Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 10.djvu/75

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրման կարիք չունի

[աչքի ընկնող ներկայացուցիչներից են՝ Վ․ Պաշկնիչը (մոտ 1742–1797), Մ․ Բերեզովսկին (1745–77), Ի․ Խանդոշկինը (1747- 1804), Դ․ Բորտնյանսկին (1751-1825), Ե․Ֆոմինը (1761 –1800)]։ Ռուս, կոմպոզիտորների ուշադրության կենտրոնում էր կատակերգական օպերան (առաջիններից մեկը ստեղծվել է 1779-ին, Մ․ Սոկոլովսկու «Ստախոս խնամախոս կախարդ ջրաղացպանը»՝ Ա․ Աբլեսիմովի տեքստով, որի երաժշտության մեջ օգտագործված են ռուս, բուն ժող․ մեղեդիներ)։ Ազգ․ սիմֆոնիզմի սաղմեր են պարունակում օպերային նախերգանքները։ Կոմպոզիտորներ Գ․ Տեպլովը (1711–73), Օ․ Կոզլովսկին (1757–1831), Ֆ․ Դուբյանսկին (1760–96) ժամանակի բանաստեղծների տեքստերով ստեղծել են սենտիմենտալ–քնարական ռոմանսատիպ երգեր, այսպես կոչված, ռուսաստանյան երգեր։

XIX դ․ ռուս. երաժշտություն են ներթափանցել ռոմանտիկական միտումներ՝ նպաստելով թեմատիկ և կերպարայինոճական թարմացմանը։ Երաժշտության մեջ արտացոլում են գտել 1812-ի Հայրենական պատերազմի իրադարձությունները։ Ռուս. օպերային ռոմանտիզմի խոշորագույն ներկայացուցիչներից է Ա․ վերստովսկին («Ասկոլդի շիրիմը», 1835 ևն)։ Վոկալ երաժշտությանը ռոմանտիկական շունչ է հաղորդել Ա․ Ալյաբևը։ Հանդես են եկել դեմոկրատական երգային լիրիկայի ներկայացուցիչներ Ա․ Վառլամովը և Ա․ Գուրիլյովը։

Մ․ Ի․ Գլինկայի ստեղծագործությունը նշանավորել է դասական բարձր վերելքի դարաշրջան ռուս. երաժշտության մեջ։ Նրա շնորհիվ ռուս. երաժշտ․ դպրոցը դարձավ առաջատարներից մեկը Եվրոպայում։ Կոմպոզիտորի ժառանգության մեջ կենտր․ տեղ են գրավում «Իվան Սուսանին» (1836), «Ռուսլան և Լյուդմիլա» (1842) օպերաները։ Նրա «Կամարինյան»-ը (1848) և նվագախմբային այլ երկեր ռուս. ազգ․ սիմֆոնիզմի հիմքն են։ Կոմպոզիտոր Ա․ Դարգոմիժսկու (1813–69) ստեղծագործությունը կապված է XIX դ․ կեսերին ռուս. գրականության մեջ հաստատված քննադատական ռեալիզմի միտումներին («Ջրահարսը» օպերան, 1855, ըստ Ա․ Պուշկինի դրամայի, սոցիալական–մերկացնող բնույթի տեքստերով ռոմանսներ)։ Կոմպոզիտորի առեղծագործական սկզբունքները (մարդկային խոսքի ճմարտացի արտաբերում) առավել արմատականորեն կիրառվել են «Քարե հյուր» օպերայում (ըստ Ա․ Պուշկինի ողբերգության)։
XIX դ․ կեսերին երաժշտ․ կյանքը ավելի լայն ծավալ է ստացել։ 1859-ին Պետերբուրգում կոմպոզիտոր, դաշնակահար և երաժշտ․ գործիչ Ա․ Գ․ Ռուբինշտեյնի նախաձեռնությամբ հիմնվել է Ռուսական երաժշտական ընկերությունը (1860-ից Ն․ Գ․ Ռուբինշտեյնի գլխավորությամբ ունեցել է մասնաճյուղ Մոսկվայում, ավելի ուշ՝ նաև այլ քաղաքներում), որը կազմակերպել է սիմֆոնիկ և կամերային երաժշտության համերգներ, բացել երաժշտ․ դասարաններ, որոնց հիման վրա ստեղծվել են Պետերբուրգի (1862) Մոսկվայի (1866) կոնսերվատորիաները։ Երաժըշտ․ լուսավորության գործում կարևոր աշխատանք է կատարել կոմպոզիտոր Մ․ Բալակիրևի և խմբավար Գ․ Լոմակինի՝ 1862-ին Պետերբուրգում հիմնած Անվճար երաժշտ․ դպրոցը։
1860-ական թթ․ հեղափոխական-դեմոկրատական գաղափարները արտացոլում են գտել «Հզոր խմբակի» կոմպոզիտորների ստեղծագործություններում։ Մ․ Բալակիրևի ղեկավարած այդ խմբի անդամներն էին Ա․ Բորոդինը (1833–1887), Ց․ Կյուին (1835–1918), Մ․ Մուսորգսկին (1839–81), Ն․ Ռիմսկի-կորսակովը (1844–1908)։ Ընկերակցության գաղափարական սկզբունքները (ժողովրդայնություն, ռեալիզմ, ծառայել առաջադեմ հասարակական իդեալներին) բանաձևել է արվեստաբան Վ․ Ստասովը (1824–1906)։ Երաժշտ․ քննադատության ասպարեզում նշանակալի աշխատություններ են հրատարակել Վ․ Օդոևսկին (1804– 1869), Ա․ Սերովը (1820–71, հայտնի է նաև որպես օպերաների հեղինակ), Գ․ Լարոշը (1845-1904)։
XIX դ․ 2-րդ կեսի ռուս. երաժշտությունը համաշխարհային երաժշտ․ արվեստի ամենավառ էջերից է։ Ստեղծվել են ռեալիստական խորությամբ և երաժշտ․ ինքնատիպ լեզվով աչքի ընկնող ստեղծագործություններ։ Պատմության, ժող․ էպոսի կերպարներն իրենց արտացոլումն են գտել Բորոդինի «Իշխան Իգոր» մոնումենտալ օպերայում (բեմ․ 1890), Մուսորգսկու «Բորիս Գողունով» (1869, 2-րդ խմբ․ 1872), «Խովանշչինա» (1872–80) երաժշտ․ դրամաներում։ Ռիմսկի-Կորսակովը դիմել է, գլխավորապես, հեքիաթալեգենդային բնույթի սյուժեների և կերպարների («Գարնանային հեքիաթ», «Զյունանուշիկ», 1881, բիլինա-օպերա «Սադկո», 1896)։ Պ․ Չայկովսկու օպերաներում («Եվգենի Օնեգին», 1878, «Պիկովայա դամա», 1890) արտահայտվել է կոմպոզիտորի հետաքրքրությունը մարդու հոգեկան աշխարհի նկատմամբ։
Ռուս. սիմֆոնիզմի ազգ․ ինքնատիպ տեսակի ստեղծողներն են Չայկովսկին (վառ դրամատիկական լարվածություն, կոնֆլիկտային համադրությունների սրություն՝ միավորված ժանրային տարրերի հետ, 4-րդ, 6-րդ սիմֆոնիաներ) և Բորոդինը (2-րդ «Դյուցազնական» սիմֆոնիա, 1876)։
Ռուս. սիմֆոնիզմի ասպարեզում խոշոր ավանդ են ներմուծել Ռիմսկի-Կորասկովը («Շեհերազադե», 1888), Բալակիրևը։ Բալետի զարգացման մեջ նոր փուլ են բացել Չայկովսկու բալետները («Կարապի լիճը», 1876, «Քնած գեղեցկուհին», 1889, «Շչելկունչիկ», 1892), որոնցում երաժշտությունը դարձել է դրամատուրգիայի կարևորագույն տարր։ XIX–XX դդ․ սահմանագծին ստեղծագործել են Ա․ Կ․ Գլազունովը (գործիքային խոշոր ձևերի վարպետ), Ս․ Ի․ Տանեևը (փիլ․ խոր մտահղացումների արտահայտմանը ձգտող երաժիշտմտածող), Ա․ Կ․ Լյադովը (մանրանվագների վարպետ), Ա․ Ս․ Արենսկին, Վ․ Ս․ Կալիննիկովը, Ա․ Տ․ Գրեչանինովը, Ս․ Մ․ Լյապունովը։ ճանաչվել են ռուս կատարողներ․ դաշնակահարներ Ա․ Ռուբինշտեյնը (1829–1904), Ն․ Ռուբինշտեյնը (1835- 1881), Ա․ Եսիպովան (1851–1914), Վ․ Սաֆոնովը (1852–1918), ջութակահար Լ․ Աուերը (1845–1930), երգիչներ Օ․Պետրովը (1806–78), Ֆ․ Ստրավինսկին (1843–1902), Ֆ․ Շալյապինը (1873–1938), Ա. Վ․ Նեժդանովան (1873–1950), Լ․ Սոբինովը (1872–1934)։
XX դ․ սկզբի ռուս. երաժշտության մեջ ուղղակի կամ անուղղակի ձևով արտացոլվել է հեղափոխական շարժման վերելքը (Ռիմսկի–Կորսակովի «Անմահ Կաշչեյը», 1902 և «Ոսկի աքլորիկ», 1907, օպերաները)։ Խռովահույզ պաթոսով են ներթափանցված XIX դ․ վերջի –XX դ․ կոմպոզիտորներ Ա․ Սկրյաբինի և Ս․ Ռախմանինովի ստեղծագործությունները, որոնք, լինելով ինքնատիպ սիմֆոնիստներ, նաև մեծ ավանդ են ներդրել դաշնամուրային երաժշտության մեջ՝ որպես խոշորագույն կատարողներ և նշանակալից երկերի հեղինակներ։ Իրենց ստեղծագործական գործունեությունն են սկսել Ի․ Ստրավինսկին (1882–1971) և Ս․Պրոկոֆեը (1891- 1953), որոնք ձգտել են ուշ ռոմանտիկական արվեստի չափազանցված զգացմունքայնությանը և մոդեռնիստական հոսանքների նրբացածությանը հակադրել առողջ պարզությունը։
Երաժշտության զարգացման համար Հոկտեմբերյան հեղափոխության հաղթանակը վճռական շրջադարձ էր։ Երաժշտությունը հասանելի դարձավ ժողովրդի լայս զանգվածներին։ Դրվեցին սովետական գեղարվեստական մշակույթի հիմքերը։ Ռուս․ երաժշտության անցյալի և նոր շրջանի կենդանի կապը իրականացրին կոմպոզիտորներ Ա․ Կ․Գլազունովը, Մ․ Մ․ Իպոլիտով–Իվանովը, Ա․ Դ․ Կաստալսկին, Ռ․ Մ․ Գլիերը, Ս․ Ն․ Վասիլենկոն, Ա․ Ֆ․ Գեդիկեն, Մ․ Ֆ․ Գնեսինը, կատարողներ և մանկավարժներ Կ․ Ն․ Իգումնովը, Ա․ Բ․ Գոլդենվեյզերը, Լ․ Վ․ Նիկոլաեը, երաժշտագետներ և քննադատներ Վ․ Գ. Կարատիգինը, Ա․ Վ․ Օսսովսկին, Բ․ Վ․ Ասաֆևը, Բ․ Լ․ Ցավորսկին, Մ․ Վ․ Իվանով-ԲՈրեցկին։
Ետհոկտեմբերյան շրջանի ռուս. երաժըշտությունը ՍՍՀՄ բազմազգ մշակույթի մի մասն է։ Ռուս. սովետական երաժըշտության, որպես սոցիալիստական ռեալիզմի քաղաքացիական արվեստի, հիմնական գծերը ձևավորվել են նոր խնդիրների հաղթահարման ընթացքում, սխեմատիզմի, ձախ ֆորմալիստական միտումների դեմ մղած պայքարում։
Համաշխարհային ճանաչման են արժանացել մարդասիրական բարձր պաթոսով, արտահայտչական մեծ ուժով, փիլիսոփայական մտքի խորությամբ ներթափանցված սիմֆոնիկ ժանրի երկերը։ Դրանց հեղինակներն են ռուս. սովետական սիմֆդնիզմի հիմնադիր Ն․ Մյասկովսկին (27 սիմֆոնիա), մեր ժամանակի ականավոր սիմֆոնիստ Դ․ Շոստակովիչը (15 սիմֆոնիա), Ս․ Պրոկոֆևը (7 սիմֆոնիա), Ա․ Խաչատրյանը, ինչպես նաև Վ․ Շչերբաչովը, Լ․ Կնիպպերը, Վ․ Շեբալինը, Ն․ Պեյկոն, Տ․ Խրեննիկովը, Վ․ Մալմանովը, Բ․ Չայկովսկին։ 

Սովետական օպերայի բնագավառում աոաջին հաջողությունները ձեռք բերվե–