Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 11.djvu/156

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված չէ


ՍՏՐԵՍՆԵՐ (Stroessner), Ստրեսներ, Ալֆրեdո (ծն․ 1912), Պարագվայի պետական գործիչ։ Ծագումով գերմանացի։ 1948 թվականից՝ բրիգադային գեներալ, 1952 թվականից՝ Պարագվայի զինված ուժերի գլխավոր հրամանատար։ 1954 թվականին զինվորական հեղաշրջմամբ անցել է իշխանության գլուխ, հաստատել ոազմաքաղաքական բռնապետական վարչակարգ։ Արտաքին ասպարեզում վարում է հետադիմական վարչակարգերի հետ մերձեցման քաղաքականություն։

ՍՏՐԺԻԳՈՎՍԿԻ․ Սարձիգովսկի, ավելի ստույգ՝ Ստրիգովսկի (Strzygowski) Ցոզեֆ [7․3․1862, Բելսկո–Բիալա (Լեհաստան)–2․1․1941, Վիեննա], ար– վեստի ավստրիացի պատմաբան, պրոֆեսոր։ Ուսանել է Վիեննայում, Բեռլինում, Մյունխենում։ 1892– 1909 թվականինին դասավանդել է Դրացում։ 1887–92 թվականին և 1909–33թվականինին՝ Վիեննայում, ուր հիմնել է արվեստագիտության այսպես կոչված վիեննական դպրոցին (Ա․ Ռիգլ և ուրիշներ) կից արվեստի պատմության երկրորդ ինստ․ ու ստանձնել ռեկտորի պարտականությունը։ Դասախոսություններում անդրադարձել է Մերձավոր Արևելքի, Հս․ Աֆրիկայի, Իրանի, Հայաստանի, Փոքր Ասիայի արվեստների պատմությանը։ 1901թվականին հրապարակել է «Արևելք, թե Հռոմ» գիրքը՝ կողմնորոշվելով կաթոլիկ եվրոպակենտրոնության դեմ հօգուտ Արևելքի մշակույթների, 1903թվականին լույս է տեսել Մի «Փոքր Ասիա՝ արվեստի պատմության նորահայտ երկրամաս» աշխատությունը, 1910թվականին՝ «Ամիդա», 1917թվականին՝«Ալթայ–Իրան», իսկ 1918թվականին՝ «Հայերի ճարտարապետությունը և Եվրոպան» երկհատոր աշխատությունը։ Սու նախաձեռնությամբ 1903թվականին Բեռլինի թանգարան է տեղափոխվել Մշատտա դղյակի (Հորդանան) հվ․ ճակատը, Արևելքում կատարվել են գիտահետազոտական աշխատանքներ, իսկ Հայաստանում, ինչսյես գրում է նա՝ հայերն իրենք էին իրենց հուշարձանների ուսումնասիրությունը վերցրել իրենց ձեռքը։ 1913թվականին, Վիեննայում Մ․ հանդիպել է Թ․ Թորամանյանին, ինչպես և Լևոն Լիսիցյանին։ Մու ինստում Թ․ Թորամանյանի ցուցադրած լուսանկար– ների և չափագրությունների հիման վրա ծրագրվել է հայկ․ հուշարձանների «մեծ հավաքածու» հրատարակել Հայաստան կատարվելիք ճանապարհորդությունից հետո։ Մ․ զարգացրել է պատկերագրությունը, բացահայտել ճարտ․ տարրերի՝ գմբեթի, աբսիդի, կամարի նշանակությունը կառույցում, շեշտել կառուցվածքի միասեռ լինելու կարևորությունը։ Ա․ հայկ․ ար– վեստը հավասար է դասել հունականի և հյուսիսայինի (գոթականի) հետ, գտնելով, որ երեքն էլ զարգացել ու հասել են միասնության ամենաբարձր արտահայ– տության։ Գմբեթածածկ կառույցի հիմնական խնդիրը՝ քառակուսի տարածությունը գմբեթով ծածկելը, ըստ Մու լուծել են Մասանյան Պարսկաստանում [Արտաշի– րի պալատը (223–224) Ֆիրուզաբադում, Մարվեստանի պալատը (420–430)], իսկ հռոմ․ ճարտարապետության մեջ գմբեթատակ տարածությունը միշտ եղել է շըրջանաձև․ քրիստոնեական ճարտարապետության վաղ շրջանում նշված խնդիրը լուծել են հայ վարպետները, բայց Մու կարծիքով, Սասանյան կառույցների օրինակով։ Հայ ճարտարապետության գյուտը, ըստ ավստրիացի գիտնականի այն է, որ զարգացրել են գմբեթատակ տարածությունը առանցքային ուղղություններով և ուղղաձիգ՝ բրգաձև դասավորությամբ, ուր գերիշխում է գմբեթը։ ճարտ․ նման հղացումը, նրա համոզմամբ բարձր կարգի զարգացման խթան հանդիսացավ և առաջատար նշանակություն ունեցավ Արևմուտքի արվեստի համար։ Հայաստանում Ս․ եղել է երկու անգամ՝ 1889թվականին և 1915թվականի աշնանը։ Առաշին ուղևորության արդյունքը եղել է «էջմիածնի Ավետարանը» հոդվածը, որը քննադատվել է, բայց և գիտնականներին մղել հայ արվեստը դիտել Ցո․ Ստրժիգովսկու «նայերի ճարտարապետությունը և Եվրոպան» երկհատոր աշխատության 1-ին հատորի տիտղոսաթերթը որպես ուրույն և ոչ թե «գավառային» երեվույթ։ Երկրորդ ուղևորությունը կազմակերպել էր Վիեննայի արվեստի պատմագիտության ինստիտւտը, Սու ղեկավարու թյամբ, արվեստի պատմաբան Հ․ Գլյուկի, ազգագրագետ է․ Քյուտլերի, Լ․ Լիսիցյանի, Թ․ Թորամանյանի մասնակցու– թյամբ։ Ս․ ծանոթացել է Ն․ Մառի, Հ․ Տեր Մովսեսյանի, է․ Թաղայշվիլու հետ։ Հայաստանին ծանոթանալով, Մ․ գրել է․ «Հռոմը, Բյուզանդիոնը, Բաղդադը ներգրավել են իրենց աշխարհակալության ուժերն ու ստեղծել են արվեստ։ Հայաստանը մնում է ինքը իրեն սահմանված և իր մայր հողից է վերցնում ուժը և իր էության ինքնությունը, այնպես ինչպես ժամանակին առել է Հելլասը» («Հայերի ճար տարապետությունը և Եվրոպան», հ․ 2, էշ 580)։ Ավստրիացի արվեստաբանը բացասաբար է վերաբերվել գեղագիտական իմանենտիզմին (տես Իմանենտ փիչիսոփայություն), որի միշոցով անհնար է բացատրել ճարտ․ տիպերի բազմազանությունը․ Ս․ պարզ կառուցվածքային մտքի օրինակներ է համարում Մասաարայի, Արուճի, Մրենի եկեղեցիները, Անիի Մայր տաճարը, Հռիփսիմեն։ «Մարդ ուզում է հավատալ, գրում է Ս․, որ Հայաստանում IV–VI դդ․ պետք է որ այնպիսի հանճարեղ արվեստագետճարտարապետներ ապրած լինեն, ինչպիսիք մեզ ծանոթ են մեծ Վերածննդի, բարոկկոյի․․․ ժամա– նակ» (նույն տեղում, էշ 583)։ Երկ․Die Baukunst der Armenier und Eu- ropa, W․, 1918․ Գրկ․ Lexukon der hunst, B․ 4, VEB–Leip– zig, G․ Millet, «Etude preliminaire* in L’ An- cien ort chretien de Syzie, par L․ Strzygowski, P․, 1936․ Աt• Զւսրյան․

ՍՏՐԻՒՆԻՆ, ալկալոիդ, պարունակվում է փսխընկուզենու (Strychnos nux vomi– ca) և այդ ցեղի այլ բույսերի սերմերում, որոնք տարածված են հիմնականում արե– վադարձային Ասիայում U Աֆրիկայում։ Ս․ խիստ դառնահամ, ասեղնաձև բյուրեղային նյութ է։ Քիմ․ կառուցվածքով Ս․ բարդ բազմացիկլային միացություն է՝ C21H22O2N2, լուծվում է սպիրտում և քլորաֆորմում։ Ս․ ուժեղ թույն է, օգտագործվում է վնասատու կենդանիներին ոչնչացնելու նպատակով։ Բուժիչ դոզաներով (բժշկության մեջ կիրառվում են ազոտաթթվական աղը՝ նիտրատը, ինչպես նաև փսխընկույզի սերմերից ստացվող գալենյան պատրաստուկները) Ս․ խթանում է ողնուղեղի ռեֆլեքսային ֆունկցիաները, բարձրացնում երկարա– վուն ուղեղի (շնչառական, անոթաշարժիչ, թափառող նյարդի) և գլխուղեղի բարձրա– դիր այլ կենտրոնների դրդելիությունը։ Թունավոր դոզաներով Ս․ առաջացնում է պրկումային (տետանիկ) ջղաձգումներ։ Ս–ի ազդեցության մեխանիզմը պայմանա– վորված է ողնուղեղի միջնեյրոնային սինապսներում նյարդային գրգիռների հա– ղորդման հեշաացմամբ, նյարդային կենտրոններում ռեֆլեքսային ռեակցիաների ժամանակի փոքրացմամբ, ողնուղեղում գրգիռների տարածման ուժեղացմամբ։ Սի նոսր լուծույթները ներքին ընդունման դեպքում խթանում են մարսողական գեղձերի հյութազատիչ ֆունկցիան և լավացնում ախորժակը։ US ՐԻՄԵՐԱՅԻՆ ՒՑԻԿ (անգլ․ streamer, < stream – հոսել, սրընթաց անցնել), տես Դետեկտորներ տարրական մասնիկ– ների։

ՍՏՐԻՆԴՐԵՐԳ (Strindberg) Ցուհան Ավգուստ (1849–1912), շվեդ գրող։ ճանաչ– վել է «Մեստեր Ուլուֆ» (1872) պատմ․ դրամայով։ Ս․ քննադատել է բուրժ․ հա– սարակությունը, արտահայտել իր հա– մակրանքը սոցիալիզմի նկատմամբ («Կարմիր սենյակ», 1879, վեպ), սուր ծարի ենթարկել բուրժ․ քաղաքակրթությունը («Նոր թագավորություն», 1882, պամֆլետվիպակ), մերկացրել է բուրժ․ ամուսնու– թյան հիմքերը («Պատմվածքներ ամուսնության մասին», 1884–86)։ ժ․ ժ․ Ռուսո– յի, Ա․ Կ․ Սեն–Սիմոնի, Շ․ Ֆուրիեի գաղա փարներն են արտահայտված «Ուտոպիան իրականության մեջ» (1885) նովելների ժողովածուում։ 1880-ական թթ․ վերջերի ստեղծագործություններում նկատելի է նատուրալիզմի և իմպրեսիոնիզմի ուժեղ