Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 11.djvu/17

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Սխալ առաջացավ էջը սրբագրելիս

միջմշակութային հարաբերությունների թույլ զարգացմամբ։ Ս․ անհատների համար որոշակի հասարակական ու մշակութային փորձին հաղորդակցվելու միջոց էնրանց փոխանցվում է սերնդեսերունս կարգորոշում անհատների վարքը, պահպանում ներխմբային միասնությունը, սրբագործում զանազան առարկաներ ու հասարակական հարաբերությունները։ Ս-ի դեր կարող են խաղալ արտադր․ հմտությունները կրոն, արարողությունները, քաղաքացիական տոներն են։ Պետության և իրավունքի առաջացման հետ տիրող դասակարգը վավերագրել և իրավականոնների մեջ է ներառել մի շարք Ս-ներ։ Կապիտալիզմի զարգացման, զանազան մշակույթների միջև կապերի ընդլայման հասարակական կյանքի աշխարհակացման ենի հետ Ս-ի ներգործությունը ամբողջապես խաթարվեց։ Արդի հասրակական կյանքի հարաշարժությունը, արդյունաբերության համընդհանուր հաղորդակցության միջոցների զարգացումը քաղաքակենտրոնացումը արագացնում են այդ երևույթը և, որպես հասարակական գործունեության կարգավորիչ, առաջին պլան մղում հասարակական հաստատությունները։ Ս-ներին առավել մաշուր ձևով պահպանվում են կենցաղում բարոյականության (բարքեր) և քաղաքացիական արարողությունների մեջ։ Ս-ի դերը որոշվում է հիմնականում այն հասարակական հարաբերությունների համակրգով, որում նրանք գործում են։ Այդ առումով Ս-ները լինում են առաջադիմական և հետադիմական կամ հնացած։

ՍՍՀՄ-ում և սոցիալիստ այլ երկրներում պայքար է տարվում հնացած ս-ների դեմ, սահմանվում են քաղաքացիական նոր արարողությունները ու Ս-ներ, որոնք խթանում են սոցիալիստ, հասարակական հարաբերությունները։

«Սովրեմեննիկ» գրական հասարակական քաղ․ ամսագիր (մինչև 1843-ը եռամսյա)։ Հրատարակվել է 1836-46-ին Պետերբուրգում։ Հիմադրել ու խմբագրել է (4 հատոր) Ա․ Ա․ Պուշկինը։ Նրա մահից հետո (1837) «Ս» անկում է ապրել (1837-ին խմբագրել են Պ․ Ա․ Վյազեմսկին և Վ․ Ա․ Ժուկովսկին 1838-46-ին Պ․ Ա. Պլետնյովը)։ 1847-ի սկզբին ամսագրի հրատարակության իրավունքը ձեռք են բերել Ն․Ա․ Նեկրասովը և Ի․Ի․ Պանաևը (1847-1848-ին պաշտոն խմբագիր Ա․ Վ․ Նիկիենկո): 1847-48-ին Նեկրասովը «Ս»-ի շուրջն է համխմբել Ա․ Ի․ Գերցենին, Ի․Ա․ Գռնչարովի, Ֆ․ Մ․ Դոստոնական անվանի պատմաբաններ, տնտեսգետների և այլ մասնագետների։ Ամսագրի գաղփարչական ղեկավարը եղել է Վ․ Գ․ Բելնսկին, որի հոդվածներն էլ որոշել են «Ս»-ի գործունեության ծրագիրը հեղափոխական դեմոկրատական գաղափարների պրապազանդա ժամանակակից իրականության քննադատության պայքար ռեալիստական արվեստի համար։ Այդ շրջանում ամսգիրը փաստորեն դարձել է ռուս հեղափոխական դեմոկրատների օրգան, որը շուրջ 20տարի տուն ու ուղղություն է տվել ճորտատիրության ու ցարական բռնապետության դեմ ռուս հեղափոխական դեմոկրատական սերնդի պայքարին։ Գերցենի Ռուսաստանից մեկնելը (1847), Բելինակու մահը (1848) քաղ․ ռեակցիան և գրաքննչական հետապնդումները դժվարացրել են խմբագրության աշխատանքը, որն ստիպված առ ժամանակ մեղմել է քաղ․ սուր հարցադրումները։ «Ս»-ի պատմության ամենավառ տարիները եղել են 1834-62թթ․, երբ նրա գաղափարական ղեկավարությունը ստանձնել են Ն․ Գ․ Չեռնիշևակին և Ն․ Ա․ Դոբրոլյուբովը (1856): Այդ շրջանում ամսգիր հիմնականւոմ ունեցել է քաղ․ ուղղություն, առաջ է քաշել ու պրոպազանդել ճորտատիրության վերացման հեղափոխական ուղին, սուր քննադատության ենթարկել լիբերալ-ազնվականական գաղափարները, ժողովրդին հեղփոխական պայքարի կոչել։ 1859-61-ին «Ս»-ից հեռացել են լիբերալ թևի գործիչները Տոլստոյը, Տուրգենը և ուրիշներ։ Ամսագրի շուրջն են համախմբվել հեղափոխական-դեմոկրատական ուղղության գրողներն ու հրապարակախոսները Մ․ Ե․ Սալտիկով- Շչեդրինը Ն․ Գ․ Պոմյալովսկին, Ն․ Վ․ Ուսպենսկին, Ն․ սեոնո-Սոլովևիչը, Մ․ Լ․ Միխայլովը, Ն․ Վ․ Շելգունովը և ուրիշներ։ Գաղափարական պայքարում ու լիբերալ մամուլի հետ ունեցած բանավիճերում կարևոր դեր է կատարել Դորբոլյուբովի հիմնած «Սվիստոկ» («свесток» 1859-63) երգիծական հավելվածը (ամսագրի բաժիններից մեկը)։ Ցարիզմն ու նրա գրաքննությունը հետապնդել է ամսագրին ու նրա գործիչներին (1862-ին «Ս» 8 ամիս չի հրատարակվել)։ Դոբրոլյուբովի մահից (1861) և Չեռնիչևսկու բանտարկությունից (1862) հետո «Ս»-ի քաղ․ գիծը կորցրել է իր մարտական ոգին ու հետևողականությունը։ Բարձր մակարդակի վրա են մնացել միայն գեղարվեստական գրականության և գրական-հրապարակախոսական բաժինները։ 1853-66-ին տպագրվել են Չեռնիչևսկու «Ինչ անել»-ը Սալտիկով- Շչեդրինի Վ․ Ա․ Սլեպչովի, Ֆ․ Մ․ Ռեշետնիկովի, Գ․ Ի․ Ուսպենսկու ռեալիստական ստեղծագործությունները։ 1866-ին ամսագիրը փակվել է։ 1840-ական թվականներից սկսած «Ս»-ի էջերում տեղ են գտել նաև հայ իրականությանը նվիրված նյութեր։ Տպագրվել է Կ․ Եզյանի հոդվածը Եվրոպայում հայագիտության վիճակի մասին, մի շարք գրախոսականներում արծարծվել են Երևանի նահանգի սոցիալ- տնտ. խնդիրները խոսվել է 1858-ին հրատարակվող հայ պարբերականների մասին: Ամսագիր նկատելի ազդեցություն է ունեցել հայ առաջավոր մտքի ու հրապարակոխոսության վրա: Մ. Նալբանդյանի ազատաշունչ քաղաքացիական պոեզիան և հյուսիսափայլուն շրջանի հրապարակախոսությունը ընդհանրություններ ունեն «Ս»-ի ավանդույթների հետ: Ամսագրից արտատպություններ ու թարմանություններ է կատարել «Հյուսիսափայլը»-ը: Մ. Մխիթարյան

ՍՈՎՈՒՂԲՈՒԼԱՂ գյուղ ՀՍՄՀ ԿԱԼԻՆԻՆՈՅԻ շրջանում Բարախաչի լեռներիստորոտին շրջկենտրոնից 11կմ հա-արմ: Միավորված սովետական տնտեսության հետ: Գործում է Կալինիկոյի պանրագործարանի մասնաճյուղը: Ունի ութամյա դպրոց, ակումբ, գրադարան, բուժկայան:

ՍՈՎՈՒՂԲՈՒԼԱՂ գյուղ Իրանի Ատրպատական նահանգում համանուն գավառի կենտրոնը (հին Պարսկահայքի տարածքում): xx դ. սկզբին Ս. բ-ում բնակվում էր 12 տուն հայ: Զբաղվում էին հացահատիկի մշակությամբ, այգեգործությամբ, անասնապահությամբ, արհեստներով: Շրջակա գավառներում վաճառում էին խաղող, մրգեր, հացահատիկ, կաթնամթերք: Հայ բնակիչները 1918-ի թուրք. ներխուժման ժամանակ հեռացել են Իրանի խորքերը, հետագայում ներգաղթել Սովետական Հայաստան:

ՍՈՐԱԴԵՐ. Սորադիր, Զորադիր գյուղ Արմ. Հայաստանում, Վանի վիլաեթի Աղբակ գավառում Ս. Բարդուղիմեռս վանքից Մեծ Ջավ գետի վերին հոսանքի շրջանում տափարակ վայրում: Ս. (կարմիր վանք) անվանումն առաջացել է Ձորադիրի (ըստ ավանդական տեղեկության հնում եղել է քաղաք) քրդ. աղավաղումից: xx դ. սկզբին ուներ 27 տուն հայ բնակիչ: Զբաղվում էին հացահատիկի մշակությամբ, մասամբ անասնապահությամբ, արհեստներով: Ս-ի շրջակայքում կային ավերակ եկեղեցիներ, իսկ հվարմ-ում մի բլրի վրա պահպանվում էին ավանդական Սիկալ իշխանի բերդի մնացորդները: Գյուղին մոտ էր նաև Աղբակի նշանավոր վանքերից մեկը Չորաբերի Ս. Էջմիածինը կամ Կարմիր վանքը: Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին քուրդ հրոսակները Ս. ավերեցին, իսկ բնակիչների մեծ մասին կոտորեցին: Սակավաթիվ փրկվածներին ապաստանեցին Արլ. Հայաստանում: