Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 10.djvu/84

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրման կարիք չունի

ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՍՈՑԻԱԼ–ԴԵՄՈԿՐԱՏԱԿԱՆ ԲԱՆՎՈՐԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ԱԼԵՔՍԱՆԴՐԱՊՈԼԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ

ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՍՈՑԻԱԼ–ԴԵՄՈԿՐԱՏԱԿԱՆ ԲԱՆՎՈՐԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ԱՆԴՐԿՈՎԿԱՍՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՉՈՐՐՈՐԴ ՀԱՄԱԳՈՒՄԱՐ, տեղի է ունեցել 1906-ի սեպտեմբերին, Թիֆլիսում, ապա՝ Բաքվում։ Համագումարին վճռական ձայնի իրավունքով մասնակցել են Թիֆլիսի, Բաքվի, Գուրիայի, Չիատուրայի, Բաթումի, Քութայիսի, Ելիզավեապոլի, Փոթիի, Սամարեդիի, Ռաչայի, Միխայլովսկայայի, Բորժոմի և Սղնախի, խորհրդակցական՝ Սուխումի, Երևանի, Դուշեթի, Կվիրիլիի ս–դ․ կազմակերպությունների ներկայացուցիչները։ Ներկուսակցական սուր տարաձայնությունների պայմաններում համագումարն ավարտել է Անդրկովկասում մենշևիկյան և բոլշևիկյան ֆրակցիաների ձևական միավորումը։ Համագումարում ճնշող մեծամսանություն են կազմել մենշևիկները․ 43 վճռական ձայն ունեցող պատգամավորների կազմում՝ 6 բոլշևիկ։ Քննարկվել են ընթացիկ մոմենտի և կուսակցական կազմակերպությունների տակտիկայի, արհմիությունների, ազգ․, Կովկասում գյուղացիական շարժման, ազգամիջյան ընդհարումների, կուսակցական գրականության հրատարակման և այլ հարցեր։ Համագումարի գերազանցապես մենշևիկյան կազմը պայմանավորել է ընդունված որոշումների բովանդակությունը։

Համագումարն ընտրել է Անդրկովկասյան ս–դ․ կազմակերպությունների մարզային կոմիտե (9 անդամ և 5 թեկնածու, հիմնականում՝ մենշևիկներ)։ Իր գործունեությամբ կոմիտեն լրջորեն խոչնդոտել է երկրամասում բոլշևիկյան կազմակերպությունների ամրապնդման, նոր կազմակերպությունների ստեղծման, բոլշևիկյան գրականության տարածման աշխատանքներին։ Մենշևիկներն ամեն կերպ աշխատել են վերացնել բոլշևիկյան ամուր կազմակերպությունները, մասնավորապես Բորչալուի բոլշևիկյան կազմակերպությունը, որը սակայն նրանց չի հաջողվել։ Ի հակակշիռ մենշևիկյան մարզային կոմիտեի, երկրամասի բոլշևիկները 1907-ի