Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 10.djvu/81

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրման կարիք չունի

Այնուհետև ստուդիան ղեկավարել ԷՌ․ Սիմոնովը։ Ստուդիայի շրջանավարտներ Ա․ Գուլակյանը, Վ․ Աճեմյանը, Վ․ Վարդանյանը, Թ․ Սարյանը, Կ․ Ալվարյանը, Մ․ Կոստանյանը, Աննա–Մելիքը, Վ․ Ստեփանյանը և ուրիշներ նշանակալի դեր խաղացին հայ թատերարվեստի զարգացման գործում։ Մոսկվայի թատեր․ արվեստանոցներում և ինստում են սովորել Տ․ Շամիրխանյանը, Ա․ Հովսեփյանը, Ա․ Ալայանը, Հ. Գրիգորյանը և ուրիշներ։

1922–1930 թթ․ գործել է Մոսկվայի հայկ․ թատրոնը ելույթներ են ունեցել Վ․ Փափազյանը, Ա․ Քոչարյանը և ուրիշներ։ Հայ թատրոնի զարգացման գործում հսկայական դեր է խաղացել ռուս. դրամատուրգիան, ինչպես նախասովետական, այնպես էլ սովետական։ Հայ թատերարվեստի զարգացման, նրանում ռեալիստական սկզբունքների ամրապնդման համար ակնառու դեր են խաղացել Մոսկվայի Փոքր և Գեղարվեստական թատրոնները։ ՄԳԹ–ի հիմնադիրների թվում են եղել դրամատուրգ Լ․ Տարասովը, դերասան և ռեժիսոր Գ․ Բուրջալովը։ Նույն թատրոնից Մ․ Բալիևը իր «Չղչիկ» թատրոնով մտել է թատերարվեստի պատմության մեջ։ Նախասովետական շրջանում շատ հայեր աշխատել են ռուս, թատրոնում (Ա․ Դավիդով, Ք․ Պետրոսյան, Մ․ Դարսկի, Կ․ Ռուբենի, Լ․ Սադովնիկով–Ռոստովսկի, Ռ․ Չինարով, Ի․ Քալանթար, Ա․ խիթարյան, Հ․ Օհանյան)։ Ռուս, թատրոնի զարգացման գործում մեծ ծառայություններ ունեն Ե․ Վախթանգովը, Ռ․ և Ե․ Աիմոնովները (Մոսկվայի Վախթանգովի անվ․ թատրոն), Ա․ Անդրեևան (ՄԳԱԹ), Վ․ Բեբութովը (Մեծ թատրոն), Թ․ Օգանեզովան (Մոսսովետի անվ․ թատրոն), Ա․ Զիգարխանյանը (Մայակովսկու անվ․ թատրոն), Ռ․ Ադամիրզյանը (Լենինգրադի Վ․ Կոմիսարժեևսկայայի անվ․ թատրոն), Ս․ Բարսեղյանը(խարկովի Պուշկինի անվ․ թատրոն), Յու․ Յուրովսկին (Ռիգայի ռուս, թատրոն)։Ռուս, թատրոններում ձևավորումներով հանդես են եկել Վ․ Սուրենյանցը, Գ․ Յակուլովը, Մ․ Սարյանը, Ս․ Ալաջաջյանը, Մ․ Սաղյանը, Ա․ Հովհաննիսյանը, Վ․ Վարդանյանը, Ս․ Ստեփանյանը և ուրիշներ։ Վերջին տասնամյակներում հայ դրամատուրգիան նկատելի տեղ է գրավել ռուս, տարբեր քաղաքների թատրոնների խաղացանկում։ Մոսկվայի Փոքր և Վախթանգովի անվ․ թատրոններում պիեսներ են բեմադրել Վ․ Աճեմյանը և Հ․ Ղափլանյանը։ Կրկեսը։ Կրկեսային արվեստի սաղմերը կենցաղավարել են դեռևս սկոմորոխների ներկայացումներում (XV–XVII դդ․)։XVII դարից ժող․ զբոսահանդեսներին,տոներին թափառաշրջիկ դերասանները ցուցադրել են վարժեցված արջեր, ձիեր,ելույթ են ունեցել ուժեղ մարդիկ, աճպարարներ, ակրոբատներ։ XVIII դ․ սկզբին մեծ տարածում են գտել բալագանները, տոնավաճառային թատրոնները։ XVIII դ․1-ին կեսին սկսել են հանդես գալ արտասահմանյան կրկեսային արտիստներ։1827-ին ժ․ Տուրնիերը իր թատերախմբի համար Պետերբուրգում կառուցել է շենք՝Ռուսաստանում առաջին մշտական կրկեսը։ 1877-ին Գ․ Չինիզելլին բացել է կրկես(այժմ՝ Լենինգրադի կրկեսը)։ 1847-ից Պետերբուրգի թատերական ուսումնարանում պատրաստվել են նաև կրկեսային արտիստներ։ Մոսկվայում առաջին մշտական կրկեսը 1855-ին բացել է Վ․ Նովոսիլցևը, 1880-ին՝ Ա․ Սալամոնսկին (այժմ՝ Մոսկվայի կրկեսը «Ցվետնոյ բուլվարում)։ 1873-ին կրկեսի արտիստներ Նիկիտին եղբայրները Պենզայում բացելեն առաջին ռուս, մշտական կրկեսը, ապա 1876-ին՝ Սարատովում, 1911-ին՝ Մոսկվայում։ 1870–80-ական թթ․ նրանք կրկեսի շենքեր են կառուցել Իվանովոյում, Աստրախանում, Կազանում, Նիժնի Նովգորոդում և Ռուսաստանի այլ քաղաքներում։XIX դ․ վերջին –XX դ․ սկզբին Ռուսաստանում և արտասահմանում մեծ ճանաչում են վայելել լարախաղաց Ֆ․ Մոլոդցովը, ծաղրածուներ Վ․ Դուրովը և Ա․ Դուրովը, ըմբիշներ Ի․ Պոդդուբնին, Ի․ Զաիկինը և ուրիշներ։ Ռուս, սովետական կրկեսի պատմության մեջ վճռորոշ երևույթ էր ՌԱՖՍՀ ԺԿխ «Թատերական գործի միավորմանմասին» 1919-ի օգոստ․ 26-ին Վ․ Ի․ Լենինի ստորագրած դեկրետը։ Կրկեսներն ազգայնացվել են և ենթարկվել Լուսավորության ժողկոմատին։ 1922-ին հիմնադրվել է Պետ․կրկեսների կենտր․ վարչությունը, որը միավորել է երկրի բոլոր կրկեսները։ Կրկեսային ներկայացումներում մեծ ուշադրություն է դարձվել հրատապ թեմատիկային, ծրագիրը զանազան կոպտություններից և գռեհկություններից մաքրելուն: Ներկայացումներ են տրվել պատմ․ թեմաներով («Սև ծովահեն», 1927, «Մախնովշչինա», 1929, «Մոսկվան վառվում է», 1930), երեխաների համար («Սապատավոր ձիուկը», 1935, «Գիշերը ծնունդից առաջ», 1936) ևն։ Հայրենական մեծ պատերազմի տարիներին բազմաթիվ կրկեսային կոլեկտիվներ ելույթ են ունեցել ռազմաճակատում, զինվ․ հոսպիտալներում։ 1950–80-ական թթ․ մի շարք քաղաքներում կառուցվել են կրկեսի լավ սարքավորված շենքեր։ Ընդլայնվել և բազմազան են դարձել կրկեսային ծրագրերը, զարգացվում են ՌՍՖՍՀ շատ ժողովուրդների ազգ․ ավանդույթները։ Երևան են եկել կրկեսային արվեստի նոր տեսակներ՝ կրկես սառույցի վրա, կրկես ջրում, կրկես բեմում։ Կրկեսի ճանաչված արտիսներից են՝ Պավել Ալեքսեևիչը (Պ․ Ալեքսեև, 1898-1963), Դ․ Ալպերովը (1895–1948), Կ․ Բերմանը (ծն․ 1914), Ի․ Բուգրիմովան (ծն․1918), Վ․Վոլժանսկին (ծն․ 1917), Բ․ Վյատկինը (ծն․ 1913), Ն․ Գլադիլշչիկովը (1895-1980), Կարանդաշը (Դ․ Ռումյանցև, 1901 –1983), է․ կիոն (1894–1965), Վ․ Լազարենկոն (1890–1939); Ե․ Միլաևը (ծն․ 1910),Յու․ Նիկուլինը (ծն․ 1921) և Մ․ Շույդինը(ծն․ 1940), Օ․Պոպովը(ծն․ 1930), Վ․ Ֆիլատովը (1920–1979), Բ․ էդերը (1894–1970)։ Կրկեսային արվեստի զարգացման գործում նշանակալի ներդրում ունեն ռեժ․ Ա․ Առնոլդը, Գ․ Վենեցիանովը, Մ․ Մեստեչկինը, Բ․ Շախետը, Յու․ Յուրսկին, կրկեսի պատմաբաններ Յու․ Դմիտրևը ևԵ․ Կուզնեցովը։ 1926-ից Մոսկվայում գործում է Կրկեսային և էստրադային արվելտի պետ․ ուսումնարանը։ Ռուս, կրկեսիարտիստները հյուրախաղերով հանդես են էթալիս աշխարհի շատ երկրներում։ XVI․ Կինոն 1895 թվականին Պետերբուրգում և Մոսկվայում կայացել են առաջին կինոսեանսները, 1896–97-ին նկարահանվել մի քանի վավերագրական ժապավեններ։«Պատե» և «Հոմոն» ֆրանս․ կինոընկերություսների հետ ակտիվ գործունեությունեն ծավալել նաև ռուս կինոձեռնարկատերեր Ա․ Դրանկովը, Ա․ Խանժոնկովը և ուրիշներ։ 1908-ին ստեղծվել է «Ստենկա Ռազինը և իշխանուհին» (ռեժ․ Վ․ Ռոմաշկով) առաջին խաղարկային, իսկ 1911-ին՝«Սևփստոպոլի պաշտպնությունը» (ռեժ․Վ․ Գոնչարով և խանժոնկով) առաջին լիամետրաժ ֆիլմերը։ 1911 – 13-ին ռեժ․ և օպերատոր Վ․ Ստարևիչը մշակել է տրյուկային նկարահանումների տեխնիկան և ստեղծել աշխարհում առաջին ծավալային մուլտիպլիկացիոն ժապավենները։ Կինոարտադրանքի ճնշող մասը եղելէ սալոնային մելոդրամներ, ֆարսեր։ Միաժամանակ մինչհեղափոխական շրջանի առաջատար կինոռեժիսորներ՝ Ե․ Բաուերը, Վ․ Գարդինը, Յա․Պրոտազանովո, Պ․ Չարդինինը և ուրիշներ. օպերատորներ՝ Ա․ Լևիցկին, Ե․ Սլավինսկնի,Լ․ ֆորեստիեն և ուրիշներ ստեղծել են ֆիլմեր, որոնց մի մասն օժտված է գեղարվեստական արժանիքներով․ «Ազնվական բույն» (1915), «Պիկովայա դամա» (1916),«Հայր Սերգի» (1918)։ Մեծ համբավ են վայելել դերասաններ Վ․ խոլոդնայան,Ի․ Մոզժուխինը, Վ․ Մաքսիմովը, Վ․ Պոլոնսկին և ուրիշներ։Հոկտեմբերյան մեծ հեղափոխությունից հետո ծառացավ կինոարտադրության ստեղծագործական և տեխ․ վերակառուցման հարցը։ 1917-ին սկսել է գործել Լուսժողկոմատի կինոենթաբաժինը՝ առաջին պետ․ սովետական կինոկազմակերպությունը, 1918-ին՝ Մոսկվայի և Պետրոգրադի կինոկոմիտեները։ 1919-ի օգոստոսին Վ․ ի․ Լենինի ստորագրած ՌԱՖՍՀ ԺԿխ–ի դեկրետից հետո ազգայնացված կինոֆաբրիկաների, պրոկատի գրասենյակների, կինոթատրոնների աշխատանքը ղեկավարել է համառուսաստանյան ֆոտոկինոբաժինը, որը 1923-ին վերակազմավորվել է «Պետկինո»-ի (1926-ից՝ «Սովկինո»)։ Քաղաքացիական պատերազմի տարիներին (1918–21) ագիտգնացքները և ալիտշոգենավերը սպասարկել են կարմիր բանակայիններին, բանվորներին և գյուղացիներին։ Զ․ Վերտովի գլխավորած վավերագրողների խումբը ուղի է հարթել խրոնիկայից դեպի «պատկերավոր կինոհրապարակախոսությունը»։ 1920-ական թթ․ նշանավոր վավերագրական ֆիլմերից են՝ <էՔայլի՛ր, Սովետ», «Աշխարհի վեցերորդ մասը» (երկուսն Էլ՝ 1926, ռեժ․ Վերտով), «Ռոմանովների դինաստիայի անկումը» (1927), «Նիկոլայ Il-ի Ռուսաստա– նը և Լև Տոլստոյը»(1928, երկուսն Էլ՝ ռեժ․Է․ Շուբ), «Թուրքսիբ» (1929, ռեժ․ Վ․ Տուրին) «Հիդրոտորֆ» (1920, ռեժ․ Յու․ ժելաբոժսկի) ֆիլմով սկզբնավորվել է գիտամտսսայական կինոն։ 1918–21-ինթողարկվել են խաղարկային ագիտֆիլմեր։Ստեղծագործական կադրերի