Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 11.djvu/149

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված չէ


րող են լինել նաև եղանակավորող իմաստ ունեցող միադիմի կառույցներ (պետք է գնալ, անհրաժեշտ է գրել, կարելի է ներ– կայացնել)։ Նt․Պառնասյան

ՍՏՈՐՈԳՈՒՄ, նախադասությունը բնորո– շող շարահյուսական կարգ, որով հատկա– նիշը առարկային վերագրվում է ժամանա– կային U դիմային մասնավորումով։ Ս․ միաժամանակ նախադասությունը դարձ– նում է հաղորդակցային միավոր՝ նրա բո– վանդակությունը վերագրելով իրականու– թյանը։ Ս․ քերականորեն իրականաց– վում է դեմքի, ժամանակի և եղանակի կարգերի օգնությամբ, որոնց համար ելա– կետ է խոսողը (դեմք, եղանակ) և խոսելու պահը (ժամանակ)։ Երկկազմ նախադասություններում Ս․ արտահայտվում է ենթակայի և ստորոգ– յալի հարաբերակցությամբ (Ես գրում եմ։ Արամն ուսանող է), միակազմ դիմավոր նախադասություններում՝ վերջիններիս գլխավոր անդամով՝ ստորոգյաչով (Սըթ– նեց), իսկ անդեմ միակազմ նախադասու– թյուններում Ս․ քերականական արտա– հայտություն չունի (արտահայտվում է հնչերանգի և համատեքստի օգնությամբ)։ Ն․ Պառնասյան

ՍՏՈՐՋՐՅԱ ԿԻՆՈՆԿԱՐԱՀԱՆՈՒՄ, ջրի տակ գտնվող օբյեկտների (ծովային և անուշահամ ջրերի ֆլորայի և ֆաունայի), ստորջրյա աշխատանքների, ջրի մեջ կազ– մակերպվող խաղերի կինոնկարահանու– մը։ Կատարվում է սովորական կինոապա– րատներով՝ սուզանավերի և խորջրյա սարքերի լուսանցույցների, ջրավազաննե– րի, ակվարիումների թափանցիկ պատերի միջով։ Ս․ կ–ման համար ՍՍՀՄ–ում առա– ջին կինոապարատը ստեղծել է օպերա– տոր Ֆ․ Ա․ Լեոնտովիչը, 1933-ին։ Ս․ կ․ լայն տարածում է ստացել աքվաչանգի հայտնադործումից հետո։ Աքվալանգը օպերատորին հնարավորություն է տալիս բավական երկար ժամանակ (1 ժ և ավելի) գտնվելու ջրի տակ։ Շարժման հարմարու– թյան համար օպերատորները հաճախ օգտվում են ստորջրյա քարշիչից (սկու– տերից), իսկ միմյանց հետ կապը պահ– պանվում է հիդրոձայնային սարքերի մի– ջոցով։ Տեխնիկայի ժամանակակից մա– կարդակը հնարավորություն է տալիս կինոնկարահանում կատարել նաև այն– պիսի խորություններում, որոնք անհա– սանելի են աքվալանգիստների համար։ Այս դեպքում կինոապարատը աշխատում է հեռակառավարմամբ։ Նկարահանվող օբյեկտների թույլ լուսավորվածության դեպքում կիրառվում են ջրի տակ աշխա– տելուն հարմարեցված լուսավորման սար– քեր։ Բնական ջրավազաններում ջրի մեծ լուսացրման պատճառով Ս․ կ․ կատարում են բարձր ցայտագունություն ունեցող գու– նավոր կինոժապավեններով։ Ս․ կ․ կի– րառում են գեղարվեստական, ուսումնա– կան, գիտամասսայական և գիտահետա– զոտական ֆիլմերի նկարահանման հա– մար։

ՍՏՈՐՋՐՅԱ ՀԱՆՈՒՅԹ օգտակար հանածոների, օգտակար հանածո– ների արդյունահանումը Համաշխարհային օվկիանոսի ընդերքի հանքավայրերից։ Սայրցամաքային ծանծաղուտի (շելֆի) և օվկիանոսի տաշտակի մակերևույթին հան– քավայրերի մշակումը կատարվում է բաց եղանակով, ջրային շերտի միջով։ Շելֆի (ցամաքի մակերեսի 19%-ը) և օվկիանոսի տաշտակի (Երկրի մակերեսի 50% –ը) մա– կերևույթին կենտրոնացած են միներալա– յին վիթխարի ռեսուրսներ։ Սիայն Ի»աղաղ օվկիանոսի հատակի նստվածքների եր– կաթ–մանգանային կոնկրեցիաներում ման– գանի պաշարները կանխագուշակվում են 2,4-1011 ա, կոբալտինը՝ 2,8*109ա, նի– կելինը՝ 9,4• 109 ա, պղնձինը՝ 5,3109տ։ Շելֆում են գտնվում ծանր միներալների և մետաղների ցրոնային հանքավայրեր։ Շէղֆի յուրացման առաջին փորձերն ար– վել են տակավին մ․ թ․ ա․ XI դ․, երբ փյու– նիկեցիները ծովային խեցիների նստվածք– ներից հումք էին ստանում ծիրանագույն ներկի արտադրության համար։ Ավելի ուշ (մ․ թ․ ա․ VI դ․) Պոլինեզյան կղզինե– րում կորալային խութերը մշակվում էին շինանյութեր ստանալու նպատակով։ Ս․ թ․ ա․ III դ․ Բոսֆորի նեղուցում, 1սալ– կա կղզու մոտակայքում, 4 մ խորությու– նից սուզակներն արդյունահանում էին պղնձի հանքաքար։ XIX դ․ վերջին սկըս– վում է ոսկու, այնուհետև իլմենիտի, ռու– տիլի, ցիրկոնի, մոնացիտի ցրոնների յուրացումը Ավստրալիայի առափնյա մա– սերում (1870), Բրազիլիայում (1884), Հնդկաստանում (1909)։ 1920-ական թթ․ սկսվում է անագի հանույթը Ինդոնե– զիայի ծովային ցրոններից, 1963-ին ալ– մաստինը՝ Հվ–Արմ․ Աֆրիկայի շելֆում։ 60-ական թթ․ սկզբին երկաթէ հանքաքար էր արդյունահանվում Արիակե նեղուցի (ճ–ապոնիա) ցրոններից։ ՍՍՀՍ–ում ծո– վային ցրոնների յուրացման գծով աշխա– տանքներն սկսվեցին 1966-ին, Բալթի– կայի արլ․ մասի շելֆում, որտեղ արդյու– նահանվում էին տիտան–ցիրկոնի խտա– նյութեր։ Կախված լեռնաերկրբ․ և հիդրո– օդերեութաբանական պայմաններից, օգ– տակար հանածոյի մշակման խորությու– նից և տեսակից՝ կիրառվում են Ս․ հ–ի տարբեր տեխ․ միջոցներ և եղանակներ։ Ցրոնները հիմնականում մշակվում են բազմաշերեփ, հիդրավլիկ և գրեյֆերա– յին դրագաներով։ Շելֆի բաց Ս․ հ–ի հեռանկարները ցա– մաքի հանքավայրերի մշակման համեմատ կանխորոշվում են մի շարք առավելու– թյուններով․ դրագային և այլ տեխ․ նա– վերի կառուցումը խոշոր նավաշինական գործարաններում բացառում է հանքավայ– րի շինմոնտաժային աշխատանքներին հատկացվող ժամանակաշրջանը, զգալիո– րեն նվազում են օգտակար հանածոների հանքավայրերի բացման համար օգտա– գործվող ծավալները, բացառվում է մեր– ձատար ուղիների, էլեկտրահաղորդման գծերի, բանավանների շինարարությունը, ինչպես նաև վերանում է գյուղատնտ․ հո– ղերի օտարման և նրանց հետագա ռե– կուլտիվացման անհրաժեշտությունը։ Շել– ֆում տարվող հանքային աշխատանքները դժվարացվում են ջրի մակերևույթի ալե– կոծությամբ, ծովի հատակի փորվածքնե– րի ջրածածկ լինելու հնարավորությամբ, հանքամշակումից գոյացած թափոնակույ– տերի ողողմամբ, ինչպես նաև ափագծե– րի կայունության պահպանման անհրա– ժեշտությամբ։ ՍՍՀՍ–ում շելֆի յուրաց– ման գիտահետազոտական աշխատանքնե– րի հիմնական ուղղություններն են՝ շելֆի ծովային ցրոնների երկրաբանատնտ․ գնահատականը տալու համար երկրբ․ որոնումների և նմուշարկման մեթոդների մշակումը, շելֆի և օվկիանոսային տաշ– տակի շրջաններում, առանց ջրային օր– գանիզմները վնասելու, օգտակար հա– նածոների Ս․ հ–ի տեխնոլոգիայի գիտ․ հի– մունքների ձևավորումը, շելֆի բոլոր խո– րություններում օգտակար հանածոների հանույթ և հորատում կատարող մեքենա– ների ստեղծումը։ Համաշխարհային օվկիանոսի ընդերքի հանքավայրերի մշակումն իրականացվում է ստորերկրյա հանքափոր– վածքներով ե հորատանց– քն ր ո վ։ Ըստ օգտակար հանածոների արդյունա– հանման մեթոդների՝ արմատական հան– քավայրերի Ս․ հ․ գրեթե չի տարբերվում ցամաքում կատարվող հանույթից։ Ստոր– ջրյա հանքահորերի մեծ մասի հանքափո– ղերը փորվում են ցամաքից, որի հետևան– քով հանքահանման փորվածքներն ունե– նում են մի քանի կմ երկարություն։ Կի– րառվում է նաև հանքահորային դաշտերի բացումը հանքափողերով արհեստական կղզիներից (օրինակ, «Սայկե» հանքահորը ճապոնիայում)։ Ծովի հատակում հանքա– փորվածքների տեղադրման խորությունը, որով դրանք ապահովվում են ջրածածկ լինելուց, կախված է վերը գտնվող ապար– ների հատկություններից և սովորաբար 65–80 մ է։ Հանքավայրի հանույթը կա– տարվում է մշակված տարածության ամ– րացմանը զուգընթաց, ծովային հանքա– հորերի օդափոխումը իրականացվում է մեկ հանքափողի միջոցով՝ խողովակնե– րով։ Այժմ շահագործվում են ածխի հան– քահորեր ճապոնիայում, Սեծ Բրիտանիա– յում, Թուրքիայում, Տայվան կղզում, եր– կաթահանքի հանքահորեր՝ Ֆինլանդիա– յում և Կանադայում, անագի հանքարան– ներ՝ Սեծ Բրիաանիայում և ՍՍՀՍ–ում։ Ս․ հ–ի ամենամեծ ծավալը բաժին է ընկ– նում Համաշխարհային օվկիանոսի ընդեր– քից նավթի և գազի հանույթին։ Հեռա– նկարային է նաև պինդ օգտակար հանա– ծոների հանույթը երկրատեխնոլոգիական մեթոդներով։ Ս․ հ–ին է պատկանում նաև օգտակար հանածոների կորզումը ծովի ջրիցւ որը հիմնված է նրա մեջ լուծված աղերի և տարբեր քիմ․ տարրերի անջատման ֆիզիկաքիմ․ պրոցեսների վրա։ Լուծված աղերի և քիմ․ տարրերի ընդհանուր ծա– վալը հասնում է 48 մլն կմ3 (այդ թվում՝ մոտ 2* 1016 տ նատրիում, մոտ2-1015 տ մագնեզիում, մոտ 1,3* 1014 տ բրոմ)։ Ծովի 2ՐԻ9 Քիմ․ տարրերի կորզման տեխնոլո– գիան, որպես կանոն, կանխորոշում է նը– րանց կոնցենտրացիան, իսկ այնուհետև, հագեցած լուծույթի՝ ուրիշ տարրերի հետ փոխգործողության դեպքում, նրանց ստա– ցումը միացությունների ձևով։ Ս․ հ–ի իրա– վական հարցերի մասին տես Մայրցա– մաքային ծանծաղուտ հոդվածը։ Տես նաև Օվկիանոս և Ծովային երկրաֆիզիկական հետախուզություն հոդվածները։

ՍՏՈՐՋՐՅԱ ՀՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ, ջրի տակ (ծովերում, լճերում, գետերում) գտնվող