Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 11.djvu/154

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Սխալ առաջացավ էջը սրբագրելիս

Ալեքսեևնայի հետ՝ ակնկալելով նրա աջակցությունը։ Չնայած դիմադրությանը, նրանք ետ են ուղարկվել իրենց գնդերը, որոնցում սկսվել են հուզումներ։ Հունիսի 6-ին ստրելեցներն իրենց պետերին փոխարինել են յուրաքանչյուր գնդից ընտրված չորսական պատվիրակներով և շարժվել դեպի մայրաքաղաք։ Ապստամբները (մոտ 4 հազար մարդ) մտադիր էին գահ բարձրացնել արքայադուստր Սոֆյային կամ, վերջինի հրաժարվելու դեպքում, աքսորում գտնվող նրա ֆավորիտ Վ․ Գոլիցինին։ Սակայն հունիսի 18-ին, Նովոիերուսալիմսկի (Վոսկրեսենսկի) վանքի մոտ (Մոսկվայից 40 վերստ) ստրելեցները ջախջախվեցին։ Կառավարությունը դաժան դատաստան տեսավ ապստամբների նկատմամբ (հետաքննությունը և մահապատիժները շարունակվեցին մինչե 1707-ը)։ Մոսկվայի ստրելեցյան գնդերը՝ որոնք չէին մասնակցել ապստամբությա–նը, արձակվեցին, ստրելեցներն ու նրանց ընտանիքներն արտաքսվեցին Մոսկվայից։

ՍՏՐԵԼԵՑՆԵՐ, ստրելեցյան զորք, XVI դ․–XVIII դ․ սկզբի ռուսական զորատեսակ։ Ստեղծվել է 1540–50-ական թթ․, պիշչալնիկների (երկարափող հրացանավորներ) ջոկատների հիման վրա։ Սկզբնական շրջանում ստրելեցները հավաքագրվում էին ազատ առևտրաարհեստավորական և գյուղական բնակիչներից։ Հետագայում ծառայությունը դարձավ ժառանգական և ցմահ։ Կային ընտրովի (ավելի ուշ մոսկովյան) և քաղաքային (Ռուսաստանի տարբեր քաղաքներում) ստրելեցներ։ Սոսկովյան Ստրելեցները պահպանում էին Կրեմլը, մասնակցում ռազմ, գործողությունների։ Քաղաքային Ստրելեցները մատուցում էին կայազորային և սահմանապահային ծառայություն, կատարում տեղական վարչության (վոյեվոդների) հանձնարարությունները։ Ստրելեցները ենթարկվում էին Ստրելեցյան պրիկազին, պատերազմի ժամանակ զորահրամանատարներին։ Ստրելեցները հանդերձավորված, զորավարժեցված և զինված էին միատեսակ (ձեռքի երկարափող հրացաններ, մուշկետներ, տապարներ, թրեր, մասամբ՝ տեգեր)։ Ս․ ապրում էին «սլոբոդա» կոչվող առանձին բնակավայրերում՝ կառավարությունից ստանալով ռոճիկ։ Որոշ վայրերում ռոճիկի փոխարեն նրանց տրվում էր ընդհանուր օգտագործման հողատարածություն։ XVI դ․ վերջին կային 20–25 հազար Ստրելեցներ, 1681-ին՝ 55 հազար։ Ստրելեցները մարտունակությամբ աչքի ընկան Կազանի պաշարման ժամանակ (1552), Լիվոնյան պատերազմում, լեհ–շվեդ զավթիչների և Ղրիմի խանության դեմ ռազմ, գործողություններում։ Սակայն, XVII դ․ 2-րդ կեսին դրսևորվեց ստրելեցյան զորքի հետամնացությունը զինվորական, ռեյտերական (վարձկան հեծյալներ) և այլ գնդերի համեմատությամբ։ Ծանր ծառայությունը, ռոճիկի մշտական ձգձգումները, տեղական վարչության և ստրելեցյան պետերի չարաշահումները պայմանավորեցին շարքային Ստրելեցների, հատկապես չքավորների, մասնակցությունը հակաճորտատիր․ ելույթներին, գյուղացիական պատերազմներին, քաղաքային ապստամբություններին։ Չնայած դրան, Ստրելեցների հիմնական ուժերը կառավարության կողմն էին։ XVII դ․ վերջից Ստրելեցները սկսեցին մասնակցել իշխանության համար կառավարական խմբավորումների պայքարին։ 1698-ի ստրելեցյան խռովությունից և Ազովի հուզումներից հետո Պետրոս I կարգադրեց կազմացրել ստրելեցյան զորքը, սակայն պատերազմի կապակցությամբ հրամանի կենսագործումն առժամանակ դադարեցվեց․ այն կենսագործվեց 1720-ական թթ․, թեպետ մի շարք վայրերում քաղաքային Ստրելեցներ պահպանվեցին գրեթե մինչե XYIII դ․ վերջը։

ՍՏՐԵԿԱԼՈՎ Գենադի Միխայլովիչ (ծն․ 1940), ՍՍՀՍ տիեզերագնաց-օդաչու։ Սովետական Միության կրկնակի հերոս (1980, 1984)։ ՍՄԿԿ անդամ 1972-ից։ Տիեզերագնացների ջոկատում է 1973-ից։ Ավարտել է Սոսկվայի Բաումանի անվան բարձրագույն տեխնիկական ուսումնարանը (1965), աշխատել կոնստրուկտորական բյուրոյում։ 1980-ի նոյեմբ․ 27-ին Լ․ Դ․ կիզիմի և Օ․ Գ․ Մակարովի հետ, որպես հետազոտող տիեզերագնաց, թռիչք է կատարել «Սոյուզ Տ–3» տիեզերանավով։ Նոյեմբ․ 28-ին տիեզերանավը կցվել է «Սալյուտ–6» ուղեծրակայանին, և թռիչքը շարունակվել է մինչև դեկտեմբերի 10-ը։ 1983-ի ապրիլի 20–22-ին, որպես բորտինժեներ, Վ․ Գ․ Տիտովի և Ա․ Ա․ Սերեբրովի հետ, թռիչք է կատարել «Սոյուզ Տ–8» տիեզերանավով։ 1984-ի ապրիլի 3-ին, որպես բորտինժեներ, Ցու․ Վ․ Մաչիշևի և Հնդկաստանի Հանրապետության քաղաքացի Ռ․ Շարմայի հետ, Ստրեկալովը երրորդ տիեզերական թռիչքն է կատարել «Սոյուզ Տ–11» տիեզերանավով։ Ապրիլի 4-ին տիեզերանավը կցվել է ուղեծրում գտնվող «Սալյուտ–7»–«Սոյուզ Տ–10» ուղեծրային համալիրին։ Ապրիլի 10-ին «Սոյուզ Տ–10» տիեզերանավն անջատվել է համալիրից, և ապրիլի 11-ին Ս․ (անձնակազմի հետ) վերադարձել է Երկիր։ Պարգևատրվել է Լենինի 2 շքանշանով։

ՍՏՐԵՀԼԵՐ (Strehler) Ջորջո (ծն․ 1921), իտալացի ռեժիսոր։ 1940-ին ավարտել է Դրամատիկական արվեստ սիրողների ակադեմիան (Սիլան)։ Ռեժիսորի գործունեությունն սկսել է 1941-ին։ 1947-ին, Պ․ Գրասիի հետ կազմակերպել է և գլխավորել Իտալիայում առաջին մշտական «Պիկոլո-թեատրո» (Սիլան) դրամատիկական թատրոնը։ 1968–72-ին ղեկավարել է սեփական թատերախումբը, 1972-ին վերադարձել «Պիկոլո–թեատրո»։ Լինելով իտալացի խոշորագույն ռեժիսորներից՝ Ստրեհլերը իր գործունեությամբ հաստատում է £․ Բրեխտի թատերական տեսության հիմնական սկզբունքներին զուգակցված ռեալիստական թատրոնը։ Լավագույն բեմադրություններից են՝ Դորկու «Հատակում», Դոլդոնիի «Երկու տիրոջ ծառան» (երկուսն էլ՝ 1947), Կ․ Բերտոլացիի «Սեր Սիլանը» (1955, 1980), Բրեխտի «Սեզուանցի բարի մարդը» (1957, 1981) և «Շվեյկը երկրորդ համաշխարհային պատերազմում» (1961), Շեքսպիրի «Փոթորիկ» (1948, 1979), «Լիր արքա» (1972)։ «Լա Սկալայում» բեմադրել է նաև օպերային ներկայացումներ՝ Վերդիի «Տրավիատա» (1947), Չիմարոզայի «Գաղտնի ամուսնություն» (1949)։

ՍՏՐԵՅՍ (Struys), Ստրյույս, Յան Յանսեն (1630–1694), հոլանդացի ճանապարհորդ–ուղեգրող, նավաստի։ Ծովային երկու ճանապարհորդության ժամանակ (1647–56) եղել է Եվրոպայի (Իտալիա, Հունաստան և այլն) և Ասիայի (Թուրքիա, Ինդոնեզիա, Ճապոնիա և այլն) մի շարք երկրներում։ 1668-ին ծառայության է անցել Ռուսաստանում, մասնակցել Վոլգայի վրա սկսած նավաշինարարական աշխատանքներին (սկսվել է 1667-ին՝ Նոր Ջուղայի հայ առևտրական ընկերության հետ պայմանագրից հետո), Վոլգայով նավարկել է դեպի Կասպից ծով, ճանապարհին հանդիպել Աստրախանը պաշարած գյուղացիական շարժման առաջնորդ Ս․ Ռազինին։ Դաղստանում Ստրեյսը ձերբակալվել է և վաճառվել ստրկության։ Դեգերումներով Ստրեյսը հասել է Երևան, ապա՝ Շամախի, որտեղ փրկագնվել և վարձվել է լեհ դեսպանորդին, նրա հետ ուղևորվել Իրան։ 1673-ին վերադարձել է Ամստերդամ, որտեղ 1676-ին հրատարակել է իր ուղևորությունների նոթերը։ Ստրեյսի երկը մեծ հաջողություն է ունեցել և թարգմանվել բազմաթիվ լեզուներով։ Այն արկածային, նկարագրական բնույթի գործ է, վերլուծություններ ու ընդհանրացումներ գրեթե չկան։ Այդուհանդերձ, Ա․ կարևոր տեղեկություններ է հաղորդում Ռուսաստանի և Անդրկովկասի քաղաքական, տնտեսական կյանքի, Ստրեյս Ռազինի գլխավորած գյուղացիական շարժման վերաբերյալ։ Հայաստանի պատմության ուսումնասիրության համար արժեքավոր են Արևելյան Հայաստանի բնակավայրերի և հայկական գաղթավայր Նոր Ջուղայի նկարագրությունները։ Երկ, Три путешествия, М․, 1935․

ՍՏՐԵՊԵՏՈՎԱ Պոլինա (Պելագեյա) Անտիպևնա (1850–1903), ռուս դերասանուհի։ Թատերական կրթություն չի ստացել։ Ստրեպետովայի արվեստի ձևավորմանը նպաստել են Վ․ Գ․ Բելինսկու և Ն․ Ա․ Դոբրոլյուբովի գեղագիտական հայացքները։ 1865-ից խաղացել է գավառային թատրոններում, հանդես եկել կատակերգություններում, վոդևիլներում, դրամաներում, օպերետներում։ Ողբերգակ դերասանուհի Ստրեպետովայի տաղանդը դրսևորվել է Լիզավետայի (Պիսեմսկու «Դառը ճակատագիր») և Կատերինայի (Ա․ Օստրովսկու «Ամպրոպ») դերերում, որոնք դարձել են նրա արվեստի գագաթները։ Ստրեպետովան առաջինն է բեմում բացահայտել ռուս կնոջ հոգեկան ուժը։ Անկեղծությունը, հզոր զգացմունքայնությունն ու տեմպերամենտը փոխհատուցել են Ստրեպետովայի խաղի որոշ անհավասարակշռվածությունն ու նրա արտաքին արատները։ Նշանակալից նվաճումներ են եղել Մարիա Անդրեևնայի (Ա․ Օստրովսկու «Աղքատ հարսնացուն»), Վասիլիսա Սելենտևայի