1863–1865-ին՝ <Արծվիկ Տարոնո> նորաբաց երկշաբաթաթերթի խմբագիրը։ Ս․ «Վարդ* գրական անունով թղթակցել է Կ․ Պոլսի, Զմյուռնիայի և Թիֆլիսի մի շարք պարբերականների («Մասիս», «Արևելյան մամուլ» , «Կռունկ Հայոց աշխարհին», «Մեղու Հայաստանի» են)։ Մ․ խրիմյանի հետ, որպես նվիրակ ու քարոզիչ, 1860–61-ին շրջագայել է հայոց զանազան գավառներում և իր ակնարկներում ու թղթակցություններում ճշմարտացիորեն նկարագրել սեփական ու այլազգի հարստահարիչներից հայ աշխատավորության կրած տառապանքները․ ղա գրավել է օսմանյան կառավարության ուշադրությունը, և նա առնվել է գաղտնի հսկողության տակ։ Շրջագայության ընթացքում Մ․ հավաքել և պարբերաբար հրապարակել է նաե ժող․ բառ ու բանի նմուշներ։ 1866-ին Կ․ Պոլսում հրատարակել է «Նոր ընթերցարան» դասագիրքը (վերահրտ․ 1875-ին, 1884-ին)։ Նրա նախաձեռնությամբ դըպրոցներ են բացվել հայկ․ տարբեր վայրերում։ 1867-ին Կաբինում ձեռնադրվել է վարդապետ և ուղարկվել Վան, որպես քարոզիչ։ 1867–69-ին ստանձնել է Կաբինի վարժարանների լիազոր տեսչի պաշտոնը։ 1869-ին նշանակվել է Մշո Ս․ Կարապետ վանքի վանահոր փոխանորդ, միաժամանակ՝ սահմանադրության, գործադրիչ Վասպուրականում։ 1872-ին մասնակցել է Վանում կազմակերպված «Միություն ի փրկություն» ազգային–ազատագր․ գաղտնի խմբակի ստեղծմանը։ Ս․ հայ գրականություն է մուտք գործել հայրենասիրական շնչով համակված «Ողբերգություն մեծին Սահակայ Պարթևի և անկումն Արտաշրի Արշակունվո» (գրված I860–70-ական թթ․) և «Շուշան Շավարշանա» (1875) թատերական երկերով։ 1877–78-ի ռուս–թուրք․ պատերազմից անմիջապես հետո Կ․ Պոլսի պատրիարք Ներսես Վարժապետյանի հատուկ կոնդակով Ս․ գործուղվել է շրջելու «ի բնագավառս մայրենի և տեղագրել զամենայն ամենայնի»։ Եղել է հայաբնակ բազմաթիվ վայրերում (Տիգրանակերտ, Սեբաստիա, Մարզվան, Թոքատ, Պաֆրա, Սինոպ, Տիվրիկ, Ակն, Կամախ, Երզնկա, Դերջան, Կարին, Արաբկիր, Բաղեշ, Վան, Մուշ), ծանոթացել ժողովրդի կյանքին ու կենցաղին, միաժամանակ գրի առել ժող․ բանավոր ստեղծագործության լավագույն նմուշները, նկարագրել ազգ․ ծեսերը, սովորույթները, հավատալիքները։ 1879–81-ին եղել է Վանի վիճակավոր՝ հոգևոր առաջնորղի (թեմակալի) փոխանորդ–օգնականը, մասնակցել <ՍԱ խաչ» հայրենասիրական գաղտնի կազմակերպության աշխատանքներին։ 1881-ին կառավարության հրամանով հեռացել է Վանից, առժամանակ վիճակավոր առաջնորդի պաշտոն վարելով Բաղեշում, ապա՝ իյարբերդում։ 1886-ին էջմիածնում օծվել է եպիսկոպոս, նշանակվել Տրապիզոնի, այնուհետ՝ Տարոնի վիճակավոր առաջնորդ, միաժամանակ՝ Մշո Մ․ Կարապեւո վանքի վանահայր։ Մ–ի քարոզչական–հայրենասիրական եռանդուն գործունեությունը հարուցել է սուլթանի դժգոհությունը։ Պատրիար– քի հրամանով, որպես քաղաքականապես անբարեհույս անձ, Մ․ պաշտոնազրկվել է և ուղարկվել Կ․ Պոլիս, որտեղ խիստ հսկողության պայմաններում աշխատել է իբրև Բերայի Մ․ Երրորդություն եկեղեցու քարոզիչ, Ղալաթիո կեդրոնական վարժարանի ուսուցիչ, վարել Կրոն, ժողովի ատենապետի պաշտոնը։ Ազգագրության ու հնագիտության բնագավառում կատարած բեղմնավոր գործունեության համար Մ․ ընտրվել է Պետերբուրգի Կայսերական հնագիտ․ ակադեմիայի պատվավոր անդամ։ Վախճանվել է Կ․ Պոլսի Մ․ Փրկիչ ազգային հիվանդանոցում, ծանր ու երկարատև հիվանդությունից հետո։ Մ–ի ազգային–հայրենասիրական և հասարակական գործունեության արտահայտությդւնն են նրա ազգագրագիտական աշխատությունները։ Ունկնդիր հայրենանվեր գործչի, ժողովրդագետ–աւզգագրագետի և բանահավաք–բանագետի իր կոչմանը՝ Ս․ իր անմիջական պարտականություններին զուգընթաց, անձանձիր զբաղվել է ժող․ բառ ու բանի, ազգագրական սովորույթների, բնաշխարհի խորազնին ուսումնասիրությամբ ու մանրակրկիտ նկարագրությամբ, հավաքել, հարազատորեն գրառել և հրատարակել է բանահյուսական ու ազգագրական բազմահարուստ նյութ։ Նրա «Գրոց ու բրոց»-ը (1874) ավանդությունների ու զրույցների ժողովածու է, որի հավելվածում տպագըրված է «Աասնա ծռեր» էպոսի իր հայտնաբերած ու գրառած առաջին պատումը՝ «Մասունցի Դավիթ կամ Մհերի դուռ» վերնագրով։ Այս գրառումը հարազատությամբ և ամբողջականությամբ շուրջ 150 տպագիր ու անտիպ տարբերակների մեջ համարվում է լավագույններից մեկը։ «Հնոց և նորոց» (1874) ժողովածուն պարունակում է, հիմնականում, գրավոր աղբյուրներ («Պատմություն վասն Դավթի և Մովսես քսորենացվո», «Թուղթ Դիոնիսիոսի» ևն) և «Քեշե Պոլո» բանավոր զրույցը։ «Մանանա»-ն (1876) բաղկացած է «Հայրենյաց համ ու հոտ», «Հայրենյաց վեպք և գրույցք», «Երգք և նվագք հայրենյաց», «Հանելուկներ, առակներ, նորելուկներ» և այլ բաժիններից, ժողովածուում տրված է նաև Վանի թաղամասերի ու պատմ․ հուշարձանների նկարագիրը, ներառված են հեքիաթներ։ «Թորոս Աղբար»-ում (մաս 1–2, 1879 և 1884, ռուս, հրտ․՝ 1887) շոշափված են երկրի արդյունաբերության, գյուղատնտեսության և հայերի արտագնացության ու գաղթականության հետ կապված հարցեր, իսկ «Համով–հոտով»-ում (1884) նկարագրված են Հայաստանի տեղավայրերը, պատմ․ հուշարձանները, կլիման, ներկայացված են Մովսես Ի^որենացին, Եղիշեն, Գրիգոր Նարեկացին և այլք։ Զետեղված են հեքիաթներ («Իմաստուն ջուլհակ», «Օձամանուկ և Արևահատ», «Դըժիկոն» ևն), գեղջկական երգեր («Միրտըս նման էր․․․», «Լուսնակն անուշ», «Արտուտիկ», «Կոտ ու կես կորեկ» ևն), քրդ․ «Մարե Միփանե կամ Միամանդոն և Խջեզարի» սիրավեպի հայկ․ տարբերակներից մեկը։ Առանձին արժեք ունեն Մ–ի գրքերում զետեղված «Ակնա ժողովրդական երգեր»-ի շարքը, հայկ․ հեքիաթները, առակները, առած–ասացվածքները, աղոթք–ասմունքները և ժող․ ստեղծագործության մյուս տեսակները, դրանց համահավասար, Մ․ ուշադրություն է նվիրել նաև ժող․ կենցաղին ու բարքերին, խոսակցական լեզվին, տարբեր վայրերում սփռված հնօրյա գրչագրերին։ Ծանրակշիռ է Ս–ի ավանդը բանահյուս, ստեղծագործությունների և ազգագրական նյութերի բնութագրման ու արժեքավորման գործում։ Իր սուր դիտողականությամբ, հայոց և ուրիշ ազգերի բանահյուսության, ազգագրության, պատմության, մատենագրության, լեզվի, հավատալիքների ասպարեզում ունեցած հարուստ իմացությունների շնորհիվ նա կարողացել է հիմնականում ճիշտ լուծում տալ տարբեր առիթներով իր իսկ առաջ քաշած բանագիտական և ժողովրդագիտական մի շարք հարցերի, արտահայտել է կարևոր մտքեր (օրինակ, «Սասունցի Դավթի» մասին), արել համոզիչ կռահումներ, կատարել ուշագրավ ընդհանրացումներ։ Ս․ իրավամբ համարվում է հայ բանահավաքների ու ազգագիրների ռահվիրան, որի մեջ ինքնօրինակ ձևով դրսևորվել են 1850–60-ական թթ․ հայ ազգ․ լուսավորիչներին և 1870–80-ական թթ․ լուսավորական դեմոկրատներին բնորոշ աշխարհայացքային գծերը։ Նրա գործունեությունը իր ապրած ժամանակաշրջանի հայ հասարակական մտքի առաջավոր գործիչների արծարծած ժողովրդական–հայրենասիրական և ազգային–ազատագր․ գաղափարների յուրովի արձագանքն է։
ՍՐՎԱՆՁՏՏԱՆ Վաղարշակ Միքայելի (1891, Վան –16․4․1958, Ֆրեզնո), հայ կոմպոզիտոր, բանահավաք։ 1907-ից ապրել է Կ․ Պոլսում։ 1910-ից աշակերտել է Կոմիտասին։ 1919-ից որպես երաժիշտ կատարելագործվել է Փարիզում, ապա՝ Բեռլինում։ Մի քանի տարի աշխատել է Եգիպտոսում։ 1928-ից հաստատվել է Բոստոնում, 1948-ից՝ Ֆրեզնոյում։ ԱՄՆ–ի տարբեր քաղաքներում կազմակերպել է երգչախմբեր, տվել համերգներ։ Նվագախմբային, գործիքային, վոկալ և այլ երկերի հեղինակ է։ Զբաղվել է ժող․ երգերի գրառմամբ, ուսումնասիրությամբ, մշակմամբ։ Նրա հրատարակած երգերն ամփոփված են «Հայ երգեր», «Հոգիի ձայներ», «Նոր երգեր», «Հայ պարեր» և այլ ժողովածուներում։
ՍՐՎԵՂԻ ՎԱՆՔ, XIII դ․ հայկ․ ճարտ․ հուշարձան ՀՍՍՀ Իջևանի շրջանի Այգեհոիտ գյուղից 3 կմ հս–արմ․, Խաչի տակ կոչվող վայրում։ Գլխ․ եկեղեցին գմբե թավոր դահլիճ տիպի է՝ կառուցված թըրծած աղյուսով։ Արմ․ թևի թաղը, պատերի