Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 10.djvu/83

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրման կարիք չունի

հաջողությունների է հասել վավերագրական կինոն, որի բնորոշ առանձնահատկություններից են դարձել հուզականությունն ու դեպքերի պատկերման գեղարվեստականությունը՝ Վ․ Լիսակովիչի «Կատյուշա» (1964), Ռոմի «Սովորական ֆաշիզմ» (1965), Ա․ Վիդուգիրիսի «Նարինյան օրագիր» (1971), Ա․ Կոլոշինի «Խաղաղության դժվարին ճանապարհները» (1974), «Մեծ հայրենականը» (1980,20 սերիա, Ռ․ Կարմենի ղեկավարությամբ) ևն։

1980-ին ՌՍՖՍՀ–ում գործել են 17 կինոստուդիա, մոտ 90000 կինոսարք, թողարկվել 84 լիամետրաժ գեղարվեստական, 23 մուլտիպլիկացիոն, 157 վավերագրական, 92 գիտահանրամատչելի, 446 ուսումնական ֆիլմ, 789 կինոժուռնալ։ ՌՍՖՍՀ–ի մոտ 3000 կինոաշխատող ՍՍՀՄ կինեմատոգրաֆիստների միության անդամ են (1980)։

Ռուս․ առաջին խաղարկային ֆիլմի («Ստենկա Ռազին», 1908) ստեղծումից մի քանի տարի անց ռուս, կինոյում աշխատում էին նաև հայեր։ 1913-ին ժասմենը նկարահանվել է «Երջանկության բանալիներ» ֆիլմում։ Նույն թվականից ռուս, կինոյում նկարահանվել է նաև Ա․ Շահխաթունին («Կովկասի նվաճումը», 1913, «Խաս–Բուլաթը», 1913, «Բելա», 1913, «Փախստականը», 1914, «Իսմաիլ բեյ», 1914, «Խանդ», 1914)։ 1914-ից նկարահանվել է Հ․ Բեկնազարյանը, որը շուտով դարձել է նախասովետական ռուս. կինոյի «աստղերից»։

1917-ին Ա․ Խանժոնկովի ֆիրմայում նկարահանվել են Վահրամ Փափազյանը (էռնեստո Վահրամ ծածկանունով) և Գրիգոր Լաքան (հանդես է եկել նաև որպես նկարիչ)։

Ռուս–հայկ․ կինեմատոգրաֆիական կապերն ավելի ամրապնդվել և լուրջ հիմքերի վրա են դրվել Հոկտեմբերյան սոցիալիստական մեծ հեղափոխությունից և Հայաստանում սովետական կարգերի հաստատումից հետո։ Հայաստան է գործուղվել և Հեղկոմի տրամադրության տակ անցել սովետական առաջին օպերատորներից մեկը՝ Ա․ Գ․ Լեմբերգը։ Նա ստեղծել է պատմ․ արժեք ներկայացնող մի շարք ֆիլմեր։ Հայաստանում կինեմատոգրաֆիայի առաջին կազմակերպիչներից է եղել Ի․ Մ․Կրասլավսկին, որի ղեկավարությամբ նկարահանվել է «Խորհրդային Հայաստան» (1924) հայկ․ առաջին վավերագրական ֆիլմը։

Հայ համր կինոյի կազմավորմանն ու զարգացմանը մեծապես նպաստել են սցենարիստներ Գ․ Մ․ Բրագինսկին («Խասփուշ», «Տասնվեցը»), Ա․ Ա․ Երմոլինսկին («Դեպք Սեն–Լուի քաղաքում»), ռեժիսորներ Ի․ Ն․ Փերեսթիանին («Տամալու», «Անուշ», «Անբանը», «Լույս և ստվերներ»), Պ․ Արմանդը («Հարութ»), Մ․ Վեռները («Դեպք Սեն–Լուի քաղաքում»), օպերատորներ՝ Ս․ Զաբոզլաևը («Նամուս»), Ա․ Ցալովոյը («Զարե», «Շոր և Շորշոր», «Չար ոգի», «Ղուլը»), Ն․ Անոշչենկոն («Չար ոգի», «Խասփուշ»), Ա․ Ստանկեն («Զամալու», «Սե թեի տակ» են), Ա․ Գալպերինը («Տունը հրաբխի վրա»), Կ․Ռոդենդորֆը («Գողը»), Ա․ Կյունը («Անուշ», «Երկու գիշեր», «Արեի զավակը»), Բ․ Բուրավլյովը («Կոլխոզային գարուն» ևն), Բ․ Զավելևը («Անբանը» ևն), Ի․ Ֆրոլովը («Հարութ»), Կ․ Վենցը («Դեպք Սեն–Լուի քաղաքում»), նկարիչներ՝ Մ․ Սուրգունովը, Ա․ Գոնչարսկին, Ա․ Նիկիտինը, Ե․ Լանսերեն, Վ․ Կոմարդենկովը, Վ․ Ադենը և ուրիշներ։

Հնչուն կինոյի շրջանում մինչև կյանքի վերջը Հայաստանում է աշխատել սովետական լավագույն օպերատորներից մեկը՝ Դ․ Մ․ Ֆելդմանը։ Հայրենական մեծ պատերազմի տարիներին Երևանում է աշխատել նաև սովետական կինոյի դասականներից՝ Բ․ Վ․ Բառնետը («Մի անգամ գիշերով»)։ Տարբեր տարիներին հայկ․ կինոյում հանդես են եկել ռուս կինոդերասաններ՝ Ի․ Չուվելյովը, Ա․ Կոսարիչկինը, Ն․ Ալիսովան, Ե․ Սամոյլովը, Բ․ Անդրեևը, Լ․ Կմիտը, Ա․ Ֆայտը, Վ․ Մեդվեդևը, Ա․ Ստոլյարովը, Բ․ Սմիռնովը, Վ․ Տելեգինան, Պ․ Լուսպեկաևը, Ռ․ Մակագոնովան, Գ․ Ցուխտինը, Վ․ Բալաշովը, Ն․ Կրյուչկովը, Բ․ Չիրկովը, Վ․ Կենիգսոնը, է․ Լեժդեյը, Վ․ Սոկոլովսկին, Վ․ Դրուժնիկովը, Ռ․ Բիկովը, Ն․ Ֆատեևան, Մ․ Տերեխովան, Զ․ Սլավինան, Տ․ Նոսովան, Ե․ Եվստիգնեևը, Վ․ Բասովը, Ս․ Չեկանը, Է․Մարցևիչը, Ե․ Կոպելյանը, Ի․ Սավինան, Ի․ Սմոկտունովսկին, Ն․ Գրիցենկոն, Գ․ Բելյաևան և ուրիշներ։

Հայազգի գործիչները ևս իրենց ավանդն են ներդրել ռուս. կինոյի զարգացմանը։ Ռուս. կինոյում են աշխատել սցենարիստներ՝ Ն․ Աղաջանովա–Շուակոն, Մ․ Երզնկյանը, Ս․ Կարան (Ս․ Վարդանյանը), է․ Ակոպովը, ռեժիսորներ Ա․ Հայ–Արտյանը, Լ․ Ատամանովը, Լ․ Կուլիջանովը, Հ․ Հովհաննիսյանը, Թ․ Լիսիցյանը, է․ Քյոսայանը, Լ․ Սահակովը, Ս․ Միքայելյանը, Ֆ․ Դովլաթյանը, Ի․ Թումանյանը, Պ․ Արսենովը, Ս․ Հովսեփյանը, Ա․ Փելեշյանը, Կ․ Գևորգյանը, Գ․ Մելքոնյանը, օպերատորներ՝ Ս․ Գևորգյանը, Հ․ Մարանջյանը, IX․ Ցավուրյանը, Ա․ Ղամբարյանը, Վ․ Պապյանը, հնչյունային օպերատորներ՝ Ա․ Վանեցյանը, է․ Վանունցը, Ռ․ Ղազարյանը, նկարիչ Հ․ Մեքինյանը և մի շարք դերասաններ։ Արդի հայ ռեժիսորների և օպերատորների մեծ մասը աշակերտել է ռուս, կինոյի ականավոր գործիչներին․ Ի․ Սավչենկոյին՝ Գ․ Մելիք–Ավագյանը, Ս․ Փարաջանյանը, Բ․ Բսանետին՝ Յու․ Երզնկյանը, Մ․ Ռոմին՝ Լ․ Վաղարշյանը, Ս․ Բոնդարչուկին՝ Հ․ Մալյանը, Ս․ Գերասիմովին՝ Ֆ․ Դովլաթյանը, Գ․ Ռոշալին՝ Ա․ Մանարյանը, Գ․ Կոզինցեին՝ Դ․ Կեսայանցը, Ե․ Չիգանին՝ է․ Քյոսայանը, Ա․ Մկրաչյանը, Յու․ Ռայգմանին՝ Ն․ Հովհաննիսյանը, Լ․ Տրաուբերգին՝ Կ․ Գևորգյանը, Լ․ Կրիստիին՝ Ա․ Փելեշյանը, Ի․ Իվանով–Վանոյին՝ Ա․ Վահունին ևն։

Նկարահանվել են մի շարք ֆիլմեր՝ նվիրված ռուս–հայ ժողովուրդների բարեկամությանը․ լավագույններից են՝ «Հյուսիսային ծիածան» (1961, ռեժ․ Ա․ Հայ– Արայան) U «Մոսֆիլմ» կինոստուդիայի հետ նկարահանած «Հուսո ասաղ» («Մխիթար սպարապետ», 1978, ռեժ․ է․ Քյոսայան)։