Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 11.djvu/105

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


«Կույրեր», «Այնտեղ՝ ներսում», «Անկոչը» փոքրածավալ պիեսները Ստանիսլավսկին բեմադրել է (բոլորը՝ 1904) Վ․ Սուրենյանցի նկարչական ձևավորմամբ։ Ստանիսլավսկին սերտ բարեկամական կապերի մեջ է եղել նաև հայազգի գործիչներ Ն․ Բալիևի, Ն․ Տարասովի, Կ․ Միքայելյանի, Ա․ Ջիվելեգովի, Ս․ Խաչատրյանի հետ։ Նրա հետևորդներից է եղել Օ․ Սևումյանը, որը հայ թատրոնի բարենորոգման ծրագիրը կապել է Ստանիսլավսկու անվանը և գեղարվեստական թատրոնին։ Ստանիսլավսկու և հայ թատրոնի մերձեցմանը նպաստել է նաև Ե․ Վախթանգովը։ Մոսկվայի օպերային (այժմ՝ Կ․ Ստանիսլավսկու և Վլ․ Նեմիրովիչ–Դանչենկոյի անվան) թատրոնում, Մ․ Սարյանի ակտիվ մասնակցությամբ, Ստանիսլավսկին 1932-ին բեմադրել է Ռիմսկի–Կորսակովի «Ոսկի աքլորիկ» օպերան։ Ստանիսլավսկու հանձնարարությամբ Սարյանն աշխատել է նաև Բիզեի «Կարմեն» օպերայի բեմադրության ձևավորման վրա, որը մնացել է անավարտ։

Երկ․ Իմ կյանքն արվեստում, Ե․, 1954, Դերասանի և ռեժիսորի արվեստը, Ե․, 1981։ Ստանիսլավսկին ասում է․․․, «ՍԱ», 1963, № 1։ Собр․ соч․, т․ 1–8, М․, 1954–61; Режиссерские экземпляры К․ С․ Станиславского․ 1898-1899, т․ 1, М․, 1980․ 1898-1901, т․ 2, М․, 1981․

Գրկ․ Վարդանյան Վ․, Կ․ Ս․ Ստանիսլավսկի, Ե․, 1962։ ^այոաական թատերական առնչություններ, Ե․, 1978։ Խ ա լ ա թ– յ ա ն է․, Սարյանը և Ստանիսլավսկին բեմի վրա․․․, «ՍԱ», 1960, № 3։ Աճեմ յան Վ․, Ստանիսլավսկին՝ մեծ ու հարազատ, «ՍԱ», 1963, № 1։ Р и յ а е в С․, Со Станиславским, Е․, 1964; Полякова Е․, Станиславский- актер, М․, 1972; Виноградская И․, Жизнь и творчество К․ С․ Станиславского․ Летопись․ 1863–1938, т․ 1–4, М․, 1971–76; Строева М․ Н․, Режиссерские искания Станиславского, 1898–1917, М․, 1973․

Լ. Խալաթյան

ՍՏԱՆԻՍԼԱՎՍԿՈՒ ՍԻՍՏԵՄ, բեմական ստեղծագործության՝ Կ․ Ս․ Ստանիսլավսկու մշակած տեսության և մեթոդաբանության պայմանական անվանումը։ Նախատեսված լինելով որպես դերասանի և ռեժիսորի գործնական ուղեցույց, Ստանիսլավսկու սիստեմը բեմական ռեալիզմի արվեստի գեղագիտական և պրոֆեսիոնալ հիմունքի նշանակություն է ստացել։ Ի հակադրություն ավելի վաղ գոյություն ունեցող թատերական սիստեմների, Ստանիսլավսկու սիստեմը հիմնվում է ոչ թե ստեղծագործության վերջնական արդյունքի ուսումնասիրության, այլ այս կամ այն արդյունքը ծնող պատճառների պարզաբանման վրա։ Նրանում առաջին անգամ լուծվել է ենթագիտակցական ստեղծագործական պրոցեսներին գիտակցորեն տիրապետելու խնդիր, հետազոտվել դերասանի օրգանական վերամարմնավորման ուղին։ Ստանիսլավսկու սիստեմը ստեղծվել է որպես Ստանիսլավսկու, նրա նախորդների, ժամանակակիցների, համաշխարհային բեմարվեստի նշանավոր գործիչների ստեղծագործական և մանկավարժական փորձի ընդհանրացում։ Այն հենվել է Ա․ Ս․ Պուշկինի, Ն․ Վ․ Գոգոլի, Ա․ Ն․ Օստրովսկու, Մ․ Ս․ Շչեպկինի, Թ․ Սալվինիի, Ֆ․ Շալյապինի, է․ Դուզեի և այլոց ավանդույթների վրա։ Ստանիսլավսկու գեղագիտական հայացքների ձևավորմանը առանձնահատուկ կերպով ազդել է Ա․ Չեխովի և Մ․ Գորկու դրամատուրգիան։ Ստանիսլավսկու սիստեմի զարգացումն անխզելիորեն կապված է ՄԳԹ–ի (տես Մոսկվայի Գեղարվեստական, ակադեմիական թատրոն) և նրա ստուդիաների գործունեությանը, ուր անցել է փորձարարական մշակման և գործնականորեն ստուգվելու երկարատև ուղի։ Սովետական շրջանում, սոցիալիստ. մշակույթի ստեղծման փորձի ազդեցությամբ, Ստանիսլավսկու սիստեմը ձևավորվել է որպես բեմական ստեղծագործության կուռ գիտ․ տեսություն։ Ստանիսլավսկու սիստեմը բեմարվեստում ռեալիստական այն ուղղության տեսական արտահայտությունն է, որ Ստանիսլավսկին անվանել է վերապրումի արվեստ՝ բեմում ստեղծագործելու պահին ոչ թե նմանակելու, այլ իսկապես վերապրելու, յուրաքանչյուր ներկայացման ժամանակ նախապես կշռադատված տրամաբանությամբ կերպարի կյանքի կենդանի պրոցեսը նորից վերստեղծելու արվեստը։ Ինքնուրույն կամ ռեժիսորի օգնությամբ բացահայտելով ստեղծագործության հիմնական մոտիվը («հատիկը»), դերակատարն իր առջև դնում է գաղափարա–ստեղծագործական նպատակ, որը Ստանիսլավսկին անվանել է գերխնդիր։ Գերխնդիրը հաղթահարելու գործուն ձգտումը Ստանիսլավսկին սահմանել է որպես դերասանի և դերի միջանցիկ գործողություն։ Ստանիսլավսկու սիստեմի հիմքը գերխնդրի և միջանցիկ գործողության մասին ուսմունքն է։ Այն առաջին պլան է մղում արվեստագետի աշխարհայացքի դերը, արվեստում անխզելի կապ հաստատում գեղագիտական և բարոյական սկզբունքների միջև։ Դերասանական արվեստի հիմքը հեղինակի աոաջադրած՝ պիեսի իրադարձություներում դերասանի նպատակային օրգանական գործողությունն է։ Բեմական գործողությունը հոգեֆիզիկական պրոցես է, որին մասնակցում են դերասանի խելքը, կամքը, զգացումը, նրա ներքին և արտաքին դերասանական տվյալները, որոնք Ստանիսլավսկին անվանել է ստեղծագործության տարրեր։ Դրանցից են նաև երևակայությունը, ուշադրությունը, հաղորդակցվելու ունակությունը, ճշմարտության, ռիթմի զգացումը, զգացմունքային հիշողությունը, խոսքի տեխնիկան, պլաստիկան ևն։ Այս տարրերի մշտական կատարելագործումը, որ դերակատարի մեջ բեմում իսկական ստեղծագործական ինքնազգացողություն են առաջացնում, դերասանի՝ ինքն իր վրա աշխատել ու բովանդակությունն է կազմում։ Ստանիսլավսկու սիստեմի հաջորդ բաժինը նվիրված է դերի վրա դերասանի աշխատանքին, որն ավարտվում է դերի հետ դերասանի օանական միաձուլումով, կերպարի վերամարմնավորումով։ 1930-ական թթ․, հենվելով մատերիալիստական աշխարհայացքի, Ի․ Մ․ Սեչենովի, Ի․ Պ․ Պավլովի բարձրագույն նյաային գործունեության մասին ուսմունքի վրա, Ստանիսլավսկին ընդունել է գորողության ֆիզիկական բնույթի առաջատար նշանակությունը դերի ներքին էությունը բացահայտելիս։ Աշխատանքի մեթոդը, որ կազմավորվել է Ստանիսլավսկու կյանքի վերջին տարիներին, կոչվել է ֆիզիկական գործողությունների մեթոդ պայմանական անունով։ Ռեժիսորը հատուկ ուշադրություն է դարձրել դերասանի խոսքային գործողությանը դերում և հեղինակի տեքստը յուրացնելիս։ Խոսքը գործողության իսկական գործիք դարձնելու համար նա առաջարկել է խոսքային գործողությանն անցնել միմիայն խոսքի արտաբերմանը նախորդող ֆիզիկական գործողությունների տրամաբանությունն ամրապնդելուց հետո։ Սովետական թատրոնի խոշորագույն նվաճումը՝ Ստանիսլավսկու սիստեմը, նպաստել է բեմարվեստում սոցիալիսաական ռեալիզմի մեթոդի հաստատմանը։ Կոմունիստական կուսակցականության, ժողովրդայնության սկզբունքներով հարստացված և խորացված Ստանիսլավսկու սիստեմը դարձել է դերասանի դաստիարակության և Սովետական Միության թատրոնների գեղարվեստական գործունեության հիմքը։ Համարելով չավարտված սիստեմ, Ստանիսլավսկին իր աշակերտներին և հետևորդներին կոչ է արել շարունակել ու զարգացնել բեմական ստեղծագործության օրինաչափությունների ուսումնասիրման իր սկսած գործը, նշել է նրա զարգացման ուղին։ Ստանիսլավսկու թատերական գաղափարները, նրա գեղագիտությունն ու մեթոդոլոգիան մեծապես տարածվել են ամբողջ աշխարհում։ Ռեժիսորներ Վ․ Աճեմյանի, Ա․ Բուրջալյանի, Ա․ Գուլակյանի, Վ․ Վարդանյանի, Տ․ Շամիրխանյանի շնորհիվ Ստանիսլավսկու սիստեմը լայն կիրառություն է գտել նաև հայ սովետական թատրոնում։ Մոսկվայի Գեղարվեստական թատրոնի ստաժորներ Հ․ Զարիֆյանը, Ն․ Ասլանովը, Ա․ Օհանյանը, Ա․ Շահխաթունին Ստանիսլավսկու ուսմունքը տարածել և կիրառել են սփյուռքում։

Գրկ․ Հարությունյան Ս․, Ստանիսլավսկու սիստեմը և հայ թատրոնը, Ե․, 1964։ Станиславский К․ С․, Работа актёра над собой․ Работа актёра над ролью, Собр․ соч․, т․ 2–4, М., 1954–57: Кристи Г․, Воспитание актёра школы Станиславского, М., 1968: Տես նաև Ստանիսլավսկի Կ․ Ս․ հոդվածի գրականությունը։

ՍՏԱՆԿԵՎԻՉ Նիկոլայ Վլադիմիրովիչ (1813–1840), ռուս հասարակական գործիչ, փիլիսոփա, բանաստեղծ։ Ավարտել է Մոսկվայի համալսարանը (1834)։ 1831-ի վերջից Մոսկվայի համալսարանում Ստանկևիչի շուրջը ստեղծվել է գրական–փիլիսոփայական խմբակ։ 1837-ին թոքախտով հիվանդ Ստանկևիչը մեկնել է արտասահման՝ բուժվելու։ Ուսումնասիրել է Ֆ․ Շելինգի, Ի․ Կանտի և Յո․ Ֆիխտեի, հետագայում՝ նաև Գ․ Հենգելի և Լ․ Ֆոյերբախի փիլիսոփայությունը։ Ստանկևիչը փիլիսոփայության մեջ տեսնում էր ճշմարտությունը ճանաչելու և կյանքը կատարելագործելու միջոցը։ 1833-ից, Մոսկվայի համալսարանի ուսանողների հակակառավարական խմբի հետ կապի համար, Ստանկևիչը եղել է ոստիկանական հսկողության տակ։ Պատմ․ առաջադիմության գլխավոր ուժը տեսել է լուսավորության մեջ, ռուս մտավորականության հիմնական խնդիրը համարել է լուսավորական գաղափարներ, հումանիզմ պրոպագանդելը։ Ստանկևիչը պաշտպանել է իսկական ժողովրդականության սկզբունքը, հանդես եկել գրականության և արվեստի մեջ կեղծիքի ու գռեհկության դեմ, դրանց նշանակությունը