Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 11.djvu/117

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


են աշխատանքի գործիքներ, կառույցներ (tես նաև ճարտարապետություն, Փայտի ճարտարապետություն, Բնակարան), տնային սպասք, կենցաղային իրեր (տես խեցեգործություն, Պղնձագործություն, Լաքեր գեղարվեստական, Կահույք, Ապակի, Ոսկերչություն, Արծաթագործու– թյուն, Դրվագում), գործվածքներ (տես Ասեղնագործություն, Կապերտ, Գորգ, ժանյակ, Դաջում, Տարազ, Գործվածքներ գեղարվեստական), խաղաչիք, լուբոկ են:

Ժողովրդական ճարտարապետությունը հիմնված է բանավոր փոխանցվող կառուցողական սկզբունքների վրա։ Նրա օբյեկտներն են բնակարանը, արտադրական, տնտ․ և կենցաղային բնույթի բազմազան շինությունները, բնակավայրերն ու բնակատեղերը։ Բնակարաններում մարմնավորվում են Ս․ ժ–ի լավագույն ավանդները, որոնք այս կամ այն չափով կրկնվում են մյուս կառույցներում։ Բնական, սոցիալ–տնտ․ և մշակութային պայմաններին համապատասխան առաջանում են ժող․ ճարտ–յան ազգ․ և տեղական առանձնահատկությունները։ Լավագույն կառույցներն ստեղծում են փորձառու վարպետները, որոնք հաճախ հասնում են գեղարվեստական կատարելության և ինքնատիպության։ Նրանց շարքերից են դուրս եկել միջնադարյան ճարտարապետներից շատերը, որոնք ստեղծել են նաև կոթողային շենքեր, լուծել քաղաքաշինական բարդ խնդիրներ։ Դրանով էլ մեծապես պայմանավորված էր անցյալում ժող․ և մասնագիտական ստեղծագործությունների սերտ կապը և փոխադարձ ներգործությունը։ Հայաստանի ժող․ ճարտ․ հնագույն հուշարձաններն են էնեոլիթյան և բրոնզեդարյան անպարիսպ, ապա նաև ամրացած բնակատեղիները բոլորակ կացարաններով, ավելի սակավ՝ ուղղանկյուն շինություններով ու նրանց համակառույցներով։ Ուշագրավ է բոլորակ կացարանի՝ գլխատան նախատիպի վերածման երևույթը ուշ բրոնզի և վաղ երկաթի դարաշրջաններում (Թեյշեբաինի)։ Միջնադարում Հայաստանի ժող․ ճարտ–յան մեջ ամենուրեք տիրապետել է գչխատան համակառույցը, թե առանձին տաք շրջաններում շարունակում էին զարգանալ հարթածածկ (Մեղրի, Մասուն), աշտարակաձե (Սասուն, Գամիրք) և փայտաշեն (Համշեն, Խոտորջուր, փոքրասիական առափնյա գաղթավայրեր) բնակարանները։ Համակառույցի մեծությունն ու կազմը պայմանավորված էին բնական, տնտ․ և ազգակցական համակեցության պայմաններով։ Առանձին լեռնային վայրերում գոյատեում էր քարանձավաբնակությունը․ նշանավոր են Անիի վիմափոր կառույցները։ ժողովրդական ճարտ․ ձեերը միջնադարյան հայ ճարտյան հիմքը և ինքնատի պության նախապայմանն են հանդիսացել։ Տնտ․ նոր հարաբերությունների ազդեցությամբ XIX դ․ կեսերից աստիճանաբար ձևափոխվել են գյուղերն ու նրանց կառույցները, բայց լեռնային վայրերում միջնադարյան վիճակը գրեթե չի փոխվել։ Բացառություններ էին Ղարաբաղը, Լոռին և Ղափանի մերձակայքը։ Արևմտյան Հայաստանում ցրված կառուցապատումն ավելի վաղ ժամանակներից առկա էր քաղաքամերձ վայրերում, ինչպես նաև Մասունում, Համշենում և մի քանի այլ գավառակներում՝ տեղանքի կտրտվածու– թյան և որոշ ապահովության հետեանքով։ Քաղաքային բնակարանների տարբերակումը գյուղականներից դրսեորվել է դեռես ուրարտական ժամանակներից (կանոնավոր հատակագծով բազմաբաժին և հարկաշատ տներ)։ Զարգացած միջնադարում, հատկապես Անիում կիրառվել են ձեավորման արլ․ տարրեր (գունազարդ ձեավոր շարվածք, քարի և փայտի գորգանման քանդակում, վանդակապատ մեծ բացվածքների կիրառում են)։ Այդ ավանդույթները հայ շինարարները զարգացրել են ինչպես մայր երկրի հվ․ և արլ․ շրջաններում, այնպես էլ Մերձավոր ու Միջին Արեելքի երկրներում։ Առանձնապես ուշագրավ է Նոր Ջուղան։ XVI– XIX դդ․ տեղական և արլ․ ոճերի դրսեորման ուշագրավ օջախներ էին Ջուղան, Երեանը, Նախիջևանը, Օրդուբադը, Ագուլիսը, մասամբ նաև Վանը։ Դրանց բնակարանների փողոցի ճակատները խուլ էին և զուգակցված բարձր ցանկապատերի ու դարպասների հետ, մինչդեռ պարտեզները, բակերն ու շքասենյակները գունեղ էին ու ճոխ։ XIX դ․ քաղաքային ճարտ․ ես մեծ փոփոխություններ է կրել Արլ․ Հայաստանում։ Հանդես են եկել իրենց ուրույն դիմագիծն ունեցող Ալեքսանդրապոլը, Կարսը, Նոր Բայազետը, Վաղարշապատը, Դիլիջանը, Գորիսը, Շուշին, Մեղրին։ Քաղաքային ճարտ–յան մեջ իշխող արլ․ ոճն իր դիրքերը զիջել է ավանդույթների և եվրոպ․ մշակույթի ու տեխնիկայի վրա խարսխված նոր ուղղությանը (որն այնուամենայնիվ պահպանեց հարդարանքի ու կառուցվածքի արլ․ որոշ տարրեր)։ Առաջնակարգ նշանակություն են ստացել փողոցի ճակատները, թեե ծայրամասերում շատ դեպքերում պահպանվում էր տները դրսից մեկուսացնելու արլ․ ավանդույթը։ Կենտր․ փողոցները, համեմատաբար բարձր ու խիտ կառուցապատվելով, միջանցքի նմանվեցին։ Մեծ նշանակություն էր տրվում բակային պատշգամբներին և նրանց հարդարանքին, մինչդեռ փողոցի ճակատները ճարտարապետների միջնորդությամբ շատ դեպքերում եվրոպ․ կամ էկլեկտիկ տեսք էին ստանում։ Տեղի էր ունենում ժող․ և մասնագիտական ստեղծագործությունների միահյուսում, որն ապահովեց քաղաքային ճարտյան ազգ․ ինքնատիպությունը, առանձին դեպքերում նաև ոճական միասնականությունը (Գորիս, Շուշի)։ իրենց բաժանմունքներով, երբեմն էլ հարդարանքով իրարից տարբերվում էին հարուստների, արհեստավորների, գյուղատնտեսությամբ զբաղվողների ու եկամտաբեր տները։ Բազմազան էր նաև Արմ․ Հայաստանի քաղաքների և Թուրքիայի այլ հայաբնակ վայրերի ժող․ ճարտ․, ուր մեծ մասամբ գերիշխում էր ավանդույթների վրա հիմնված և տեղանքին համապատասխանեցված տարերային կառուցապատումը։ Բնակավայրերի քաղաքայնացումը և կառուցապատման մասնագիտական եղանակների կիրառումն աննախընթաց չավւեր ընդունեց Սովետական Հայաստանում։ Ն․ Պապուխյան Իրերի գեղարվեստական ձեավորումը և արտահայտչական միջոցները կապված են ժողովրդի կյանքի, առօրյայի, աշխատանքային գործունեության, կրոն, հասկացությունների, տոների, սովորույթների հետ (տես Զարդարվեստ)։ Անցյալում կենցաղը դանդաղ է ենթարկվել փոփոխությունների, և դրա շնորհիվ պահպանվել են զարդարելու գեղարվեստական ավանդները։ ժող․ գեղարվեստական արտադրանքի ձեերը, զարդանկարներն ու գույներն օժտված են գեղեցիկ համադրություններով, նուրբ ճաշակով ու հարուստ երևակայությամբ։ Հին զարդանկարները ժամանակի ընթացքում փոխարինվել են նորերով՝ հարստացնելով գեղարվեստական արտադրության արտահայտչականությունը։ Զարդանկարներում օգտագործված գույներն արտահայտել են ժողովրդի գեղարվեստական ճաշակը։ Ամեն մի ժողովուրդ իր նախասիրած գույներն է ունեցել։ Հայկ․ կիրառական արվեստում տարածված գույնը եղել է կարմիրը, որի հետ ներդաշնակորեն համադրվել են այլ գույներ։ Մ․ ժ–ի մեջ ձեավորման համար նախապես ընտրված նկարներ, գծագրեր չեն եղել, այլ զարդանկարներն ու նրանցից կազմված հորինվածքները պահպանվել են ստեղծագործողի երևակայության մեջ և իրականացվել տաղանդավոր ձեռքերի միջոցով։ Գեղջկական արվեստը հիմք է ծառայել Մ․ ժ–ի համար։ Միջին դարերում Հայաստանում կիրառական արվեստի ճյուղերը հասել են զարգացման բարձր աստիճանի։ XIX դ․ 2-րդ կեսին կապիտ․ զարգացած երկրների գործարանային արտադրանքը ողողել է շուկաները՝ մահացու հարված հասցնելով ժող․ կիրառական արվեստի բազմաթիվ ճյուղերի։ Մ․ ժ–ի վարպետներն իրենց գոյությունը պահպանելու համար հարմարվել են գործարանային մոդայիկ արտադրությանը, որը բացասաբար է անդրադարձել գեղարվեստական արտահայտչականության վրա։ Կիրառական արվեստի բազմաթիվ ճյուղեր կազմալուծվել են։ Մ․ ժ․ իր գոյությունը շարունակել է մինչե առաջին համաշխարհային պատերազմը, իսկ կարպետագործությունն ու գորգագործությունը մեքենայական արտադրություն չունենալու պատճառով դեռես լայն պահանջարկ են ունեցել։ XIX դ․ վերջին և XX դ․ սկզբին ինչպես Ռուսաստանում, այնպես էլ Անդրկովկասում ժող․ վարպետներին օգնել են հասարակական կազմակերպությունները, բարեգործական ընկերությունները և անհատ մեկենասները։ Նրանք հայթայթել են հումքը, կազմակերպել արտադրանքի վաճառքը և մասնակիորեն վերականգնել կիրառական արվեստի որոշ ճյուղեր։ Գորգագործության համար նրանք մշակել են «արևելյան» գորգի գունավոր նմուշներ և տարածել գորգագործուհիների շրջանում։ Այդ նկարների մեջ էկլեկտիկ ձևով միահյուսվել են հայկ․, ադրբ․, իրան․, միջինասիական գորգի զարդանկարներ։ Կապիտ․ երկրներում Մ․ ժ․ թուլացել, իսկ որոշ երկրներում էլ անկում է ապրել։