Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 11.djvu/125

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Սխալ առաջացավ էջը սրբագրելիս

«Սովետական Ղարաբաղ» օրաթերթը, «Մետաքսագործ», «Կարմիր դրոշ» շրջանային թերթերը: Ս-ում հրատարարկվել են «Երիտասարդ բոլշևիկ» (1935-41), «Սովետսկի Կարաբաղ» («Советский Карабах»,1941-58) մարզային թերթերը, «Կայծ» գրական ամսագիրը (1929): Մ. և նրա շրջակայքը հարուստ է հնագիտական, պատմաճարտ. հուշարձաններով: Հայկ. վաղ շրջանի մշակույթի բազմաթիվ նյութեր են հայտնաբերվել քաղաքի կենտրոնում: Քարի դարից սկսած մինչև ուշ միջնադարը ներկայացնող աշխատանքի գործիքները, զենքերի նմուշները, կենցաղային գործածության իրերը, դրամները, արդուզարդի, պերճանքի առարկանները, արձանիկները, ջնարկված թասերը, խաչքարերի ամենահին տեսակները, վաղ միջնադարին բնորոշ հայկ. զարդանախշերով խոյակները հիմք են տալիս նշելու, որ այստեղ հնագույն ժամանակներից եղել են բնակավայրեր:

Ս-ի հատակագծման և կառուցապատման առաջին նախագիծը կազմվել է 1926-ին (ճարտ. Ա. Թամանյան), 2-րդը՝ 1938-ին(ճարտ.Սլոբոտյանիկի ղեկավարությամբ), 3-րդը 1968-ին (ճարտ.Բ.Դադաշյան): Բոլոր նախագծերում պահպանվում է քաղաքի կառուցապատման Ա. Թամանյանի մշակված համակարգը:1929-1930-ական թթ. կազմակերպվել է քաղաքի կենտրոնը՝ որպես շրջանաձև հրապարակ, որտեղից ճառագայթաձև սկսվում են գլխ. փողոցները: Հրապարակից դեպի հս. տարածվում է քաղաքի կենտր. կասկադը, որը եզերված է Կիրովի պողոտայով և քաղաքի հին մասից իջնող Թումանյան փողոցով: 1960-70-ական թթ.կառուցապատվել են հասարակական կենտրոնը՝ Շահումյանի անվ.կլոր և նրանից փոքր-ինչ արմ.տեղավորված Լենինի ուղղանկյուն հրապարակների շրջակայքը:Քաղաքի հվ-ում ստեղծվել է Կնունյանցի պուրակը, Շահումյանի հրապարակի մոտ՝ Ն.Ստեփանակերտի անվ. քաղաքային զբոսայիգին, հվ-արլ-ում՝ Հայրենական մեծ պատերազմում զոհվածների հուշարձանը, հս.մասում լողավազանը: Տիպային բնակելի շենքերով կառուցապատվում են քաղաքի հվ., հս-արլ. և հս-արմ հատվածները,որոնք կենտրոնի հետ կապված են երեք հիմնական մայուղիներով: Ս-ում կանգնեցված են Վ. Ի. Լենինի, Ս. Շահումյանի, Բ. Կնունյացի, Մ.Ազիզբեկովի, Ա. Մյասնիկյանի, Մ. Գորկու, Ա. Ռուպենիի, Հ. Հակոբյանի, Մուրացանի, II բանակի զոհված մարտիկների հիշատակին նվիրված, ինչպես նաև քաղաքի մուտքը ձևավորող, «Մենք ենք, մեր լեռները» հուշարձանները: Ս-ում են ծնվել Վ. Կասպարովը, Ն. Ենիկոլոպյանը:

Շ. Մկրտչյան

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏԻ ՀԱՅԿԱԿԱՆ ԴՐԱՄԱՏԻԿԱԿԱՆ ԹԱՏՐՈՆ,պետական, Մ. Գորկու անվան, կազմակերպվել է 1932-ին Կ. Ալվարյանի ղեկավարությամբ :Բացումը օգոստ.11-ին, Վաղարշյանի «Օղակում» պիենսի բեմադրությամբ:Թատրոնում ստեղծվել է 300-ից ավելի բեմադրություն, որոնք ցուցադրվել են ոչ միայն ԼՂԻՄ-ում ալև Ադրբ. ՍՍՀ ու ՀՍՍՀ շրջաններում:Թատրոնում հյուրախաղերով հանդես են եկել Հ. Աբելյանը, Ժասմենը, Ի. Ալիխանյանը, Վ. Փափազյանը, Ա. Ոսկանյանը, Հ. Ներսիսյանը, Ա. Ավետիսյանը, Բաքվի հայկ., Երևանի Սունդուկյանի անվ.թատրոնների կոլեկտիվները: Թատրոնը մեծապես նպաստում է աշխատավորության և մատաղ սերնդի գաղափարական ու գեղավիտ. հայացքները ձևավորմանը, ինտերնացիոնալիզմի ոգով դաստիրակությանը: Խաղացանկում մշտական տեղ են գրավում Սովետական Միության ժողովուրդների և արտասահմանյան դրամատուրգիայի լավագույն երկերը: Բեմադրությաններից են՝ Սունդուկյանի «Պեպո», Շիրվանզադեի «Պատվի համար», Պարոնյանի «Պաղտասար աղբար»,Դեմիրճյանի «Քաջ Նազար», Վ.Սարոյանի «Իմ սիրտը լեռներում է»,Ա.Օստրովսկու «Անմեղ մեղավորներ», Գորկու «Վերջիները», Կոռնեյչուկի «Պլատոն Կրեչետ», Մ. Ֆ . Ախունդովի «Հաջի Կարա» Ջ. Ջաբարլու «Սևիլ», Վուրղունի «Վագիֆ»,Շեքսպիրի «Օթելլո»:Այս թատրոնում են աճել դրամատուրգներ Վ. Օվյանը, Ի. Ալվերդյանը և ուրիշներ:Բեմադրություններն իրականացվել են Կ. Ալվարյանը, Գ. Թավրիզյանը, Հ. Գրիգորյանը, Վ. Հովհաննիսյանը, Ա. Հովսեփյանը, Դ. Մալյանը Ա. Գամջյանը, Հ. Կարապետյանը, Ա. Հակոբյանը,Ռ. Սարաբսկին և ուրիշներ:Թատրոնում աշխատել են Ադրբ. ՍՍՀ ժող. արտիստներ Գ. Հարությունյանը, Մ.Կորգանյանը, Թ.Մելքումյանը, Ն.Հովսեփյանը, Թ. Սահակյանը, Ադրբ, ՍՍՀ վաստ. արտիստներ Ա. Ղազումյանը, Ս. Համոզյանը և ուրիշներ:Այժմյան կազմում են (1983)՝ ռեժիսորներ ՀՍՍՀ վաստ. արտիստ Ռ.Սարգսյանը (գլխ.ռեժիսոր), Ադրբ, ՍՍՀ ժող.