գլխավոր հրամանատարը։ Օրենսդիր իշ– խանության բարձրագույն մարմինը ժո– ղովրդական ժողովն է (միապալատ պառ– լամենտ)։ 1972-ից Հարավային Ս․ բաժան– ված է 6 ինքնավար շրջանների, որտեղ ստեղծված են իշխանության մարմիններ։ Հարավային Ս–ի օրենսդիր մարմինը Հա– րավային Ս–ի ժողովրդական ժողովն է, կառավարությունը՝ Բարձրագույն գոր– ծադիր խորհուրդը։ 1985-ի ապրիլի 6-ին զինվոր, հեղաշրջումից հետո սահմանա– դրությունը չեղյալ է հայտարարվել։ III․ Բնությունը Տարածքի մեծ մասը 300–1000 մ բարձ– րությամբ սարավանդ է։ Հս–ում Լիբիա– կան և Նուբիական անապատներն են, արմ–ում՝ Դարֆուր և Կորդոֆան սարա– վանդները։ Արլ–ում Եթովպական բարձրա– վանդակի, հվ–ում՝ Կենտրոնաաֆրիկյան բարձրության (Կինիետի լեռ, 3187 մ, Ս–ի ամենաբարձր կետը) ճյուղավորումներն են, հս–արլ–ում՝ Կարմիրծովյան լեռները։ Ս–ի տարածությունը գրավում է Աֆրիկա– կան պլատֆորմի հս–արլ․ մասը, որի հիմ– քը դուրս է գալիս երկրի մակերևույթ հվ– արմ–ում որպես Կենտրոնաաֆրիկյան զանգված, հս–արլ–ում՝ Արաբա–Նուբիա– կան վահան։ Արլ–ում Նեղոսի սինեկլիզն է, հս–արլ–ում՝ Կարմիր ծովի ճկվածքը։ Սպիտակ Նեղոսի վրա Կան պղնձի, ոսկու, քրոմիտի, երկաթի, մարմարի, մանգանի և գիպսի հանքա– վայրեր։ Կլիման հս–ում արևադարձային անապատային է (միջին ամսական ջեր– մաստիճանները 30–35°Շ–ից 15–20°Cեն, տարեկան տեղումները՝ 200 t/ /–ից պա– կաս), հվ–ում՝ հասարակածային մուսսո– նային (միջին ամսական ջերմաստիճան– ները 23–30°С, տարեկան տեղումները՝ 500–1400 մմ)։ Հաճախակի են փոշե փո– թորիկները (խաբուբ)։ Հիմնական գետը Նեղոսն է։ Կան սեզոնային գետեր։ Հվ–ում կարմիր ֆեռալիթային հողերի վրա տա– րածված են սավաննաները (բաոբաբներով ու ակացիաներով), ավելի հս․, կարմրա– գորշ հողերի վրա՝ անապատացած սա– վաննաները։ Կենդանիներից կան փիղ, ըն– ձուղտ, առյուծ, գետաձի, կոկորդիլոս։ IV․ Բնակչությունը Երկրի բնակիչների ավելի քան կեսը արաբներ են, բնակվում են նաև նուբիա– ցիներ, բեջաներ և այլք։ Պաշտոնական լեզուն արաբերենն է, կիրարկվում են մահմեդական (հիջրա) և գրիգորյան տո– մարները։ Հավատացյալների 70% –ը մահ– մեդականներ են, 25%-ը հետևում են տե– ղական հավատալիքների, կան քրիստոն– յաներ։ Բնակչության միջին խտությունը 1 կմ2-ւ վրա 7 մարդ է, իսկ Սպիտակ և Կապույտ Նեղոսների միջագետքի հս–ում՝ մինչև 100 մարդ։ Քաղաքային բնակչու– թյունը մոտ 15% է։ Խոշոր քաղաքներն են Խարտումը, Օմդուրմանը, Պորտ Սուդանը։ У․ Պատմական ակնարկ Հնագիտ․ տվյալները վկայում են, որ Ս–ի տարածքում մարդկային հասարակու– թյուն գոյություն է ունեցել դեռևս քարի դարում։ Ս–ի պատմությունը մինչև մ․ թ․ ա․ VI11 դ․ տես Նուբիա հոդվածում։ Մ․ թ․ ա․ VIII դ․ Նեղոսի 3-րդ և 4-րդ սահանքների միջև առաջացել է պետու– թյուն՝ Նապատա կենտրոնով։ Մ․ թ․ ա․ YI դ․ այդ պետության մայրաքաղաքը տե– ղափոխվել է Մերոե։ Ս–ի պատմության մ․ թ․ ա․ VIII–մ․ թ․ III դդ․ ընկած ժամա– նակահատվածը կոչվում է Նապատա– Մերոեի ժամանակաշրջան։ Մերոեի թա– գավորությունն ընդգրկել է Նեղոսի 1-ին սահանքից մինչև Կապույտ և Սպիտակ Նեղոսների միացման վայրն ընկած տա– րածքը։ Մ․ թ․ ա․ III–մ․ թ․ I դդ․ ձևավոր– վել է ինքնատիպ քաղաքակրթություն, որը բարերար ազդեցություն է գործել հարևան ժողովուրդների վրա։ Ստեղծվել է առաջին այբուբենը Աֆրիկայում, զարգացել են շինարարական արվեստը, գյուղատնտե– սությունը, գիտությունը (աստղագիտու– թյուն, մաթեմատիկա, բժշկություն, աշ– խարհագրություն ևն)։ Մ․ թ․ IV դ․ Ակսումի (պետություն Հս․ Եթովպիայում) թագա– վոր էզանան նվաճել է Մերոեի պետու– թյունը։ VI դ․ Ս–ի տարածքում տարածվել է քրիստոնեությունը, YII դ․ ձևավորվել են մի շարք քրիստոնեական պետություն– ներ։ VII դ․ 40-ական թթ․ սկսվել է արաբ– ների ներթափանցումը Ս․, մասնավորա– պես՝ հս․ և արլ․ շրջաններ։ Տարածվել է մահմեդականությունը և արաբ, քաղաքա– | կրթությունը, ձևավորվել են ֆեոդ, հա– I րաբերությունները։ Ս–ի հվ–ում, գլխավո– րապես նեգրական ցեղերով բնակեցված մասում, պահպանվել են տոհմատիրա– կան կարգերը։ XIII դ․ Ս․ զգալի չափով կախված էր մամլուքներից, երբեմն գտնը– վելով նրանց անմիջական իշխանության տակ։ XV դ․ կեսից հվ–ից Ս․ են թափան– ցել նեգրական ցեղեր, որոնք խառնվել են արաբներին, ընդունել նրանց լեզուն և կրոնը, հիմնել (XIV դ․ վերջին –XVI դ․ սկզբին) պետություններ (Սեննարի կամ Ֆունգերի և Դարֆուր ի սուլթանություն– ները)։ XVI դ․ սկզբին Ս–ի որոշ տարածք– ներ (Սուակին, կարմիրծովյան նավա– հանգիստներ ևն) կցվել են Օսմանյան կայսրությանը։ 1820–22-ին Եգիպտոսի կառավարիչ Մուհամմեդ Ալիի զորքերը նվաճել են Ս․։ Ս․ դարձել է Օսմանյան կայսրության բաղկացուցիչ մասը, թեև փաստական կառավարիչը Մուհամմեդ Ա– լին էր, որը Մ․ բաժանել է նահանգների։ Այդ ժամանակ սկսվել է եվրոպացիների, հատկապես՝ անգլիացիների, ներթափան– ցումը Մ․։ Անգլիացիների ճնշման տակ Եգիպտոսի կառավարիչը 1877-ին Ս–ի գեն․-նահանգապետ է նշանակել անգլիացի Չ․ Գորդոնին, ինն այլ եվրոպացիներ նշանակվել են նահանգապետներ, հեռա– գրական ծառայության, նավագնացու– թյան և հարկահավաքման ծառայություն– ների պետեր։ Ս–ի բնակչությունը Մոհամ– մեդ Ահմեդի գլխավորությամբ 1881-ին ապստամբել է եգիպտ․, թուրք, և անգլ․ լծի դեմ (տես Մահդիական ապսաամբոն– թյուն)։ 1885-ի հունվարին ապստամբնե– րը գրավել են Ս–ի վարչ․ կենտրոն Խար– տումը, երկրից վտարել անգլ․ և եգիպտ․ զորքերին, ստեղծել անկախ պետություն, որը գոյատևեց մինչև 1898-ը։ 1899^ի հուն– վարին Մեծ Բրիտանիայի և Եգիպտոսի միջև կնքված կոնվենցիայով Ս․ հայտա– րարվեց Մեծ Բրիտանիայի և Եգիպտոսի համատեղ տիրապետություն (կոնդոմի– նիում)՝ «Անգլո–եգիպտական Սուդան* ան– վամբ։ Իրականում Ս–ի միակ կառավարո– ղը բրիտ․ իմպերիալիզմն էր, որը երկիրը վերածեց ագրարահումքային կցորդի։ Ս–ի բնակչությունը բազմիցս ելույթներ է ունե– ցել գաղութարարների դեմ, հատկապես՝ 1918–20-ին։ Ձևավորվել են հայրենասի– րական կազմակերպություններ։ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո կազմավորվել են քաղ․ կուսակցություն– ներ [«ալ–Ումմա» (1945), կոմունիստական (1946), ազգային յունիոնիստական (1952)], բանվորների արհմ․ ֆեդերացիան (1950), գյուղացիական, երիտասարդա– կան ևն կազմակերպություններ։ 1956-ի հունվ․ 1-ին Ս․ հռչակվեց անկախ պետու– թյուն, դարձավ ՄԱԿ–ի և Արաբական եր– կըրների լիգայի անդամ։ Ս–ում իշխանու– թյունն անցավ բուրժ․ կոմպրադորական և ֆեոդ, ցեղային ավագանու ներկայացու– ցիչների ձեռքը, որոնք չլուծեցին գաղու– թային տիրապետությունից մնացած բազ– մաթիվ քաղ․ և տնտ․ խնդիրներ։ 1958-ի նոյեմբ․ 17-ին բանակի հրամանատարու– թյունը կատարեց պետ․ հեղաշրջում։ Ստեղծվեց զինված ուժերի գլխ․ խորհուրդ՝ գեն․-լեյտենանտ Իբրահիմ Աբբուդի գըլ– խավորությամբ։ Երկրում հաստատվեց ռազմ, դիկտատուրա, սրվեցին ազգ,, կը– րոն․ և սոցիալ․ հակասությունները։ Այդ բոլորը, ինչպես նաև ամեր․ «օգնության* վերաբերյալ համաձայնագրի հաստատու– մը, օտարերկրյա կապիտալի խրախու– սումը, ուժեղացրին ընդդիմությունը դիկ– տատորական վարչակարգի դեմ։ 1964-ի հոկտ․ 29-ին Աբբուդի վարչակարգը տա– պալվեց։ Ստեղծվեց Սիացյալ ազգային ճակատի կառավարություն, որի կազմի մեշ, այլ կուսակցությունների հետ, մտան նաև կոմկուսի ներկայացուցիչները։ Նոր կառավարությունը մի շարք միջոցառում– ներ իրականացրեց երկրում դեմոկրատ, կարգ հաստատելու համար, իրենց գոր– ծունեությունը վերսկսեցին արհեստակ– ցական և այլ կազմակերպություններ։ Սա– կայն «ալ–Ումմա», ազգային–յունիոնիս– տական կուսակցությունների և «Մուսուլ– ման եղբայրներ» կազմակերպության շուրջ խմբավորված աջ ուժերը 1965-ի դեկտեմբերին իշխանությունը վերցրին իրենց ձեռքը։ Մ–ում հաստատված հակա– դեմոկրատ․ վարչակարգը տապալվեց 1969-ի մայիսի 25-ին՝ հեղափոխ․ հեղա– շրջման հետևանքով, որ կատարեցին հայ– րենասեր զինվորականները։ Իշխանու– թյունն անցավ հեղափոխ․ խորհրդին՝ գեն․-մայոր Զաֆար Նիմեյրիի գլխավո–
Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 11.djvu/178
Արտաքին տեսք