Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 11.djvu/159

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Սխալ առաջացավ էջը սրբագրելիս

(SrO), որն անվանվեց սարոնցիան (միներալը` սարոնցիանիա)։ Մետաղական Ս․ առաջինն ստացել է Հ․ Դեին (1808)։ Ս․ բնության մեջ տարածված տարր է, կազմում է երկրակեղեի զանգվածի 3,4.10-2% (տարածվածությամբ 12-րղ տարրն է)։ Ուղեկցում է կալցիումին, առաջացնում է մոտ 30 միներալ, որոնցից արտադր․ նշանակություն ունեն ցելեստինը (SrS04) և ստրոնցիանիտը՝ SrC03։ Ս․ ցրված է նաև մագմային ապարներում, որպես իզոմորֆ խառնուրդ մտնում է կալցիումի, կալիումի և բարիումի միներալների բաղադրության մեջ։ Կուտակվում է կարբոնատային ապարներում և աղի լճային նստվածքներում։Ս․ կալցիումի նման կենսոլորտում տեղաշարժվող տարր է, մասնակցում է նյութափո– խանակությանը, կուտակվում է կենդանի օրգանիզմներում, հատկապես՝ ոսկրային հյուսվածքում։ Այն մանրէների, բույսերի և կենդանիների մշտական բաղադրիչն է։ Միջին պարունակությունը կենդանի նյութում՝ մոտ 0,002% (ոսկրի մոխրում՝ 0,02%, որոշ մուռների չոր զանգվածում՝ մինչե 0,14%)։ Ծովային պարզագույն կենդանիների կմախքը բաղկացած է ցելեստինից։ Ս–ի ավելցուկը սննդում առաջացնում է ռախիտ, ոսկրերի դյուրաբեկություն և այլ հիվանդություններ։ Հատկապես վտանգավոր է 9°Sr-ը, որը շրջապատը աղտոտող ակտիվ տարրն է։ Առաջանում է միջուկային պայթյունների հետևանքով և մասնակցում բույսերի ու կենդանիների նյութափոխանակության պրոցեսներին։ Ախտահարում է հատկապես ոսկրային հյուսվածքը, որտեղ կուտակվում է, և ողնուղեղը, առաջացնում է սպիտակարյունություն և քաղցկեղ։ Բույսերի մեջ է անցնում տերևների և արմատի միջոցով, կենդանիներին՝ հիւհւականում բույսերից, մարդուն՝ նաև կովի կաթից։ համեմատաբար շատ են կուտակում թիթեռնածաղկավորները, արմատապտղավորները և ա ալար ա պտղավոր– ները։ Օրգանիզմ անցած 9°Տւ>ի ախտահարող ազդեցությունը երկարատև է; Նրա պարունակությունը չափում են ստրոնցիումային միավորներով (1գ կալցիումին ընկնող 90Srի մկկյուրիների թիվը)։ Ս․ սպիտակ, արծաթափայլ, փափուկ մետաղ է (կտրվում է դանակով)։ Առաջացնում է ալոտրոպային երեք ձևափոխություն՝ а, Р, у։ Հալ․ ջերմաստիճանը՝ 768°С, եռմանը՝ 1390°С, խտությունը՝ 2630 կգ/մ3։ Ատոմի էլեկտրոնային թաղանթների կառուցվածքն է 4s24p65s2, К, Լ, М թաղանթները լրացված են։ Ս․ հողաւկաչիական մեաւսղ է, հատկություններով նման է կալցիումին և բարիումին։ Քիմիապես շատ ակտիվ է, միացություններում՝ երկարժեք։ Օդում արագ պատվում է օքսիդի՝ SrO, գերօքսիդի՝ SrO շ և նիտրիդի՝ Sr3N2 խառնուրդի դեղնավուն շերտով։ Օդում տաքացնելիս բոցավառվում է, փոշին՝ ինքնաբոցավառվում։ Բուռն փոխազդում է ջրի հետ անջատելով ջրածին։ Պահում են հերմետիկ փակվող անոթներում, կերոսինի մեջ։ Sib-ն սպիտակ, մոխրագույն փոշի է, օդում փոխարկվում է կարբոնատի՝ SrC03, ջրում՝ հիդրօքսիդի՝ Sr(OH)2, որը ալկալի է, ավելի ուժեղ հիմք՝ քան Ca(OH)2։ Ս․ միանում է հալոգենների, տաքացնելիս նաև ջրած– նի (>200°С), ազոտի (>400°С), հալկո– գենների (Տ, Se, Те), ֆոսֆորի հետ, առաջացնելով հւսլոգենիդներ (SrF2, SrCl2 ևն), հիդրիդ (SrH2), նիտրիդ, հալկոգենիդներ (SrS, ևն), ֆոսֆիդ (Sr2P3)։ Մետաղների հետ տաքացնելիս առաջացնում է ներմետաղական միացություններ (օրինակ՝ SrPt>3, SrAg4 ևն) և համաձուլվածքներ։ Ս–ի հալոգենիդները (բացառությամբ CaF2), նիտրատը, ացետատը, քլորատը լավ են լուծվում ջրում։ Քիչ են լուծվում կարբոնատը, սուլֆատը, ֆոսֆատը, օքսալատը։ Ս–ի աղերից շատերը առաջացնում են բյուրեղահիդրատներ (1–6 մոլեկուլ ջուր)։ Տր2+-ը բոցը ներկում է ծիրանակարմիր գույնով։ Ս–ի միացությունների ստացման հիմնական հումքը ցելեստինը և ստրոնցիանիտն են։ Մետաղական Ս․ ստանում են օքսիդլւ ալյումինով վերականգնելով (1100– 1150°C)՝ էլեկտրավակուումային վառարաններում SrCl2(85%) և KC1 (15%) պարունակող հալույթի էլեկտրոլիզով։ Մետաղական Ս–ի կիրառությունը սահմանափակ է (պատրաստում են լյումինաֆորներ, ֆոտոէլեմենտներ, հրկիզվող համաձուլվածքներ)։ 90Sr օգտագործվում է էլեկտրականության ատոմական մարտկոցներ պատրաստելու համար։ Ս–ի օքսիդը մտնում է որոշ օպտիկական ապակիների և էլեկտրոնային լամպերի կաթոդների բաղադրության մեջ։ Ս–ի միացությունները մտնում են գունավոր բոց արձակող (բալի կարմիր) հրկիզվող խառնուրդների, պլաստմասսաների կայունացուցիչների, կրեկինգի կատալիզատոր– ների բաղադրության մեջ։ Ստրոնցիանիտը օգտագործվում է բարձրորակ պողպատները ծծմբի և ֆոսֆորի խառնուրդներից մաքրելու, հախճապակու բարձրկայուն ջնարակներ, SrCr04՝ գեղարվեստական ներկեր պատրաստելու համար։ Ստրոնցիումֆերիտային մագնիսները անփոխարինելի են դյուրակիր էլեկտրաշարժիչների համար։ Հեռանկարային է Ս–ային ապակիների կիրառությունը գունավոր հեռուստացույցների էկրաններ պատրաստելու համար (կլանում են ռենտգենյան ճառագայթները)։

Լ․ Դրիգորյան

ՍՏՐՈՆՑԻՈՒՄԻ ԴԵՂԻՆ, հանքային պիգմենտ՝ SrCr04։ Նարնջադեղին փոշի է, լուսակայուն։ Արևի ճառագայթների երկարատև ազդեցությամբ գույնը դանդաղ մգանում է։ Զրում վատ է լուծվում, թթուներում և ալկալիներում՝ լավ։ Օգտագործվում է գեղանկարչական ներկեր պատրաստելու համար։

ՍՏՐՈՑՑԻ [Strozzi, մականունը՝ Կապուչչինո (Cappuccino), նաև Պրետե Ջենովեզե (Prete Genovese)] Բեռնարդո (1581 – 1644), իտալացի նկարիչ։ Սովորել է Զենովայում, Պ․ Սորիի մոտ (1595–97)։ Պ․ Պ․ Ռուբենսքւ ազդեցությամբ առնչվել է բարոկկոյի գեղանկարչությանը, ուսումնասիրել է նաև Մ․ Կարավաշոյքւ ստեղծագործությունները։ 1597-ից եղել է վանական, 1631-ին մենաստանից փախել է Վենետիկ, որտեղ կրել է Պ․ Վերոնեզեի, Դ․ Ֆետտիի, Յո․ Լիսսի ազդեցությունը։ Ս–ի լավագույն ստեղծագործությունները («Խոհարարուհի», Պալլացցո Ռոսսո պատկերասրահ, Զենովա) աչքի են ընկնում հյութեղ նկարելակերպով, նուրբ կոլորիտով, կերպարների ճշմարտացիությամբ։ Ստեղծել է նաև ժամանակակիցների դիմանկարներ, որոնցից «Նիկոլա Կուչչիի դիմանկարը» (1637) գտնվում է Հայաստանի պետ․ պատկերասրահում։

ՍՏՐՈՖԱՆԹ (Strophanthus), շնամեռուկազգիների ընտանիքի բույսերի ցեղ։ Ծառանման լիաններ են, հազվադեպ՝ թփեր։ Տերևները հակադիր են, ամբողջական, ծաղիկները՝ կիսահովանոցում։ Սերմնարանը երկբույն է։ Պտղաթերթերը 2-ն են, հասուն վիճակում ունենում են մինչև 1 մ երկարություն։ Սերմերն ունեն մազմզոտ փումփուլ։ Հայտնի 50–60 տեսակներն աճում են արևադարձային Աֆրիկայում, Մադագասկարում, Հվ․ և Հվ–Արլ․ Ասիայում։ Ս–ի սերմերից ստացվում է ստրոֆանթին սրտային գլիկոզիդը, որը լուծույթի ձևով (ներերակային) օգտագործվում է բժշկության մեջ՝ սրտային անբավարարության դեպքում։

ՍՏՐՈՒԳԱՑԿԻՆԵՐ, Արկադի Նաթանովիչ (ծն․ 1925, Բաթում) և Բորիս Նաթանովիչ (ծն․ 1933), ռուս սովետական գրողներ, համահեղինակներ, եղբայրներ։ Արկադի Ս․ ավարտել է օտար լեզուների ինստ–ը (1949, Մոսկվայում)։ Բորիս Ս․ ավարտել է էենինգրադի համալսարանի մեխմաթեմատիկայի ֆակ–ը (1955)։ Ստրուգացկիների առաջին իսկ գիտաֆանտաստիկ պատմվածքներին ու վիպակներին («Բոսորագույն ամպերի երկիրը», 1959, ևն) հատուկ են եղել ուշադրությունը հերոսների ներաշխարհի նկատմամբ, մանրամասների «ռեալիստականությունը», հումորը։ Մշակելով առավելապես սոցիալփիլ․ ֆանտաստիկայի ժանրը («Վերադարձ», 1962, նովելների շարք, «Փախուստի Փորձ», 1962, «Հեռավոր Ծիածան», 1964, «Դարի գիշատիչ իրերը», 1965, «Մարդաբնակ կղզին», 1971, վիպակներ), որը Ստրուգացկիների ստեղծագործությունում հաճախ ձեռք է բերում երգիծական գրոտեսկի գծեր («Մարսեցիների երկրորդ արշավանքը», 1967 են), հեղինակները