Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 11.djvu/12

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


փոխանակման և վճարումների (1979), Կարել. ԻՍՍՀ տարածքում հանքահարուստուցից կոմբինատի կառուցման (1981) և այլնի վերաբերյալ:

ՍՈՎԵՏԱ-ՖԻՆԼԱՆԴԱԿԱՆ ՊԱՏԵՐԱԶՄ 1939-40, ծագել է Ֆինլանդիայի ռեացիոն կառավարության քաղաքականության (իր տարածքը դարձրել էր ագրեսիվ տերությունների կողմից ՍՍՀՄ-ի վրա հնարավոր հարձակման պլացդարմ) հետևանքով: Սովետա-Ֆին. սահմանի երկարությամբ, հատկապես Կարենական պարանոցում, որտեղ այն Լենինգրադից 32 կմ-ի վրա էր, Ֆին. հետադիմական շրջանները Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Շվեդիայի և ԱՄՆ-ի ֆինանս. օգնությամբ կառուցել էին հզոր ամրությունների համակարգ՝ «Մաներհայմի գիծը»: Այդ ամենը լուրջ վտանգեր ստեղծել ՍՍՀՄ հս-արմ. սահմանների՝ հատկապես Լենինգրադի համար: Ձգտելով բարելավել հարաբերությունները Ֆինլանդիայի հետ,սովետական կառավարությունը 1938-ի ապրիլին և 1939-ի հոկտեմբերին (արդեն 11 համաշխարհային պատերազմը սկսելուց հետո) հանդերձ եկավ փոխադարձ օգնության պայմանագիր կնքելու առաջարկով, սակայն մերժում ստացավ: Ֆինլանդիան թշնամական դիրք գրավեց ՍՍՀՄ-ի հանդեպ և 1939-ի հոկտ. 13-14-ին համընդանուր զորահավաք հայտարարեց: Քանի որ ֆին. կառավարությունը չունդունեց փոխօգնության պայմանագրի կնքման սովետական առաջարկը, հոկտ. 14-ին ՍՍՀՄ հանդես եկավ նոր առաջարկով. վարձակալել Խանկո թերակղզին (Ֆինլանդիայի հվ-արմ-ում), միաժամանակ փոխանակել որոշ տերիտորիաներ: Պետական սահմանը Լենինգրադից հեռացնելու նպատակով Կարելական պարանոցում և Ռիբաչի ու Սրեդնի թերակղզիների շրջանում առաջարկվում էր այն 30——40կմ-ով դեպի արևմուտք տեղափոխել, փոխարենը Կարելիայի միջին միջին շրջանում Ֆինլանդիայի տրամադրել կրկնակի տարածք: Ֆին. կառավարությունը մերժեց այս, ինչպես նաև դրան հաջորդած նոր առաջարկները և զորքերը մարտական պատրաստության կանգնեց: 1939-ի նոյեմբերի վերջին ֆին. զինված ուժերում կար շուրջ 600հզ. մարդ՝ 9 հետևակային դիվեզիա, 5 հետևակային բրիգադ, 5 առանձին հետևակային գունդ, 22առանձին հետևակային գումարտակ 1 հեծյալ բրիգադ, մոտ 900հրանոթ, 60 տանկ,որոնք աջակցում էին ռազմավարական (29 մարտական նավեր) և ռազմաօդային (մինչև 270 ինքնաթիռ) ուժերը: Ցամաքային զորքերի հիմնական ուժերը (5-րդ ֆին. բանակ՝ 6 հետևակային դիվիզիա, 4 հետևակային և 1 հեծյալ բրիգադ, մի քանի առանձին հետևակային գումարտակ) կենտրոնացվել էին Կարելական պարանոցում: Հատուկ խմբավորումներ և միավորումններ են ստեղծվել Մունասկի, Կանդալակշայի, Ուխտայի, Ռեբոլիի և Պետրոզավոդսկի ուղղություններում: Զինված ուժերի գլխ. հրամանատարն էր մարշալ Կ. Մաներհայմը: Մոյեմ. 26-ին ֆին. զինվորականությունը զինված պրովոկացիաներ ձեռնարկեք՝ խախտելով ՍՍՀՄ սահմանները: Մերժվեց նար ֆին. զորքը սահմանից 20-25 կմ հետ քաշվելու մասին սովետական առաջարկը: Նոյեմբ. 28-ին ՍՍՀՄ կառաբվարությունը չեղյալ հայտարարեց 1932-ին կնքված Սովետա-ՖԻնլանդական չհարձակման պայմանագիրը: Նոյեմբ. 30-ին ժամը ր-ին սովետական զորքերը (հրամանատար Կ՚ Մերեցկով) հարձակման անցան 1500 կմ-անոց ռազմաչակատով: Մուրմանսկի ուղղությամբ 2 հրաձգային դիվիցիա (14-րդ բանակ), Կանդալակշայի, Ուխտայի և Ռեբոլիի ոըղղոությամբ 3 հրաձգային դիվիզիա (9-րդ բանակ), Պետրեսավոզսկի ուղղությամբ 4 հրաձգային դիվիզիա (8-րդ բանակ) կարելական պարանոցում 9 հրաձգային դիվիզիա, 1 տանկային կորպուս, 1 առանձին տանկային բրիգադ, 13 հրետանային գունդ (7-րդ բանակ) ուժերով (Հյուսիսային և Բալթիական ռազմ. նավտորմերի և 9 ավիացիոն գնդերի աջակցությամբ) սկսվեց սովետ.զորքերի հարձակումը: Միչև դեկտ. 12-ը 7-րդ բանակը Կարելական պարանոցում առաջացավ 25-65 կմ դուրս գալով «Մաներհայմի գծի» հիմնական ամրությունների շրջան: Մյուս ուղղություններում հիմնական նպատակը հակառակորդի զորքերի կաշկանդումն էր՝ մասնակի առաջխախացմամբ: Դեկտ. 29-ից՝ մինչև 1940-ի փետր. 11-ը սովետական հրամանատարությունը դադարեցրեց հարձակողական գործողությունները, վերադասավորեց վերադաս ուժերը, մարտի մեջ մցրեց ամրությունները հազթահարելու հատուկ փորձ ունեցով զորամասեր: Կաելական պարանոցում ստեղծվեց Հս-արմ. ռազմաճակատը (հրամանատար Ս. Տիմոնշենկո), որի կազմում էին 24 հրաձգային դիվօիզիա, 1 տանկային կորպուս, 5 առանձին տանկային բրիգադ, 21 հրետանային գունդ, 23 ավիգունդ: Փետր. 11-ին նրանք հարձակման անցան և ծանր մարտերով դուրս եկան պաշտոնական երկրորդ գոտու շրջան (փետրվ. 21): Լադոգայից հյուսիս գործող 8-րդ, 9-րդ և 15-րդ բանակները նույնպես անցան հարձակման: Փոքր դադարից հետո Փետրվարի 28-ին սկսելով նոր հարձակումը, սովետական զորքերը մարտի 13-ին ամբողջությամբ գրավեցին Կարելական պարանոցը, Վիբորգ քաղաքն ու Վիբորգյան ծոցը՝ բոլոր կղզիներով հվ-ում, Սրեդնի ը Ռիբաչի թերակղզիներն ու Պետսամոն (Պեչենգա) հս-ում: ՖԻն. կառավարությունը ստիպխված էր հաշտություն խնդրել, որը կնքվեց Մոսկվայում 1940-ի մարտի 12-ին: Ռազմ. գործողությունները վերջնականապես դադարեցին մարտի 13-ի կեսօրին: Հաշտության պայմանագրով ՍՍՀՄ-ին անցած Կարելական պարանոցը՝ Վիբորգով, Լադոգա լչի հս+արմ ափերը, Կուռլայրվիի շրջանը կենտրոնական մասում մասում և Սրեդնի ու Ռիբարի թերակղզիները՝ հս-ում: Ֆինլանդիան պարտավորեց 30 տարով Սովետական Միության վարձակալությանը հանձնել Խանկո թերակղզին և չմասնակցել ՍՍՀՄ-ի դեմ ռազմ. խմբավորումներին: Ս-Ֆ. պ. արդի պատերազմներ վարելու մեծ փորձ տվեց կարմիր բանակին:

Գրկ. Մ Ե Ր Ց Կ Ո Վ Կ՚ Ա., Ծառայում եմ ժողովրդին, Ե., 1971:

ՍՈՎԵՏԱ-ՖՐԱՆՍԻԱԿԱՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԵՐ: Դիվանագիտ. հարաբերությունները հաստատվել էին 1924-ի հոկտեմբերին 1932-ի չհարձակման պայմանագրով կողմերը հաստատեցից պատերազմից՝ որպես միջազգային վեճերի լուծման միջոցից հրաժարվելու սկզբունքը, պայմանավորվեցին չարգելակել թոխադարձ առևտրի զարգացումը, չմիջամտել միմյանց ներքին գործերին: 1935-ի փոխօգնության պայմանագրով կողմերը պարտավորվեցին խորհրդակցել Եվրոպ. որևէ պետության կողմից նրանցից մեկի վրա հարձակման վտանգ ստեղծելու դեպքում և անհապաղ օգնել հարձակման դեպքում: Ֆաշիստ. Գերմանիայի կողմից Չեխոսլովիակիայի օկուպացումից հետո ֆրանս. կառավարությունըբանակացություններ սկսեց, որոնց մասնակցում էր և անգլ. կառավարությունը (տես Մոսկովյան բանակցություններ 1939), պատերազմի դեպքում գործնական օգնության միոցների շուրջ 1939-ի մոսկովյան բանակցությունները խափանվեցին, և 1935-ի պայմանագիրը կորցրեց ուժը: 1944-ին ՍՍՀՄ ճանաչեց ֆրանս. ժամանակավոր կառավարությունը, նրա հետ կնքեց դաշինքի և օգնության պայմանագիր (20 տարով), որով կողմերը պայմանավորվեցին պայքարել մինչև Գերմանիայի նկատմամբ վերջնական հաղթանակը (չեղյալ հայտարարվեց 1955-ին՝ Ֆրանսիայի կողմից Փարիզի համաձայնագրեր 1954-ը ստորագրելուց հետո):

1960-70-ական թթ. ստորագրվեցին համաձայնագրեր գունավոր հեռուստատեսության, ատոմային էներգիայի խաղաղ օգտագործման (1965), գւտատեխ., տիեզերքի ուսումնասւրման (1966), բժշկագիտության (1969), գյուղատնտ. գիտության (1970) համագործակցելու ենի վերաբերյալ: 1973-ի կոմյունիկեում նշվում էր, որ սովետա-ֆրանս. հարաբերություններում համաձայնության և համագործակցության քաղաքականությունը ավելի ու ավելի մեծ կշիռ է ձեռք բերում միջազգային կյանքում: Ստորագրվեցին նոր համաձայնագրեր սովետական բնական գազի մատակարարումները ավելացնելու, ՍՍՀՄ-ին տրվող ֆրանս. վարկերի պայմանների, 1975-79-իտնտ. համագործակցության (1974), էներգիայի, տուրիզմի, քաղաքացիական ավիացիայի և ինքնաթիռաշինության ասպարեղում համագործակցելու (1975) վերաբերյալ: 1979-ին ստորագրվեցին ՍՍՀՄ-Ֆրանսիա կապերի հետագա զարգացման, 1980-90-ական թթ. տնտ., արդ. և տեխ. համագործակցության ծրագիր, 1980-1985-ի տնտ. համագործակցության համաձայնագիր:


«ՙՍՈՎԵՏԻ ՆԱՐՈԴՆԻԽ ԴԵՊՈՒՏԱՏՈՎ» («Советы народных депутатов», «Ժողովրդավարական դեպուտատների սովետներ») հասարակական-քաղ. ամսագիր: Լույս է տեսնում 1957-ից, Մոսկվայում: Լուսաբանում է սովետական շինարարության տեսության և պրակտիկայի հարցերը, դեպուտատների գործնեությունը, պետ. մարմինների աշխատանքի փորձը