Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 11.djvu/122

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված չէ


հեռավորությունից, հանդիսատեսը կարող է տեսնել միայն հարթ պատկեր։ Ռաստրային էկրանի վրա պրոյեկտման ավելի կատարյալ համակարգ է բազմաստերեոզույգային պրոյեկտումը, երբ էկրանի վրա միաժամանակ պրոյեկտվում է տարբեր կետերից նկարահանված միևնույն օբյեկտի պատկերների հաջորդական սերիա։Մշակվում են Ստերեոսկոպ հոչոգրաֆիայի միջոցներով իրականացնելու եղանակներ։ Ստերեոսկոպ ստեղծելու փորձեր արվել են XIX դ․ վերջերին։ 1928-ին է Նոայոնը (Բելգիա) ցույց է տվել ստերեոսկոպի համար ռաստրային էկրանների օգտագործման սկզբունքային հնարավորությունը։ Առանց ակնոցի ստերեոսկոպի առաջին ցուցադրումը ՍՍՀՍ–ում իրականացվել է 1937-ին (Ս․ Պ․ Ւվանովի 1935-ին առաջարկած եղանակով)։ Սոսկվայում և այլուր ցուցադրվել են «Ռոբինզոն Կրուզո» (1947), «Սեքենա 22–12» (1949), «Ոչ և այո» (1967), «խորհրդավոր վանականը» (1968) և այլ ստերեոֆիլմեր։

Ստերեոսկոպ կիրառվում է գլխավորապես նկարների վերծանման համար, ընդ որում հայտնի են այդ սարքերի մոտ 100-ի հասնող զանազան կոնստրուկցիաներ։Ստերեոսկոպները լինում են դյուրակիր, սեղանի և ստացիոնար։ Սեղանի և ստացիոնար Ստերեոսկոպների մի մասը պատրաստվում է այնպես, որ հնարավորություն է տալիս կատարել նկարների մի շարք ստերեոզույգերի միաժամանակյա դիտում, սարքի սեղանի և նրա օպտիկական համակարգի փոխտեղաշարժման միջոցով։ Գիտատեխնիկական լուսանկարների առանձնապես մանրակրկիտ ուսումնասիրման համար օգտագործում են ստերեոմիկրոսկոպներ (խոշորացնում են մինչև 70, հատուկ գլխադիրներ կիրառելու դեպքում՝ 200 անգամ)։ ՍՍՀՍ–ում և արտասահմանում Ստերեոսկոպների դյուրակիր և սեղանի մի քանի տեսակներ թողարկվում են չափիչ և գծագրային հարմարանքների հետ։

ՍՏԵՐԵՈՍԿՈՊԻԿ ԼՈՒՍԱՆԿԱՐԱՀԱՆՄԱՆ

ԱՊԱՐԱՏ, Լուսանկարչական ապարաահ նույն օբյեկտի երկու լուսանկարների միա– ժամանակ ստացման համար, որոնք կազմում են ստերեոզույգ։ Հանդերձված է երկու միանման օբյեկտիվներով, որոնք տեղադրված են միմյանցից 65 г/ / հեռավորության վրա (մարդու աչքերի բիբերի միջև եղած հեռավորությունը, այսպես կոչված, աչքի ստերեոբազիսը)։

ՍՏԵՐԵՈՍԿՈՊԻԿ ԿԻՆՈՆԿԱՐԱՀԱՆՄԱՆ ԱՊԱՐԱՏ

Երկու օբյեկտիվով կինոնկարահանման ապարատ, որը նախատեսված է ստերեոսկոպիկ կինոնկարահանման համար։ Սովորաբար այդպիսի կինոապարատի հիմք է ծառայում մասնագիտական որեէ կինոնկարահանման ապարատ, որի կաոուցվածքում որոշակի փոփոխություններ և լրացումներ են կատարվում։ Նկարահանման ժամանակ կինոժապավենի վրա ստանում են ստերեոզույգի աջ և ձախ պատկերները, որոնք դասավորված են մեկը մյուսից վերև։ ժապավենի շարժումը կատարվում է միանգամից կադրի կրկնակի բարձրության չափով։ Պրիզմային տարբեր գլխադիրների օգնությամբ կարելի է փոխել կինոնկարահանման ստերեոբազիսը։ Պատկերի մասշտաբի փոփոխման համար օգտագործում են փոխովի օբյեկտիվներ։ Օբյեկտիվների յուրաքանչյուր զույգը հանդերձված է այնպիսի հարմարանքներով, որոնք հնարավորություն են տալիս միաժամանակ փոխել օբյեկտիվների հարաբերական բացվածքը և իրականացնել նրանց կիզակետումը։ Նախատեսված է օբյեկտիվների օպտիկական առանցքների դիրքը փոփոխելու հնարավորություն, որը թույլ է տալիս համընկեցնելու դիտման ճառագայթները։ Ստերեոսկոպ կ․ ա․ հանդերձված է ստերեոդիտոցով, որի միջով նկարահանման ժամանակ օպերատորը տեսնում է նկարահանվող օբյեկտների ծավալային պատկերը։ 70 ւ/ւ/-անոց ժապավենի վրա ստերեոնկարահանում կատարելիս ստերեոզույգի աջ և ձախ պատկերները տեղադրվում են ժապավենի լայնքով՝ կողք կողքի։

ՍՏԵՐԵՈՏԻՊ (< ստերեո•․• և հուն, xtjjtog – այստեղ՝ տպահետք), բարձր տպագրության տպաձևի պատճենը (շարվածքը և կլիշեն)՝ 2–25,1 մմ հաստության թիթեղի ձևով։ Ստերեոսկոպ երևան է եկել XVII դ․։ Լայնորեն կիրառվում է բազմատպաքանակ հրատարակությունների տպագրման համար։ Կախված պատրաստման եղանակից (տես Ստերեոտիպիա)Հ ստերեոսկոպ անվանում են ձուլածո, գալվանապլաստիկ և մամլած։ Ըստ նյութի տեսակի ստերեոսկոպները լինում են մետաղե (բաղկացած տպագրական համաձուլվածքից կամ այնպիսի համաձուլվածքից, որի տպագրող մակերևույթին արված է ավելի ամուր մետաղի շերտ), պոլիմերային (պլաստմասսայե և ռետինե) և մետաղապոլիմերային (աշխատանքային կողմը՝ մետաղե, իսկ ներքևինը՝ պոլիմերային)։ Կոշտ ստերեոսկոպ (մետաղե և մետաղապոլիմերային), կախված տպագրական մեքենայի տեսակից, պատրաստում են հարթ (տիգելավոր և հարթ տպագրական մեքենա) կամ աղեղանման (այսպես կոչված կլոր կամ ռոտացիոն՝ ռոտացիոն մեքենաների համար)։

ՍՏԵՐԵՈՏԻՊ ԴԻՆԱՄԻԿԱԿԱՆ, շարժ նույնատիպություն (ֆիզիոլոգ․), մարդու և բարձրակարգ կենդանիների պայմանառեֆլեքսային գործունեության համեմատաբար կայուն համակարգ, որը մշակվում է որոշակի հաջորդականությամբ կրկնվող գրգռիչների ազդեցությամբ։ Ստերեոսկոպ դ․ առաջացնող և պահպանող պայմանների խանգարման դեպքում այն կարող է փոփոխվել կամ անհետանալ։ Դինամիկական ստերեոտիպը գլխուղեղի կեղևի վերլուծող և սինթետիկ