Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 11.djvu/100

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Սխալ առաջացավ էջը սրբագրելիս

է լեգատոյին։ Նոտարներից վերև կամ ներքև նշվում է staccato բառով կամ կետերով։ Լարային նվագարանների Ս․ կատարվում է աղեղի վեր կամ վար ընդհատվող շարժումով։

ՍՏԱՄԲՈԼԻՅԱԿԻ Ալեքսանդր Ստոիմենով (1879֊1923), բուլղ․ քազ․ և պետ․ գործիչ։ 1902֊ից՝ Բուլղ․ երկրագործական ժող․ միության առաջնորդներից։ 1908֊ից՝ ժող․ ժողովի, 1911֊ից՝ ժող․ մեծ ժողովի դեպուտատ։ 1915֊ին, բուլղ․ կառավարության գերմանասեր քաղաքականությունը քննադատելու համար, դատապարտվել է ցմահ բանտարկության։ 1918֊ին ազատվել է բանտից։ 1919֊20, 1920֊1923֊ին՝ կառավարության ղեկավար, իրականացրել է դեմոկրատական ռեֆորմներ, փորձել է կարգավորել դիվանագիտական հարաբերությունները Սովետական Ռուսաստանի հետ։ Հանդես է եկել «Կանաչ» կամ «Երկրագործական» ինտերցիոնալ (որպես եվրոպ․ երկրների մանրբուրժ․ ագրարային կուսակսությունների միավորում) ստեղծելու նախաձեռնությամբ։ 1923֊ի հունիսի 9֊ին ֆաշիստ․ հեղաշրջման հետևանքով Ս֊ի կառավարությունը տապալվել է․ Ս․ գազանաբար սպանվել է։ Ստամբոլցյան Արտակ Ավետիսի (1895, Սարիղամիշ֊1937), Անդրակովկասում սովետական իշխանության հաստատման պայքարի մասնակից։ Կոմունիստական կուսակցության անդամ 1916֊ից։ Ավարտել է Թիֆլիսի Ներսիսյան դպրոցը (1916), սովորել Էջմիածնի Գևորգյան ճեմարանում։ 1917֊ին տեղափոխվել է Ալեքսանդրապոլ, ՌՍԴԲԿ Ալեքսանդրապոլի կոմիտեի կազմում, պրոպագանդիստական աշխատանք տարել կայազորում և երկաթուղու բանվորների շրջանում։ 1918֊ին տեղափոխվել է Բաքու, որտեղ մարտական դրուժինայի շարքերում մասնակցել է մարտյան քաղաքացիական կռիվներին։ Բաքվի կոմունայի պարտությունից հետո կուսակցության հանձնարարությամբ ընդհատակյա աշխատանք կազմակերպելու համար մինչև 1920֊ը մնացել է քաղաքում։ 1920֊ին, որպես քաղաշխատող ծառայել է 19֊րդ կարմիր բանակի քաղվարչությունում և մասնակցել Վրանգելի դեմ մղված մարտերին։ 1921֊ից Ս․ կուսակցական պատասխանատու աշխատանք է տարել Բաքվում (շրջկոմի քարտուղար), Մոսկվայում (ՍՄԿԿ Կենտկոմի կազմաբաժնի հրահանգիչ), Օմսկում (Արեվելասիբիրյան երկաթուղու ուսկազմակերպիչ) և Դոնբասում (շրջկոմի քարտուղար)։

ՍՏԱՄԲՈԼՑՅԱՆ Ռաֆայել Պարույրի (ծն․ 22․7․1922, Երևան), հայ սովետական բժիշկ, թերապևտ֊սրտաբան։ ՀՍՍՀ ԳԱ թղթակից անդամ (1971), ՀՍՍՀ գիտ․ վաստ․ գործիչ (1967)։ ՍՄԿԿ անդամ 1949֊ից։ Մասնակցել է Հայրենական մեծ պատերազմին։ 1946֊ին ավարտել է Երևանի բժշկ․ ինստ֊ի բուժ․ ֆակուլտետը, 1952֊63֊ին աշխատել նույն ինստ֊ի հոսպիտալային թերապիայի ամբիոնում։ 1963֊72֊ին եղել է մանկաբուժ․, սան․ և ստոմատոլոգիական ֆակուլտետների ներքին հիվանդությունների պրոպեդևտիկայի․ 1972֊ից՝ բուժ․ ֆակուլտետի սուբօրդինատորների թերապիայի ամբիոնների վարիչ, 1966֊68֊ին՝ միաժամանակ ռեկտոր։Գիտ. աշխատանքները վերաբերվում են ներքին հիվանդությունների կլիմայում բուժ. քնի (առաջին անգամ կիրառել է խոցային հիվանդության ժամանակ և մշակել էլեկտրաքուն առաջացնող ինքնատիպ սարք), սրտաբանության հարցերի ուսումնասիրություննորին: Ս. ՀՍՍՀ-ում առաջինն է լայնորեն ներդրել էլեկտրասրտագրությունը, առաջարկել է սրտամկանի պսակային անբավարարության և ինֆակտի վաղ ախտոտորոշման ու բուժման, էլեկտրասրտագրի քանակական վերլուծության մակերեսաչափական (1965) մեթոդներ: Քանակական փոփոխությունների վերլուծության տվյալների հիման վրա Ս. տվել է սրտամկանի ինֆակտի ժամանակ նոր օջախների առաջացման տեսությունը, ներդրել դինամիկ էլեկտրասրտագրության նոր մեթոդ, որի շնորհիվ հնարավոր է որոշել սրտամկանի ինֆակտի ընթացիկ առանձնահատկությունները և ժամանակին կարգավորել բոըժ. միջոցառումները: 1968-ին Ս-ի նախաձեռնությամբ, թերապիայի ամբիոնին կից, ստեղծվել է գիտահետազոտական լաբարատորիա, ուր մշակվում և ստեղծվում են սրտի գործունեությանը հետևող նոր սարքեր ու համակարգեր, որոնք նպաստում են սրտաբանության նոր ճյուղի՝ մոնիտորակոմպյուտերային դինամիկ էլեկտրասրտաբանության զարգացմանը: Ս-ի մշակած նորույթները ներդրվել են Երևանի Վ. Ի. Լենինի անվ. հանրապետական կլինիկական հիվանդանոցում (1970): Ս. ՍՍՀՄ թերապևտների համամիութենական գիտ. ընկերության վարչության անդամ է, ՀՍՍՀ առողջապահության մինիստրության սրտաբանության պրոբլեմային հանձնաժողովի նախագահը: ՀՍՍՀ պետ. մրցանակ (1980): Պարգևատրվել է «Պատվո նշան» շքանշանով և մեդալներով:

Երկ.Խոցային հիվանդությունը քնով բուժելու մեթոդիկայի մասին (հեղինակակից՝ Գյանջեցյան Ռ. Ն.), Ե, 1953:Կլինիկական էլեկտրասրտագրություն, Ե., 1978: Планиметрический метод количественного анализа электрокардиограммы (соавтор Михаелянц Л. М.), Е., 1981.

ՍՏԱՄԲՈԼՑՅԱՆ Վահագն Պարույրի (ծն. 19.4.1931, Երևան), հայ սովետական երգեհոնահար: ՀՍՍՀ վասն. արտիստի (1970): Սովորել է Երևանի կոնսերվատորիայում (Ա. Բաբաջանյանի դաշնամուրի դասարան), 1957-ին ավարտել է Լենիգրադի կոնսերվատորիան (Յու. Բրյուշկովի դաշնամուրի և Ի. Բրաուդոյի երգեհոնի դասարաններ): 1957-ից որպես մենակատար-երգեհոնհար հանդես է եկել Լենիգրադում և մերձբալթյան այլ քազաքներում: 1964-ին փոխադրվել է Երևան, նպաստել Հայաստանում երգեհոնային արվեստի տարածմանը: Նվագացանկում՝ մինչդասական շրջանի կոմպոզիտորների, Բախի. Հենդելի, նաև՝ Ք. Քուշնարյանի, Հ. Ստեփանյանի. Տ. Մանսուրյանի և այլոց ստեղծագործությունները: Ս. առաջին անգամ երգեհոնով հնչեցրել է Ներսես Շնորհալու, Խաչատուր Տարոնցու, Գրիգոր Պահլավունու շարականները (Կոմիտասի և Եկմալյանի մշակմամբ և սեփական փոխադրությամբ): Համերգներով հանդես է եկել ՍՍՀՄ քաղաքներում, արտասահմանում: 1966-ին Երևանի կոնսերվատորիայում հիմնադրել է երգեհոնի դասարան (1977-ից՝ դոցենտ), 1970-ից դասավանդում է նաև Խ. Աբովյանի անվ. մանկավարժական ինստ-ում:

ՍՏԱՄԲՈՒԼ, Իսթանպուլ (Instanbul) Կոստանդնուպոլիս, Թուրքիայի խոշորագույն քաղաքն ու հիմնական նավահանգիստը, առևտր., արդ. և մշակույթային գլխ. կենտրոնը: Ստամբուլ իլի վարչական կենտրոնԼ Տեղավորված է Մարմարա ծովի և Բոսֆորի նեղուցի բլրոտ ափերին: Քաղաքի հիմնական մասը գտնվում է Եվրոպայում, փոքր մասը՝ Ասիայում: Ս. ընկած է Սև ծովից դեպի Միջերկրական ծով և Հվ-Արլ. Եվրոպայից դեպի Առաջավոր Ասիա տանող ծովային ուղիների կցվանքում, որը նպաստել է քաղաքի աճին: Կլիման մերձարևադարձային է, միջերկրածովյան: Հունվարի միջին ջերմաստիճանը 5,2°C է, Օգոստոսինը՝ 23,6°C, տարեկան տեղումները՝ 633 մմ: Տարածությունը՝ 285,4 կմ² է, բն.՝ ավելի քան 4,7 մլն (1980):

330-ից եղել է Հռոմ., 395-ից Բյուզ. կայսրության, 1453-1923-ին՝ Օսմանյան կասրության և ապա Թուրքական Հանրապետության մայրաքաղաքը: Ս-ի պատմությունը և Ս-ի հայերի մասին տես Կոստանդուպոլիս հոդվածում: Ս. տալիս է երկրի արդ. արտադրանքի ավելի քան 40%-ը: Զարգացած է սննդահամի, տեքստիլ և կարի, կաշվի և կոշիկի, պօլիգրաֆիկան, քիմ., ցեմենտի, մեքենաշինական, փայտամշակման արդյունաբերությունը: Խոշորագույն ձեռնարկություններից են ծխախոտի և լուցկու