ֆաբրիկաները, էլեկտրալամպերի և ավտոհավաքման գործարանները։ Ս․ տրանսպորտային խոշոր հանգույց է։ Ս֊ով է անցում Կենտր․ Եվրոպան Թուրքիայի, Սիրիայի և Իրաքի հետ կապող երկաթուղային մայրուղին։ Ս֊ի նավահանգստի ծովային աքվատորիան ընդգրկում է Բոսֆորի նեղուցի մի մասը, Ոսկեղջյուր ծովախոշը և Մարմարա ծովի հս֊արլ․ մասը։ Ս֊ուվ է անցնում երկրի ներմուծման բեռների մինչև 40%֊ը և արտահանման բեռների շուրջ 15%֊ը։ Ունի միջազգային նշանակության օդանավակայան (Եշիրքյոյ)։ Ս֊ում են գտնվում երկրի հմնական բանկերը, օտարերկրյա ապահովագրական ընկերությունները և գորխակալությունները։
Ս֊ում գորթում են Ստամբուլի համալսարանը (հիմնադրվել է 1453֊ին), Ստամբուլի տեխ․ և Բողազիչիի համալսարանները, տնտեսագիտության և առևտրի ակադեմիան, նրբագեղ արվեստների ակադեմիան, կոնսերվատորիան և մի շարք այլ բուհեր, գրադարաններ, թանգարաններ (Ս․ Սոֆիայի տաճարի, հնագիտական, նկարչության և քանդակագործության, Թոփգափու պալատի, Թուրքական և իսլամական արվեստի ևն), Օպերային և այլ թատրոններ;
Ոսկեղջյուր ծովախորշը քաղաքի եվրոպ․ հատվածը բաժանում է երկու մասի․ Էմինյոնյու (Հին քաղաքը, զբաղեցնում է ծովախորշից հվ․ ընկած թերակղզին), հիմնականում պահպանել է միջնադարյան կերպարը (նեղլիկ փողոցներ, բազմաթիվ մզկիթներ) և Բեյօղլու (Նոր քաղաք, Ոսկեղջյուրի մուտքերից դեպի հս․), որը ընդգրկում է առևտր․ նավահանգստային Կարա քյոյ (նախկին Ղալաթիա) և գործնական ու մշակույթային կենտրոն բուն Բեյօղլու (նախկին Պերա) թաղամասերը։ Քաղաքի երրորդ մասը՝ Սկյուտարը ասիական մայրցամաքում է, կառուցապատված է Մարմարայի ծովափնյա վիլլաներով և զինվ․ կացարաններով։ Կապը թաղամասերի միջը իրականացնում է լաստանավերի և կամուրջների (ամենաերկարը՝ 1560 մ, Բոսֆորի վրայով, 1970֊73) միջոցով։ Ժամանակակից Ս֊ի ճարտ․ կերպարը ներկայացնում են երեք դարաշրջանների կառույցները։ Բյուզ․ ժամանակներից պահպանվել են պարիսպների, պալատների, ձիարշավարանի մնացորդներ, ստորգետնյա ջրապահեստներ և պաշտամունքային շենքեր, որոնց մեծ մասը թուրքերի վերածել են մզկիթների (տես Բյուզանդիա, Սոֆիայի տաճար)։ Թուրք․ միջնադարյան կառույցներից են Անդոլուհիսարի (հիմնադրվել է XIV դ․ վերջին), Ռումելիհիսարի (1452), Եդիկուլե (1455) բերդը, Բայազիդի (1497֊1503 կամ 1505, ճարտ․ Քեմալեդդին), Շահզադե (1548, ճարտ․ Սինան), Ենի Ջամի (1597֊1663), Ահմեդիե (1609֊17, ճարտ․ Մեհմետ աղա) և այլ մզկիթները, Թոփգափուի պալատական համալիրի աշխարհիկ կառույցները՝ Չինիլի քյոքշ (1472, ճարտ․ Քեմալեդդին), Երևանյան (1635), Բաղդադյան (1638) ևն տաղավարներով, բնակելի տներ, շատրվաններ։ XVIII դարից Ս․ են ներթափանցել արևմտա֊եվրոպ․ ոճերը, XIX դ․ ստեղծելով էկլետիկ կառույցներ։
1950֊ական թվականներից տարվել ենվերակառուցման աշխատանքներ, կառուցվել են մայրուղիներ, բնակելի տներ, վարչական և հասարակական շենքեր (Քաղաքապետարանը, 1956֊61, ճարտ․ Կ․ Հոզմայստեր, Հելթոն հյուրանոցը, 1954, ճարտ․ Սեդաթ Հաքը Էլդեմ) ևն։
Գրկ․ Петросян Ю․ А․, Юсупов А․ Р․, Город на двух лонтинентах, 2 изд., испр., М․, 1981․
ՍՏԱՄԻՑ (Stamic, Stamitz) Յան Վացլավ Անտոնին (1717֊1757), չեխ կոմպեզիտոր, ջութակահար, դիրիժոր։ 1734֊ից աշխատել է Պրագայում։ 1744֊ից՝ Մանհայմի կապելայի առաջին ջութակահար, 1748֊ից՝ ղեկավար։ Որպես վիրտուոզ ջութակահար և դիրիժոր հանդես է եկել է Գերմանիայի քքաղաքներում, Փարիզում։ Մանհայմի դպրոցի հինադիրը։ Իր ստեղծագործության և կատարողական գործունեության մեջ Ս․ արտահայտել է Լուսավորության դարաշրջանի գեղարվեստական իդեալները։ Հեղինակ է 74 սիմֆոնիայի, նվագախմբային տիոների, գործիքային կոնցերտների, սոնատների, կապրիստների, պաշտամունքային երկերի։ Հիմք է դրել սոնատային ձևին, նվագախմբային դինամիկ․, հերոսական տարրեր, թեմատիկ կոնտրաստներ,նվագախումբ մտցրել վալդհոռններ և կլառնետներ։ Ս֊ի աշակերտներից են իր որդիները Կարել և Անտոնին Ս֊ները, Յո․ Ք․ Կաննաբիխը։
ՍՏԱՄՈՔՍ (ventriculus), ողնաշարավորների, այդ թվում և մարդու մարսողական խողովակի լայնացման մաս, որը գտնվում է կերակրափողի և տասներկումատնյա աղիքի միջև։
Ս֊ի կենդանիների, տարբերում են գեղձային կամ մարսողական Ս․, որի պատերում գտնվոըմ են մարսողական գեղձերը, և մկանային կամ ծամող Ս․, որի պատերը սովորաբար ծածկված են կուտիկուլայով։Մկանային Ս․ առաջացնում է որպես գեղձային Ս֊ի մի մաս (ողնաշարավորներ և որոշ անողնաշարներ) կամ ինքնուրույն Ս․ (անողնաշարավորների մեծ մասը)։ Ս․, որպես աղիքային համակարգի տարբերակված մասը, ունեն անողնաշարավորներից աղեխորշավորները, որոշ տափակ և օղակավոր որդեր։ Շատ փորոտանիների, երկփեղկանիների և գլխոտանիների Ս֊ի ետին ծայրին կա կույր հավելված, որը երբեմն գալարաձև ոլորված է։ Գլխոտանիների այդ հավելվածում են բացվում լյարդի ծորանները։ Հոդվածոտանիների սննդի մեխանիկական մշակումը հիմնականում կատարվում է ծամող Ս֊ում։ Խեցգետնանմաններից գեղձային Ս․ ունեն որոշ ստորակարգ խեցգետիններ, ծամող բարձրակարգերը։ Ողնաշարավորների Ս․ առաջնաղու լայնացած բաժինն է, կերակրափողից ետ։ Ձկների Ս․ պայտաձև է, ստամոքսամուտքի (կերակրափողից սկսած) և ստամոքսաելքի (դեպի 12֊մատնյա աղիքը) բաժիններից։ 2 բաժինների միջև ընկած պարկաձև մասը գոյացնում է Ս֊ի հստակը։ Ձկների, երկկենցաղների, սողունների և թռչունների մեծ մասի Ս֊ում տարբերում են հատակի և ստամոքսաելքի գեղձերը, իսկ կաթնասուններին (բացի գիշատիչներից և պրիմատներից)՝ նաև ստամոքսամուտքի գեղձերը։ Թռչունների Ս․ կազմում է գեղձային և մկանային բաժիններից։ Որոշ թռչունների մկանային Ս֊ի կուտիկուլան գոյացնում է հավելումներ, որոնք ատամիկների դեր են կատարում և նպաստում են կերի հետ կուլ տված քարերի, ավազահատիկների մարսմանը։ Գիշատիչ թռչունների մկանային Ս֊ի պատերը բարակ են, հատիկակերներինը, միջատակերներինը և ամենակերներինը՝ հաստ։ Ս․ առանձնապես բարդ տարբերակման է հասել կաթնասունների օրգանիզմում․ այն կազմված է կերակրափողի, ստամոքսամուտքի, հատակի և ստամոքսաելքի բաժիններից։ Խոտակերների Ս․ հաճախ բաժանված է 2֊3 մասերի, որտեղ միաժամանակ պահեստվում է կերը, խմորվում բուս․ բջջաթաղանթը։ Որոճողների Ս․ առավել բարդ է, բաղկացած է 4բաժիններից՝ գանձակ, ցանց, հազարաթերթիկ և շրդան։ Գեղձերն առկա են միայն շրդանում։ Ուղտերի գանձակի պատերին կան բազմաթիվ խորացումներ, այսպես կոչվող, ջրային բջիջներ, որտեղ պահեստվում է ջուրը։
Մարդուն Ս․ ունի մուտք և ելք, որոնց հարակից շրջանները կոչվում են մուտքային և ելքային մասեր։ Սրանց միջև գտնվում է Ս֊ի մարմինը։ Ս․ ունի առաջային և ետին պատեր, երկու եզր, որոնք կոչվում են մեծ և փոքր կորություններ։ Ս֊ի ձևը փոփոխական է, կախված լցվածության աստիճանից և մարսողության պրոցեսից։ Նշանակություն ունի նաև մկանների տոնուսը։ Ռենտգենաբանական տեսակետից տարբերում են կարթաձև,