1772 - 1774-ին եղել է «Սանկտ Պետերբուրգի և Մոսկվայի կառուցապատման հանձնաժողովի» գլխ. ճարտ.:Ստեղծել է գավառային քաղաքների (Վորոնեժ, Պսկով, երկուսն էլ՝ 1774 են)վերահատակագծման նախագծեր: 1774-ից զբաղվել է Պետերբուրգի ալեքսանդրո-Նևսկի մայրավանքի վերակազմությամբ և նրա նոր՝ Տրոիցիկի տաճարի կառուցմամբ: 1770-80-ական թթ. Պերերբուրգի մոտակայքում ստեղծել է դաստակերտային անսամբլներ ( Տայցիում՝ 1774-ին, այժմ՝ հանգստային տուն, Սիվորիցիում ՝ 1775-76-ին, այժմ ՝ հիվանդանոց,Պելլայում՝ 1785-89-ին,չի պահպանվել): Ս-իառավել նշանակալից կառույցը Տավրիկյան պալատն է (1783-1ա789)Պետերբուրգում: 1790-ական թթ. սկզբին աշխատել է ՈՒկրաինայում: 1800-ից մինչև կյանքի վերջը գլխավորել է Պետերբուրգի Կազանյան տաճարի կառուցման շին. հանձնաժողովը: Ս-ի նախագծով է կառուցվել Նոր Նախիջևանի Ս. Խաչ վանքի եկեղեցու կառուցումը (նկ. տես հ. 8, էջ 364):
ՍՏԱՐՏԱՅԻՆ ԴԻՐՔՙ Ստարտային հարթակ, տիեզերակայանի ՝ առբերման ուղիներով և ինժեներական կոմունիկացիաներով տեղամաս, որտեղ տեղավորում են ստարտային համալիրի տեղնոլոգիական սարքավորումը և տեխ. սարքավորումով կառույցները: Ս. դ. ունի արձակման մեկ տեղակայանք:
'Ստարտային համալիր, տես Տիեզերակայան:
Սրտարտային Հրթիռային Շարժիչ,օժանդական հրթիռային շարժիչ, որը տեղակայվում է թռչող ապարատի վրա՝ ստարտն արագացնելու նպատակով: Որպես Ս. հ. շ. սովորաբար կիրառում են մի քանի վրկ. աշխատանքի տևողությամբ և մինչև մի քանի տասնյակ կն քարշուժով պինդ վառելիքով աշխատող հրթիռային շարժիչներ, հազվադեպ նաև հեղուկա-հրթիռային շարժիչներ: Կիրառվում է ինքնաթիռներում և այլուր: Հաճախ Ս. հ. շ. են անվանում կրող հրթիռների առաջին աստիճաների շարճիչները, եթե այդ աստիճանները հաջորդ աստիճանների հետ միացված են փաթեթային սխեմայով:
'Ստարտեր(անգլ. starter, < start- սկսել, գործարկել ), 1. շարժիչի գործարկման համակարգի հիմնական ագրեգատ, որը շարժիչի լիսեռին հաղորդում է գործարկման համար անհրաժեշտ պտտման հաճախականությունը: Ս-ի հիմնական հանգույցներն են շարժիչը, ռեդուկտորը, հիմնական շարժիչի լիսեռի հեր կցորդման և ապակցորդման հարմարանքները, գերծարկման հարմարանքը:Ըստ աշխատանքի սկզբունքի Ս-ները լինում են իներցիոն , ուղղակի գործողության և համակցված:Տարբերում են տուրբոստատորներ, էլեկտրական, պնևմատիկ հիդրավլիկական և բենզինային Ս-ներ: Տուրբոստատորներում որպես շար-իչ օգտագործում են օդով կամ գազերով պտտման մեջ դրվող տուբինը(տես Գազային տուրբին ): Էլեկտրական Ս. հաստատուն հոսանքի էլեկտրաշարժիչ է(մինչև 13000 պտ/ր պտտման հաճախականությամբ): Պնևմատիկ և հիդրավլիկակն Ս-ներն իրենցից ներկայացնում են որպես շարժիչ օգտագործվող պոմպեր կամ կոմպրեստորներ:2. Լուսատեխնիկայում , լյումինեսցենտային լամպերը վառելու հարմարանք:
Ստարցեվներ,XVII դարի 2-րդ դարի կեսի ռուս ճարտարապետներ: Դիմիտրի Միխայիլվիչ Ս. (ծն. և մահ. թթ. անհտ.): Արխանգելսկում կառուցել է իջևանատան («Գոստինիի դվոր») մեծ համալիրը (1868-84), մասնակցել Մոսկվայի Կրեմլի Տրոիցկայա դարպասի վերին մասի կառուցմանը:Օսիպ Դիմիտրիևվիչ Ս. (ծն.թ. անհտ. -1714-ից հետո), Դ. Մ. Ստարցևի որդին ու աշակերտը:Իր շատ կառույներում կիռարել է XVII կեսի ռուս. ճարտ. բնորոշ գունավոր հախճասալը և սպիտակ քարից փորագրազարդ մանրամասեր: Գործերից են՝ Մոսկովյան Կրեմլի «Տերեմնոյ» պալատր եկեղեցիների միավորումը 11 գմբեթով ընդհանուր ծածկի տակ (1681-82) և Կրուտիցկի վերնատնակը («Տերեմոկը»), Լ. Կովալյովի հետ (1639-94),Մոսկվայի Սիմոնի մենաստանի սեղանատունը (1677-80):
ՍՏԱՐՈՒՇԿԻՆՈ հայաբանակ գյուղ Աբխազանակ ԻՍՍՀ Սուխումի շրջանում, շրջկենտրոնից 16 կմ հս.: Կոլտնտեսությունն զբաղվում է ծխախոտի, եգիպտացորենի, բանջարեղենի մշակությամբ, այգեգործությամբ, շերամապահությանբ, մեղվաբուծությամբ: ՈՒնի հայկական տարրական դպրոց: Հիմնադրել են Տրապիզոնի շրջանից եկած հայերը, 1898
ՍՏԱՑԻՈՆԱՐ ՎԻՃԱԿ(< լատ. stationarius - տեղում կագնած, անշարժ), վիճակ , որի դեպքւմ տվյալ ֆիզիկական համակարգի բնութագրերը ժամանակի ընթացքում չեն փոփոխվում: Օրինակ, հեղուկի հոսանքը ստացիոնար է , եթե արագությունը, ճնշումը, խտությունը և ջերմասիճանը տարածության յուրաքանչյուր կետում մնում են հաստատում ուժայիմն դաշտում,ապա համակարգի վիճակը ստացիենար է, և էներգիան ճամանակի ընթացքում չի փոփոխվում ( շարժման ինտեգրալ է): Քվանտային մեխանիկայում համակարգի վիճակը ստացիոնար է, եթե էներգիան ունի որոշակի(ժամանակի ընթացքում չփոփոխվող) արժեքը: Ս. վ-ում ֆիզիկակն մեծությունների զանազան արժեքների հավանականությունը, հետևավաբար և դրանց միջին հաստատուն են: Միկրոաշխարհում էներգիան կարող է և չունենալ որոշակի արժեք. սակայն այս դեպքում էներգիայի զանազան արժեքների հավանականությունը և էներգիայի միջին արժեքը ժամանակի ընթացքում չեն փոփոխվում:
ՍՏԱՖ(Staff) Լեոպոլդ (1878-1957), լեհ. բանաստեղծ: «Ծաղկող ճյուղը»(1908),«Ակնթարփի ժպիտներ» (1910), «Սրի ստվերում » (1911) ժողովածուներին հատուկ են հակումը դեպի դասական ավանդույթները, հետաքրքրությունը հին շրջանի և Վերածննդի մշակույթի նկատմամբ, Էթիկական ու գեղագիտական մշտական արժեքների փառաբանումը, ոտանավորի կատարեկությունը:1914-18-ին ապրել է Խարկովում, որտեղ գրել ու հրատակալ է « Արցունքի և արյան ծիածանը» (1918) քաղաքացիական բանաստեղցություների գիրկը:«Բարձր ծառեր» (1931) «Մեղրի գույնը» (1936) ժողովածուներում երգել է բնությունը, միաժամանակ մերկացրել 30-ական թթ. հասարակակն կարգերը: ֆաշիստ. օկուպացիայի ողբերգությունն է արտացոլված «Մեռյալ եղանակը» (1946) ժողովածուում: Ս-ի ետպատերազմյան քնարերգությունն աչքի ընկնում պարզությամբ, համամարդկային զգացմունքների բանաստեղծական արտահայտման անմիջականությամբ («Լոզինա», 1954,«Ինը մուսա»,1958): միքելանջելոյի ,Յո. վՎ՚ Գյոթեի, Ռ. ՌՈԼԱՆԻ և այլոց թարգմանիչը: Գրականության լեհ. ակադեմիայի փոխպրեզիդենտ (1934-39): Լեհ. և ԼԺՀ. պետ. մրցանակներ.(1927,1937,1951):
ՍՏԱՖՈՐԴ(sTAFFORD) Թոմաս (ծն. 1930), ԱՄՆ-ի տիեզերագնաց-օդաչու, ռազմաօդային ուժերի բրիգադային գեներալ: 1952-ին ավարտել է ԱՄՆ-ի ռազմածովային ակադեմիան, ստացել է գիտություների բակալավրի աստիճան,իսկ 1959-ին՝ Էդուարդս (Կալիֆորնիայի նահանգ) ավիացիոն բազայի փորձարկող օդաչուների դպրոցը: ԱՄՆ-ի տիեզերագնացների խմբում է 1962-ից: 1965-ի դեկտ. 15-16-ին Ու. Շիրայի հետ, որպես երկրորդ օդաչու թռիչք է կատարել «Ջեմինի-6» տիեզերանակով:Թռիչքը տևել է 25 ժ 51 ր (երկրի շուրջը կատաչել է 17 պտույտ): 1966-ի հունիսի 3-6-ին Յու. Սերնանի հետ, որպես համանատար , թռիչք է կատարել «Ձերմինի-9» տիեզերանակով:72 ժ 2ր-ում տիեզերանավը ԵՐկրի շուրջը կատարել է 45 պտույտ: 1969-ի մայիսի 18-26-ին, Ջ. Յանգի և «ապոլլոն-10» տիեզերանակով թռիչք է կատարել դեպի Լուսին: Մայիսի 21-ին