Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 11.djvu/168

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Սխալ առաջացավ էջը սրբագրելիս

մշակութային կենտրոն։ Այստեղ XYI դ․ բազմաթիվ ձեռագրեր են գրվել։ Ըստ Առաքել Դավրիժեցու տեղեկության վանքն ավերվել է 1648 թ․ մեծ երկրաշարժից։ Հիմնովին նորոգվել է XVII1 դ․ սկզբին։ Վանքի Ս․ Մարինոս եկեղեցին ունի գմբեթավոր դահլիճի հորինվածք՝ մեկ զույգ (արմ․) որմնամույթերով։ Կառուցված է կոպիտ մշակված բազալտի քարերից։ Պարսպապատ համալիրի արմ․ և հվ․ կողմերում վանքի բնակելի և տնտեսական շինություններն են։ Գրկ․ Thierry H․, Monasteres arme- niens du Vaspurakan, «Revue des etudes ar- n^niennes», t․ VIII, P․, 1971․

ՍՐՃԵՆԻ (Coffea), տորոնազգիների ընտանիքի մշտադալար ծառերի և թփերի ցեղ։ Հայտնի է Ս–ու մոտ 50 տեսակ՝ տարածված Աֆրիկայի և Ասիայի արևադարձային և մերձարևադարձային շրջաններում։ Մշակվում է 4–5 տեսակ։ Ամենատարածվածը արաբական Մ․ (C․ arabica) է, որից ստացվում է ամենաբարձրորակ սուրճը։ Արաբական Ս․ մինչև 8–10 մ բարձրությամբ, հորիզոնական տարածված երկար, ճկուն ճյուղերով, ամբողջական, հակադիր, մուգ կանաչ կաշեկերպ տերևներով և խոշոր, սպիտակ, բուրավետ, անընդհատ ծաղկող ծաղիկներով ծառ կամ թուփ է։ Կորիզապտղանման, Արաբական սրճենի․/, ծաղիկներով ճյուղ, 2․ ծաղիկը, 3․ պտուղը երկու սերմերով (պտղապատյանը մասնակիորեն հեռացված է վառ կարմիր կամ կապտամանուշակագույն, հյութալի, կլորավուն հատապտուղները պարունակում են երկու կիսագնդաձև սերմ (սուրճի հատիկներ)։ Հայրենիքը Եթովպիան է, XIY–XV դդ․ սկսել են Մ․ մշակել Արաբական թերակղզում, XVIII դարից՝ Բրազիլիայում, որտեղ այժմ կենտրոնացած է աշխարհի Մ–ու պլանտացիների կեսը։ Մեկ ծառից տարեկան ստացվում է 1 կգ սերմ (մոտ 2 ւո/հւս)։ Համեմատաբար ավելի հազվադեպ մշակվում են լիբևրական Ս․ (C․ liberica) և կոնգոյական Մ․ (C․ canephora կամ C․ robusta)։ Մ–ու որոշ տեսակներ դեկորատիվ են։

ՍՐՄԱՆ ՀԱՍՏՈՑ, հղկման խմբի հաստոց մետաղահատ գործիքների սրման համար։ Լինում են հկանյութային և ոչ հղկանյութային։ Առավել տարածված են հղկանյութային Մ․ հ–ները (սովորական սրոցներ, կտրիչների, գայլիկոնների, ՝միջաձգիչների, արտապարուրակիչների, որոշ ատամնակտրիչ գործիքների համար հատուկ հաստոցներ, բազմասայր գործիքի համար ունիվերսալ հաստոցներ)։ Հղկանյութային սրման գործիքը հղկասկավառակն է։ Ոչ հղկանյութային Մ․ հ–ները կարող են լինել անոդամեխանիկական, էլեկտրակայծային և ուլտրաձայնային։ Սրելուց հետո գործիքը ենթարկում են չափաբերման։

ՍՐՄԱՆՑ, Մևրմանց (Կատար Երկրի, այժմ՝ Բինգյոլ), լեռ Հայկական լեռնաշխարհում, Բյուրակն բարձրավանդակի հս–արմ․ գագաթը (բարձրությունը՝ 3250մ)։ Կազմված է հրաբխային ապարներից։ Մ․ լեռան հս–արմ․ լանջից սկիզբ է առնում Արաքս գետը։ Ս․ լեռան վրա կան չորրորդական սառցադաշտի հետքեր։

ՍՐՈՀՈՒՆԴ (Hypericum), արևքուրիկ, սրոհունդազգիների ընտանիքի բույսերի ցեղ։ Բազմամյա, հազվադեպ միամյա խոտանման թփեր են, հակադիր, ամբողջական տերևներով։ Ծաղիկները մեծ մասամբ հուրանաձև կամ վահանաձև ծաղկաբույլերով են, ծաղկապատյանը՝ 5 անդամանի, ծաղկաթերթիկները դեղին են, առէջքները՝ բազմաթիվ։ Պտուղը տուփիկ է։ Հայտնի է մոտ 300 տեսակ՝ տարածված բարեխառն և մերձարևադարձային շրջաններում։ ՍՍՀՄ–ում՝ 50 և ավելի տեսակ։ Տարածված է սովորական Մ․ (H․ perforatum), որի տերևների վրա կան լուսաթափանց կետավոր գեղձիկներ։ Արա չորացրած վերերկրյա մասերից պատրաստում են եփուկ և թուրմ (պարունակում են դաբաղանյութեր, եթերայու– ղեր), որոնք օգտագործվում են որպես դաբաղող և հակաբորբոքային դեղամիջոց՝ հաստ աղիքների բորբոքման, լնդաբորբերի, բերանաբորբերի այրվածքների, վերքերի, մաշկային հիվանդությունների ժամանակ։ Մ–ից ստացվել է նովոիմանին անտիբիոտիկը։ Ս–ի տերևները օգտագործվում են «Սրոհունդ»– օղու արտադրության մեջ։ Ս–ի մի քանի տեսակներ թունավոր են ոչխարների, ձիերի և այլ գյուղատնտ․ կենդանիների համար։ Շատ տեսակներ դեկորատիվ են։ ՀՍՍՀ–ում աճում է ամենուրեք։ Մոլախոտ է։ Ծաղկում է հունիս–հուլիս ամիսներին, պտղաբերում օգոստոսին։

ՍՐՍԿԻՉ ՄԵՔԵՆԱՆԵՐ, հեղուկ թունաքիմիկատներով բույսերի սրսկումն իրագործող գյուղատնտ․ մեքենաներ կամ ապարատներ։ Մ․ մ․ օգտագործում են նաև շենքերի ախտահանման ժամանակ։ Ըստ նշանակման, փոշիացնող սարքի և աշխատանքի ժամանակ տեղափոխման եղանակի տարբերում են, համապատասխանաբար դաշտային կուլտուրաների, խաղողի և պտղատու այգիների մշակման, հիդրավլիկական, քամհարային և աերոզոլային, տրակտորային (կախովի և կցովի)» թիկնափոկային (շալակի), ձիաքարշային և ավիացիոն սրսկիչներ։ Հիդրավլիկական սրսկիչներում հեղուկը ճնշման տակ մղվում է ծայրապանակները, մանրանում և այդտեղից արտանետվում մշակվող օբյեկտի վրա։ Քամհարային Մ․ մ–ում թունաքիմիկատը փոշիացնող ծայրապանակներով մշակվող օբյեկտի վրա է արտանետվում օդի հոսքի օգնությամբ։ Ա․ մ–ի հիմնական հանգույցները և մեխանիզմներն են՝ խառնիչով հեղուկամանը (ռեզերվուար), ճնշում ստեղծող պոմպը, օդափոխիչը (քամհարային Մ․ մ–ում), փողրակը կամ մետաղաձողը, ճնշման կարգավորիչը, փոշիացնող ծայրապանակները, լցավորման արտարկիչը։ Հեղուկի ծախսի չափը հսկվում է ճնշաչափով։ Տրակտորային սրսկիչների աշխատանքային օրգանները գործի են դրվում տրակտորի լիսեռի, թիկնափոկայինը՝ ձեռքի աշխատանքի, ավիացիոնը՝ ինքնաթիռի վրա տեղադրված քամհարի օգնությամբ։ Շ․ Գրիգորյան

ՍՐՍԿՈՒՄ այգիների, գյուղատնտ․ բույսերի հիվանդությունների և վնասատուների, ինչպես նաև մոլախոտերի դեմ կիրառվող պայքարի միջոցառում։ Կատարվում է տարբեր թունաքիմիկատների ջրային լուծույթով (բորդոյան հեղուկ, ֆուզալոն, քլորոֆոս ևն), սրսկիչ մեքենաներով։ Օգտագործվում է նաև դեֆոչիացիայի, անասնապահական շենքերի ախտահանման և միջատազերծման համար։ Ա–ների արդյունավետությունը կախված է թունաքիմիկատների հատկությունից, կոնցենտրացիայից, ազդեցության տևողությունից, աշխատանքի որակից, ժամկետները՝ հիվանդությունների հարուցիչների և վնասատուների կենսբ․ առանձնահատկություններից , օդերևութաբանական պայմաններից։ Մովորական կամ խոշոր կաթիլային Մ–ման ժամանակ հեղուկի ծախսը դաշտային կուլտուրաների համար 400–500 i/հա է, տեխ․ կուլտուրաների համար՝ 400–800 ւ/հա, խաղողի և պտղատու այգիների համար՝ 800–1500 ւ/հա՝․ Մանրակաթիլային կամ փոքրածավալային Մ․ (հեղուկի ծախսը՝ 25– 100 ւ/հա) բարձրացնում է քիմ․ մշակումների արդյունավետությունը, սրսկիչ մեքենաների արտադրողականությունը, ապահովում աշխատանքը չոր շրջաններում, հնարավորություն է ստեղծվում ցանքսերը մշակել քամու ժամանակ և լավագույն ագրոտեխ․ ժամկետներում։ Հեռանկարային է ուլտրափոքրածավալային Մ․ (հեղուկի ծախսը՝ 0,5–10 ւ/հա, կաթիլների չափսը՝ 25–125 մկմ)է որի պատրաստուկները թողարկում է գործարանը, կիրառվում, է առանց նոսրացման։ Մ–ների ժամանակ պետք է պահպանվեն անվտանգության կանոնները։ Բոլոր Մ–ները պետք է ավարտվեն բերքահավաքից 25–30 օր շուտ։ Մոլախոտերի դեմ այժմ օգտագործվում են հերբիցիդներ։ Հ․ Օհանյան

ՍՐՎԱՆՁՏՅԱՆ, Սրվանձայանց, Դարեգին Ավետիսի (17․11․1840, Վան – 17․11․1892, Կ․ Պոլիս), հայ բանասերբանահավաք, ազգագրագետ, հասարակական գործիչ։ Նախնական կրթությունն ստացել է Վանում, այնուհետև ավարտել Վարագա վանքի ժառանգավորաց դըպրոցը, որտեղ և կարգվել է ուսուցիչ։ Եղել է <Արծվի Վաացուրական> թերթի խմբագրի տեղակալ, այս պարբերականում է լույս ընծայել հոդվածներ, որոնցում արծարծել է ազգային–ազատագր․ պայքարի գաղափարներ։ 1862-ին Մշո Մ․ Կարապետ վանքին կից ժառանգավորաց վարժարանի տնօրեն–ուսուցիչն էր,