Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 10.djvu/726

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

շնորհիվ Լատվիայում հիմնականում կառուցվել է սոցիալիստ, հասարակարգ։ 1983-ի հունվ․ 1-ի դրությամբ Լատվիայի կոմկուսը ուներ 162045 անդամ և 5422 անդամության թեկնածու։ Լենինյան կոմերիտմիության շարքերում ընդգրկված էր 306461 մարդ, հանրապետությունում կար 1454093 արհմ․ անդամ։ Լատվ․ ՍՍՀ նաշխատավորությունը, ՍՍՀՄ եղբայրական մյուս ժողովուրդների հետ, ետպատերազմյան հնգամյակներում մեծ հաջողությունների է հասել կոմունիստական հասարակարգի կառուցման գործում։ Հանրապետությունը պարգեատրվել է Լենինի (1965), ժողովուրդների բարեկամության (1972) և հոկտեմբերյան հեղափոխության (1980) շքանշաններով։ Սոց․ շինարարության տարիներին Լատվ․ ՍՍՀ դարձել է ինդուստրիալ-ագրարային հանրապետություն։ ՍՍՀՄ ժող․ տնտեսության մեջ այն առանձնանում է առաջին հերթին մեքենաշինությամբ, թեթև և սննդի արդյունաբերությամբ։ Արդ․ արտադրանքը 1980-ին 45 անգամ գերազանցել է 1940-ի ծավալը։ Էներգիայի հիմքը կազմում է բերովի վառելանյութը։ Աշխատում են Պլավինյասի, Կեգումի և Ռիգայի խոշոր հէկերը։ Արդյունաբերության գլխ․ ճյուղերն են մեքենաշինությունը և մետաղամշակությունը (սարքերի, տրանսպորտային և էներգատար մեքենաների, անասնապահական և կերարտադրության մեքենաների, կապի միջոցների, էլեկտրատեխնիկայի և ռադիոէլեկտրոնիկայի արտադրություն)։ Արդյունաբերության հիմն, կենտրոններն են Ռիգան և Դաուգավպիլսը։ Քիմ․ արդյունաբերությունը արտադրում է մանրաթելեր ու թելեր, ապակեթելեր, խողովակներ, խողովակատարերի դետալներ են (Դաուգավպիլս, Օլայնե)։ Անտառարդյունաբերության մեջ առանձնանում է կահուաե ե․ пл․ф1тд_ uYvuxuTYYrvvp յուՆը․; Փ֊հթԱ արդյունաբերության մեջ հատկապես զարգացած է տրիկոտաժի արտադրությունը։ Զարգացած է նաև սննդի արդյունաբերությունը։ Արդ․ արտադրանքի մասին տես աղյուսակ 1։ համախառն արտադրանքը գյուղատըն- տեսության մեջ 1940-ի համեմատ 1980-ին ավելացել է 1,4 անգամ։ Գյուղատնտ․ հողահանդակները 1980-ին կազմել էին 2,5 մլն հա, այդ թվում՝1,7 մլն հա վարելահող։ Մեծ նշանակություն ունի մելիորացիան։ Չորացվող հողերի մակերեսը 1980-ին հասեւ է 1844,9 հզ․ հա-ի։ Լատվ․ ԱՍՏ գյուղատնտեսությունն ունի անասնապահական ուղղվածություն։ Գյուղատնտ․ համախառն արտադրանքի 71%-ը ստացվում է անասնապահությունից։ (Գյուղատնտեսական կուլտուրաների ցանքատարածությունների, բերքի, անասնապահության և նրա մթերատվության մասին տես աղյուսակներ 2, 3, 4)։ Տարածված է մեղվաբուծությունը, լճակային ձկնաբուծությունը և գազանաբուծությունը։ Աճեցնում են ջրաքիս, աղվես և բեեռաղվես։ Փոխադրումներ կատարվում են հիմնականում երկաթուղով և ծովով։ Երկաթուղիների երկարությունը 2380 կմ է (1980), ավտոճանապարհներինը՝ 27100 կմ, այդ թվում կոշտ ծածկով՝ 16900 կմ։ Նավահանգիստներն են Ռիգան, Լիեպայան և Վենտսպիլսը։ Զարգացած են օդային տրանսպորտը և գետային փոխադրումները։ Ազգային եկամուտը 1980-ին 1970-ի համեմատությամբ ավելացել է 1,6 անգամ։ 1980-ի վերջին քաղաքային բնակ․ ֆոնդի ընդհանուր մակերեսը կազմել է 27,9 մլն մ2։ 1939-ին հանրապետության 9—49 տարիքի բնակչության մեջ գրագիտությունը կազմում էր 92,7% ։ 1979-ին այն կազմեց 99,8% ։ 1980-ին մշտական նախադպրոց, հաստատություններում ընդգրկված էր 114 հզ․ երեխա։ 1982—83 ուս․ տարում 0,9 հզ․ դպրոցներում սովորում էր 0,4 մլն աշակերտ, 81 պրոֆտեխուսումնարաններում՝ 36,9 հզ․ սովորող, 55 միջն․ մասնագիտ․ ուս․ հաստատություններում՝ 40,6 հզ․, 10 բուհերում՝ 46,6 հզ․ ուսանող։ Խոշորագույն բուհերն են Լատվ․ համալսարանը, Ռիգայի պոլիտեխնիկական, Ռիգայի բժշկ․ ինստ-ները և Լատվ․ գյուղատնա․ ակադեմիան։ հանրապետության առաջատար գիտ․ հաստատությունները մտնում են Լատվ․ ԱՍՏ ԳԱ-ի մեջ։ 1980-ին գիտ․ հաստատություններում և բուհերում աշխատում էր 12,6 հզ․ գիտ․ աշխատող։ Խոշորագույն գրադարանը Վ․ Լացիսի անվ․ պետ․ գրադարանն է։ 1982-ին աշխատում էին 10 թատրոն, 1,2 հզ․ կինոսարքավորում, 0,9 հզ․ ակումբային հաստատություն, 1,4 հզ․ մասսայական գրադարան, 68 թանգարան։ 1982-ին հրատարակվել է 2274 անուն գիրք և բրոշյուր՝ 15,98 մլն տպաքանակով, 112 ամսագիր՝ 56,3 մլն տարեկան ընդհանուր տպաքանակով, 105 թերթ՝ 321,4 մլն տարեկան տպաքանակով։ Գըրքերը, ամսագրերը և թերթերը հրատարակվում են լատիշերեն և ռուսերեն։ Լատվ․ հեռագրական գործակալությունը հիմնվել է 1940-ին, գրքերի պալատը՝ 1940-ին։ Առաջին ռադիոհաղորդումները սկսվել են ՌիգայոսՐ 1925-ին։ 1954-ից գործում է Ռիգայի հեռուստատեսային ստուդիան։ հաղորդումները տրվում են լատիշերեն և ռուսերեն։ 1982-ին հանրապետությունում կար 183 հիվանդանոցային հիմնարկ՝ 35,2 հզ․ մահճակալով։ Աշխատում էր 11,6 հզ․ բժիշկ և 29,2 հզ․ միջին բուժանձնակազմ։ Մեծ ճանաչում ունեն Բալդոնե, Ցուրմալա և մյուս առողջարանները։

Կիրգիզական Սովետական Սոցիալիստական Հանրապետություն, Կիրգ․ ՍՍՀ (Կիրգիզիա) Գտնվում է Միջին Ասիայի հս-արլ-ում։ Հվ-արլ-ում և արլ-ում սահմանակից է Չինաստանին։ Տարածությունը՝ 198,5 հզ․ կմ2։ Բն․ 3875 հզ․ մարդ (1984)։ Ազգ․ կազմը (1979-ի մարդահամարով), կիրգիզներ՝ 1,687 հզ․, ռուսներ՝ 912 հզ․, ուզբեկներ՝ 426 հզ․, ուկրաինացիներ՝ 109 հզ․, գերմանացիներ՝ 101 հզ․, թաթարներ՝ 72 հզ․ են։ Բնակչության միջին խտությունը՝ 1 կմ2 վրա 19,2 մարդ (1983)։ Մայրաքաղաքը՝ Ֆրունզե (590 հզ․ մարդ, 1984)։ Խոշոր քաղաքներից են Օշը (188 հզ․ բն․), Զալալ-Աբադը (59)։ Ստեղծվել են նոր քաղաքներ՝ Կիզիր-Կիյան, Ռիբաչյեն, Մայլի Սայը, Թալասը, Նարինը են։ Վարչականորեն բաժանված է 4 մարզի, 40 գյուղ, շրջանի։ Ունի 18 քաղաք և 31 քտա։ 1924-ի հոկտեմբերի 14-ին ՌՍՖՍՀ կազմում ստեղծվեց Ղարա-Կիրգիզ․ (1923-ի մայիսից՝ Կիրգ․ Ինքնավար Մարզ)։ 1926-ի փետրվարից այն վերակազմվեց Կիրգ․ ԻՍՍՀ-ի։ 1936-ի դեկտեմբերից ՍՍՀՄ կազմում ստեղծվեց Կիրգ․ ՍՍՀ։ Կոմկուսի ղեկավարությամբ անցկացված ինդուստրացման, գյուղատնտեսության կոլեկտիվացման և կուլտուրական հեղափոխության շնորհիվ Կ-ում հիմնականում կառուցվել է սոցիալիստ, հասարակարգ։ Հայրենական մեծ պատերազմի տարիներին հանրապետության աշխատավորները մոբիլիզացրին իրենց ամբողջ ուժերը ֆաշիստ. ագրեսիային հակահարված տալու համար։ 1983-ի հունվ․ 1-ին Կի Գիզիայի կոմունիստական կուսակցության շարքերում կար 128465 անդամ և 6770 անդամության թեկնածու, որոնք ընդգրկված են 4769 սկզբնական կազմակերպություններում։ Կիրգիզիայի լենինյան կոմերիտմիությունն ունի 583559 անդամ (1983-ի հունվար)։ Հանրապետության արհմիություններում ընդգրկված են 1418 հզ․ բանվոր-ծառայողներ (1983-ի հունվար)։ Կիրգ․ աշխատավորները ետպատերազմյան հնգամյակների ընթացքում, ՍՍՀՄ եղբայրական մյուս ժողովուրդների հետ, նշանակալից հաջողությունների են հասել կոմունիստական հասարակարգի կառուցման գործում։ Կիրգ․ ՍՍՀ պարգևատրվել է Լենինի 2 (1957, 1963), Ժողովուրդների բարեկամության (1972) և Հոկտեմբերյան հեղափոխության (1974) շքանշաններով։ Սոցիալիստ. շինարարության տարիներին Կ․ դարձել է ինդուստրիալ-ագրարային հանրապետություն։ ՍՍՀՄ տնտեսության մեջ այն առանձնանում է գունավոր մետաղների տարբեր ճյուղերի, մեքենաշինության և անասնապահական մթերքների արտադրությամբ, էլեկտրաէներգիայի հիմքը կազմում են Տոկտոգուլի, Օւչկուրգանի, Ալամեդինի հէկերը, Ֆրունզեի ջեկը են։ 1981-ին շարք են մտել Կուրպսայի հէկի երկու ագրեգատները։ Ածխի, գազի և նավթի արդյունահանությունը կենտրոնացված է հանրապետության հվ-արմ-ում։ Սնդիկի և ծարիրի արդյունահանությամբ Կիրգիզիան ՍՍՀՄ-ում գրավում է առաջին տեղը։ Մեքենաշինական ձեռնարկությունները արտադրում են անասնապահական և կերարտադրության մեքենաներ, ավտոմոբիլներ, դազգահներ, սարքեր, էլեկտրատեխ․ արդյունաբերության ապրանքներ։ Թեթև արդյունաբերության մեջ հատկապես առանձնանում է տեքստիլագործությունը։ Սննդարդյունաբերության առաջատար ճյուղերն են մսի, կաթի, ալյուրի և շաքարի արտադրությունը։ Արդյունաբերության առանձին տեսակների արտադրության մասին տես աղյուսակ 1։ Գյուղատնտեսության համախառն արտադրանքը 1940-ի համեմատ 1980-ին ավելացել է 3,7 անգամ։ 1983-ին հանրապետությունում կար 252 սովետական տնտեսություն, 180 կոլտնտեսություն, 2 փորձնական տնտեսություն և 132 միջտնտեսական ձեռնարկություն ու կազմակերպություն։ 1980-ինtգյուղատնտեսության մեջ աշխատում էր 26,3 հզ․ տրակ-