Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 11.djvu/148

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրման կարիք չունի

տևաբար և հիդրավլիկական կորուստնե– րի նվազումը, մղիչ ջրտարների, կայանա– յին շենքի և այլ կառույցների շինարարա– կան կոնստրուկցիաների տարրերի թե– թևացումը, վւլուզումներից և ջրհեղեղնե– րից կայանային շենքերի պաշտպանվա– ծությունը, հէկի շահագործման և նորոգ– ման ծախսերի կրճատումը։ Ստորգետնյա կայանային շենքով առա– ջին հէկը կառուցվել է Գերմանիայում (1904–07)։ ՍՍՀՍ–ում առաջին Ս․ հ․ կա– ռուցվել է ՀՍՍՀ–ում (տես Սևանի հիդրո– էչեկարակայան, Արզնիի հիդրոէւեկտրա– կայան)։ ՍՍՀՍ–ում շահագործվում են 8 Ս․ հ․՝ 1780 Մվտ ընղհանուր հզորությամբ։ Ռ․ Մաչխազյան

ՍՏՈՐԵՐԿՐՅԱ ԳԱԶԱՑՈՒՄ ածխի, ան– միջականորեն Երկրի ընդերքում, ազատ կամ կապված թթվածնի օգնությամբ ածու– խը այրվող գազերի փոխարկելու ֆիզի– կաքիմ․ պրոցես։ Ածխի Ս․ գ–ման գաղա– փարը պատկանում է Դ․ Ի․ Սենղելեևին (1888)։ Ավելի ուշ (1912) այդ նույն գաղա– փարն արտահայտել է անգլ․ քիմիկոս Ու․Ռամգայը։ Կախված լեռնաերկրբ․ պայ– մաններից և աշխատանքների ընդունված համակարգից՝ կիրառվում են ուղղաձիգ, թեք և հորիզոնական–թեք հորատանցքեր։ Շերտի մեջ անհրաժեշտ ռեակցիաների ուղիներ ստեղծելու համար օգտագործ– վում են հորատանցքերի ֆիլտրացիոն– կրակային (կամ ֆիլտրացիոն) միացում, շերտի հիդրավլիկ խզում և հորատանցքե– րի ուղղորդված հորատում ածխային շեր– տի ուղղությամբ։ Գազացման ուղիներում ձևավորվում են ռեակցիաների զոնաները, և սկսվում է գազացման պրոցեսը, որը սո– վորաբար ընթանում է օդափչման միջո– ցով։ Ս․ գ–ման ուղիներում ընթացող քիմ․ ռեակցիաները համանման են գազագենե– րատորային պրոցեսին։ Ածխային շերտի գազազերծման հետևանքով ռեակցիաների զոնաները տեղաշարժվում են։ Լեռնային ճնշման ներգործությամբ շերտի առաս– տաղի ապարները նույնպես տեղաշարժ– վում են և լցնում գազազերծված տարա– ծությունը։ Դրա շնորհիվ գազացման ուղի– ների չափերը և կառուցվածքը երկար ժա– մանակ համեմատաբար անփոփոխ են մնում, որը պայմանավորում է ստացվող գազի բաղադրության կայունությունը։ Օդափչման միջոցով ստացվող գազի այր– ման ամենացածր ջերմությունը կազմում է 3,2–5 Մշ/մ3, թթվածնով (60–65%) հարստացված փչման դեպքում՝ 7,6 Մշ/մ3։ Ըստ քիմ․ կազմի՝ գազը կարելի է օգտա– գործել ամոնիակ և ածխաջրածիններ սին– թեզելու համար։ Վառելիքի օգտագործու– մը ածխի Ս․ գ–ման մեթոդով հնարավոր է նաև այն դեպքում, երբ ածխի հանքավայ– րերի արդյունահանումը հանքահորային եղանակով շահավետ չէ։ ՍՍՀՍ–ում աշխա– տում են ածխի Ս․ գ–ման երեք կայաններ․ Անգրենի (արդ․)՝ Սիջին Ասիայի գորշ ածխով, Շատսկի (արդ․)՝ Սերձմոսկով– յան ավազանի գորշ ածխով և Ցուժնո– Աբինսկի (փորձաարդ․)՝ Կուզբասի քարած– խով։ Ածխի Ս․ գ–ման գծով աշխատանք– ներ են տարվում ԱՍՆ–ում, ԳՖՀ–ում, ճա– պոնիայում։

ՍՏՈՐԵՐԿՐՅԱ ՋՐԵՐ, ջրեր երկրակեղևի վերին շերտերում՝ հեղուկ, պինդ կամ գո– լորշի վիճակում։ Ս․ ջ․ լինում են՝ ծակոտ– կենային, ճեղքվածքային և կարստային։ Տարբերվում են գրտվիտացիոն, խոնավա– ծուծ, թաղանթային, մազանոթային և բյու– րեղացման Ս․ ջ․։ Գրավիտացիոն ջրով հագեցած ապարաշերտերը առաջացնում են ջրատար հորիզոններ։ Սակերևույթից հաշված առաջին, ոչ ճնշումային ջրատար հորիզոնը գետնաջրերի հորիզոնն է, որից վերև աէրացիոն գոտին է․ այստեղ հան– դիպում են Ս․ ջ–ի ժամանակավոր կուտակ– ներ՝ վերնաջրեր։ Գետնաջրերից ցած տե– ղադրված են հիմնականում ճնշումային ջրերի միջշերտային հորիզոնները։ Ս․ ջ․ բնական լուծույթներ են, հագեցած ավելի քան 60 քիմ․ տարրերով, միկրոօրգանիզմ– ներով և գազերով։ Ս․ ջ․ ըստ հանքայնաց– ման աստիճանի լինում են՝ քաղցրահամ, կիսաքաղցրահամ, աղի և ստորերկրյա աղաջրեր (հանքայնացման բարձր կոն– ցենտրացիա ունեցող ջրեր)։ Տարբերում են գերսառը, սառը, գոլ, տաք, առավել տաք և գերտաք Ս․ ջ․։ Ս․ ջ․ լինում են ներ– ծծման, կոնդենսացիոն, սեդիմենտացիոն և մագմատիկ։ Ս․ ջ․ երկրի ջրային ռեսուրս– ների մաս են, նրանց ընդհանուր պաշար– ները շահագործման ընթացքում վերա– կանգնվում են։ Ջրատար հորիզոններն առաջացնում են Ս․ ջ–ի հանքավայրեր։ Օգտագործման բնույթով ՍՍՀՍ–ում տար– բերում են խմելու, տեխնիկական, արդյու– նաբերական, հանքային և տաք Ս․ ջ․։ Ս․ ջ–ի հետազոտմամբ զբաղվում է հիդրո– երկրաբանությունը ։ՍՏՈՐԻՆ ԴԱՆՈՒԲՏԱՆ ՀԱՐԹԱՎԱՅՐ, Ռումինական դաշտավայր, Ռումինիայում և Բուլղարիայի հս–ում, Կարպատների և Բուլղարական սարա– վանդի միջև։ Երկարությունը 560 կմ է (Երկաթե Դարպասներից մինչև Սև ծով)։ Բլրային հարթավայր է, կտրտված գե– տահովիտներով, հեղեղատներով ու ձո– րակներով։ Թեքված է արմ–ից արլ․։ Բարձ– րությունը արմ–ում 150–200 մ է, արլ–ում՝ 10–50 մ։ Գտնվում է պլեյստոցենյան ջրաբերուկներով և սոսերով ծածկված տեկտոնական ճկվածքում։ Կարպատների ստորոտին կան հնագույն և ժամանակա– կից բազմաթիվ արտաբերման կոներ, Դանուբի հովտում և դելտայում՝ լճերի հետ համակցված ճահճացած ողողատներ։ Կլիման չափավոր ցամաքային է, տեղում– ները՝ 400–600 մմ։ Գլխավոր գետը Դա– նուբն է իր ձախափնյա վտակներով։ Գե– րակշռում են սևահողերը, գետահովիտնե– րում՝ ալյուվիալ, ջրբաժաններում՝ գորշ անտառային հողերը։ Ս․ դ․ հ–ի մեծ մա– սը հերկված է։ Ջրբաժաններում տեղ–տեղ կաղնու անտառներ են, ողողատներում՝ ուռենու, լաստենու, կաղամախու անտառ– ները հերթագայվում են եղեգնաբոշխա– յին ճահիճներով։ Զգալի են անտառա– տնկումները։ Ս․ դ․ հ–ում է Բուխարեստը։

ՍՏՈՐԻՆ ՀՐԱձԴԱՆԻ ՋՐԱՆՑՔ, մայր ջրանցքն սկիզբ է առնում Արտաշատի ջրանցքից (Երևանի մոտ) և խոշոր ջրան– ցույցով Հրազդան գետի վրայով հասնում մինչև Հոկտեմբերյանի շրջանի սահման– ները (մոտ 50 կմ երկարությամբ)։ Շինա– րարությունն ավարտվել է 1957-ին։ Ոռո– գում է էջմիածնի և մասամբ Շահումյանի շրջանների 11 հզ․ հա հողատարածություն, լրացնում Քասաղ գետի ջրերը, որով էլ ոռոգվում են Աշտարակի և Ապարա– նի շրջանների հողատարածությունները։ Ջրանցքի սկզբնամասում ջրի ծախսը 14 մ3/վրկ է։ Ջրանցքի վրա կան հիդրոտեխ․ կառույցներ։ Հունը երեսպատված է։ 9-․ Աղաիսսնյան․

ՍՏՈՐԻՆ ՏՈՒՆԳՈՒՍԿԱ, գետ ՌՍՖՍՀ Կրասնոյարսկի երկրամասում և Իրկուտս– կի մարզում, Ենիսեյի աջ վտակը։ Երկա– րությունը 2989 կմ է, ավազանը՝ 473 հզ․ կմ2։ Սկիզբ է առնում Սիջին Սիբիրա– կան սարահարթի հվ–ից։ Սահանքավոր գետ է։ Սնումը գերազանցապես ձնային է։ Հորդանում է մայիս–հուլիսին, սառցա– պատվում՝ հոկտեմբերից մայիս։ Գետա– բերանում ջրի միջին ծախսը 3680 մ3/վրկ է։ Հիմնական վտակներն են Կոչեչումը, Վիվին, Թայմուրան ևն։ Կա լաստառա– քում։ Նավարկելի է մինչև Տուրա ավանը։ Ս․ Տ–ի ավազանում է Տունգուսկայի ածխա– յին ավազանը։

ՍՏՈՐՈԳՅԱԼ, երկկազմ նախադասության գլխավոր անդամ, որը ցույց է տալիս ստո– րոգային հատկանիշ (գործողություն, վի– ճակ, հատկություն) և այն վերագրում է ենթակայինՀ վերջինիս հետ կապակցվե– լով համաձայնությամբ։ ժամանակակից հայերենում Ս․ համաձայնում է ենթակա– յին դեմքով և թվով (Ես գրում եմ, Դուք գրեցիք)։ Ըստ ստորոգման արտահայտու– թյան ձևի և ըստ կազմության Ս–ները լի– նում են պարզ և բաղադրյալ։ Պարզ են այն Ս–ները, որոնցում ստորոգային հատ– կանիշը և վերագրումը արտահայտվում են բայի խոնարհված ձևերով, ստորոգա– յին հատկանիշը արտահայտվում է բայա– հիմքով, իսկ վերագրումը կատարվում է վերջավորությունների (համադրական կազմություններում) կամ օժանդակ բայի (վերլուծական կազմություններում) մի– ջոցով (Ռուբենը կարդում է, կարդաց, կար– դացած կլինի)։ Բաղադրյալ են այն Ս–նե– րը, “ որոնցում ստորոգային հատկանիշը և վերագրումը արտահայտվում են տար– բեր բառական միավորներով։ Հատկանիշ ցույց տվող մասը կոչվում է ստորոգելիա– կան վերադիր կամ ստորոգելի, իսկ վե– րագրումն իրականացնող մասը՝ հան– գույց։ Ըստ ստորոգելիի խոսքի մասային պատկանելության՝ բաղադրյալ Ս–ները լինում են անվանական և բայական։ Ան– վանական են այն բաղադրյալ Ս–ները, որոնց ստորոգելին արտահայտված է անուն խոսքի մասով (Նա աշակերտ է, բարձրահասակ է, Նրանք հինգն էին)։ Բա– յական են կոչվում այն բաղադրյալ Ս–նե– րը, որոնց ստորոգելին անդեմ բայ է (Դա գրել չէ, Սա հենց իմ տեսածն է)։ Որպես հանգույց հանդես է գալիս հիմնականում էական (է) բայը։ Սակայն հանգույց կա– րող են լինել նաև լինելիություն, դառնա– լիություն, անվանում նշանակող այլ վե– րացական բայեր (լինել, դառնալ, հան– դիսանալ, կոչվել, անվանվել)։ Բայական բաղադրյալ Ս–ի տարատեսակ են եղանակավորող իմաստ ունեցող բա– յերի խոնարհված ձևերից և ստորոգային հատկանիշ արտահայտող բայի անորոշ դերբայից կազմված Ս–ները (Ես ուզում եմ գնալ, սկսեցի գրել, ձգտում եմ հասնել)։ Այս տիպի Ս–ների առաջին բաղադրիչ կա–