1940 | 1970 | 1980 | 1982 | |
---|---|---|---|---|
Էլեկտրաէներգիա, մլրդ կվտ. ժ | 0,5 | 18,3 | 33,9 | 39,0 |
հանքային պարարտանյութեր (100%-ի հաշվով), հզ.տ | 0,3 | 825 | 1291 | - |
Տրակտորներ, հզ.հատ | - | 21,1 | 24,2 | 24,5 |
Տրակտորային կցորդներ, հզ. հատ | - | 38,5 | 37,1 | - |
Բամբակահավաք մեքենաներ, հատ | 5 | 5921 | 9050 | 9850 |
Բամբակացաններ, հզ. հատ | 0,5 | 8,0 | 8,6 | - |
Տրակտորային կուլտուրաներ, հզ. հատ | 1,9 | 20,1 | 19,3 | - |
Կոմպրեսորներ, հատ | - | 2448 | 6889 | - |
Գործող մեքենաներ, հատ | - | 811 | 1704 | - |
Էքսկավատորներ, հատ | - | 1025 | 1505 | 1433 |
Ամբարձիչներ, հատ | - | 871 | 1387 | - |
Հավաքովի երկաթբետոնե կոնստրուկցիաներ, հզ. մ³ | - | 2871 | 4643 | 5320 |
Բամբակ-թել, հզ. տ | 534 | 1384 | 1745 | 1692 |
Մետաքս, հումք, տ | 693 | 1172 | 1711 | - |
Տրիկոտաժե սպիտակեղեն և վերնահագուստ, մլն հատ | 3,5 | 32,4 | 50,9 | 51,8 |
Կոշկեղեն կաշվե, մլն զույգ | 3,8 | 18,4 | 30,4 | 31,5 |
Յուղ բուսական, հզ. տ | 141,7 | 293,6 | 412,3 | - |
Պահածոներ, մլն պայմանական տուփ | 39,3 | 334,1 | 725,2 | 751,0 |
Գինի խաղողի, մլն դկլ | 1,9 | 7,9 | 13,6 | - |
1940 | 1970 | 1980 | 1982 | |
---|---|---|---|---|
Ընդհանուր ցանքատարածությունները, մլն հա | 3036 | 3476 | 3995 | 4089,2 |
հացահատիկային կուլտուրաներ | 1480 | 1160 | 1174 | 3193,6 |
Տեխնիկական կուտուրաներ այդ թվում՝ բամբակ | 1022 | 1741 | 1912 | 1920,6 |
Կարտոֆիլ | 924 | 1709 | 1878 | 1884,5 |
Բանջարեղեն | 23 | 21 | 23 | - |
Բոստանային կուլտուրաներ | 25 | 53 | 104 | - |
Կերային կուլտուրաներ | 39 | 46 | 52 | - |
Համախառն բերքը, հզ. տ | 447 | 452 | 723 | 778,5 |
Բամբակ, հումք | 1386 | 4495 | 6245 | 6002 |
Հացահատիկային կուլտուրաներ | 601 | 980 | 2518 | 2867,8 |
Կարտոֆիլ | 113 | 180 | 239 | - |
Բանջարեղեն | 311 | 781 | 2459 | 2500 |
Բոստանային կուլտուրաներ | 324 | 549 | 1046 | 1000 |
1941 | 1971 | 1982 | |
---|---|---|---|
Խոշոր եղջերավոր անասուններ այդ թվում՝ կով | 1672 | 2907 | 3830,3 |
այդ թվում՝ կով | 622 | 1140 | 1468,8 |
Խոզ | 103 | 296 | 696,4 |
Ոչխար և այծ | 5792 | 7978 | 9509 |
Թռչուններ,մլն | 2,4 | 13,8 | 25,6 |
1940 | 1970 | 1982 | |
---|---|---|---|
Միս (մորթածի հաշվով), հզ. տ | 82 | 208 | 377,6 |
Կաթ, հզ. տ | 451 | 1333 | 2448,3 |
Ձու, մլն հատ | 133 | 860 | 1716,7 |
Բուրդ, հզ. տ | 6,8 | 22 | 23,5 |
Դաշտավատությունը տալիս է գյուղաանտ․ համախառն արտադրանքի արժեքի 73%–ը (1980)։ Ցանքատարածությունների, համախառն բերքի, անասունների գլխաքանակի և մթերքների արտադրության մասին տես 2,3,4 աղյուսակներում։ Գյուղատնտ․ հիմնական ճյուղերն են բամբակագործությունը, պտղաբուծությունը, խաղողագործությունը։ Անասնապահությունը հիմնականում արոտավայրային է։ Գլխ․ բնագավառը կարակուլագործությունն է։ Զարգացած է նաև շերամապահությունը։
Հիմնական տրանսպորտը երկաթուղայինն է (3,42 հզ․ կմ, 1983)։ Ավտոճանապարհները՝ 83,6 հզ․ կմ (1980), այդ թվում կոշտ ծածկով՝ 60,9 հզ․ կմ։ Նավագնացությունը կատարվում է Ամուդարյայով և Արալյան ծովով։ Զարգացած է օդային տրանսպորտը (մի շարք միշազգային երթուղիներ)։ Խոշոր գազամուղներն են՝ Միշին Ասիա–Կենտրոն, Բուխարա– Ուրալ, Բուխարա–Տաշքենդ–Ֆրունզե– Ալմա Աթա գծերը։
Բնակչության կենսամակարդակն աճում է օրավուր։ Ազգ․ եկամուտը 1980-ին 1970-ի համեմատությամբ ավելացել է 1,8 անգամ։ Ապրանքաշրջանառությունը 1940-ի 523 մլն ռուբլուց 1980-ին կազմել է 10333 մլն ռուբլի։ 1897-ին 9–49 տարեկանների 3,6%–ն էր գրագետ, 1979-ին՝ 99,9%–ը։ 1914–15 ուս․ տարում Ուզբեկստանում կար 165 դպրոց՝ 17,5 հզ․ աշակերտով։ Սովետական կարգեր հաստատվելուց հետո հիմք դրվեց ազգային դպրոցին։ 1980-ին նախադպրոցական հիմնարկներում ընդգրկված էր 915 հզ․ երեխա։ 1982–83 ուս․ տարում 9,4 հզ․ հանրակրթական դպրոցում սովորում էր 4,2 մլն աշակերտ, 557 պրոֆտեխուսումնարաններում՝ 246 հզ․է 236 միջնակարգ մասնագիտական ուս․ հաստատություններում՝ 251,5 հզ․ սովորող, 43 բուհերում՝ 288,8 հզ․ ուսանող։ Գիտ․ կենտրոնը Ուզբ․ ՍՍՀ ԳԱ–ն է (գիտ․ աշխատողների թիվը 1980-ին՝ 35,3 հզ․)։ 1983-ին գործում էր 28 թատրոն, 5,3 հզ․ կինոսարք, 4,3 հզ․ ակումբային հիմնարկ։ Ուզբ․ ՍՍՀ խոշորագույն գրադարանը Ա․ Նավոիի անվ․ պետ․ գրադարանն է (4,2 մլն կտոր գիրք և ամսագիր), առկա է 6,9 հզ․ մասսայական գրադարան՝ 59,9 մլն կտոր գիրք և ամսագրով։ Գործում է 36 թանգարան։ 1982-ին լույս է տեսել 2310 անուն գիրք՝ 40,91 մլն տպաքանակով։ Հրատարակվել է 85 ամսագիր՝ 130,5 մլն օր․ տարեկան տպաքանակով, 287 թերթ՝ 962,2 մլն տարեկան տպաքանակով, որից ուզբեկերեն՝ 190 թերթ 658 մլն տպաքանակով։ Ուզբ․ ինֆորմացիոն գործակալությունը հիմնադրվել է 1918-ին, հանրապետական գրապալատը՝ 1926-ին։ Առաջին ռադիոհաղորդումները տրվել են 1927-ին (1922-ից փորձնական), հեռուստատեսայինները՝ 1958-ին։ Հանրապետությունում 1983-ին կար 1153 հիվանդանոցային հիմնարկ՝ 199,9 հզ․ մահճակալով (1940-ին 380 հիվանդանոց՝ 20,3 հզ․ մահճակալով), ուր աշխատում էր 51,8 հզ․ բժիշկ և 139,3 հզ․ միշին բուժաշխատող (1940-ին 3,2 հզ․ բժիշկ և 12,2 հզ․ միջին բուժաշխատող)։ Հայտնի են Աքտաշ, Տաշքենդի հանքային ջրեր, Չարտակ և այլ առողջարաններ։
Ղազախական Սովետական Սոցիալիստական Հանրապետություն, Ղազախ․ ՍՍՀ (Ղազախստան) Գտնվում է ՍՍՀՄ ասիական մասի հվ– արմ–ում։ Արլ–ից սահմանակից է Չինաստանին։ Արմ–ում ողողվում է Կասպից ծովի ջրերով։ Տարածքը՝ 2717,3 հզ․ կմ², բն․ 15654 հզ․ մարդ (1984)։ Ազգ․ կազմը (1979-ի մարդահամարով, հզ․ մարդ), ղազախներ՝ 5289, ռուսներ՝ 5991, գերմանացիներ՝ 900, ուկրաինացիներ՝ 898, թաթարներ՝ 313, ուզբեկներ՝ 263 և այլք։ Բնակչության միշին խտությունը՝ 1 կմ² վրա 5,7 մարդ (1983)։ Մայրաքաղաքը՝ Ալմա Աթա (1046 հզ․ բնակիչ, 1984)։ Խոշոր քաղաքներն են (հզ․ մարդ)․ Չիմքենդը (352), Զամբուլը (292), Ցելինոգրադը (253), Պետրոպավլովսկը (219), Ակտյուբինսկը (218), Ուրալսկը (183), Կուստանայը (185), Կզըլ Օրդան (177), Գուրևը (140)։ Կառուցվել են նոր քաղաքներ (հզ․ բնակիչ)․ Կարագանդա (600, 1 հունվ․), Թեմիրտաու (217), Շեչենկո (122), Ռուդնի (112) են։
1920-ի օգոստ․ 26-ին ստեղծվել է Կիրգիզ․ ԻՍՍՀ՝ ՌՍՖՍՀ կազմում։ 1921–1922-ին անցկացվել է հողաջրային ռեֆորմը։ 1925-ի ապրիլին հանրապետությունը կոչվեց Ղազախ․ ԻՍՍՀ, 1936-ի դեկտ․ 5-ից մտել է ՍՍՀՄ կազմի մեջ, որպես միութենական հանրապետություն։ Կոմունիստական կուսակցության ղեկավարությամբ հանրապետությունում իրականացված ինդուստրիացման, գյուղատնտեսության կոլեկտիվացման և կուլտուրական հեղափոխության շնորհիվ երկրում հիմնականում կառուցվել է սոցիալիստ. հասարակարգ: