նովը, Ն․ Չերկասովը, Մ․ Բաբանովան, Վ․ Մարեցկայան և ուրիշներ, որոնց ստեղծագործական ձիրքը բացահայտվել է սովետական շրջանում։ Աճել է երիտասարդ ռեժիսորների մի սերունդ՝ Ն․ Պոպով, Ն․ Պետրով, Ի․ Սուդակով, Ա․ Դիկի, Յու․ Զավադսկի, Ռ․ Սիմոնով, Լ․ Վրվյեն, Ս․ Միխոելս, Ն․ Օխլոպկով, Ն․ Ակիմով և ուրիշներ։ Հայրենական մեծ պատերազմի (1941–45) տարիներին կազմակերպվել են ռազմաճակատային բրիգադներ, թատրոններ, թատրոնների ռազմաճակատային մասնաճյուղեր։ Այդ շրջանում բեմադրվել են հայրենասիրական ներկայացումներ՝ Կ․ Սիմոնովի «Ռուս մարդիկ» (1942, Մոսկվայի դրամայի թաւորոն, 1943, ՄԴԱԹ), Կոռնեյչուկի «Ռազմաճակատ» (1943, Վախթանգովի անվ․ թատրոն), Լեոնովի «Արշավանք» (1943, Փոքր թատրոն, Մոսսովետի անվ․ թատրոն), ետպատերազմյան առաջին տարիներին՝ «Երիտասարդ գվարդիա» (ըստ Ֆււդեևի, 1947, Մոսկվայի դրամայի թատրոն) են։ Ռուս, թատրոնի մեծ նվաճումներից են Մայակովսկու «Բաղնիք» (1953) և «Փայտոջիլ» պիեսների նոր բեմադրությունները Մոսկվայի Սատիրայի թատրւնում։ Դասականներին ժամանակակից վերնթերցումով բեմադրված ներկայացումներից են՝ Լերմոնտովի «Դիմակահանդես» (1952, Մոսսովետի անվ․ թատրոն), Դորկու «Վասսա ժելեզնովա» (1952, Փոքր թատրոն), «Հատակում» (1956՝ Լենինգրադի Պուշկինի անվ․ դրամայի թատրոն), «Քաղքենիներ» (1966), «Ապուշը» (ըստ Դոստոեսկու, 1957, երկուսն էլ՝ Լենինգրադի Մեծ դրամատիկական թատրոն) են։ Խաղացանկում մեծ տեղ են գրավել ժամանակակցի կերպարը մարմնավորող, կոմունիստական բարոյաէթիկական բարձր նորմերը հաստատող պիեսներ՝ Լեոնովի «Ոսկե կառք» (1957, ՄԴԱԹ), Արբուզովի «Իրկուտսկյան պատմություն» (1959, Վախթանգովի անվ․ թատրոն), Ալյոշինի «Ամեն ինչ մնում է մարդկանց» (1959, Լենինգրադի Պուշկինի անվ․ դրամայի թատրոն) ևն։ Վ․ Ի․ Լենինի կերպարը Բ․ Ամիռնովը մարմնավորել է Պոզ․ոդինի «Կրեմլյան կուրանտներ» (1956) և «Երրորդը՝ պաթետիկականը» (1958, երկուսն էլ՝ ՄԴԱԹ) ներկայացումներում։ Սովետական «լենինիանան» շարունակվել է նաև հետագա տարիներին՝ Շատրովի «Հուլիսի 6–ը» (1965, ՄԴԱԹ), «Հեղափոխական էտյուդ» (1979, Մոսկվայի Լենինյան կոմերիտմիության անվ․ թա որոն), «Նորից վերընթերցելով» (ըստ Պոգոդինի, Կոռնեյչուկի, Շատրովի և ուրիշների պիեսների, 1980, Լենինգրադի Մեծ դրամատիկական թատրոն) ևն։ Բեմադրվել են Հոկտեմբերյան հեղափոխությանը, քաղաքացիական և Հայրենական մեծ պատերազմին նվիրված ւցիեսներ՝ Բ․ Վասիլև[ւ «Իսկ արշալույսներն այստեղ խաղաղ են» (1971, Մոսկվայի Ցագանկայի դրամայի և կոմեդիայի թատրոն), «Խաղաղ Դոն» (ըստ Շոլոխովի, 1977, Լենինգրադի Մեօ դրամատիկական թատրոն) ևն։ 1970–80-ական թթ․ բեմադրվել են Ա․ Գելմանի, Ի․ Դրուցեի և այլոց պիեսները՝ նվիրված ժամանակակից խնդիրներին։ Ռուս, թատրոնի լավագույն բեմադրությունները ստեղծել են նշանավոր ռեժիսորներ՝ Դ․ Տովստոնոգովը, Բ․ Ռավենսկիխը, Վ․ Պլուչեկը, Օ․ Եֆրեմովը, Ա․ Գոնչարովը, Ե․ Սիմոնովը, Ա․ Էֆրոսը, Մ․ Զախարովը և ուրիշներ։ Նշանակալից կերպարներ են կերտել դերասաններ՝ Ն, Չերկասովը, Ն․ Սիմոնովը, Յու․ Տոլուբեևը, Ն․ Մորդվինովը, Ի․ Իլյինսկին, Վ․ Պաշեննայան, Լ․ Դոբրժանսկայան, Ե․ Լեբեդևը, Կ․ Լավրովը, Ի․ Սմոկտունովսկին, Յու․ Բորիսովան, Մ․ Ուլյանովը, Յու․ Յակովլևը, Տ․ Դորոնինան, Ե․ Եվստիգնեևը, Օ․ Տաբակովը, Ա․ Ֆրեյնդլիխը, Ս․ Յուրսկին, Օ․ Բորիսովըև ուրիշներ։ Բազմաթիվ նշանակալից բեմադրություններ են ստեղծվել նաև Դորկու, Կազանի, Կիևի ռուս․, Կույբիշևի, Նովոսիբիրսկի, Սարատովի, Սվերդլովսկի, Յարոսլավլի և այլ թատրոններում։ Դերասաններ և ռեժիսորներ են կրթում Մոսկվայի Լունաչարսկու անվ․ թատերարվեստի պետ․ ինստ–ը (հիմն․՝ 1878-ին), Շչուկինի անվ․ թատերական ուսումնարանը (հիմն՝․ 1913-ին), ՄԴԱԹ–ի Նեմիրովիչ-Դանչենկոյի անվ․ դպրոց–ստուդիան (հիմն՝․1943-ին), Լենինգրադի թատրոնի, երաժշտության և կինեմատոգրաֆիայի ինստ–ը (հիմն․՝ 1936-ին)։ 1975-ին ՌՍՖՍՀ–ում գործել է 292 դրամատիկ․, երաժշտ․, մանկական և երիտասարդական թատրոն։ Գործում է Համամիութենական թատերական ընկերությունը (հիմն․՝ 1877-ին)։ Ռուս, թատրոնի սկըզբունքները (հատկապես Կ․ Ստանիսլավսկու սիստեմը) ազդել են սովետական բոլոր հանրապետությունների, ինչպես և արտասահմանյան երկրների թատերարվեստի վրա։
Հայկական բազմամարդ գաղթավայրերի և կրթական կենտրոնների առկայությունը Ռուսաստանում, մշակութային կյանքի վերելքը նպաստեցին նաև հայկական թատրոնի առաջացմանն ու զարգացմանը Ռուսաստանում։ Արդեն 1830-ական թթ․ Լազարյան ճեմարանի և Մոսկվայի համալսարանի հայ ուսանողները ներկայացումներ էին կազմակերպում հայ․ և ռուս․՝ դրանով իսկ նպաստելով հայ դրամատուրգիայի զարգացմանը։ Այդ ներկայացումները ժամանակին խրախուսել են Ա․ Նազարյանը, Մ․ Նալբանդյանը, Պ․ Սադովսկին և ուրիշներ։ 1830-ական թթ․ վերջերին Լազարյան ճեմարանի և Մոսկվայի համալսարանի սաներ Թ․ Խատամյանը և Ս․ Տիգրանյանը հիմնադրեցին Նոր Նախիջևանի հայկ․ թատրոնը, որը տարբեր անուններով գործել է մինչև Հայրենական մեծ պատերազմը։ 1859-ին է վերաբերում Ղզլարի հայկ․ թատրոնի սկզբնավորումը՝ բանաստեղծ և դրամատուրգ Հ․ Քուչուբեկյանի նախաձեռնությամբ, որտեղ հյուրախաղերով հանդես են եկել Թ․ և Պ․ Ֆասուլաճյանները, Զաբելը, Գ․ Աբրահամյանը, Հ․ Ստեփանյանը, Հ․ Աբելյանի, Սիրանույշի, Հ․ Զարիֆյանի խմբերը։ 1870-ական թթ․ հայ․ ներկայացումներ են տրվել Պետերբուրգում, որտեղ սակայն մշտական թատերախմբեր չեն եղել։ Աստրախանում հայերը դեռևս 1830-ական թթ․ մասնակցել են ռուս, ներկայացումներին։ Հայերեն անդրանիկ ներկայացումը կայացել է 1868-ին՝ Թ․ և Պ․ Ֆասուլաճյանների նախաձեռնությամբ։ 1920-ական թթ․ Աստրախանի հայկ․ թատրոնի զարգացմանը մեծապես նպաստել են Տե–Գեն (Հ․ Տեր–Ղևոնդյան) և Վ․ Վարդանյանը։ XIX դ․ 2-րդ կեսին ծնունդ է առել Սիմֆերոպոլի հայկ․ թատրոնը։ 1920-ական թթ․ որոշ ժամանակ այստեղ է աշխատել Վ․ Փափազյանը։ Հայկ․ թատրոններ և թատերախմբեր են գործել նաև Արմավիրում, Կրասնոդարում, Պյատիգորսկում և ուրիշ քաղաքներում։ Նախահեղափոխական տարիներին Մոսկվայի դրամատիկ, դասընթացներում մասնագիտական կրթություն են ստացել Ե․ Ախաշյանը, Թ․ Սունդուկյանը, Ն․ Հովհաննիսյանը, Հ․ Ոսկանյանը և ուրիշներ։ Մոսկվայում թատերական կյանքի ուսումնասիրման դպրոց են անցել Ս․ և Ա․ Մանդինյանները, Ա․ Հակոբյանը, Հ․ Աբելյանը, Գ․ Ավետյանը, Գ․ Աբրահամյանը, Ա․ Խարազյանը, Մ․ Մանվելյանը, դրամատուրգներ Հ․ Գուրգենբեկյանը, է․ Տեր–Գրիգորյանը, Վ․ Մադաթյանը։ Ռուս, թատերական քննադատությունը, հատկապես Վ․ Բելինսկու թատերական հայացքները բարերար ներգործություն են ունեցել հայտնի դերասաններ Մ․ Ամրիկյանի, Գ․ Չմշկյանի, Պ․ Ադամյանի ստեղծագործության վրա։
Հայ թատերական կյանքի զարգացմանը Ռուսաստանում մեծապես նպաստել են հյուրախաղերը։ Հյուրախաղերով Մոսկվայում, Պետերբուրգում, Աստրախանում, Ղզլարում և այլուր հանդես են եկել Պ․ Ադամյանը, Ս․ և Ա․ Սաֆրազյանները, Գ․ Պետրոսյանը և ուրիշներ։ 1912-ին Մոսկվայի էրմիտաժ թատրոնում Աբելյան–Սիրանույշի խումբը հանդես եկավ հյուրախաղերով, որի ընթացքում ներկայացվեցին Զուդերմանի «Հայրենիք», Սուվորինի և Բուրենինի «Մեդեա», Ա․ Յուժին–Սումբատովի «Դավաճանություն», Շիրվանզադեի «Նամուս» պիեսները։ Այդ հայկ․ թատերախմբի առաջին կազմակերպված հյուրախաղն էր Մոսկվայում, որն արժանացավ Վ․ Նեմիրովիչ–Դանչենկոյի, Մ․ Երմոլովայի, Ա․ Ցուժին–Սումբատովի և ռուս, թատրոնի այլ գործիչների բարձր գնահատականին։
1910-ական թթ․ ՄԳԹ–ում ռեժիսորական և դերասանական արվեստի կատարելագործման շրջան են անցել Ա․ Շահխաթունին, Օ․ Սևումյանը, ժասմենը, Հ․ Զարիֆյանը և ուրիշներ։ Պետերբուրգի դրամատիկ․ դասընթացներում սովորել են հայտնի դերասանուհիներ Քնարիկը և Ս․ Ադամյանը, ապա՝ Վ․ Միրզոյանը, որը 1905-ին Պետերբուրգում հայազգի դերասան Լ․ Սադովնիկով–Ռոստովսկու հետ բեմադրել է Շիրվանզադեի «Պատվի համարը»։ Պետերբուրգի հայերեն ներկայացումներին մասնակցել է հայազգի դրամատուրգ Ս․ Բելայան։ 1902-ին այստեղ ռուս, թատերախումբ է ղեկավարել Գ․ Երիցյանը։ Հոկտեմբերյան հեղափոխությունից հետո հայ թատեր․ մասնագետ կադրերի պատրաստման գործում մեծ դեր է խաղացել Մոսկվայի հայկ․ դրամատիկական ստուդիան՝ Ս․ Խաչատրյանի ղեկավարությամբ։ Ստուդիայի աշխատանքներում ներգրավվել են ռուս, թատերարվեստի լավագույն ուժերը, զրույցներ են վարել Կ․ Ստանիսլավսկին, Ե․ Վախթանգովը։