Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 11.djvu/160

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


պաշտպանում են առաջընթացի մարդասիրական իդեալը, նախազգուշացնում ոգեզուրկ «բարօրությունից», հանդես գալիս ստրկացման ամեն մի ձևի դեմ, խորհրդածում հասարակության մեջ անհատի դերի, ապագայի հանդեպ պատասխանատվության մասին։ Նրանց որոշ գործեր («Իշխուն շը թեքության վրա», 1966–68, վիպակ) վիճաբանություններ են հարուցել մամուլում։ Ստրուկների ստեղծագործությունները թարգմանվել են օտար լեզուներով։ Երկ․ Трудно быть богом․ Понедельник начинается в субботу, М․, 1966; Полдень, XXII век․ Малыш․ Повести․ [2 изд․], Л․, 1975; Неназначенные встречи, М․, 1980; Отель «У Погибшего Альпиниста», М․, 1982; Բոսորագույն ամպերի երկիրը, Ե․, 1977։

ՍՏՐՈՒԿՆԵՐԻ ԱՓ, Աֆրիկայում, Նիգեր և Վոլտա գետերի միջև գտնվող, Գվինեական ծոցի առափնյա ցածրադիր մասի հնացած անվանումը։ XVI–XVIII դդ․ եղել է Աֆրիկայի ստրկավաճառության գլխ․ կենտրոններից, որի հետ կապված է անվանումը։

ՍՏՐՈՒԿՆԵՐԻ ՄԵԾ ԼԻՃ, Մեծ ստըրկական լիճ (Great Slave Lake), լիճ Կանադայի հս–արմ–ում։ Մակերեսը 28,6 հզ․ կէՐ է, խորությունը՝ մինչև 150 մ։ Ունի սառցադաշտային–տեկտոնական ծագում։ Արմ․ ափերը ցածրադիր են՝ ծածկված փշատերև անտառներով, արլ․ ու հս․ ափերը՝ բլրավոր, գերազանցապես մերկացած։ Արլ․ մասում շատ կան կղզիներ։ Լիճն են թափվում Ստրկական, Հեյ և այլ գետեր, արտահոսում է Մակենզի գետը։ Սառցակալում է հոկտեմբերին, սառցազերծվում՝ հունիսին։ Լճում կա նավագնացություն, ձկնորսություն։ Հս․ ափին կան ոսկու հանքեր։

ՍՏՐՈՒԿՏՈՒՐԱ (լատ․ structura), տես Կառուցվածք։

ՍՏՐՈՒԿՏՈՒՐԱԼԻԶՄ լեզվաբանության մեշ, կառուցվածքային լեզվաբանություն, XX դարի լեզվաբանական ուղղություններից մեկը։ Կազմավորվել է 20–30-ական թթ․, երեք հիմնական կենտրոններով՝ ամերիկյան, դանիական (Կոպենհագենի), Պրագայի (երբեմն առանձնացնում են չորրորդը՝ անգլ․ Ս․)։ Չնայած նկարագրության սկզբունքների ակնհայտ տարբերություններին՝ ստրուկտուրալիստական ուղղությունների մշակած մեթոդներն ունեն էական ընդհանրություններ, ա․ լեզվի նկարագրությունը պետք է լինի ամբողջական, հետևողական (անհակասական) և պարզ, բ․ լեզվի, իբրև նշանային համակարգի, ուսումնասիրության մեշ առաջնությունը պետք է տալ կառուցվածքային կողմին, գ․ լեզուն պետք է դիտել իբրև որոշակիորեն համակարգված կառուցվածք, և այդ կառուցվածքը ներկայանում է վերակարգությամբ (հիերարխիայով) հարաբերակցվող առանձին մակարդակներով, դ․ նկարագրական վերլուծության խնդիրն է՝ բացահայտել յուրաքանչյուր մակարդակի միավորները, սրանց տարբերակները, գործածության դիրքերը (միջավայրը, շրջապատը), որոշել միավորների համակարգային կապերը, փոխհարաբերությունները և ունեցած Դերը (գործառությունները) կառուցվածքում։ Այսուհանդերձ ստրուկտուրալիստների զգալի մասը ուսումնասիրության համաժամանակյա (սինխրոնիկ) և տարաժամանակյա (դիախրոնիկ, պատմական) հայեցակետերի ընտրության մեջ գերապատվությունը տալիս է առաջինին, լեզվական տարրերի, կառույցների գնահատման մեջ չի ելնում արտահայտության ու բովանդակության պլանների միասնության գաղափարից, լեզուն դիտում է որպես ինքնակա (իմանենտ) համակարգ։ Ամեր․ Ս․ նախապես հայտնի էր դեսկրիպտիվ (նկարագրական) լեզվաբանություն անունով։ Իր կազմավորման ակունքներում այն կապված է Լ․ Ռլումֆիլդի և է․ Սեպիրի անունների հետ․ հայտնի ներկայացուցիչներից են Ջ․ Թրեյջերը, P․ Բլոկը, Զ․ Հառիսը, Չ․ Ֆրիզը, Ցու․ Նայդան և ուրիշներ։ Նախապես հիմնական հարցադրումները առնչվել են հյուսիսամեր․ հնդկացիական լեզուների նկարագրության (իսկ դրանք մեծ մասամբ գրավոր պատմություն չունեին) և լեզվի ուսուցման գործնական մեթոդների մշակման հետ։ Այս հանգամանքն էլ նկատելի դեր խաղաց, որ ուսումնասիրությունները համաժամանակյա բնույթ ստանան։ Լայն ճանաչում են գտել բաշխական (դիստրիբուտիվ) վերլուծության սկզբունքները, մշակվել են լեզվական տարրերի բացահայտման ու դրանց զուգորդումների կաղապարման կանոնները։ Շարահյուսական մակարդակում առաջադրվել է անմիջական բաղադրիչներով վերլուծության մեթոդիկան են։ 1950-ական թթ–ից դեսկրիպտիվ լեզվաբանության ընդերքում զարգացել է այսպես կոչված փոխակերպական (տրանսֆորմացիոն) քերականության ուղղությունը, որի հիմնադիրն է Ն․ Խոմսկին։ Դանիական Ս․ (կոչվում է նաև կոպեն– հագենյան Ս․» կոպենհագենյան դպրոց) հիմնաղրել են Վ․ Բրյոնդալը, Խ․ Ուլդալը և Լ․ Ելմսլևը։ Վերջինս իր ուսմունքը կոչեց գլոսսեմատիկա՝ հակադրվելով ավանդական լեզվաբանությանը ոչ միայն ըստ էության, այլև անունով (գլոսսեմատիկա, < հուն․ yXwaoa–«լեզու», լինգվիստիկա, <լատ․ lingua–«լեզու»)։ Լեզուն դիտարկվեց ինքնին, մեկուսացված ու վերացարկված հարակից երևույթներից, իսկ լեզվական կառուցվածքը ճանաչվեց իբրև միավորների կախյալ հարաբերությունների մի ցանց ինչպես արտահայտության, այնպես էլ բովանդակության պլաններում։ Այն նշանային համակարգերից մեկն է, սակայն ավելի ընդհանրական ու համակցության հնարավորություններով ավելի հարուստ։ Իսկ լեզվաբանությունը նշանագիտության (սեմիոտիկա) բնագավառի գիտակարգ է։ Հենվելով մաթեմատիկական մեթոդների ու համապատասխան արարույթների (պրոցեդուրաների) վրա՝ այս ուղղության ներկայացուցիչները Փաստորեն ստեղծեցին լեզվաբանական հանրահաշիվ, և նրանց առաջարկած կաղապարները ստացվեցին չափազանց վերացական։ Պրագայի լեզվաբանական խմբակի հիմնադիրն ու գլխ․ կազմակերպիչը եղել է Վ․ Մատեզիուսը․ հայտնի ներկայացուցիչներից են․ P․ Հավրանեկը, P․ Տրնկան, Վ․ Սկալիչկան, Ն․ Տրուբեցկոյը, Ռ․ Յակոբսոնը, Ս․ Կարցևսկին և ուրիշներ։ Նըրանք առաջին պլան մղեցին լեզվի կառուցվածքի ֆունկցիոնալ դիտարկումները (այդ պատճառով այս ուղղությունը կոչվում է նաև ֆունկցիոնալ լեզվաբանություն) և նախադասության ակտուալ անդամատման գաղափարը։ Ն․ Տրուբեցկոյի ջանքերով հիմնադրվեց հնչույթաբանություն գիտակարգը։ Ս․ համեմատաբար նոր ուղղություն է, և նրա տեսական ակունքները կապված են Ֆ․ դը Սոսյուրի ուսմունքի հետ։ Ս–ի մեջ կարևոր ներդրում կա ռուս և սովետական ականավոր լեզվաբանների ըմբռնումներից։ Այս տեսանկյունից ակընհայտ է Բոդուեն դե Կուրաենեի, Ֆ․ Ֆորաունաաովի, Լ․ Շչերբայի, Ե․ Պոլիվանովի, Դ․ Վինոկուրի ազդեցությունը ստրուկ– տուրալիստական որոշ ըմբռնումների ձևավորման վրա։ Ստրուկտուրալիզմի դավանած համակարգային վերլուծության գաղափարը նոր ժամանակներում առաջ մղեցին նաև է․ Բենվենիսաը, Ա․ Մարաինեն, Ե․ Կուրիչովիչը և ուրիշներ։ Սովետական գիտությունը մերժում է Ս–ի ծայրահեղություններն ու տարընթացությունները․ նա լեզվի մեջ տեսնում է տարաժամանակյա դինամիկ և համաժամանակյա ստատիկ հայեցակետերի, մոտեցումների անհակադրականություն, հարաբերակցություն, արտահայտության ու բովանդակության պլանների միասնություն, լեզվի համակարգի ու հարակից երևույթների փոխհարաբերության, լեզվի հասարակական գործառության կարևորություն են։ Ստրուկտուրալիստական մեթոդի որոշ սկզբունքներ թափանցել են նաև հարակից գիտությունների, գիտակարգերի (օրինակ, հոգելեզվաբանության, հանրալեզվաբանության, գրականագիտության են) մեջ։ 1970-ական թթ–ից Ս․ աստիճանաբար կորցնում է ինքնուրույն, մեկուսացած առաջընթացը, իսկ Պրագայի լեզվաբանական խմբակը դեռևս 50-ական թթ–ին դադարել է կազմակերպորեն գոյություն ունենալուց։ Այնուամենայնիվ նրա մեթոդն ու առանցքային գաղափարները կարևոր տեղ ունեն լեզվաբանական մտքի առաջընթացի մեջ։ Դրանք թավւանցել են նաև հայերենագիտության բնագավառը։ Գրկ․ Ջահուկյան Գ․, Լեզվաբանության պատմություն, հ․ 2, Ե․, 1962։ Основные направления структурализма, М․, 1964; Новое в лингвистике, пер․ с англ․ и франц․, в․ 1–4, М․, 1960–65; Апресян Ю․ Д․, Идеи и методы современной структурной лингвистики․ [Краткий очерк], М․, 1966; 3 асорина JI․ Н․, Введение в структурную лингвистику, М․, 1974; Ревзин И․ И․, Современная структурная лингвистика, М․, 1977․ <։․Պեարոսյան

ՍՏՐՈՒԿՏՈՒՐԱԼԻԶՄ, կառուցվածքաբանություն, հասարակական-մշակութաբանական գիտություններում (լեզվաբանություն, ազգաբանություն, մարդաբանություն, արվեստագիտություն, հոգեբանություն, սոցիոլոգիա են) XX դ․ առաջացած մի շարք ուղղությունների ընդհանուր անվանումը, որոնք միավորված են մեթոդաբանական նույն սկզբունքներով։ Ի հակադրություն փաստագրական և