Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 11.djvu/161

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


սահուն էվոլյուցիոնիստական մոտեցման (որի կրողը փիլ–յան մեջ պոզիտիվիզմն էր), ստրուկտուրալիզմը գտնում է, որ երևույթների բազմազանության, Փոփոխվող կոնկրետ իրավիճակների մեջ գոյություն ունի մի միասնական և անփոփոխ հենք, դրանց վերացական ու ընդհանրական սխեման, կաղապարը։ Այդպիսին է, օրինակ, ըստ Ֆ․ դը Սոս յուրի (որից սերում են ստրուկտուրալիզմի գաղափարները), լեզուն իր քերականությամբ և բառամթերքով որպես վերանհատական նորմա, հաստատուն, արտաժամանակյա (վերպատմական) կաղապար, որպես մի հնարավորություն, որն իրականանում է խոսքի մեջ՝ որպես անհատական, միանվագ, պատահական, փոփոխական երևույթի։ Այդ վերացական կաղապարը մի համակարգ է՝ կայուն կաոուցվածքով, այսինքն՝ նրանում տարրերը կապված են հաստատուն հարաբերություններով (կանոններով) և սահմանվում, որոշվում, կառավարվում են դրանցով (ինչպես որ շախմատի կանոններով որոշվում են և՝ խաղի կարգն ու ընթացքը, և՛ ֆիգուրների գործառությունը)։ Այս ըմբռնումը հնարավորություն է ընձեռում համակարգի նկարագրության համար կիրառելու ճշգրիտ (դեդուկտիվ) գիտություններից փոխառված ձևականացման միջոցները՝ այն ներկայացնելով նշանային տեսքով և կառուցելով ձևական մոդելներ, որոնց մեկնաբանություններն են դառնում կոնկրետ իրավիճակները։ Կառուցվածքային լեզվաբանության մեջ զարգացված (Լ․ Ելմսլև, Ռ․ Ցակոբսոն, Ն․ Խոմսկի, Ի․ Ռևզին ևն) այս եղանակի կիրառմամբ հետաքըրքիր արդյունքներ են ստացվել նաև առասպելաբանության (Կ․ Լևի–Ատրոս), հոգեբանության (ժ․ Պիաժե), գիտաբանության, մշակութաբանության (Մ․ Ֆուկո) բնագավառներում ևն։ Ստրուկտուրալիզմի սահմանափակությունն առարկայի պատմ․ զարգացման օրինաչափ ընթացքի թերագնահատումն է․ ըստ ստրուկտուրալիզմի, կառուցվածքը, կենսաբանական գենոտիպի նման, մեկընդմիշտ տըրված է, այնպես որ պատմականորեն գոյություն ունեցած տարբեր կառուցվածքները ծագումնաբանորեն չկապված ինքնուրույն ներփակ ամբողջություններ են։ Ս․, հատկապես Ֆրանսիայում, փիլ․ որոշ հավակնություններ ունի։ Իմացաբանական առումով այն իրեն ներկայացնում է իբրև ճշգրիտ փիլյան տարատեսակություն, իսկ հասարակագիտության մեջ՝ իբրև մարդու մասին ուսմունք, որը մարդու հոգևոր աշխարհի տարբեր ոլորտները (հոգեբանական, ճանաչողական, գաղափարախոսական ևն) քննում է միասնական մեթոդով։ Կառուցվածքաբանների հիմնական ընդդիմախոսներն այս հարցում էկզիստենցիալիստներն են։ Կառուցվածքաբաններից ոմանք հավակնում են նույնիսկ իրենց մարդաբանությամբ և մշակութաբանությամբ լրացնելու մարքսիզմը։ Սակայն կառուցվածքաբանությունն ըստ էության ի վիճակի չէ հասնելու փիլ․ ընդհանրացումների և մնում է մասնավոր մեթոդաբանական–հետազոտական կողմնորոշում։ Գրկ․ ժամանակակից բուրժուական ՓիլիսոՓայություն, Ե․, 1983, գ, VIII, § 3։ Cocс ю р Փ․ д е, Курс общей лингвистики, пер․ с франц․, М-, 1933,; Леви-Стросс К․, Структура мифов, «Вопросы философии», 1970, № 7; Мулуд Н․, Современный структурализм, пер․ с франц․, М․, 1973; Фуко М․, Слова и вещи․ Археология гу-> манитарных наук, М․, 1977; Лев и-С т р о с с К․, Структурная антропология, М․, 1983; Levi-Strauss С․, Mythologiques, v․ 1, 4, P․, 1964․

Հ․ Գեորգյան

ՍՏՐՈհՀԱԼԻ ԹԻՎ, հեղուկների և գազերի ոչ ստացիոնար շարժման նմանության հայտանիշ (St կամ Տհ)։ Բնութագրում է ժամանակի ընթացքում պրոցեսների միանման ընթանալը․ St=l/vt, որտեղ v-ն, 1-ը, t-ն բնութագրական արագությունը, գծային չափը և ոչ ստացիոնար շարժման ժամանակամիջոցն են համապատասխանաբար։ Ս․ թ․ կոչվել է չեխ գիտնական Վ․ Ստրուհալի (Վ․ Ստրոուհալ, V․ Strouhal, 1850–1923) անունով։

ՍՏՐՈՒՎԵ Վասիլի Յակովլևիչ (1793–1864), ռուս աստղագետ և գեոդեզիստ։ Պետերբուրգի ԳԱ ակադեմիկոս (1832)։ Ավարտել է Դորպատի (այժմ՝ Տարտու) համալսարանը (1810)։ 1818–39-ին եղել է Դորպատի համալսարանի աստղադիտարանի դիրեկտորը։ 1833-ից ղեկավարել է Պուչկովոյի աստղադիտարանի կազմակերպման և սարքավորման գործը, 1839–1862-ին եղել է այդ աստղադիտարանի դիրեկտորը։ Հիմնարար աստղաչափության բնագավառում Ստրուվեի ստացած կարևորագույն արդյունքների, երկնային լուսատուների կոորդինատների որոշման և Ս–ի ղեկավարությամբ կազմված աստղացուցակների շնորհիվ Պուլկովոյի աստղադիտարանը համաշխարհային ճանաչում ստացավ։ Կրկնակի և բազմակի աստղերի վերաբերյալ Ստրուվեի խոր ուսումնասիրությունների արդյունքները տեղ են գտել «Միկրոմետրական չափումներ․․․» (1837) և «Աստղերի միշին դիրքերը» (1852) աշխատություններում։ Ստրուվեին են պատկանում 27 աստղերի պարալաքսների առաշին հուսալի գնահատականները (1822) և a Քնարի անհատական պարալաքսի ճըշգըրիտ որոշումը (1837)։ Ստրուվեն ստեղծել է աստղաչափության պուլկովյան դպրոցը։ Նրա անմիշական ղեկավարությամբ ստեղծվել է այսպես կոչված աստղագիտական հաստատունների համակարգ, որը ժամանակին լայն ճանաչում է ստացել։ Ստրուվեն մեծ ավանդ ունի նաև գեոդեզիայի զարգացման գործում։ Նրա ղեկավարությամբ որոշվել է Երկրի միշօրեականի մի հատվածի երկարությունը Ռուսաստանի արմ․ մասում։ Եղել է արտասահմանյան մի շարք ակադեմիաների և ընկերությունների պատվավոր անդամ։ Երկ․ Этюды звездной астрономии, М․, 1953․

Լ․ Միրզոյան

ՍՏՐՈՒՎԵ Վասիլի Վասիլևիչ (1889–1965), սովետական արևելագետ, Հին Արևելքի պատմության մասնագետների սովետական դպրոցի հիմնադիր։ ԱԱՀՄ ԳԱ ակադեմիկոս (1935)։ Ավարտել է (1911) Պետերբուրգի համալսարանի պատմաբանասիրական ֆակուլտետը։ Դասավանդել է Լենինգրադի համալսարանում, եղել է Էրմիտաժի Եգիպտոսի բաժնի վարիչ (1918–1933), ՍՍՀՄ ԳԱ ազգագրության ինստիտուտի (1937–40), արևելագիտության ինստ–ի (1941–50) դիրեկտոր, նույն ինստիտուտի Հին Արևելքի բաժնի վարիչ (1959–65), էենինգրադի համալսարանի Հին Արևելքի պատմության ամբիոնի վարիչ։ Սովետական և արտասահմանյան գիտական մի շարք կազմակերպությունների անդամ։ Ստրուվեն Հոկտեմբերյան հեղափոխության հաղթանակից հետո իր գիտական գործունեությունը խարսխել է մարքս–լենինյան ուսմունքի վրա։ Շումերական հասարակության սոցիալ–տնտ․ կառուցվածքի ուսումնասիրությամբ պարզել է, որ Հին Արևելքի երկրներում չի եղել «հավիտենական» ֆեոդալիզմ, ինչպես ընդունված էր, այլ դրան նախորդել է ստրկատիրական հասարակարգը։ Ստրուվեի հիմն, ուսումնասիրությունները վերաբերում են Եգիպտոսի, Շումերի, Բաբելոնիայի, Ասորեստանի, Ուգարիթի, Ուրարտուի, Իրանի, Պաղեստինի, Փոքր Ասիայի, հս․ մերձսևծովյան երկրների և Միշին Ասիայի ժողովուրդների քաղ․ ու մշակույթի պատմության հարցերին։ Ստրուվեն անդրադարձել է նաև մ․ թ․ ա․ 521/520-ին Հայաստանում տեղի ունեցած իրադարձություններին։ Եղել է մի շարք գիտական պարբերականների և կոլեկտիվ աշխատությունների խմբագիր, Սովետական պատմական հանրագիտարանի հրատարակության նախաձեռնողներից։ Պարգևատրվել է Լենինի և Աշխատանքային կարմիր դրոշի շքանշաններով, մեդալներով։ Գրկ․ В․ В․ Струве․ Библиографическая справка, М․, 1959; Древний мир, М․, 1962, с․ 9–22; О льдерогге Д- А․, Матвеев В- В․, В․ В․ Струве, «Советская этнография», 1966, М? 2- Հ. Կարագյոզյան

ՍՏՐՈՒՎԵ (Struve) Օտտո (1897–1963), ամերիկյան աստղաֆիզիկոս, Վ․ Յա․ Ստրուվեի ծոռը։ Ավարտել է Զարկովի համալսարանը (1919)։ 1920-ին մեկնել է ԱՄՆ։ 1932-ից՝ Չիկագոյի համալսարանի պրոֆեսոր, 1932–47-ին՝ նույն համալսարանի Երքսի և Մակդոնալդի աստղադիտարանների դիրեկտոր, «Ասթրոֆիզիքլ շրնլ» («Astrophysica! Journal») ամսագրի գլխավոր խմբագիր։ 1950–59-ին Կալիֆոռնիայի համալսարանի (Բերկլի) աստղաֆիզիկայի ամբիոնի վարիչ և աստղադիտարանի դիրեկտոր։ Գրին–Բենկի ռադիոաստղադիտարանի առաշին դիրեկտորը (1959–62)։ Միշազգային աստղագիտական միության փոխպրեզիդենտ (1948–52), ապա՝ պրեզիդենտ (1952– 1955)։ Աշխատանքները նվիրված են աստղային սպեկտրոսկոպիայի հարցերին։ Առաջին անգամ (Գ․ Շախի հետ) որոշել է ջերմ աստղերի պտտման արագությունները։ Ուսումնասիրել է պեկուլյար աստղերի, միջաստղային գազի և