պրակտիկայի, պատերազմի պլանավորման և վարման հարցերը, ուսումնասիրում պատերազմի օրինաչափությունները, մշակում ստրատեգիական գործողություններ նախապատրաստելու և վարելու եղանակները, որոշում ռազմաճակատների, նավատորմների և բանակների նպատակներն ու խնդիրները են։ Ստրատեգիա ռազմականը սերտորեն կապված է պետության քաղաքականության հետ և բխում է ռազմական դոկտրինայի, պահանջներից։ Քաղաքականությունը Ստրատեգիա ռազմականի առջև դնում է որոշակի խնդիրներ, իսկ ստրատեգիան ապահովում դրանց կատարումը։ Ստրատեգիա ռազմականը կապված է էկոնոմիկայի հետ, որոշվում է երկրի հասարակական տնտեսական կարգով, ժողովրդի բարոյական հնարավորություններով։ Բուրժուական Ստրատեգիա ռազմականը ծառայում է իմպերիալիզմի դասակարգային շահերին, կապիտալիզմի ամրապնդման և պահպանման նպատակով պատերազմ նախապատրաստելու և վարելու հետադիմական նպատակներին։ Սովետական Ստրատեգիա ռազմականը բխում է ՍՍԿԿ–ի և սովետական պետության խաղաղասիրական քաղաքականությունից, մշակվում մարքսիզմ–լենինիզմի հիմքի վրա։ Սովետական Սիության և սոցիալիստ, մյուս պետությունների Ստրատեգիա ռազմականը ծառայում է աշխատավորների հեղափոխական նվաճումների պաշտպանության և ամբողջ աշխարհում խաղաղությունն ամրապնդելու գործին։
ՍՏՐԱՏԵԳՈՍ, հին հուն, պոլիսներում, մ․թ․ա․ VI դ․ վերջից-I դ․ կեսին, զինվորական և քաղաքական լայն լիազորություններով օժտված զորահրամանատար։ Աթենքում կար 10 Ստրատեգոսից կազմված կոլեգիա։ Ընտրվել են ժողովրդավարական ժողովում՝ սովորաբար 1 տարով (թույլատրվում էր նաև բազմակի ընտրություն)։ Ստրատեգոսի պաշտոնն անվարձահատույց էր։ ժամանակակից նշանակությամբ՝ զորավար, ռազմական խոշոր գործողությունների ղեկավար։
ՍՏՐԱՏԻՍՖԵՐԱ (< լատիներեն stratum – շերտ և հունարեն - թաղանթ), Երկրի թաղանթը, որը հիմնականում կազմված է նստվածքային և նախկին նստվածքային (մետամորֆային) ապարներից։
ՍՏՐԱՏԻՖԻԿԱՑՈՒՄ ՍԵՐՄԵՐԻ (< լատ․ stratum – շերտ և facere –անել), սերմերի նախացանքային մշակության միջոցառում․ կատարվում է ծլումն արագացնելու նպատակով։ Կիրառվում է հիմնականում ծառատեսակների (պտղատու, անտառային, դեկորատիվ) և որոշ դեղաբույսերի դժվար ծլող սերմերի համար։ Սերմերը 1։3 հարաբերությամբ խառնում են մաքուր լվացած ավազի կամ թեփի, տորֆի մանրուքի հետ և խոնավացնելուց հետո պարկերով կամ արկղներով պահում են նկուղներում կամ խրամատներում ցածր ջերմաստիճանի (1 – 10°C) պայմաններում։ Խառնուրդի շերտի հաստությունը հնդավորների ու կորիզավորների համար չպետք է գերազանցի, համապատասխանաբար՝ 20–25 և 50–60 սմ-ից։ Կորիզավորների սերմերը ստրատիֆիկացնում են բերքահավաքից անմիջապես հետո, հնդավորներինը՝ հունվար–փետրվար ամիսներին։ Ստրատիֆիկացումը տևում է մեկից մինչև մի քանի ամիս։ Ա․ Հովհաննիսյան
ՍՏՐԱՏՈՀՐԱԲՈՒԽՆԵՐ (< լաա․ stratum– շերտ և հրաբուխներ), շերտավոր խառնակազմ հրաբուխներ, որոնց կոները կառուցված են միմյանց հաջորդող կարծրացած լավային հոսքերից և տուֆի փոխակերպված ցեմենտացած լավաբեկորներից (կոշտեր, հրաբխային ռումբեր, մանրաքարեր, հրաբխային ավազ և այլն)։ Ստրատոհրաբուխների հետևանք է հրաբխի պայթյունային գործունեության և լավային ժայթքումների։ Շատ Ստրատոհրաբուխներ ունեն կոնաձև տեսք (բարձրությունը մի քանի հարյուր t/–ից մինչև մի քանի կմ), զառիվեր լանջեր վերին մասում և զառիկող՝ ստորոտում։ Խառնարանը ձագարաձև է և ունի 2–3 կմ տրամագիծ։
ՍՏՐԱՏՈՍՏԱՏ [< ստրատո(սֆերա) և (աերո)ստատ], մեծ ծավալի (մինչև 100000 մ3) ագատ օդապարիկ, որը նախատեսված է գիտական և սպորտային նպատակով անձնակազմը (հերմետիկ գոնդոլով) և սարքավորումը ստրատոսֆերա բարձրացնելու համար։ Ստրատոստատով ուսումնասիրում են օդի հոսանքները և տիեզերական ճառագայթումը, մարզական թռիչքներ են կատարում պարաշյուտով, օդերևութաբանական հրթիռներ արձակում և այլն։ Ստրատոստատով առաջին թռիչքը իրականացվել է Բելգիայում 1931-ի մայիսի 27-ին (Ա․ Պիկար և Պ․ Կիպֆեր)։
ՍՏՐԱՏՈՍՖԵՐԱ (< լատ․ stratum – շերտ և հուն, aqpatpa – գունդ, ոլորտ), մթնոլորտի շերտ տրոպոսֆերայի և մեզոսֆերայի միջև, երկրի մակերևույթից 8–16 կմ–ից մինչև 45–55 կմ բարձրությունների վրա։ Ստրատոսֆերայի ջերմային ռեժիմը բնորոշվում է ճառագայթային ջերմափոխանակությամբ, օդի ուղղաձիգ և հորիզոնական տեղաշարժերով և ըստ բարձրության ջերմաստիճանի աճով։ Ստրատոսֆերայում օդի տաքացումը տեղի է ունենում գլխավորապես արեգակնային ուլտրամանուշակագույն կարճալիք ճառագայթների օզոնով (03) կլանվելու շնորհիվ։ Н2О-ի և CՕ2–ի մոլեկուլների երկարալիք ճառագայթումը նվազեցնում է օդի ջերմաստիճանը, որի պատճառով հարավային լայնություններում և Ստրատոսֆերայի ստորին շերտերում, որտեղ մեծ է Н2О–ի և CՕ2–ի քանակը, փոքր՝ Օ3–ինը, օդն ավելի սառն է, քան վերին շերտերում և հյուսիսային լայնություններում։ Ստրատոսֆերայի ստորին սահմանի ջերմաստիճանը փոխվում է –40°C–ից (բևեռային և բարեխառն լայնություններում) մինչև –70°C(–80°С, արևադարձերում), իսկ վերին սահմանում այն մոտ է 0°C–ին։ Ստրատոսֆերայում քամու առավելագույն արագությունը վերին սահմանում ձմռանը հասնում է մինչև 100 մ/վրկ, ամռանը՝ 80 մ/վրկ։ 20–30 կմ բարձրության շերտերում երբեմն առաջանում են սադափափայլ ամպեր՝ բաղկացած ըստ երևույթին սառցային բյուրեղներից կամ գերսառած ջրի կաթիլներից։ Տես նաև Մթնոլերտ։
ՍՏՐԱՈՒՏՄԱՆԻՍ Պյոտր Ցակուբովիչ (ծն․ 24․4․1919), սովետական պետ․ և կուսակցական գործիչ։ ՍՍԿԿ անդամ 1944-ից։ Ծնվել է գյուղացու ընտանիքում։ Ավարտել է ՍՍԿԿ ԿԿ–ին կից բարձրագույն կուսակցական դպրոցը (1954)։ 1940-ին մտել է Լատվիայի կոմունիստական երիտասարդական միության (ԼԿԵՍ) մեջ։ Սասնակցել է Հայրենական մեծ պատերազմին (1941 – 1945)։ 1944-ից կատարել է կուսակցական աշխատանք, 1950–60-ին՝ կուսակցության Ապսի շրջկոմի առաջին քարտուղար, Լատվիայի կոմկուսի ԿԿ բաժնի վարիչի տեղակալ, Լատվ․ ՍՍՀ սովխոզների մինիստըր։ 1960-ից՝ Լատվիայի կոմկուսի ԿԿ քարտուղար։ 1965-ից՝ Լատվ․ ՍՍՀ Մինիստրների խորհրդի նախագահի առաջին տեղակալ, 1974-ից՝ Լատվիայի ՍՍՀ Գերագույն սովետի Նախագահության նախագահ, ՍՍՀՍ Գերագույն սովետի Նախագահության նախագահի տեղակալ։ 1976-ից ՍՍԿԿ ԿՎՀ–ի անդամ։ Լատվիայի կոմկուսի ԿԿ բյուրոյի անդամ։ ՍՍՀՍ VII–XI գումարումների Գերագույն սովետի դեպուտատ։ Պարգևատրվել է Հոկտեմբերյան հեղափոխության և այլ շքանշաններով։
ՍՏՐԵԼԵՑԿԻ Նիկոլայ Ստանիսլավովիչ (1885–1967), շինարարական կոնստրուկցիաների և կամրջաշինության բնագավառի սովետական գիտնական։ ՍՍՀՍ ԳԱ թղթ․ անդամ (1931), սոցիալիստական աշխատանքի հերոս (1966)։ Ավարտել է Պետերբուրգի հաղորդակցության ուղիների ինժեներների ինստ–ը (1911)։ 1915-ից դասախոսել է (1918-ից՝ պրոֆ․) Մոսկվայի բարձրագույն տեխնիկական ուսումնարանում, 1933-ից՝ Մոսկվայի Վ․ Վ․ Կույբիշևի անվան ինժեներաշինարարական ինստիտուտում։ Հիմնական աշխատությունները վերաբերում են կառույցների և կոնստրուկցիաների ամրության տեսությանը։ Մշակել է տրանսպորտային և արդյունաբերական կառույցների տիպայնացման հիմունքները։ Ստրելեցկու նախագծերով կառուցվել են մի շարք խոշոր երկաթուղային մետաղական կամուրջներ (Օկայի, Վոլգայի, Դնեպրի վրա)։ Պարգևատրվել է Լենինի 3 շքանշանով։ Երկ․Избр․ труды, М․, 1975․
ՍՏՐԵԼԵՑՅԱՆ ԽՌՈՎՈՒԹՅՈՒՆ, Ստրելեցյան ապստամբություն 1698, մոսկովյան ստրելեցների խռովություն՝ ընդդեմ ուժեղացած ճորտատիրական ճնշման, ծառայական դժվարությունների և կամայականությունների։ Պետրոս 1-ի Ազովյան արշավանքներին (1665– 1696) մասնակցած մոսկովյան ստրելեցները թողնվել են Ազովում՝ որպես կայազոր, իսկ 1697-ին ստրելեցյան 4 գունդ ուղարկվել է ոչ թե Մոսկվա, այլ Վելիկիե Լուկի՝ ճանապարհին կրելով մեծ զրկանքներ։ 1698-ի մարտին 175 ստրելեցներ, բողոքագրեր հանձնելու նպատակով, փախել են մայրաքաղաք, գաղտնի կապ հաստատել Նովոդևիչի վանքում արգելափակված արքայադուստր Սոֆյա