Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 11.djvu/119

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Սխալ առաջացավ էջը սրբագրելիս

ձեռքի Ս–ից (մանուալ), ունեցել են նաև ոտքերի Ս․ (ոտնակ)։ Լեզվակավոր ստեղնավոր նվագարաններում (հարմոն, բայան են) Ս․ կազմված է կոճակներից։ Երբեմն Ս․ են կոչվում նաև Փողային նվագարանների կափույրային մեխանիզմները։ 2․ Որեէ մեխանիզմի (գրամեքենայի, հաշվիչ մեքենայի են) ստեղների շարքը։

ՍՏԵՏՆԻՅ (Steinitz) Վիլհելմ (1836, Պրագա –1900, Նյու Ցորք), շախմատի աշխարհի աոաջին չեմպիոն (1886–94), շախմատային տեսաբան։ Սովորել է Վիեննայի պոլիտեխ․ ինստ–ում։ 1862–83-ին ապրել է Լոնդոնում, այնուհետե՝ ԱՍՆ–ում։ Պաշտոնապես աշխարհի չեմպիոն է հըռչակվել Ի․ Ցուկերտորտին հաղթելուց հետո։ 1880-ական թթ․ մշակել է դիրքային խաղի տեսությունը։ Հաղթել է Ա․ Անդերսենին (1866), Ս․ Ի․ Չիգորինին (1889, 1892), Ի․ Գունսբերգին (1890–91), է․ Ս․ Շիֆերսին (1896)։ 1894-ին աշխարհի առաջնության մատչում պարտվել է է․ Լասկերին։

ՍՏԵՏՆԼԵՆ (Steinlen) Թեոֆիլ Ալեքսանդր (1859–1923), ֆրանս․ նկարիչ։ Ծագումով շվեյցարացի։ Ավարտել է Լոգանի գեղարվեստական դպրոցը։ 1882-ից ապրել է Փարիզում։ Ստեղծել է հիմնականում վիմագրություններ։ Աշխատակցել է սոցիալիստ, ամսագրերին, ձեավորել գրքեր (օրինակ, Ա․ Բրյոաւնի «Փողոցում» ժողովածուն, 1888)։ Հետևելով Օ․ Դուէիեի ավանդույթներին՝ Ս․ լակոնիկ և սուր կերպով ցույց է տվել սոցիալ․ անհավասարությունը, պատերազմի սարսափները, ժողովրդի հեղափոխական պայքարը («Գործադուլ», 1893, «Ազատարարուհին», 1903, «Փախստականներ», օֆորտ, 1916)։ Ստեղծել է նաև ծաղրանկարներ, պլակատներ։ Կյանքի վերջին տարիներին Ս․ «Կլարտե» ամսագրի ակտիվ մասնակիցն էր, աշխատակցել է <Յումանիտե»-ին։

ՍՏԵՆ (Sten) Ցան (մոտ 1626–1679), հոլանդացի նկարիչ։ Հավանաբար աշակերտել է Ն․ Կնյուպֆերին՝ Ուտրեխտում, Ա․ վան Օսաադեին՝ Հառլեմում և Յա․ վան Գոյենին՚ Հաագայում։ Ստեղծագործել է Լեյդենում (որտեղ 1648-ին ստացել է վարպետի կոչում), Հաագայում (1649-ից), Դելֆտում (1654-ից), Վարմոնդում (1656-ից), Հառլեմում (1661–70)։ 1672-ից Լեյդենում ունեցել է պանդոկ։ Ս․ ստեղծել է դիմանկարներ, բնանկարներ, Աստվածաշնչի թեմաներով կոմպոզիցիաներ, սակայն նրա ստեղծագործությունում գըլխավորը կենցաղային ժանրի գործերն են («Հիվանդը և բժիշկը», 1650-ական թթ․ վերջ –1660-ական թթ․ սկիզբ, Ռեյկսմու Ց ա ն Ս ա և ն․ «Հիվանդը և բժիշկը» (1650-ական թթ․ վերջ –1660-ական թթ․ սկիզբ, Ռեյկսմուզեում, Ամսաերդամ) զեում, Ամստերդամ, «Զվարճամոլները», մոտ 1660, էրմիտաժ, Լենինգրադ, «Ինչպես ձեռք է բերվել, այնպես էլ վատնվել է», 1661, Բոյ մանս վան Բյոնինգենի թանգարան, Ռոտերդամ)։

ՍՏԵՆԴԱԼ (Stendhal) Անրի Սարի Բեյլ (Beyle) (23․1․1783, Գրենոբլ –23․3․1842, Փարիզ), ֆրանսիացի գրող։ Ծնվել է փաստաբանի ընտանիքում։ 1799-ից եղել է զին․ ծառայության մեջ, 1800-ին մասնակցել է Նապոլեոն I-ի իտալ․ արշավանքին։ 1802-ին թողել է զինվ․ ծառայությունը, հաստատվել Փարիզում, զբաղվել ինքնակրթությամբ։ Որպես նապոլեոնյան բանակի ինտենդանտ (1806–14) շրջել է գրեթե ամբողջ Եվրոպան, ականատես եղել Բորոդինոյի ճակատամարտին, Սոսկվայի հրդեհվելուն, Ռուսաստանից ֆրանս․ ջախջախված զորքերի փախուստին։ Նապոլեոնի պարտությունից (1814) հետո Ս․ մեկնել է Իտալիա, կապեր հաստատել կարբոնարների ղեկավարների հետ, մերձեցել իտալ․ ռոմանտիկներին, դարձել Ջ․ Բայրոնի բարեկամը։ 1821-ից ապրել է Փարիզում, հրապարակախոսական, պատմափիլ․ հողվածներով աշխատակցել է ֆրանս․ և անգլ․ մամուլին։ 1830-ից եղել է ֆրանս․ հյուպատոս Չիվիտավեքիայում (Հռոմի մոտերքում), որտեղ և անցկացրել է իր կյանքի վերջին տասը տարին։ Ս–ի արխիվում հայտնաբերված բազմաթիվ անավարտ ձեռագրեր, օրագրեր, նամակներ (մոտ 1500) աստիճանաբար հրատարակել է նրա կտակկատար Ռ․ Լակոմբը։ Ս–ի առաջին ստեղծագործությունները նվիրված են երաժշտությանը։ «Հայդնի, Սոցարտի և Սետաստազիոյի կյանքը» (1817), «Ռոտփնիի կյանքը» (1824) աշխատություններում Ս․ Փիլ․ դիտանկյունից վերլուծել է երաժշտության դերը անհատի և ժողովուրդների հոգեոր կյանքում, որոշակիորեն արտահայտել իր գեղագիտ․ ճաշակն ու համակրանքը, առանձնակի հակումը դեպի իտալ․ օպերան։ «Գեղանկարչության պատմությունը Իտալիայում» (հ․ 1–2, 1817) և «Հռոմ, Նեապոլ և Ֆլորենցիա» (1817) գրքերում Ս․ իդեալիստական գեղագիտությունը քննադատել է պատմամշակութային տեսանկյունից, արվեստըն ընդունել որպես իրականության արտացոլման և ճանաչման միջոց։ «Ռասին և Շեքսպիր» (1823, լրց․ հրտ․ 1825) գրքում ամփոփված գրականագիտական–տեսական հոդվածներում ձեակերպել է ռեալիստական, հասարակականորեն արդիական արվեստի հիմնադիր դրույթներ, պատմականությունը հռչակել կյանքի և արվեստի երեույթների գնահատման սկզբունք։ Ստենդ ալ «Սիրո մասին» (1822) հոգեբանական Փիլ․ ուսումնասիրությունում Ս․ համաշխարհային գրկյան մեջ առաջին անգամ սիրո զգացմունքը դասակարգել է ըստ նրա բնույթի, անհատական ու ազգ․ խառնվածքների, պատմ․ դարաշրջանների, սոցիալ․ խավերի, կլիմայի, վւորձել է հաստատուն օրինաչափություններ գըտնել սիրո զարտուղությունների մեջ։ Առաջին գեղարվեստական երկերից հայտնի են իտալ․ կարբոնարական շարժման մի դրվագ պատկերող «Վանինա Վանինի» (1829, հայ․ հրտ․ 1938) նովելը և իտալ․ վերածննդի պատմությունից քաղված «Իտալական քրոնիկներ»-ը (գրվել են 1830-ական թթ․, առանձին հրտ․ 1855)։ Ս–ի ստեղծագործության գլուխգործոցը «Կարմիրը և սեը» (1831, հայ․ հրտ․ մ․ 1–2, 1941–49) վեպն է, որն աչքի է ընկնում հոգեբանական վերլուծության վարպետությամբ, հասարակական հակասությունների ռեալիստական արտացոլմամբ։ Ս․ նկարագրել է 1830-ի հուլիսյան հեղափոխության նախօրեի ֆրանս․ հասարակությունը՝ մերկացնելով բուրժուաների ընչաքաղցությունը, եկեղեցականների երեսպաշտությունը, ազնվականության ապարդյուն փորձերը՝ իրենց դասային արտոնությունները պահպանելու համար։ Հերոսը՝ ծագումով ռամիկ, տաղանդավոր, խելացի ժյուլիեն Սորելը, ի բնե ազնիվ, մեծահոգի, զգացմունքային երիտասարդ, դիմել է կեղծավորության, ցուցադրյալ բարեպաշտության, որպեսզի ազնվականության և խոշոր դրամատերերի միջավայրում ընդունվի իբրե հավասարի։ Ս․ է՝լ ավելի մեծ սոցիալ․ սրության ու մերկացնող պաթոսի է հասնում «Լյուսեն Լյովեն» (1834–36, հրտ․ 1929) անավարտ վեպում։ Բռնապետական իշխանության դեմ իրենց անհատականությունը պաշտպանող ամբողջական բնավորությունների ողբերգությունն է պատկերված «Պարմի մենաստանը» (1839, հայ․ հրտ․ 1961) վեպում։