թագավորական Ռումինիայի միջև կնքվել էր համաձայնագիր Բեսարաբիայից ռումին. զորքերը էվակուցնելու մասին, սակայն ռումինիան խախտեց այն՝ օկուպացնելով Բեսարաբիան): 1940-ի համաձայնագրով Բեսարաբիան և Հս. Բուկովինան վերամիավորվեցին ՍՍՀՄ-ի հետ: 1941-ի հունիսին Ռումինիան ֆաշիստ. Գերմանիայի հետ դաշնակցած հարձակվեց ՍՍՀՄ-ի վրա: Ֆաշիստ. վարչակարգի տապալումից հետո Ռումինիան 1944-ի սեպտեմբերին զինադադար յնքեց ՍՍՀՄ-ի և հակահիտլերյան կռալիցիայի նյուս երկրների հետ (հաշտության պայմանագիրը կնքվեց 1947-ի փետրվարի, տես Փարիզի հաշտության պայմանագրեր 1947): Դիվանագիտ. հարաբերությունները վերականգնվեցին 1945-ի օգոստոսին: Այնուհետև կնքվել են առևտր. և ծովագնացության (1947), բարեկամության համագործակցության և փոխօգնության (1948)պայմանագրեր: 1949-ի հունվարին ՍՍՀՄ ու Ռումինական սոցիալիստ. մյուս երկրների հետ մասնակցեցին Տնտեսական փոխօգնության խորհրդի ստեղծմանը, ավելի ուշ՝ ստորագրվեցին Վարշավայի պայմանագիր 1955-ը: Ստորագրվեցին նաև սովետա-ումին. սահմանի կանոնակարգի պայմանագիր (1949), օդային կանոնավոր հաղորդակցության (1955), քիմ. ձեռնարկությունների կառուցման ասպարեզում ՌԺՀ-ի աջակցելու (1959), տնտ., գիտ. և մշակութ. համագործակցության (1960, 1966, 1970) համաձայնագրեր: 1970-ին կնքվեց բարեկամության համագործակցության և փոխօգնության նոր՝ 20-ամյա պայմանագիր: Ստորագրվեցին քիմ. արդ. օբյեկտների կառուցման ասպարեզում սովետական տեխ. աջակցության և սարքավորումների մատակարարման (1970), հյուպատոսակն (1972), տուրիզմի (1972) և այլ համաձայնագրեր: 1980-ին կնքվեց ՍՍՀՄ-ի ՌՍՀ-ի միջևարտադրության մասնագիտացման և կոպերացման երկարաժամկետ (մինչև 1990-ը) ծրագիր:
ՍՈՎԵՏԱ-ՍԻՐԻԱԿԱՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԵՐ: Դիվանագիտ. հարաբերությունները հաստատվել են 1944-ին: Կնքվել է առևտր. և վճարային համաձայնագիր (1955): 1956-ի և 1957-ի կոմինիկեում կողմերը արտահայտել են հօգուտ կայուն բարեկամության, տնտ. և մշակութ. համագործակցության զարգացման՝ հավասարության և փոխշահավետության, միմյանց ներքին գործերին չմիջամտելու, ազգային արժանապատվության ու սուվերենության հարգման հիման վրա: Ստորագվել են համաձայնագրեր տնտ. և տեխ. (1957, որը նախատեսում էր ՍՍՀՄ-ի մասնակցությունը Սիրիայում երկաթուղու, էլեկտրակայանների, ոռոգման համակարգերի կառուցմանը), մշակութ. համագործակցության, օդային հաղորդակցության (1962), Եփրատ գետի վրա հիդրոհանգույցի կառուցման (1966), տրոպոսֆերային ռադիոկապի (1970) և այլնի վերաբերյալ: 1970-ական թթ. շարունակվել է սովետասիրիական բազմակողմանի համագործակցությունը. համաձայնագրեր ու արձանագրություններ են ստորագրվել Սիրային երկարժամկետ վարկ տրամադրելու, նավթարդյունաբերությունը նպաստելու, Լաթաքիայի ծովային նավահանգիստը ըբդլայնելու (1972) մասին; 1974-ի համատեղ հաըտարարության մեջ նշվել է կողմերի ընդհանուր դիրքորոշումը միջազգային հարցերում, ընդգծվել է բազմակողմանի համագործակցության (ներառյալ պաշտպանությունը) անհրաժեշտությունը Սիրիայի և ՍՍՀՄ-ի միջև, ՍՍՀՄ-ի աջակցությունը արաբների արդարացի գործին: Ստորագրվել են նոր համաձայնագրեր տնտ. և տեխ., առողջապահության և բժշկագիտության ասպարեզում (1975), գիտատեխ. (1979) համագործակցության վերաբերյալ: 1980-ին կնքվել են բարեկամության և համագոործակցության պայմանագիր, 1981—85-ի տնտ. և տեխ. համագործակցության և այլ համաձայնագրեր:
ՍՈՎԵՏԱ-ՎԻԵՏՆԱՄԱԿԱՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԵՐ: Դիվանագիտ. հարաբերությունները հաստատվել են 1950-ին: Սովետավիետ. հարաբերությունները զարգացել են սոցիալիստ. ինտերեցիոնալիզմի սկզբունքի հիման վրա: Վիետնամում պատերազմի դադարեցման և Ժևևի համաձայնագրեր 1954-ի կնքման գործում մեծ դեր խաղաց ՍՍՀՄ: ՍՍՀՄ և սոցիալիստ. մյուս երկրները զգալի անհատույց օգնություն ցույց տվեցին ՎԴՀ-ին: Ստորագրվել են համաձայնագրեր ՍՍՀՄ բարձրագույն և միջնակարգ ուս. հաստատություններում ՎԴՀ-ի քաղաքացիների ուսուցման (1955), մշակութ. համագործակցության (1959), ՎԴՀ-ի 1961—65-ի ժողովրդատնտ. պլանների իրագործմանը տնտ. և տեխ. օգնության ցույց տալու (1960) համաձայնագրեր ու արձանագրություններ: 1965-ի կոմյունիկեում կողմերը կողմերը համաձայնվեցին ՎԴՀ-ի սուվերենությունը պաշտպանելու միջոցները, ՍՍՀՄ պարտավորում էր անհատույց տնտ. և ռազմ. օգնություն ցուցաբերել ՎԴՀ-ին (1968), որը շարունակվեց 1970-ական թթ.: 1975-ի դեկլարացիան նախատեսում էր երկու եղբայրական կուսակցությունների և ժողովուրդների բազմակողմանի կապերի զարգացման հիմն. ուղղությունները: 1970-ական թթ. 2-րդ կեսին և 80-ական թթ. սկզբին կնքվեցին բարեկամության ու համագործակցության պայմանագիր, մի ամբողջ շարք տնտ. և տեխ. (1978 և 1979), 1981—85-ի տնտ., տեխ., մշակութ և գիտ. համագործակցության ծրագրեր (1981 և 1983):
ՍՈՎԵՏԱՔԵՆԴ, գյուղ ՀՍՍՀ Վարդենիսի շրջանում, Սևանի լեռնաշղթայի հվ-արլ. ստորոտին, շրջկենտրոնից 13կմ հս-արլ: Կոլտնտեսությունն զբաղվում է անասնապահությամբ, ծխախոտի, հացահատիկի և կերային կուլտուրաների մշակությությամբ: Ունի միջնակարգ դպրոց, մշակույթի տուն, գրադարան, կապի բաժանմունք, կենցաղսպասարկման տաղավար, կինո, բուժկայան: Գյուղում պահպանվում են 13—16դդ. խաչքարեր:
ՍՈՎԵՏԱ-ՖԻՆԼԱՆԴԻԱԿԱՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԵՐ: Դիվանագիտ. հարաբերություններ հաստատվել են 1620-ի դեկտեմբերին, նույն թվականի հոկտ. 14-ի հաշտության պայմանագրի կնքումից հետո [1917-ի դեկտ. 18(31)-ի դեկրետով սովետական կառավարությունից ճանաչել էր Ֆինլանդիայի անկախությունը]: 1926-ին սկսված բանակցությունների հետևանքով կնքվել է (1932) չհարձակման և բախումներիխաղաղկարգավորման պայմանագիր: Երկրորդ համաշխարհային պատերազմի պայմաններում, անվտանգության նկատառումներով, ՍՍՀՄ 1939-ի հոկտեմբեր—նոյեմբերին առաջարկել է սովետաֆինլ. սահմանների որոշ փոփոխության: բայց Ֆինլանդիայի հետադիմական կառավարությունը խափանել է բանակցությունները և մարտական պատրաստության բերել զորքերը: 1939—40-ի սովետաֆինլ. պատերազմն ավարտվել է Ֆինլանդիայի պարտությամբ և 1940-ի մարտի 12-ի հաշտության պայմանագրի կնքմամբ հաստատվում էին նոր սահմաններ երկու երկրների միջև: ՍՍՀՄ-ի վրա ֆաշիստ. Գերմանիայի հարձակումից հետո Ֆինլանդիան պատերազմ հայտարարեց (1941-ի հունիսի 26) Սովետական Միությանը: 1944-ի սեպտեմբերին Ֆինլանդիան զինադադար կնքեց ՍՍՀՄ-ի և Մեծ Բրիտանիայի հետ. վերականգնվեց 1940-ի հաշտության պայմանագրի գործողությունը (փոփոխություններով). ՍՍՀՄ-ին է վերադարձվել Պետսամոլի մարզը, վարձակալության տրվել (մինչև 1955-ը) Պորկալա Ուդդը: 1947-ի հաշտության պայմանագիրը դադարեցրել է պատերազմական դրությունը, հաստատել 1944-ի համաձայնագրիդրույթը: 1948-ին ՍՍՀՄ մախաձեռնությամբ կնքվել է բարեկամության, համագործակցության և փոխօգնության պայմանագիր (1940-ի արձանագրությամբ երկարաձգվել է մինչև 1990-ը), որը խոշոր դեր է խաղում Եվրոպայի հս-ում խաղաղության և անվտանգության ամրապնդման համար: Ստորագրվել են համաձայնագրեր Ֆինլանդիային սովետական փոխարնություն տրամադրելու, գիատեխ. համագործակցության (1955), սահմանային միջադեպերի կարգավորման, մշակութ. համագործակցության (պայմանագիր, 1917), վերաբերյալ, առևտրատնտ. համագործակցության հեռանկարային ծրագիր (1972): 1970-ական թթ. կեսին—1980-ական թթ. սկզբին շարունակվել է երկու պետությունների քաղ. և տնտ. համակողմանի համագործակցությունը, ստորագրվել են համաձայնագրեր և արձանագրություններ մշակութ. և գիտ. համագործակցության (1978), 1981—85-ի