տիեզերանավը դուրս է բերվել Լուսնի արհեստական արբանյակի ուղեծիր, Ս.և Սերնանը լուսնախցիկով ( անջատվել էր տիեզերանավից) մոտեցել են Լուսնի մակերևույթին ՝ մինչև 15 կմ հեռավորությամբ: Թռիչք տևել է 192 ժ 3 ր ( Լուսնի արհեստական աբանյակի ուղեծրում Ս. եղել է 31 ժ 40 ր): 1975-ի հուլիսի 15-25-ին Դ. Սլեյտոնի և Վ. բրանդի հետ, որպես «Ապոլլոն» տիեզերանավի հրամանատար, թռիչք է կատարել «Ապոլլոն»-«Սոյուզ» ծրագրով: Թռիչքը տևել է 217 ժ 28 ր, որի ընթացքում ամերիկյան «Ապոլլոն» և սովետական «Սոյուզ-19» տւեզերանավերը 2 անգամ կցվել են, կատարվել են գիտատեխ. փորձեր: Չորս թռիչքի ընթացքում Ս. տիեզերքում մնացել է 517 ժ 43 ր: 1975-ից Էդուարդս ավիացիոն բագայի պետն է:
ՍՏԱՖՖԻ(Մելքոնյան) Բագրատ Հմայակի [1913, գ. Մավրակ (Կարսի մարզում)-17.12.1951, Երևան], հայ սովետական գրող: ՍՄԿԿ անդամ 1939-ից: Ավարտել է Մոսկվայի պատմության և գրկ-յան ինստ-ը (1935): գրել է պատմվածքներ, նովելներ («Կանաչ քաղաք», 1932, «Նովելներ», 1938, «Վիենական անտառի հեքիաթները»,1946, ժող-ներ), վիպակներ ու վեպեր(«արևածող հովիտը», 1947,«Ստեփան Շահումյան», 1947, «Փորձություն», 1950), որոնք նվիրված են սովետական ժողովրդի ռազմահեղափողական անցյալի և սոցիալիզմի կառուցման, Հայրենական մեծ պատերազմի ու ետպատերազմյան տարիների աշխատանքային առօրյայի պատկերմանը:
ՍՏԵԱՐԻՆ (ֆրանս․ stearine, < հուն, ateap – ճարպ), տեխ․ ստեարինաթթու, բարձրակարգ ճարպային կարբոնաթթուների (հիմնականում ստեարինաթթվի և պալմիտինաթթվի) խառնուրդ։ Սպիտակ կամ դեղնավուն կիսաթափանցիկ զանգված է, հալ․ ջերմաստիճանը՝ 53–65°C, խտությունը՝ 920 կգ/մ3 (20°C)։ Ստանում են կենդան. ճարպերի հիդրոլիզատների թորումից կամ բուս. յուղերի չհագեցած թթուների հիդրումով։ Ս․ օգտագործվում է ռետինի արդյունաբերության, մոմերի արտադրության (պարաֆինի հետ) մեջ։
ՍՏԵԱՐԻՆԱԹԹՈՒ, օկտադեկանաթթու, CH3(CH2)16COOH, ալիֆատիկ շարքի միահիմն հագեցած կարբոնաթթու։ Անգույն բյուրեղներ են, հալ․ ջերմաստիճանը՝ 69,6°C, եռմանը՝ 376,1°C։ Ջրում չի լուծվում։ Լուծվում է եթերում և սպիրտում։ Ս–ի աղերը՝ ստեարատները, մակերևոիթային ակտիվ նյութեր են, ջրում լուծելի աղերը (Na, К-ի)՝ օճառներ։ Բնության մեջ տարածված ճարպաթթու է, Ս–ի, պալմիտինաթթվի և օլեինաթթվի գլիցերիդները բնական ճարպերի գլխավոր բաղադրիչներն են։ Կենդան. ճարպերը հիդրոլիզելով ստանում են ստեարին (հեղուկ օլեինաթթուն անջատելուց հետո), որից Ս․ անջատում են կոտորակային նստեցման կամ թորման միջոցով։ Ս․ ստացվում է նաև օլեինաթթվի հիդրոգենացմամբ և այլ ճանապարհներով։ Սաքուր Ս․ օգտագործում են օրգ․ սինթեզում և վերլուծական քիմիայում (պղտորաչափական եղանակով որոշում են Ca, Mg, Li), տեխ․ Ս․՝ որպես դիսպերգատոր և վուլկանիզատոր (ռետինի արտադրությունում)։ Ստեարատները (Na, Li, Ca, Pb ևն) մտնում են պլաստիկ քսուքների, իսկ Ս․ և նրա էսթերները՝ օծանելիքի բաղադրության մեջ։
ՍՏԵԲԼԻՑԿԻ, խուտոր ՌՍՖՍՀ Կրասնոդարի երկրամասի Նովոկուբանսկի շրջանում, շրջկենտրոնից 37 կմ հվ–արլ․։ Բնակչությունը՝ հայեր, ռուսներ, ուկրաինացիներ, թաթարներ։ Կոլտնտեսությունն զբաղվում է հացահատիկային կուլտուրաների, արևածաղկի, բանջարեղենի մշակությամբ, այգեգործությամբ, անասնապահությամբ։ Ունի միջնակարգ դպրոց, ակումբ–կինո, բուժկայան, մսուր–մանկապարտեզ։ Հիմնադրվել է 1870-ին։ Հայերը եկել են Կիրովաբադից, Ախալքալաքից, 1947-ին։
ՍՏԵԹՈՍԿՈՊ (< հուն, atfivos – կուրծք և ахояёсо – դիտե]), սրտի տոները, շընչառական աղմուկները, մարդու և կենդանիների օրգանիզմում ծագած բնական այլ հնչյունները լսելու գործիք։ Հայտնագործել է Ռ․ Լաեննեկը, 1816-ին։ Ս․ պատրաստվում է փայտից կամ պլաստմասսայից։ Առավել տարածված է ֆոնենդոսկոպը։
ՍՏԵԼԱ (< հուն․ axnXn – սյուն), ուղղաձիգ կանգնեցված սալաքար՝ արձանագրությունով կամ հարթաքանդակով։ Հին աշխարհում, մասնավորապես անտիկ Հունաստանում, Ս–ները ծառայում էին որպես մահարձան, հաճախ կատարում սահմանաբաժան քարի դեր, կանգնեցվում որևէ կարևոր իրադարձություն (օրինակ, նոր օրենք) հավերժացնելու համար։ ժա– մանակակից արվեստում Մ–ի ձևը հաճախ օգտագործվում է ոչ միայն մահարձաններ, այլև ուրիշ հուշարձաններ կերտելիս։
ՍՏԵԼՄԱԽ Միխայիլ Աֆանասևիչ (1912– 1983), ուկրաինացի սովետական գրող։ Մոցիալիստական աշխատանքի հերոս (1972)։ ՈւՄՍՀ ԳԱ–ի արվեստագիտության, բանահյուսության և ազգագրության ինստ–ում։ Հայտնի է որպես արձակագիր։ «Սեծ տոհմ» (1949–51, ՍՍՀՍ պետ․ մրցանակ, 1951), «Սարդու արյունը ջուր չէ» (1957, հայ․ հրտ․ 1962), «Աղ ու հաց» (1959) եռերգությունում (լենինյան մրցանակ, 1961), «ճշմարտություն և անարդարություն» (1961), «Երգ քո մասին» (1969) վեպերում պատկերել է XX դ․ ուկր․ գյուղի կյանքի գլխ․ փուլերը։ Ս–ի արձակն աչքի է ընկնում գյուղացու հոգեբանության խոր ճանաչողությամբ, հարուստ լեզվով, բանահյուսական և ազգագր․ տարրերի առատությամբ։ Ուկր․ է թարգմանել Ա․ Իսահակյանի բանաստեղծություններից։ ՍՍՀՍ VI – X գումարում– ների Գերագույն սովետի դեպուտատ։ Պարգևատրվել է Լենինի 3 և 4 այլ շքանշաններով։
ՍՏԵԼՅԱՐ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ, ուսմունք բարձրակարգ բույսերի ստելի (ցողունի և արմատի կենտրոնական գլան) կառուցվածքի և տարբեր տիպերի փոխհարաբերության մասին։ Ստելի մեծ մասը կազմում են փոխադրող հյուսվածքները՝ քսիլեմը (բնափայտ) և ֆլոեմը (լուբ), որոնք շրջապատված են մեխանիկական և պարենքիմային բջիջներից կազմված պերիցիկլով։ Ստելի շուրջը գտնվում է առաջնային կեղևը։ Ստելի մասին ուսմունքը ստեղծել են ֆրանս․ բուսաբաններ Ֆ․ վան Տիգեմը և Ա․ Դուլիոն (1886)։ Ս․ տ․ հետագայում զարգացվել է անգլ․ բուսաբան Գ․ Բրեբների, ամեր․ է․ Ջեֆրիի, գերմ․ Վ․ Ցիմմերմանի և սովետական գիտնականներ Կ․ Սեյերի ու Ա․ Թախտաջյանի աշխատանքներում։ Ստելի ամենապարզ, նախնական տիպը պրոաոստելն է, որի դեպքում քսիլեմը շրջապատված է ֆլոեմի համեմատաբար միատարր շերտով կամ դրանք հաջորդում են միմյանց շարերի և թիթեղների ձևով։ Պրոտոստելը բնորոշ է հնագույն բարձրակարգ բույսերին՝ պսիլոֆիտներին (ռինիա), lycophyta և sphenophyta տիպերին, պտերների ու ծածկասերմերի մի քանի ջրային ներկայացուցիչների, սերմնավոր բույսերի արմատներին։ Ստելի զարգացման հաջորդ փուլը՝ սիֆոնոստելն է, որին հատուկ է փոխադրող հյուսվածքներով շրջապատված պարենքիմային միջուկը։ Ըստ ֆլոեմ և քսիլեմ դասավորության տար–բերում են էկտոֆլոյ (ֆլոեմը շրջապատում է քսիլեմին դրսից, օրինակ, սերմնավոր բույսեր) և ամֆիֆլոյ (ֆլոեմըշրջապատում է քսիլեմին և դրսից, և՝ ներսից, օրինակ, պտերներ)։ Պարզ սիֆոնոստելները չունեն տերևային հետքեր, իսկ բազմաթիվ պտերների տերևային հետքերն այնքան յայն են, որ փոխադրող հյուսվածքը մասնագիտացված տեսք ունի և նմանվում է ցանցի (դիկտիոստել)։ Սիֆոնոստելի առավել կատարելագործված ձևը է ուստևլն է, որտեղ կոլատերալ և բիկոլատերալ փոխադրող խրձերն իսկական ցանց են կազմում, իսկ տերևային ճեղքերն ու միջխրձային գոտիները միմյանցից էականորեն չեն սահմանազատվում։ Բնորոշ է մերկասերմերին և երկշաքիլավորներին։ Անկանոն դասավորված խրձերով ստելը կոչում