ռուս սովետական դերասան, ռեժիսոր, մանկավարժ, թատրոնի տեսաբան։ ՍՍՀՄ ժողովրդական արտիստ (1936)։ Ստանիսլավսկին թատերարվեստի ժամանակակից գիտության հիմնադիրն է, ստեղծել է դպրոց, ուղղություն, որոնք նոր փուլ են բեմական ռեալիզմի զարգացման մեջ (տես Ստանիսլավսկու սիստեմ)։ Նրա ծնողները աոևտրաարդյունաբերական առաջադեմ շրջաններից էին, սերտ հարաբերությունների մեջ նույն միջավայրից սերած ռուս, մշակույթի խոշոր գործիչներ Պ․ Մ․ Տրետյակովի, Ա․ Ա․ Բախրուշինի, Ս․ Ի․ Մամոնտովի և այլոց հետ։ 1878–1881 թվականներին Ստանիսլավսկին սովորել է Լազարյան ճեմարանի գիմնազիայում։ 1888 թվականին հիմնադրել է (Ա․ Ֆ, Ֆեդոտովի, Ֆ․ Պ, Կոմիսարժևսկու հետ) Արվեստի և գրականության ընկերություն, ուր խաղացել է Բարոն (Պուշկինի «ժլատ ասպետը»), Ֆերդինանդ (Շիլլերի «Սեր և խարդավանք»), Օթելլո (Շեքսպիրի «Օթելլո») են։ Օժտված լինելով տաղանդով, վառ երևակայությամբ, հազվադեպ հմայքով, բեմական արտաքինով՝ Ստանիսլավսկին վաստակել է ժամանակի ականավոր դերասանի փառքը։ Հենց առաջին ռեժիսորական աշխատանքներում ձգտել է կտրվել հնացած ավանդույթներից, գտնել բեմում գեղարվեստական ճշմարտությունն արտահայտող ավելի նուրբ արտահայտչամիջոցներ (Լ․ Ն․ Տոլստոյի «Լուսավորության պտուղները», 1891, Հաուպտմանի «Ջրասույզ գանգը», 1898 ևն)։ 1898 թվականին Վլ․ Նեմիրովիչ-Դանչենկոյի հետ հիմնադրել է Մոսկվայի Գեղարվեստական թատրոնը (ՄԳԹ, տես Մոսկվայի Գեղարվեստական ակադեմիական թատրոն), որի թատերախմբում ընդգրկվել են Արվեստի և գրականության ընկերության դերասաններն ու Մոսկվայի ֆիլհարմոնիկ ընկերության երաժշտադրամատիկ․ ուսումնարանի Նեմիրովիչ–Դանչենկոյի սաները։ Առաջին ներկայացումը եղել է Ա․ Կ․ Տոլստոյի «Ֆնոդոր Րոհանովիչ արքան» (1898)։ Չեխովի «ճայը» (1898, ռեժիսոր Ստանիսլավսկին․ և Նեմիրովիչ–Դանչենկո) ներկայացման հետ է կապված ՄԳԹ–ի իսկական ծնունդը և համաշխարհային բեմարվեստի նոր ուղղությունը։ Այնուհետև բեմադրվել են Չեխովի «Քեռի Վանյա» (1899), «Երեք քույր» (1901), «Բալենու այգին» (1904) պիեսները։ Խորապես ընկալելով Չեխովի դրամատուրգիայի նորարարական էությունը, կենսական ճշմարտությունը և բանաստեղծականությունը՝ Ստանիսլավսկին և Նեմիրովիչ–Դանչենկոն գտել են այն ներկայացնելու հատուկ եղանակ, նոր հնարանքներ՝ բացահայտելու ժամանակակից մարդու հոգեկան աշխարհը։ 1902 թվականին Ստանիսլավսկին բեմադրել է (Նեմիրովիչ–Դանչենկոյի հետ) Մ․ Գորկու «Քաղքենիներ» և «Հատակում» պիեսները։ Գորկու դրամատուրգիայի հետ է կապվել ՄԳԹ–ի խաղացանկի հասարակական քաղ․ գիծը․ «Քաղքենիներ»-ում, առաջին անգամ բեմում, կերտվել է սեփական իրավունքի համար պայքարող բանվորի՝ Նիլի կերպարը։ Ստանիսլավսկու և Նեմիրովիչ-Դանչենկոյի նորարարական բեմադրություններից են նաև Գրիբոյեդովի «Խելքից պատուհաս» (1906), «Ստեպանչիկովո գյուղը» (ըստ Դոստոևսկու, 1917), Տուրգենևի «Սեկ ամիս գյուղում» (1909, բեմ․ Ս․ և Ի․ Ս․ Կ․ Ս․ Ստանիսլավսկի Մոսկվին), Մեաեռլինկի «Կապույտ թըռչուն» (1908, Լ, Ա․ Սուլերժիցկու և Սոսկ– վինի հետ)։ Դեկադենտական զանազան հոսանքների տարածման շրջանում Ստանիսլավսկին պայմանական սիմվոլիկ պլանով բեմադրել է Կ․ Համս ունի «Կյանքի դրաման» և Լ․ Անդրեևի «Մարդու կյանքը» (երկուսն էլ՝ 1907) պիեսները, սակայն այդ ներկայացումները ցույց են տվել, թե ինչպիսի կործանարար ազդեցություն է գործում դերասանի արվեստի վրա արհեստական ոճավորումը։ Ստանիսլավսկու դերասանական տաղանդը դրսևորվել է բազմապլան բեմական կերպարներում։ Նա առաջինն է բացահայտել և հաստատել հերոսականության նոր էությունը թատրոնում։ Դոկտոր Շտոկմանի [Իբսենի «Դոկտոր Շտոկման» («ժողովրդի թշնամին»), 1900, բեմ․ Ս․ և Վ․ Վ․ Լուժսկի] դերակատարումը եղել է գեղարվեստական և հասարակականաղ․ մեծ երևույթ։ Սատինի (Գորկու «Հատակում») դերը խաղացել է Գորկուն հարազատ ռոմանտիզմով և մեծ թափով։ Քնարական հմայքով, խոր մարդկայնությամբ առանձնացել են Ստանիսլավսկու չեխովյան հերոսները՝ Աստրով («Քեռի Վանյա»), Վերշինին («Երեք քույր») և այլն։ Նրա երգիծական ձիրքը դրսևորվել է Ֆամուսովի (Գրիբոյեդովի «Խելքից պատուհաս»), Արգանի (Մոլիերի «Երևակայական հիվանդ»), Կավալեր Ռիպաֆրատտա (Գոլդոնիի «Հյուրանոցի տիրուհին») և այլ անձնավորումներում։ 1900-ական թվականներից Ստանիսլավսկին մշակել է ուսմունք դերասանի ստեղծագործության մասին՝ դերասանական տեխնիկայի և պիեսի ու դերի վրա աշխատելու մեթոդ։ Լ․ Ա․ Սուլերժիցկու հետ նա ՄԳԹ–ին կից կազմակերպել է 1-ին Ստուդիան (1912), որպեսզի երիտասարդության հետ աշխատանքում ստուգի և հաստատի իր «սիստեմը»։ 1917-ի Հոկտեմբերյան սոցիալիստական մեծ հեղափոխության հաղթանակից հետո սկսվել է Ստանիսլավսկու գործունեության նոր փուլը։ Սովետական շրջանի ներկայացումներն աչքի են ընկել ոչ միայն ռեժիսորական մտահղացման խորությամբ, յուրատեսակությամբ, բեմական մարմնավորման կատարելությամբ, այլև սոցիալ․ սրությամբ (Ա․ Օստրովսկու «Ջերմ սիրտ», 1926, Բոմարշեի «Խելահեղ օր կամ Ֆիգարոյի ամուսնությունը», 1927 և այլն)։ Սովետական թատրոնի զարգացման և սոցիալիստական ռեալիզմի հաստատման համար կարևոր ուղենիշ է եղել Ստանիսլավսկու ղեկավարությամբ բեմադրված՝ Վ․ Իվանովի «Զրահագնացք 14–69» պիեսի ներկայացումը (1927, ռեժ․ Ւ․ 6ա․ Սուդակով)։ Նա ղեկավարել է նաև Լ․ Լեոնովի «Ունտիլովսկ» (1928), «Սեռած հոգիներ» (ըստ Գոգոլի, 1932), Ա․ Օստրովսկու «Տաղանդներ և երկրպագուներ» (1933) և այլ պիեսների բեմադրությունները։ Ստանիսլավսկին․ ձգտել է բեմարվեստի բարենորոգումները իրականացնել նաև երաժշտ․ թատրոնում։ 1918 թվականին ղեկավարել է Սեծ թատրոնի օպերային ստուդիան, որը 1926 թվականին դարձել է օպերային ստուդիաատրոն, 1928 թվականին՝ Կ․ Ս․ Ստանիսլավսկու անվան օպերային թատրոն, 1941 թվականին, միավորվելով Վլ․ Ի․ Նեմիրովիչ–Դանչենկոյի անվան երաժշտական թատրոնի հետ, կոչվել է Կ․ Ս․ Ստանիսլավսկու և Վլ․ Ի․ Նեմիրովիչ–Դանչենկոյի անվան երաժշտական թատրոն։ 1935 թվականին Ստանիսլավսկին ստեղծել է օպերային–դրամատիկական ստուդիա։ Նա երբեք չի դադարել բեմական ստեղծագործության ավելի կատարյալ ուղիներ որոնելուց։ 1930-ական թվականներին սկզբին արվեստագետը նոր հայտնագործությունների շեմին էր, կրկին նախաձեռնել էր ստուդիական և փորձարարական աշխատանքներ։ Ստանիսլավսկու գործունեությունը մեծ ազդեցուուն է ունեցել սովետական ռեժիսորական և դերասանական դպրոցի վրա, նպաստել թատերական զանազան Ուղղությունրի ստեղծմանը։ Արտասահմանյան բեմի խոշոր վարպետների խոստովանությամբ, ամբողջ ժամանակակից թատրոնն օգտվում է Ստանիսլավսկու ժառանգությունից։ Պարգևատրվել է Լենինի և Աշխատանքային կարմիր դրոշի շքանշաններով։ Մոսկվայում, նրա ապրած տանը, 1948 թվականին կազմակերպվել է թանգարան։ Ստանիսլավսկին հայ մշակույթի և նրա ականավոր գործիչների հետ շփվել է դեռևս պատանեկան հասակից, երբ սովորել է Սոսկվայի Լազարյան ճեմարանում։ Այնուհետև, Արվեստի և գրականության ընկերության շրջանում, նրա մտերիմ համախոհ բարեկամներից են եղել Գ․ Բուրջաւովն ու Ք․ Պետրոսյանը։ ՄԳԹ–ում Մետեռլինկի
Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 11.djvu/104
Արտաքին տեսք