Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 11.djvu/171

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրման կարիք չունի

անբավարարության զարգացման, կան– խարգելման և բուժման հարցերը, ռևմա– տիզմի և սրտի ձեռքբերովի արատների դեմ տարվող պայքարը, սրտի ռիթմի խան– գարումների ուսումնասիրությունները։ Վերջին տասնամյակների ընթացքում զարգացել է նաև էլեկտրախթանումը (էլեկ– տրոստիմուլյացիան)։ Ս–յան նվաճումնե– րից է նաև սրտի հաղորդչական ուղիների վիրահատական բուժումը։ 1977-ին ՍՄԿԿ ԿԿ և Մինիստրների խորհուրդը որոշում են ընդունել ՍՍՀՄ–ում Ս–յան հետագա զար– գացման մասին, որի նպատակն է մշակել ՍԱՀ–ի հիմնական հիվանդությունների կանխարգելման, ախտորոշման և բուժման արդյունավետ մեթոդներ ու միջոցներ։ Այդ ծրագրի իրականացմամբ զբաղվում են ՍՍՀՄ ԳԱ և ՍՍՀՄ ԲԳԱ, ՄՍՀՄ և բո– լոր հանրապետությունների առողջապա– հության մինիստրությունները, Մ–յան բազմաթիվ ինստ–ներ, բաժանմունքներ (Մոսկվա, Կիև, Թբիլիսի, Երևան)։ Վեր– ջին տարիներին առանձին քաղաքներում կազմակերպվել են 11 նոր Ս–ական ինստ–ներ, մարզային Ս–ական բազմա– թիվ կենտրոններ։ Ս–յան բնագավառի գիտ․ աշխատանքները ղեկավարում է Համամիութենական Ս–ական գիտ․ կենտ– րոնը (ղեկավար՛ ակադեմիկոս Ե․ Չազով)։ Կենտրոնի աշխատանքների շնորհիվ նվա– զել է ՍԱՀ–ի հիվանդություններից մահա– ցության տոկոսը և հիպերտոնիկ հիվան– դության տարածվածությունը։ Կիրառվում են նաև առողջարանային պայմաններում վերականգնողական բուժման և հիվանդ– ների դիսպանսերացման մեթոդները։ ՍԱՀ–ի հիվանդությունների ճիշտ ախտո– րոշման մեթոդների զարգացումը նպաս– տեց սիրտ–անոթային վիրաբուժության ձևավորմանը։ ՍՍՀՄ–ում գործում են ՍԱՀ–ի վիրաբուժության տասնյակ կենտ– րոններ։ Նրանց աշխատանքները գլխա– վորում է ՍՍՀՄ ԲԳԱ Ա․ Բակուլևի անվ․ սիրտ–անոթային վիրաբուժության ինստ–ը (ղեկավար՝ Վ․ Բուրակովսկի)։ Վերջին տարիներին ՍԱՀ–ի հիվանդություններով տառապող տասնյակ հազարավոր հի– վանդներ ստանում են համապատասխան վիրաբուժական օգնություն (սրտի ախ– տահարված փականների արհեստական կամ կենսբ․ փականներով փոխարինում, հյուսվածքների, անոթների փոխարինում)։ ՍՍՀՄ–ում սրտի և անոթների վիրաբուժու– թյունը հաջողությամբ զարգանում է սո– վետական վիրաբույժներ Ա․ Բակուլևի, Բ․ Պետրովսկու, Պ․ Կուպրիյանովի, Ա․ Վիշնևսկու, Ն․ Ամոսովի և այլոց աշ– խատանքների շնորհիվ։ Մրտի պսակաձև զարկերակների վիրաբուժությունը հնա– րավորություն է տալիս լրացուցիչ ուղի– ներ ստեղծել սրտի զարկերակային ար– յան վնասված շրջանառությունն ուժեղաց– նելու նպատակով։ Վ․ Դեմիխովի՝ սրտի, գլխի և այլ օրգանների փորձառական բազ– մաթիվ փոխպատվաստածներից հետո 1967-ին քեյփթաունցի վիրաբույժ Ք․ Բառ– նարդն աշխարհում առաջինը հաջողու– թյամբ կատարեց մարդու սրտի պատ– վաստման վիրահատություն։ Մրտաբան– ների X կոնգրեսում (Մոսկվա, 1982), ամերիկացի Ն․ Շամուվեյը զեկուցեց իր կատարած այդաիսի 254 վիրապատություն– ների մասին, այդ թվում 6 հիվանդների սիրտը պատվաստել էր թոքերի հետ միա– սին։ Մակայն այս կարևորագույն պրոբ– լեմում դեռևս չի լուծվել կենսբ․ անհա– մատեղելիության հարցը։ ԱՍՀՄ–ում այդ նպատակով գործում է հատուկ ինստ․ (Վ․ Շումակով, Գ․ Մոլովյով)։ ՄԱՀ–ի վիրաբուժության համար անհրաժեշտ ար– հեստական արյան շրջանառության սար– քավորումներն աշխարհում առաջինն ստեղծել է Ս․ Բրյուխոնենկոն։ ՀՍՍՀ–ում Ս–յան զարգացումը պայմա– նավորված է ՀՍՍՀ ԳԱ ակադեմիկոսներ Լ․ Հովհաննիսյանի և Բ․ Ֆանարջյանի աշ– խատանքներով։ Ս–յան զարգացմանը նպաստել են նաև Ա․ Մելիք–Ադամյանը, Վ․ Ավագյանը, Ա․ Սիմոնյանը, Ա․ Քաթանյանը, Ի․ Գևորգ– յանը, Մ․ Գալստյանը, Պ․ Անանիկ– յանը, Գ․ Միրզա–Ավագյանը և ուրիշներ։ ՀՍՍՀ–ում սրտի հիվանդությունների վի– րահատական բուժմամբ առաջինը սիս– տեմատիկորեն զբաղվել է Ա․ ճաղար յա– նը (1958-ից)։ 1961-ին Լ․ Հովհաննիսյանի նախաձեռ– նությամբ հիմնվել է Սրտաբանության և սրտային վիրաբուժության ինստ․, որից 1975-ին առանձնացել է Համամիութենա– կան վիրաբուժական գիտ․ կենտրոնի Երե– վանի մասնաճյուղը (ղեկավար՝ Ա․ Լ․ Միքայելյան)։ Երևանում գործում են նաև էլեկտրա– սրտագրության և սրտի ինֆարկտի մաս– նագիտացված 2 խոշոր բաժանմունքներ ՝ (ղեկավարներ՝ Ռ․ Ստամբոլցյան և Գ․ Բա– դալյան)։ Ս–յան զարգացման, հատկապես ջեր– մուկաբուժական առողջարանային բուժ– ման բնագավառում մեծ ներդրում ունի կուրորտաբանության և ֆիզիկական մե– թոդներով բուժման ինստ–ը։ ՍԱՀ–ի հի– վանդությունների բուժման կենտրոննե– րից է Արզնին։ Գործում են համաշխարհային (1950-ից) և համամիութենական (1963) Ս–ական ընկերությունները։ Գիտական սրտաբա– նական ընկերությունները ստեղծվել են նաև մեր երկրի բոլոր հանրապետություն– ներում, այդ թվում ՀՍՍՀ–ում (1963)։ Ս–յան հարցերը լուսաբանվում են «Կար– դիոլոգիս!» («Кардиология», 1961-ից), «Գրուդնայա խիրուրգիա» («Грудная хирургия», 1959-ից), «Կլինիչեսկայա մե– դիցինա» («Клиническая медицина», 1920-ից), «Կոր էտ վասա» («Cor et vasa», Պրագա, 1959-ից), «Ամերիքըն Զըրնըլ օֆ Քարդիոլոջի» («American Journal of Cardiology», N․ Y․, 1958-ից), բժշկ․ այլ և արտասահմանյան մի շարք ամսագրե– րում։ Ստամբոլցյան Ռ․Պ․, Կլինի– կական էլեկտրասրտագրություն, Ե․, 1979։ Джагарян А․ Д ж․, Атлас хирургии сердца, Е․, 1961; Микаелян А․ Д․, Хирургическое лечение аортальных пороков сердца, Е․, 1963; Й о н а ш В․, Клиническая кардиология (пер․ с чешек․), Прага, 1966; Чазов Е․ И․, Очерки неотложной кардио– логии, М․, 1973; Петросян Ю․ С․, Не– достаточность миокарда, Е․, 1974; 3 и н- герман Л․ С․, Кор’онарография, М․, 1974; Оганесян Н․ М․, Тканевый кро– воток миокарда при заболеваниях сердечно– сосудистой системы, Е․, 1976; Бадалян Г․ О․, Бронхиальная проходимость при сер– дечной недостаточности, Е․, 1981․ Կ․ Ք յան դար յան

ՍՐՏԱԿՐԱՆՔԻ ԲՈՐԲՈՔՈՒՄ, պերի– կարդիտ (< հուն․ JtepiKotpSiog – հարսրտային, < ւցեբի ․․․ և харбСа – սիրա), սրտի արտաքին թաղանթի, հիմ– նականում ընդերային թերթիկի, բորբո– քում։ Պատճառներն են վարակիչ հիվան– դությունները, ներծին թունավորումները (ազոտարյունություն՝ պայմանավորված երիկամների ախտահարմամբ)։ Ս․ բ․ կա– րող է առաջանալ նաև բորբոքումը հա– րևան օրգանից կամ հյուսվածքից (թոքա– միզ, ստոծանի, կրծքավանդակի միջ– նորմ) սրտակրանքի վրա տարածվեյիս։ Առաջանում է ռևմատիզմի, թոքերի կրու– պոզ բորբոքման, տուբերկուլոզի, արյան վարակման (սեպսիս) հետևանքով։ Հի– վանդության կլինիկական պատկերը հիմ– նականում կախված է հարուցիչի բնույ– թից․ պրոցեսի սրությունից և հիվանդի օրգանիզմի վիճակից, նրա դիմադրողա– կանության աստիճանից։ Ս․ բ․ լինում է չոր (սրտապարկում ազատ հեղուկը բացակայում է) և արտաքիրտա– յ ի ն (շճային, թարախային կամ արյու– նային), երբ սրտապարկում կուտակվում է հեղուկ։ Չոր Ս․ բ–ման հիմնական կլինի– կական դրսևորումներն են կրծքավանդա– կի ցավերը և սրտապարկի քսման աղ– մուկը։ Արտաքիրտային Ս․ բ․ կարող է ըն– թանալ չափազանց ծանր և հանգեցնել արտահայտված շնչարգելության, կապ– տուկի և սրտի տամպոնման։ Մեծանում են սրտի բացարձակ բթության սահմանները, խլանում են տոները, անհայտանում է սրտի գագաթային հրոցը, իջնում արյան ճնշումը են։ Բ ու ժ ու մ ը․ հիմնական հի– վանդության վերացում, անտիբիոտիկ– ներ, հակաբորբոքային և այլ միջոցներ։ Կենդանիների Մ․ բ․, պատճառ– ները կարող են լինել տրավմատիկ (հա– ճախ հիվանդանում են խոշոր եղջերավոր– ները) և ոչ տրավմատիկ, որը վարակիչ հիվանդությունների հետևանք է։ Սրտա– պարկի տրավմատիկ բորբոքմանը նա– խորդում է ցանցի տրավմատիկ բորբո– քումը, որն առաջանում է կերերի հետ նա– խաստամոքս ընկած մետաղյա և այլ սուր առարկաներից։ Նախաստամոքսներից այդ առարկաները, ծակելով ցանցի պատը և ստոծանին, հասնում են սրտապարկին ու վնասում այն՝ առաջացնելով բորբոքում։ Հիվանդ կենդանին չի պառկում, սրտի հատվածը ընդբախելիս անհանգստանում է, բթության սահմանը մեծացած է, իսկ հրոցը՝ հազիվ շոշափելի։ Սրտի տոները խլանում են, լծերակում նկատվում է երա– կային արյան կանգ, իսկ միջծնոտային տարածության, կրծոսկրի կոթունի և որո– վայնի ստորին պատի շրջանում առաջա– նում են այտուցներ։ Հաճախ նկատվում է կտրիչի քրոնիկական փքանք, հիպոտո– նիա։ Հիվանդության առաջին իսկ օրերից մարմնի ջերմաստիճանը բարձրանում է։ Ոչ տրավմատիկ բորբոքման ժամանակ ցանցի բորբոքման նշաններ չեն լինում։ Ելքն անբարենպաստ է, բուժումն անար– դյունավետ։ Հիվանդ կենդանիներին մոր– թում են, միսն օգտագործում են միայն