Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 11.djvu/126

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Սխալ առաջացավ էջը սրբագրելիս

արտիստ Ի․ Հովհաննիսյանը, Ադրբեջանի ՍՍՀ արվեստի վաստակավոր գործիչներ Լ․ Հարությունյանը, Դ․ Ծատուրյանը (գլխ․ նկա– ՐԻՕ» դերասաններ՝ Ադրբեջանի ՍՍՀ և ՀՍՍՀ ժողովրդական արտիստուհի Մ․ Բալասանյանը, Ադրբեջանի ՍՍՀ ժողովրդական U ՀՍՍՀ վաստակավոր արտիստներ Ն․ Ասատրյանը, Զ․ Գևորգյանը, Ադրբ․ ՍՍՀ ժող․ արտիստներ Բ․ Օվչյանը, Մ․ Միքայելյանը, Ադրբեջանի ՍՍՀ վաստակավոր արտիստներ ժ․ Գալստյանը, Շ․ Գրիգորյանը, Մ․ Հարությունյանը և ուրիշներ։ Թատրոնը պարգևատրվել է «Պատվո նշան» շքանշանով (1983)։

ՍՏԵՓԱՆԱՎԱՆ (մինչև 1923-ը՝ Զալալօղլի), քաղաք ՀՍՍՀ–ում, համանուն շրջանի վարչական կենտրոնը։ 1938-ից՝ շրջանային, 1967-ից՝ հանրապետական ենթակայության քաղաք։ Գտնվում է Զորագետի միջին հոսանքի աջ ավփն, Կիրովական–Թբիլիսի խճուղու վրա։ Վարչատերիտորիալ կարգով Սսեփանավանիի քաղսովետին են ենթարկվում Արմանիս և Շագարդա գյուղերը։ վերանվանվել է ի պատիվ Ստեփան Շահումյանի։ Ստեփանավանն ունի չափավոր խոնավ կլիմա։ Ձմեռը ձնառատ է, ամառը՝ զով՝ արևոտ օրերով։ Օդի տարեկան միջին ջերմաստիճանը 6,6°C է, հունվարինը՝ –4,2°C, հուլիսինը՝ 16,7°Շ։ Տարեկան տեղումները 683 են։ Առաջնակարգ հանգստավայր է։ Նախասովետական շրջանում Ստեփանավանում արդ․ ձեռնարկություն չի եղել։ 1982-ին քաղաքում կար 8 արդ․ ձեռնարկություն․ «Արդ–կապ», բարձր հաճախականության սարքավորումների, պանրի, հացի գործարանները, գորգագործական, կահույքի (մասնագիտացված է մանկական կահույքի արտադրությամբ), գուլպայի ֆաբրիկաները, կենցաղսպասարկման և սննդի կոմբինատները; Պանրագործարանը (արդ․ ձեռնարկությունների առաջնեկը) թողարկում է 20 տեսակ արտադրանք (շվեյցարական, սովետական, հոլանդական և այլ պանիրներ)։ Գործում է Հայգյուղտեխպետկոմի բաժանմունքը։ Ստեփանավանի էլեկտրաէներգիա ստանում է Անդրկովկասյան էներգահամակարգից։ Քաղաքն ունի ջրմուղ–կոյուղու ցանց (հիմնականում կենտ–րոնական մասում)։ Առաջին գլխավոր հատակագիծը կազմվել է 1957-ին (ճարտարապետ Հ․ Դավթյան), ապա՝ 1962-ին (ճարտարապետ Ս․ Կարապետյան), վերջինը՝ 1971-ին 2000 թվականի հեռանկարով (ճարտարապետներ՝ Լ․ Մխիթարյան, Պ․ Թումանյան, Մ․ Գնունի)։ Շրջանի համակարգում Ստեփանավանն ունի երկու հիմնական ֆունկցիա՝ շրջանի վարչահասարակական ու կուլտուր-կենցաղային և Ս․Դյուլագարակ հանրապետական առողջարանային համակարգի կենտրոն։ Գլխավոր հատակագծով նախատեսված է քաղաքի հետագա զարգացումը տանել Զորագետի ձախ ափին, կապելով նոր թաղամասերը քաղաքի հետ 200 Վ թռիչքով կամրջի միջոցով։ Ստեփանավանի արդեն ձևավորված համաքաղաքային կենտրոնը, որն ամփոփում է նաև Ստեփան Շահումյանի հուշահամալիրը (1978, ճարտ․ Ս․ Պողոսյան, քանդակագործ՝ Ա․ Հարությունյան) ՀԿԿ Ստեփանավանի շրջանային կոմիտեի շենքը ձգվում, միանում է ձորի երկայնքով փռված հանգստի գոտուն։ Հաշվարկային ժամանակում քաղաքի զարգացումը հիմնականում կունենա գյուղատնտ․ արտադրության և առողջավայրային բնույթ (վերջինիս հզորությունը Գյուլագարակի հետ կլինի ավելի քան 10 հզ․ տեղ)։ Արդ․ ձեռնարկությունները հիմնականում ծառայելու են քաղաքի ազգաբնակչության և առողջավայրի պահանջներին։ Բնակելի կառուցապատումը կընթանա բնական միջավայրը չխախտելու նշանաբանով՝ 2–4 հարկանի շենքերով, տեղ–տեղ միայն տեղագրելով բազմահարկ կառույցներ։ 1982-ին Ստեփանավանի ընդհանուր օգտագործման բնակելի ֆոնդը 239655 г/2 էր, որից պետական բնակելի ֆոնդը՝ 56205։ 1982/83 ուսումնական տարում Ստեփանավանում կար 4 միջնակարգ (առաջինը՝ 1906-ից), 1 երե– կոյան միջնակարգ, 2 ութամյա, 1 գիշերօթիկ, 2 երաժշտական, 2 մարզական դպրոց, անասնաբուժական–անասնաբուծական սովխոզ–տեխնիկում, պրոֆտեխ․ ուսումնարան, 9 նախադպրոցական հիմնարկ։ Գործում է ՀՍՍՀ գյուղատնտեսության մինիստրության Երկրագործության ԳՀԻ–ի Ստեփանավանի զոնալ փորձակայանը։ Ստեփանավանում կան մշակույթի տուն, 2 ակումբ, 2 կինոթատրոն, պիոներ դպրոցականների տուն, ժողթաւորոն, գրադարան, շրջանային հիվանդանոց (305 մահճակալով), արյան փոխներարկման և սանիտարահամաճարակային կայաններ, 2 դեղատուն։ Քաղաքը գազիֆիկացված է։ Ստեփանավանը տեղական նշանակության ճանապարհներով կապված է շրջանի գյուղերի հետ։ Երևանի հետ ունի ավտոճանապարհային և օդային հաղորդակցություն։ 1982-ին շահագործման է հանձնվել նոր օդանավակայանը, որով կանոնավոր օդային կապ է հաստատվել Երևանի, Միներալ– «Արդկապ» գործարանի արտադրամասում նիե վոդիի և այլ քաղաքների հետ։ Ներքաղաքային տրանսպորտի միջոցներն են ավտոբուսն ու երթուղային տաքսին։

ՍՏԵՓԱՆԱՎԱՆԻ ՇՐՋԱՆ, վարչական շրջան Հայկական ՍՍՀ հս․ մասում։ Կազմվել է 1930-ի սեպտ․ 9-ին։ Սահմանակից է Կալինինոյի, Թումանյանի, Գուգարքի, Սպիտակի և Ղուկասյանի շրջաններին։ Տարածությունը 630 կէՐ է, բն․՝ 32557 (1982)։ Վարչական կենտրոնը՝ Ստեփանավան։ առաջ՝ ներդիրում։ Բնական պայմանները։ Ստեփանավանի շրջանն ունի միջին բարձրության լեռնային ռելիեֆ։ Հարավում այն ընդգրկում է Զորագետի աջ վտակներով մասնատված Բազումի լեռնաշղթայի հյուսիսային լեռնաբազուկներն ու լանջերը, որոնք աստիճանաբար ցածրանալով ձուլվում են շրջանի հյուսիսային մասը զբաղեցնող Վարդաբլուրի ու Կուրթանի հրաբխային սարավանդներին։ Հս․արլ–ում Լեջան լեռնազանգվածի հարավային լանջերն են՝ կտրտված Զորագետի ձախ վտակների խոր (200–400 մ) ձորերով։ Հյուսիս–արմուրքում շրջանի տարածքը եզերում է Զորագետի զա–ռիթափ լանջերով կանիոնը։ Ստեփանավանի շրջանիի առավել բարձր կետը Ուրասար լեռն է (2992 մ) Բազումի լեռնաշղթայի հյուսիս–արևմուտքում, ցածրադիր կետը, Զորագետի հովտում, Կուրթանի մոտ՝ 950 ս Լեռնանցքները գտնվում են 2000–2500 ւԼ բարձրությունների վրա։ Նշանավորը Բազումի լեռնաշղթայի վրա գտնվող Պուշկինի Լեռնանցքն է։ Տարածված են կրաքարեր, մերգելներ, ավազաքարեր ևն։ Օգտակար հանածոներից կան շինանյութեր (բազալտ, կավ, կապույտ գրանիտ), բազմամետաղներ, պղինձ։ Հետազոտվում է Արմանիսի ոսկու հանքավայրը։ Ստեփանավանի շրջանն ունի բարեխառն կլիմա՝ զով, խոնավ ամառներով, չափավոր ցուրտ ձմեռներով։ Անսառնամանիք շրջանը 150–160 օր է։ Տարեկան տեղումները 650–700 ւէԱ են (առավելագույնը՝ գարնանը և ամռան առաջին կեսին)։ Հունվարի միջին ջերմաստիճանը ցածրադիր վայրերում – 4°C է, բարձրադիր վայրերում՝ – 12°C, նվազագույնը՝ –34°C, հուլիսի միջինը ցածրադիր վայրերում 17,2°C է, բարձրադիր վայրերում՝ 10°C, առավելագույնը՝ 30°C։ Գերակշռում են հյուսիսում, հս–արմ․ քամիները և լեռնահովտային բրիզները։ Ստեփանավան–Գյուլագարակ ենթաշրջանը հայտնի է իբրև լեռնակլիմայական առողջավայր։ Ստեփանավանի շրջանի տարածքի գետերը պատկանում են Կուրի համակարգին, լեռնային են՝ ձնաանձրևային սնումով։ Վարարում են գարնանը և ամռան սկզբին։ Շրջանի գլխավոր գետը Զորագետն է՝ Տաշիր, Հովնանաձոր, Ուռուտ, Չքնաղ, Գյառգառ վտակներով։ Ստեփանավանից սկսած Զորագետը հոսում է մինչև 100–120 Վ խորությամբ կանիոնով։ Ստեփանավանի շրջանի տարածքը հարուստ է աղբյուրներով, որոնցից ջրատարներով խմելու ջուր է մատակարարվում Կիրովական, Ալավերդի քաղաքներին և Նոյեմբերյանի շրջանին։ Ստեփանավանի շրջանի տարածքում գերակշռում են լեռնատափաստանային հզոր (75–95 սմ) սևահողերը։ Տիրապետում են լեռնատափաստանային, լեռնաանտառային և ալպյան լանդշաֆտները։