Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 11.djvu/179

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրման կարիք չունի

գլխավորությամբ։ Երկիրը վերանվանվեց Սուդանի Դեմոկրատական Հանրապետություն (ՍԴՀ)։ Կազմվեց նոր կառավարություն հեղափոխ․ դեմոկրատներից և կոմունիստներից։ 1969-72֊ին իրականացվեցին հակաիմպեր․ հեղափոխ․֊դեմոկրատ․, սոցիալ֊քաղ․ և տնտ․ վերափոխումներ, որոշվեց հվ֊չ նահանգներին տալ ինքնավարություն։ Ս․ հետևողականոներ վարում էր հակաիպեր․ արտաքին քաղ․ կուրս։ Սակայն իմպերիալիստները միանջատվում էին Ս֊ի ներքին գործերին, օժանդակում աջ, հետամիդական ուժերին, սրում հարաբերությունները կառավարության և հվ֊ի նահանգների միջև, տարաձայնություններ առաջացնում դեմոկրատիվ,ուժերի շարքերում են։ 1971-ի հուլիսի 19-22֊ին ձախ տրամադրված սպաները փորձեցին պետ․ հեղաշրջանում կատարել։ Նրանց հետ ունեցած կապերի մեջ մեղադրվեց կոմկուսը և ենթարկվեց խիստ հալածանքների, իսկ կուսակցության գլխ․ քարտուղար Ա․ Մահջուբը և այլ ղեկավարներ մահապատժի ենթարկվեցին։ Կառվարության ներքին և արտաքին քաղաքականության մեջ ուժեղացան աջ միտումները։ Սահմանափակվեցին դեմոկրատ․ ազատությունները և առաջադիմական վերափոխումները։ Ս․ սկսվեց մերձենալ հետադիմական վարչակարգ ունեցող արաբ․ երկրներին, պաշտպանվեց ԵԱՀ֊ի պրեզիդենտ Անվար Սադաթի դավաճանական գիծը և Քեմփ Դևիդի համաձայնագիրը, սերտ կապեր հաստատվեց արմ․ տերությունների, առաջին հերթին՝ ԱՄՆ֊ի հետ, որին իրավունք տվեց օգտագործելու իր տարածքը ռազմ․ նպատակներով։

1985-ի ապրիլի 6-ին զինվոր, հեղաշրջմամբ տապալվեց Նիմեյրիի կառավարությունը, ստեղծվեց անցումային զինվոր․ խորհուրդ՝ Սիվար ադ֊Դագաբի գլխավորությամբ։

Ս֊ի և ՍՍՀՄ֊ի միջև դիվանագետ․ հարաբերություններ հաստատվել են 1956-հունվարին։

VI.Քաղաքական կուսակցությունները և արհմիությունները

Սուդանական սոցիալիստական միություն (ՍՍՄ), միակ լեգալ քաղ․ կազմակերպությունն է ։ Կազմավորվել է 1972-ին, ունի ավելի քան 4 մլն անդամ։ Անլեգան պայմաններում են գտնվում մի շարք քաղ․ կուսալցություններ, այդ թվում՝ Սուդանի կոմունիստական կուսակցությունը։

ՍՍՄ֊ի հսկողության տակ գործում են Սուդանի բանվորական արհմիությունների համընդհանուր Ֆեդերացիան, ստեղծվելէ 1950֊ին, ունի ավելի քան 1 մլն անդամ, մտնում է ԱՀՖ֊ի մեջ, և Սուդանիծառայողների արհմիությունների Ֆեդերացիան, ունի ավելի քանի 128 հզ․ անդամ (1983):

VII. Տնտեսաաշխարհագրական ակնարկ

Ս․ տնտեսապես թույլ զարգացած ագրարային երկիր է։ Համաշխարհային շուկայում բարձրորակ բամբակի և արաբ․ խեժի հիմնական մատակարարներից է։ Ինքնագործ բնակչության մոտ 80%-ը զբաղվում է գյուղատնտեսությամբ, որին բաժին է ընկնում համախառն հասարակական արդյունքի 40%-ը։ Մշակվող հողատարածությունը կազմում է երկրի տարածքի 3%֊ը։ Մանր տնտեսությունները զուգակցվում են խոշոր ապրանքային տնտեսությունների հետ։ Ապրանքային գլխավոր կուլտուրան բամբակենին է, որի համախառն բերքով Ս․ Աֆրիկայում գրավում է 2֊րդ տեղը Եգիպտոսից հետո։Մշակվում են արաբ․ խեժ։

Անասնապահությամբ զբաղվում է քոչվոր բնակչությունը (երկրի բնակչության մոտ 1/5-ը)։ 1980-ին երկրում կար մոր 500 մլն անասուն (տավար,ոչխար,այծ,ուղտ)։ Զբաղվում են ձկնորսությամբ։

Արդուանբերության մեջ զբաղված է ինքնագործ բնակչության ավելի քան 7%֊ը ։ Արդյունաբերությունը վերամշակում է գյուղատնտ, մթերքներ(յուղի,բանջարեղենի և մրգերի պահածոների,կաթնեղենի, շաքարի արտադրություն)։ Կան նաև բամբակազտիչ, տեքստիլ, կաշվի֊կոշիկի, փայտասղոցման, նավթավերամշակման, ցեմենտի արտադրության ձեռնարկումններ; Արդյունահանում են ոսկի, քրոմի, երկաթի և մանգանի հանքանյութեր, աղ(ծովի ջրից)։ 1981-ին արտադրվել է 1,18 մլրդ կվտ•ժ էլեկտրաէներգիա։ Արդ․ կենտրոններն են Խարտումը, Օմդուրմանը, Ատբարան։