Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 11.djvu/146

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրման կարիք չունի

Հեղափոխական շարժման ականավոր գործիչների վիպական կենսագրությունները (Վասիլ Լևսկի Սարկավագը) 1883 «Չետաները Բուլդարիայում Ֆիլիպ Տոտյու, Հաջի Դիմիտր և Ստեփան Կարաջա» 1885 «Նոթեր բուլդարական ապաստամբությունների մասին» «հ. 1-3, 1884-92» երկրեւմ արտացոլված են Ապրիլյան ապստամբության փոթորկալի իրադարձությունները: Ս-ի հուշագրությունները դարձել են բուլղռեալիստական արձակի զարգացման կարևոր փուլը: Երկ. Սարկավագ, ՍՊԲ, 1890: Հաջի Դիմիտր ու Ստեփան Կարաջա, ՍՊԲ, 1890: Պառավ Տոնկս, Մ..1893: Գրկ. Լոժել: Մի քուլզար հայրենասեր (Զաքարիա Սայռանով)Մարսել, 1894:

                                                     Կ. Ճինգուլյան

ՍՏՈՅԱՆՈՎ Լյուդմիլ (Գևորգի Ստույանով, Զլատարով, 1888-1973) բուլդար գրող, հասարակական գործիչ (1963): ԲԿԿ անդամ 1944-ից: Բուլդարիայի ԳԱ գրկ-յան ինստ-ի դիրեկտոր (1949-59): Սկզբում գրել է սիմվոլիստական բանաստեղծություններ (Սառած ծաղիկներ, 1906, Տեսիլներ խաչմերուկում, 1914, Թուր և խոսք, 1917, ժողովածուներ): Մասնակցել է Բալկանյան և առաջին համաշխարհային պատերազմերին: Հոկտեմբերյան հեղափոխության և Բուլղարիայում 1923-ի սեպտեմբերյան հակաֆաշիստ. ապստամբության ազդեցությամբ Ս. հակվել է դեպի սոցիալ. խնդրիները: 20-ական թթ. հանդես է եկել վիպակներով (Մարսի գթասրտությունը, 1923 «Հաթիչե») և բանաստեղծությունների ու պատմվածքների ժող.-ներով («Աստծո պատիժ», 1927, Սրբություն սրբոց,1926 Կանանց հոգիներ, 1929)