատությամբ ավելացել է 1,9 անգամ, ապրանքաշրջանառությունը 1940-ի 524 մլն–ի դիմաց 1980-ին կազմել է 9909 մլն ռուբլի, ավանդների գումարը խնայդրամարկղներում՝ 1940-ի 17 մլն–ից 1980-ին կազմել է 6347 մլն ռ․։ 1980-ի վերջին բնակելի ֆոնդը քաղաքներում կազմել է 72,4 մլն մ² ընդհանուր մաակերես։ 1897-ի մարդահամարով 9–49 տարիքի մարդկանց մեջ գրագիտության տոկոսը կազմել է 32%։ 1914/15 ուսուցողական տարում եղել է 7,7 հզ․ հանրակրթական դպրոց, 489 հզ․ սովորող, մի քանի ուսուցչական սեմինարիա, մանկավարժ, դասընթաց, տեխնիկումի դպրոց, 3 ուսուցչական ինստիտուտ։ Սովետական կարգերի հաստատումից հետո ստեղծվել է ազգային դպրոց: 1979-ի մարդահամարով գրագիտության տոկոսը հասել է 99,9-ի։ 1980-ին նախադպրոցական հիմնարկներում դաստիարակվում Էր 488 հզ․ երեխա։ 1982/83 ուսումնական տարում 6․6 հզ․ հանրակրթական դպրոցներում սովորել է 1,5 մլն աշակերտ, 229 պրոֆ– տեխհաստատություններում՝ 149,1 հզ․ սովորող, 138 միջնակարգ մասնագիտական ուս․ հաստատություններում՝ 162,1 հզ․, 38 բուհերում՝ 182,2 հզ․ ուսանող։ ԲՍՍՀ խոշորագույն բուհերն են Բելոռուսա– կան համալսարանը, պոլիտեխն․, ռադիո– տեխն․ և բժշկ, ինստ–ները։ Հանրապետության գիտ․ կենտրոնը ԲՍՍՀ ԳԱ Է։ 1980-ին եղել է 38,1 հզ․ գիտատեխնիկական աշխատող։ Զգալի զարգացում է ապրել մշակութային հաստատությունների ցանցը։ 1983-ի հունվ․ 1-ին ԲՍՍՀ–ում կար 16 թատրոն, աշխատում էր 7,1 հզ․ կինոսարք, 6,4 հզ․ ակումբ։ Խոշորագույն գրադարաններն են Վ․ Ի․ Լենինի անվ․ պետ․ գրադարանը (հիմնվել է 1922-ին, 1979-ին ուներ 5,7 մլն գիրք, ամսագիր են), ԲՍՍՀ ԳԱ ՅԱ. Կոլասի անվ․ ֆունդամենտալ գրադարանը (մոտ 2 մլն գիրք և ամսագիր)։ 1983-ին գործել է 6,9 հզ․ մասսայական գրադարան՝ 94,7 մլն օրինակ գիրք ու ամսագրով, 72 թանգարան։ 1982-ին լույս է տեսել 2923 անուն գիրք (այդ թվում՝ 370 անուն բելոռուսերեն) 44,73 մլն օրինակ տպաքանակով (1940-ին 772 անուն՝ 10370 հզ․ օրինակ տպաքանակով)։ Հրատարակվել է 112 անուն ամսագիր՝ 35,55 մլն տպաքանակով, որից 31 անունը (30,0 մլն տպաքանակով)՝ բելոռուսերեն, 206 թերթ՝ 784,65 մլն օրինակ տարեկան տպաքանակով։ Բելոռուս, հեռագրական գործակալությունը գործում է 1931-ից։ Հանրապետական գրապալատը հիմնվել է 1922-ին։ Առաջին ռադիոհաղորդումները տրվել են Մինսկում, 1925-ին, հեռուստատեսայինները՝ 1956-ին։ ԲՍՍՀ ռադիոն և հեռուստատեսությունը հաղորդումները վարում են բելոռուսերեն և ռուսաց լեզուներով։ 1983-ի հունվ․ 1-ին ԲՍՍՀ–ում կար 873 հիվանդանոց՝ 124,2 հզ․ մահճակալով (1940-ին՝ 514 հիվանդանոց՝ 29,6 հզ․ մահճակալով)։ Աշխատել է 37,3 հզ․ բժիշկ և 94,1 հզ․ միջին բուժաշխատող (1940-ին՝ 5,2 հզ․ բժիշկ և 17,9 հզ․ միջին բուժաշխատող)։

Ուզբեկական Սովետական Սոցիալիստական Հանրապետություն, Ուզբեկ․ ՍՍՀ (Ուզբեկաոան) Գտնվում է Միջին Ասիայի կենտր․ և հս․ մասում։ Հվ–ում սահմանակից է Աֆղանստանին։ Հս–արմ–ում ողողվում Է Արալյան ծովի ջրերով։ Տարածքը՝ 447,4 հզ․ կմ2, բն․ 17496 հզ․ մարդ (1 հունվ․, 1984)։ Ազգ․ կազմը (1979-ի մարդահամարով, հզ․ մարդ), ուզբեկներ՝ 10569, կարակալպակներ՝ 298, ռուսներ՝ 1666, թաթարներ՝ 649, ղազախներ՝ 620, տաջիկներ՝ 595, կորեացիներ՝ 163 և այլք։ Բնակչության միջին խտությունը 1 կմ² վրա 38,1 մարդ (1983)։ Մայրաքաղաքը՝ Տաշքենդ (1985 հզ․ բն․, 1984)։ Խոշոր քաղաքները (հզ․ մարդ)․ Սամարղանդ (515, 1984), Նամանգան (256), Անդիջան (247), Բուխարա (200), Ֆերգանա (188), Կոկանդ (161), Մարգիլան (118)։ Կառուցվել են Նոր քաղաքներ (հզ․ բնակիչ)․ Չիրչիկ (146), Անգրեն (117), Ալմալիկ (109), Նավոի (94), Բեկաբադ (74) են։ Ուզբ․ ՍՍՀ կազմում է Կարակալպակ․ ԻՍՍՀ և 12 մարգ, 156 շրջան։ Ունի 109 քաղաք և 93 քտա։ Սովետական իշխանություն հաստատվել է 1917-ի նոյեմբեր -1918-ի մարտին։ Տարածքի հիմնական մասը մտել է Թուրքեստանի ԻՍՍՀ կազմի մեջ։ 1918–20-ի քաղաքացիական պատերազմի տարիներին կարմիր բանակի օգնությամբ աշխատավորները ջախջախել են սպիտակգվարդիականների և բասմաչների հիմնական ուժերը։ 1921–1922-ին սկսվել է հողաջրային ռեֆորմների անցկացումը։ 1924-ի հոկտ․ 27-ի ազգային–պետ․ սահմանագատմամբ ստեղծվում է Ուզբ․ ՍՍՀ միութենական հանրապետությունը՝ ՍՍՀՄ կազմում։ Կոմկուսակցության ղեկավարությամբ իրականացված ինդուստրացման, գյուղատնտեսության կոլեկտիվացման և կուլտուրական հեղափոխության շնորհիվ Ուզբ․ ՍՍՀ–ում հիմնականում կառուցվել է սոցիալիստ, հասարակարգ։ Հայրենական մեծ պատերազմի տարիներին Ուզբ․ ՍՍՀ աշխատավորները մասնակցել են ֆաշիստական ագրեսիային տրված հակահար– վածին։ 1983-ի հունվ․ 1-ին Ուզբեկստանի կոմկուսակցությունն ուներ 578700 անդամ և 26953 անդամության թեկնածու, Ուզբ․ ԼԿԵՄ շարքերում կար 3171993 անդամ, արհմիություններում՝ 5700000 անդամ։ Ուզբ․ ՍՍՀ ժողովուրդները, սովետական եղբայրական ժողովուրդների ընտանիքում, ետպատերազմյան հնգամյակներում հասան զգալի հաջողությունների կոմունիստական հասարակարգի կառուցման բնագավառում։ Ուզբ․ ՍՍՀ պարգևատրվել է Լենինի երեք (1939, 1956, 1980), Ժողովուրդների բարեկամության (1972) և Հոկտեմբերյան հեղափոխության (1974) շքանշաններով։

Սոցիալիստական շինարարության տարիներին Ուզբեկստանը դարձել է ինդուստրիալ– ագրարային հանրապետություն՝ զարգացող ծանր, ինչպես նաև զարգացած թեթև ու սննդի արդյունաբերությամբ։ ՍՍՀՄ բամբակագործության հզոր բազան Է։ Ուզբ․ ՍՍՀ տնտ․ սերտ կապեր ունի ՍՍՀՄ բոլոր հանրապետությունների հետ։ 1980-ին արդ․ արտադրանքի ծավալը 16 անգամ գերազանցել է 1940-ի և 77 անգամ՝ 1913-ի մակարդակը։ Արդ․ արտադրության առանձին տեսակների թողարկման մասին տես աղյուսակ 1-ի տվյալները։

Էներգետիկայի տնտեսության հիմքը Տաշքենդի, Աիրդարյայի, Նավոիի, Անգրենի ջերմաէլեկտրակայաններն են։ Ամենամեծ հէկը Չարվակինն է։ Վառելիքային բալանսում գլխավորը բնական գազն է, որի արդյունահանման հիմնական շրջանը Բուխարայի մարզն է (Գազլի)։ Արդյունահանվում է նավթ (Ֆերգանայի հովիտ, Բուխարայի մարզ), գորշ ածուխ (Անգրեն)։ Ստեղծված է սև (Բեկաբադ) և գունավոր (Ալմալիկ, Նավոի) մետաղագործություն։ Արտադրվում են նաև սինթետիկ նյութեր, պլաստմասսա, թելեր։ Զարգացած է գյուղատնտեսական, էլեկտրատեխնիկական, տեքստիլ, ճանապարհաշինական և այլ մեքենաշինություն (Տաշքենդ, Սամարղանդ, Անդիջան, Կոկանդ, Չիրչիկ)։ Թեթ(ւ արդյունաբերության առաջատար ճյուղերից են բամբակազտիչ (100-ից ավելի ձեռնարկություն), բամբակե գործվածքեղենի (Տաշքենդ, Բուխարա, Ֆերգանա), մետաքսի (Մարգիլան, Նամանգան) արտադրությունը։ Սննդարդյունաբերությունը ներկայացված է ձեթի, յուղերի, պանրի, կաթի, մսի, գինու, պտուղ–բանջարեղենի պահածոների պատրաստմամբ են պտուղների վերամշակմամբ։ Գյուղատնտեսության համախառն արտադրանքը 1940-ի համեմատությամբ 1980-ին աճել է 4,7 անգամ։ Ուզբեկաոանի դաշտերում աշխատում էր (1980-ին) 157,3 հզ․ տրակտոր, 36,6 հզ․ բամբակահավաք մեքենա, 8,5 հզ․ կոմբայն, 52,6 հզ․ բեռնատար ավտոմեքենա (1940-ից 5,7 անգամ ավելի)։ Գյուղատնտ․ հողերի ընդհանուր տարածքը 1983-ին 26,3 մլն հա էր (Ուզբ․ ՍՍՀ տարածքի 59%–ը), այդ թվում ցանքսեր՝ 4,1 մլն հա, խոտհարքներ՝ 0,1 մլն հա, արոտավայրեր՝ 21,7։ Կարևոր նշանակություն ունի ոռոգումը (1980-ին 3518 հզ․ հա)։ Գլխ․ ջրանցքներն են Ֆերգանայի Մեծ–ը, Ամու–Բուխարայինը, էսկիանխորը, ջրամբարները՝ Կատտակուրգանինը, Հվ․ Սուրխանինը, Չիմկուրգանինը։