Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 11.djvu/167

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրման կարիք չունի

մունքի ձևավորման վրա զգալի ազդեցու– թյուն է ունեցել դիցաբան, հերոսների (հատկապես՝ հունա–հռոմ․) պաշտամուն– քը։ Հաճախ տեղական հին աստվածու– թյունները նույնպես ներմուծվել են քրիս– տոնեության մեջ՝ որպես Ս․։ Ս–ի պաշտա– մունքի մասին ուսմունքը զարգացրել են IV դ․ եկեղեց․ հեղինակները (Եփրեմ Ասորի, Բարսեղ Կեսարացի, Գրիգոր Նյու– սացի և ուրիշներ)։ Եկեղեցին հետևողա– կանորեն պայքարել է Ս–ի պաշտամուն– քի հակառակորդների՝ պավլիկյանների, թոնղրակյանների, բոգոմիլների, ալբիգոյ– ցիների, հուսյանների և ուրիշ աղանդա– վոր, հոսանքների դեմ։ Տիեզերական 7-րդ ժողովը (787) բանադրանք է սահմանել ընդդեմ բոլոր սրբուրացների։ Եկեղեցին Ս–ից յուրաքանչյուրի համար սահմանել է հիշատակի օր։ Քրիստոնեական առանձին համայնքներն սկզբում ունեցել են իրենց Ս․, հետագայում սրբադասումը կանոնաց– ման ուղիով կենտրոնացվել է, սրբադաս– վել են հավատի համար բազմաթիվ «նա– հատակներ» կամ «մարտիրոսներ», ճըգ– նավորներ, պապեր, կաթողիկոսներ, իշ– խաններ, թագավորներ, զորավարներ։ Եկեղեցին ստեղծել է Ս–ի վարքեր (Վարք սրբոց)։ Մահմեդականության մեջ Ս–ի (վա– լիներ կամ մարաբուտներ) պաշտամունքը հիմնավորվել է մոտ X դարից՝ սուֆիզմի տարածմամբ։ Գրկ․ Ранович А․, Происхождение христианского культа святых, М․–Л․, 1931; Его же, Как создавались жития святых, М․, 1961; Гольциер И․, Культ святых в исламе, пер․ с нем․, М․, 1938; Голь– бах П․, Галерея святых, М․, 1962․

ՍՐԲՈՍԿՐ մ ա ր դ ու, ողնաշարի, նա– խավերջին հատվածը։ Բաղկացած է հինգ ողից, որոնք սեռական հասունացման շրջանում միաձուլվելով կազմում են մեկ առանձին սեպաձև ոսկր։ Ողնաշարային խողովակը նույնությամբ շարունակվում է Ս–ի մեջ, ուր գտնվում են ողնուղեղային նյարդարմատներից կազմված խրձերը (ձիու պոչ)։ Ս–ի կոնքային և մեջքային մա– կերեսների վրա կան անցքեր, որոնցով դուրս են գալիս ողնուղեղային նյարդերը։ Ս–ի ստորին ծայրին միանում են պոչուկա– յին 3–4 ողները։ Նրա կողմնային մակե– րեսներին կան ականջանման հոդերես– ներ, որոնց միջոցով հոդավորվում է կոն– քոսկրի հետ և կազմում կոնքը։ Ս–ի և գոտկային վերջին՝ հինգերորդ ողնի միաց– ման հատվածը (դարավանդը) ողնաշարի ամենաշարժուն մասն է։ ՍՐԲՈ8 ԹԱՐԳՄԱՆՁԱՑ ՎԱՐԺԱՐԱՆ, երկ– սեռ երկրորդական (միջնակարգ) դպրոց (1952-ից), հիմն, է 1929-ին, Երուսաղե– մում, Եղիշե Դուրյան պատրիարքի ջան– քերով և նրա առաջարկով էլ անվանակոչ– վել՝ ի հիշատակ Մեսրոպ Մաշտոցի և Մա– հակ Պարթևի։ Կառուցվել է ժառանգավո– րաց վարժարանին և մատենադարանին կից։ Մանկապարտեզում և նախակրթա– րանում բոլոր առարկաների ուսուցումը տարվում է հայ․։ Միջնակարգում հայոց լեզուն (գրաբար և աշխարհաբար), հայ գրականությունը, հայ մատենագրությու– նը, հայոց պատմությունը, կրոնագիտու– թյունը, հայ արվեստի պատմությունը՝ հայ․, իսկ մյուս առարկաները՝ անգլ․։ Դասավանդվում են նաև ագլ․, արաբ, և եբրայերեն։ Վարժարանի շենքը կառուց– վել է 350 աշակերտի համար, 1940-ական թթ․ այդ թիվը հասել է 750-ի, վերջին տաս– նամյակներում, արտագաղթի պատճառով, խիստ նվազել է։ 1982-ին սովորել է 180 աշակերտ։ Վարժարանը պահվում է նվի– րատվություններով, ՀԲԸ և Կյուլպենկյան ֆոնդերի հատկացումներով։ Նյութական օգնություն է ցույց տալիս նաև շրջանա– վարտների միությունը։ Մ․ թ․ վ․ սերտ կապերի մեջ է մայր հայրենիքի հետ, որ– տեղից ստանում է դասագրքեր, գրակա– նություն և ուսումնական այլ պիտույքներ։ Շրջանավարտներից շատերը բարձրա– գույն կրթություն են ստանում ՀՍՍՀ բու– հերում։ Շ․ Վարս յան

ՍՐԵԴԻՆՆԻ ԼԵՌՆԱՇՂԹԱ, Ա ր և մ ը տ– յան լեռնաշղթա, Կամչատկայի գլխ․ ջրբաժան լեռնաշղթան։ Ձգվում է թերակղզու ամբողջ երկարությամբ մոտ 1200 կմ։ Լայնությունը մինչև 120 կմ է, առավելագույն բարձրությունը՝ 3621 մ (Իչինսկայա սոպկա)։ Կազմված է բյուրե– ղային թերթաքարերից, գնեյսներից, ավա– զաքարերից և հրաբխային ապարներից։ Շատ են հանգած հրաբուխները։ Կան ռե– լիեֆի սառցադաշտային ձևեր (կարեր, տրոգներ)։ ժամանակակից սառցապատու– մը 866 կմ2 է։ Ցածրադիր մասերում տիրա– պետում է անտառային բուսածածկույթը, բարձրադիր մասերում՝ լեռնային տունդ– րան։

ՍՐԵՏԵՆՍԿԻ Լեոնիդ Նիկոլաևիչ (1902– 1973), մեխանիկայի և մաթեմատիկայի բնագավառների սովետական գիտնական, ՍՍՀՄ ԳԱթղթ․ անդամ (1939)։ Ավարտել է Մոսկվայի համալսարանը (1923)։ 1931 – 1941-ին աշխատել է Աերոհիդրոդինամի– կայի կենտրոնական ինստ–ում, 1941 – 1945-ին՝ ՄՍՀՄ ԳԱ տեսական երկրաֆի– զիկայի ինստ–ում, 1951–62-ին՝ ՍՍՀՄ ԳԱ ծովային հիդրոֆիզիկայի ինստ–ում։ 1934-ից՝ Մոսկվայի համալսարանի պրո– ֆեսոր։ Հիմնական աշխատանքները վե– րաբերում են հեղուկի ալիքային շարժում– ների (մակընթացային ալիքների, վերջա– վոր ամպլիտուդով ալիքների, անոթներում հեղուկների տատանումների) տեսությա– նը, պտտվող հեղուկի հավասարակշռու– թյան պատկերների տեսությանը, մաթ․ ֆիզիկայի, ինտեգրալ հավասարումների և դիֆերենցիալ երկրաչափության առան– ձին հարցերին։ Պարգևատրվել է Լենինի 2 և այլ շքանշաններով։ ՍՐԻՆ, գյուղ Արևմտյան Հայաստանում, Դիարբեքիրի վիլայեթի Բալու գավառում։ Առաջին համաշխարհային պատերազմի նախօրեին ուներ 166 հայ բնակիչ (21 տուն)։ Զբաղվում էին հացահատիկի մշա– կությամբ, այգեգործությամբ, պարտիզ– պանությամբ։ Գյուղում կար եկեղեցի։ Բնակիչները բռնությամբ տեղահանվել են 1915-ին, Մեծ եղեռնի ժամանակ։ Մեծ մասը զոհվել է գաղթի ճանապարհին։ Սակավա– թիվ փրկվածներն ապաստանել են տար– բեր երկրներում։

ՍՐԻՆԱԳԱՐ, քաղաք Հնդկաստանում, Քաշմիրի հովտում, 1600 մ բարձրության վրա։ Ջամմու և Քաշմիր նահանգի վար– չական կենտրոնն է։ 404 հզ․ բն․ (1978)։ Տրանսպորտային կարևոր կետ է։ Հայտնի է արհեստագործական արտադրությամբ (քաշմիրյան բրդյա շալեր, գորգեր, փո– րագրություն փայտի վրա, դրվագում մե– տաղի վրա)։ Կան տեքստիլ, սննդի արդ– յունաբերության ձեռնարկություններ։ Զարգացած է տուրիզմը։ Մ–ի տարածքը հատված է ջրանցքներով։ Հաղորդակցու– թյունը քաղաքում՝ առավելապես նավակ– ներով։

ՍՐԻՆԳ, բերդ մեծ Հայքի Կորճայք նա– հանգի Փոքր Աղբագ գավառում, ճահուկ գավառի հս–արլ․ սահմանագլխին, հե– տագա Մրինգ գյուղի մոտ, բլրի գագաթին։ Հիմնադրվել է հնագույն ժամանակներում (հիշատակվում է մ․ թ․ ա․ II դ․ դեպքերի կապակցությամբ)։ Միջին դարերում այն վերակառուցել և իրենց հվ․ կարևոր ռազ– մակայանն են դարձրել Վասպուրւսկանի Արծրունիները։ Մ․ առանձնահատուկ նշա– նակություն է ունեցել արաբ, բռնակալնե– րի դեմ IX դ․ հայերի ազատագր․ կռիվների ժամանակ։ 851–852-ին, երբ արաբ, ոս– տիկան Բուղայի զորքերը ներխուժել են նաև Վասպուրական, գահերեց իշխան Աշոա Արծրունին, Մ–ի պաշտպանությունը հանձնարարելով բերդապահներին, ինքն ամրացել է Նկան բերդում։ Թշնամին Մ․ գրավել է երկարատև ու համառ մարտե– րից հետո, հազարավոր զոհերի գնով։ Մ․ արաբ նվաճողներից վերջնականապես ազատագրել է Ապուպելճի որդի Գուրգեն Արծրունին (հայոց սպարապետ Մմբատ Բագրատունու աջակցությամբ)։ Մ․ հիշա– տակվում է նաև Վասպուրականի գահե– րեց իշխան (908-ից՝ թագավոր) Գագիկ Արծրունու բերդերի թվում։ Հետագա աղ– բյուրներում Մ–ի մասին տեղեկություններ չեն հանդիպում։ Հավանաբար ավերվել է սելջուկյան թուրքերի արշավանքների ժա– մանակ (XII դ․ 2-րդ կեսին)։ Գրկ․ Թովմա Արծրուեի և Անանուն, Պատ– մություն Արծրունյաց տան, Ե․, 1978։

ՍՐԻՆԳ, երկայնական–ֆլեյտային տիպի նվագարանների ընդհանուր անվանումը, հոմանիշ է հուն, սիրինգսին (a-Opi/Y^)։ Ըստ Հ․ Աճաոյանի «Հայերեն արմատական բառարան»-ի երկուսն էլ պիտի որ փոխա– ռություն լինեն «փռյուգականից»։ Հին Հունաստանում սիրինգս անվանել են ոչ յքիայն հովվական միափող նվագարանը, այլև բազմափող «Պանի ֆլեյտան» («Իլիա– կան», X, 13)։ Հայերենում «Ա․» բառը լայնորեն գործածված է դեռևս Աստվածա– շնչի թարգմանություններում։ Կոմիտասն այդ անվանումը մասնավորեցրել է ժող․ բչոււ գործիքին։ Ռ․ Աթայան

ՍՐԿՂՈՒՆՔ, Մրկղոնք, Ս ui ր կ ո– ղովք, ավան Մեծ Հայքի Մյունիք նա– հանգի Վայոց ձոր գավառում, համանուն լեռների ստորոտին։ Ղ․ Ալիշանը նույնաց– նում է հետագայի Բաշքենդ գյուղին (այժմ՝ Եղեգնաձորի շրջանի Վերնաշեն գյուղ)։ Ստեփանոս Օրբելյանը Ս․ հիշատակում է V դ․ դեպքերի կապակցությամբ։ XIII դ․ սկզբին խաղբակյանները վերաշինել և ամրացրել են Ս․՝ այն դարձնելով իշխա– նանիստ։ Ս–ի մասին հետագայում այլ տեղեկություններ չեն հանդիպում։

ՍՐԿՈԻՎԱՆՔ, միջնադարյան հայկ․ ճարտ․ հուշարձան Վան քաղաքից մոտ 20 կմ հվ․, Հայոց ձորի հարթավայրում։ Եղել է Վաս– պուրականի նշանավոր կրոնական և