Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 11.djvu/18

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Սխալ առաջացավ էջը սրբագրելիս

ՍՈՐԱՆ, Սուրխան, գյուղ Արմ․ Հայաստանում, Վանի վիլայեթի Աղբակ գավառում, Բաշկալա ավանից հվ․՝ Գայլագոմի ջուր գետակի ափին։ XX դ․ սկզբին ուներ 163 հայ բնակիչ (24 տուն)։ Զբաղվում էին հացահատիկի մշակությամբ, այգեգործությամբ, մասամբ՝ անասնապահությամբ, արհեստներով։ 1914-ի դեկտեմբերին Սորանի, ինչպես նաև մոտակա Բազ, Առակ, Ալազ, Ռասուլանց, Փիս, Ռալիմ և Ալալան գյուղերի հայ բնակիչները գրեթե լիովին բնաջնջվեցին թուրք, և քրդական հրոսակների ձեռքով։ Զարդից փրկված սորանցի 14 հայեր ապաստանեցին Արևլյան Հայաստանում։

Գ․Բադալիան

ՍՈՐԲ, գյուղ Արմ․ Հայաստանում, Վանի վիլայեթի Կարճկան գավառում, Վանա լճի հվ․ ափին։ 1909-ին ուներ 60 տուն հայ բնակիչ։ Զբաղվում էին անասնապահությամբ, այգեգործությամբ, ձկնորսությամբ։ Գյուղում կար եկեղեցի՝ կից դպրոցով։ Բնակիչները մասնակցել են Վասպուրականի ինքնապաշտպանական մարտերին։ Փրկվածներն ապաստանել են Արևելյան Հայաստանում։

ՍՈՐԲԵՆՏՆԵՐ [լատ․ sorben(sorbentis)– կլանող], կլանող նյութեր, շրջապատից գազեր, գոլորշիներ և լուծված նյութեր ընտրողաբար կլանող պինդ կամ հեղուկ նյութեր։ Ս․, որոնք կլանում են միայն մակերեույթով, կոչվում են ա դսորբենտներ (տես Ադսորբում), ողջ ծավալով կլանողները՝ աբսորբևնտնևր։ Քիմական սորբենտներ կլանած նյութի հետ փոխազդում են քիմիապես։ Իոնափոխանակային Ս․Հ իոնիտները, լուծույթից կլանում են որոշակի իոններ, փոխարենը լուծույթ ուղարկելով համարժեք քանակության այլ իոններ։ Կարևոր պինդ սորբենտեր են ակտիվացրած ածուխը, սիչիկաձևվը, աչյումինի օքսիդը, ցեուիաները։

ՍՈՐԲԻԱՆ, գյուղ Արմ․ Հայաստանում, Ւոսրբերդի վիլայեթի Խոզաթ գավառակում։ XX դ․ սկզբին ուներ 150 հայ բնակիչ (մոտ 20 տուն)։ Զբաղվում էին հացահատիկի տարբեր տեսակների մշակությամբ, այգեգործությամբ, անասնապահությամբ։ Բնակիչները բռնությամբ տեղահանվել են 1915-ին, Մեծ եղեռնի ժամանակ։ Մեծ մասը զոհվել է գաղթի ճանապարհին։ Սակավաթիվ փրկվածներն ապաստանել են տարբեր երկրներում։

ՍՈՐԲԻՏ մետաղագիտության մեջ [անգլ․ գիտնական Հ․ Կ․ Սորբիի (H․ C․ Sorby, 1826–1908) անունից], պողպատի կառուցվածքային բաղադրիչ, ֆերիւոի և ցեմենւոիաի խառնուրդ, որն առաջանում է աուսաենիւոից՝ հովացման ժամանակ դիֆուզիոն փոխակերպման հետևանքով։ Պեռչիաից տարբերվում է ավելի նուրբ կառուցվածքով, որն ապահովում է պողպատի բարձր ամրությունը և մաշակայունությունը։

ՍՈՐԲԻՏ (< Sorbus – արոսի), CH2(OH)– (СНОН)4СН2ОН, օրգ․ միացություն, ալիֆաաիկ շարքի վեցաաոմանի սպիրտ։ Քաղցրահամ, անգույն բյուրեղներ են։ Հալ․ ջերմաստիճանը՝ 96°С, լավ լուծվում են տաք սպիրտում։ Պարունակվում են վարդազգիների ընտանիքի բույսերի (օրինակ, արոսիի) պտուղներում։ Ստացվում է D-գլյուկոզի հիդրմամբ։ С-վիտամինի սինթեզի միջանկյալ նյութ Է։ Օգտագործվում է որպես շաքարին փոխարինող՝ շաքարախտով հիվանդների համար, միզամուղ Է։

ՍՈՐԲՈՆ (Sorbonne), Փարիզի համալսարան, Ֆրանսիայի խոշորագույն ուս․ և գիտ․ կենտրոններից։ Հիմնվել է 1215-ին՝ 4 ֆակուլտետով՝ արվեստների, կանոնական իրավունքի, աստվածաբանության և բժշկության։ 1257-ին Փարիզի Լատինական թաղամասում հիմն․ է Սորբոն կոլեջը (հիմնադրի՝ Ռ․ դը Սորբոնի անունով)։ XVII դ․ 2 հաստատությունները միավորվել են, անունները՝ նույնացվել։ 1793-ին Կոնվենտի որոշմամբ համալսարանը փակվել Է, 1806-ին՝ վերաբացվել։ Սորբոնում են իրենց գիտ․ գործունեությունը ծավալել ժ․ Գեյ–Լյուսակը, Ա․ Լավուազիեն, Լ․ Պաստյորը, Պ․ և Մ․ Կյուրիները, ժ, Բ․ Պերենը, Պ․ Լանժեվենը և ուրիշ անվանի գիտնականներ։ 1969-ին Փարիզի համալսարանը բաժանվել է 13 ինքնուրույն համալսարանների, որոնցից յուրաքանչյուրն ունի իր համարը և անունը։ Սորբոնի հին շենքում են տեղավորված 3 համալսարան, Փարիզի ակադեմիան (Փարիզի շըրջանի դպրոցների տնօրինությունը) և մի շարք այլ ծառայություններ, լաբորատորիաներ ու կաբինետներ։ Համալսարանն ունի ավելի քան 100 ԳՀԻ և կենտրոն, բարձրագույն դպրոց, 35 գրադարան, իրավունքի, տնտ․, բնական, հումանիտար գիտությունների, բժշկ․, դեղագործական և այլ ֆակուլտետներ։ Սերտ կապերի մեջ է Գիտ․ հետազոտությունների ազգ․ կենտրոնի և ատոմային Էներգիայի կոմիսարիատի հետ, որոնց համար պատրաստում է գիտ․ կադրեր։ Համալսարանի ռեկտոր է նշանակում հանրապետության պրեզիդենտը՝ ազգ․ կրթության մինիստրության միջնորդությամբ։ Դեռես XYII դ․ սկզբից Օսմանյան կայսրությունում ֆրանսիական դեսպանները կաթոլիկություն ընդունած հայ պատանիներին ուղարկել են Փարիզ՝ ճիզվիտների հիմնած Լուի լը Գրան (Louis le Grand) վարժարանում թուրք, և արլ․ այլ լեզուներ սովորելու՝ հետագայում դեսպանություններում թարգմանիչներ աշխատելու համար։ 1795-ին Փարիզում հիմն․ է Արլ․ կենդանի լեզուների դպրոցը (Ecole des langues orientales vivantes), որտեղ սկըզբում դասավանդել են թուրք․, պարսկ․ և արաբ․։ Կարճ ժամանակ անց, հայ ուսանողների ճնշող մեծամասնությունը նկատի ունենալով, ծրագրերի մեջ է մտցվել նաե հայի ուսուցումը։ Արևելագիտական այս հաստատությունը սերտ կապեր է ունեցել Սորբոնի հետ, սակայն իրավական առումով անկախ է եղել։ Այն համալսարանին (Sorbonne nouvelle, JVC 3 համալսարան) է միացվել 1968-ին։ 1798-ին հիմն․ է հայագիտական ամբիոն և շենքի առաստաղին ոսկե տառերով գրվել «Հայք» բառը։ Ամբիոնի վարիչներն են եղել Շ․ Ջրպեայանը (1798–1817), Լ․ Ֆւորիվաւը (1827– 1862), Է․ Դյուչորիեն (1862–81), Օ․ Կարիերը (1881-1902), Ա․ Մեյեն (1902-06), Ֆ․ Մակւերը (1906–37), Ժ․ Դյումեզիլը (1937–47), Ֆ․ Ֆեյդին (1947-77)։ 1977-ից ամբիոնը ղեկավարում է ժ․ Մահեն։ Իր 185-ամյա գոյության ընթացքում ամբիոնը մեծ աշխատանք է կատարել հայագիտության տարբեր ճյուղերի զարգացման, հայ մշակույթի տարածման գործում։ Այժմ Սորբոնում դասավանդվում են հայոց լեզու (արևմտահայերեն, արևելահայերեն, գրաբար), հայոց պատմություն (հին ու նոր), սփյուռքահայ գրականություն, հայ գրականության պատմություն (հին, միջնադարյան և նոր շրջաններ), հայ արվեստի պատմություն, հնագրչություն և վիմագրություն։ Ամբիոնը հրատարակում է հայագիտական <Ռեվյու դեզ Էթյուդ արմենքւեն> («Revue des etudes агтётеп- nes»f 1920-ից) տարեգիրքը։ 1907-ին Լ․ Լալուայի և Ռ․ Ռոլանի հրավերով Սորբոնի երաժշտանոցում հայ երաժշտության մասին դասախոսություններ է կարդացել Կոմիտասը։ Ս․ են ավարտել Ն․ Ռուսինյանը, Հ․ Աճաոյանը, Ս․ Տեր-Ներսեսյանը, Շ․ Տետեյանը (Սորբոնի համեմատական գրականության ինստիտուտի տնօրեն) և ուրիշներ։ Սորբոնում են կատարելագործվել մեծ թվով հայ բժիշկներ, մանկավարժներ ու այլ մասնագետներ։ Ս–ի պատվավոր դոկտոր Է (1965-ից) Վ․ Համբարձումյանը։ Սորբոնի մեծ լսարանում (Grand Amphitheatre) են անցկացվում հայ մշակույթին ու նրա գործիչներին նվիրված երեկոներն ու հանդիսությունները։ Գ/iJ^․Mac lef F․» Autour de ГАгтёте, P․, 1917; D е г-N е г s е s s i a n S․, Ctudes Byzantines et Armeniennes, է․ 1, Louvain, 1973, p․ 487-493։

Ռ․ Սահակյան

ՍՈՐԲՈՒՄ (< լատ․ sorbere – կլանել), պինդ կամ հեղուկ նյութի շրջապատում գտնվող գազերի, հեղուկների և լուծված նյութերի մոլեկուլները կլանելոլ երևույթը։ Կլանող նյութերը կոչվում են սորբենւոներ, կլանվողները՝ սորբատներ։ Սորբում