Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 11.djvu/180

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Սխալ առաջացավ էջը սրբագրելիս

մահացության հիմնական պատճառն են։ Տարածված են մալարիան, ստամոքս–աղիքային համակարգի վարակիչ հիվանդությունները, շիստոսոմատոզը, օնխոցերկոզը, մաշկային և ընդերային լեյշմանիոզը։ Նկատվում է սիրտ–անոթային համակարգի և ուռուցքային հիվանդությունների աճ։ 1981-ին գործում էր 160 հիվանդանոց՝ 17,3 հզ․ մահճակալով (1000 բնակչին՝ 0,9 մահճակալ)։ Արտահիվանդանոցային օգնություն էին կազմակերպում հիվանդանոցներին կից պոլիկլինիկաները, գյուղական վայրերում՝ 201 առողջապահության կենտրոն, 736 դիսպանսեր, վիրակապական 1901 կետ։ 1981-ին աշխատում էին 2,2 հզ․ բժիշկ (8,0 հզ․ րնակչին՝ 1 բժիշկ), 1, 6 հզ․ բժշկի օգնական, 207 ատամնաբույժ, 58 դեղագործ, 376 մանկաբարձ, 250 բուժքույր։ Բժիշկներ ու դեղագործներ են պատրաստում Խարտումի համալսարանի բժշկական ֆակուլտետը։

X․ Լուսավորությունը և գիտական հիմնարկները Մինչև 1956-ը գրել, կարդալ գիտեր բնակչության միայն 5%–ը։ Անկախություն ձեռք բերելուց հետո օրենք ընդունվեց ժողովրդական կրթության մասին (1956), ավելացվեցին հատկացումները լուսավորության զարգացման համար։ Երկրում կրթությունը պարտադիր չէ, դպրոց են ընդունվում 7–8 տարեկանները։ Տարրական դպրոցը (անվճար) 6-ամյա է, միասեռ, 6-ամյա միջնակարգը (վճարովի) ունի 2 փուլ (3+3)։ Պրոֆ․ տեխ․ ուսումնական հաստատությունները եռամյա կամ քառամյա են (տարրական կամ ոչ լրիվ միջնակարգ դպրոցի հիմքի վրա)։ Տարրականում ուսուցումը տարվում է արաբ, (իսլամի հիմունքները՝ պարտադիր), միջնակարգում՝ անգլերեն։ Տարրական դպրոցի ուսուցիչներ են պատրաստում 6 արական և 3 իգական մանկավարժ, ուսումնարաններ (ոչ ւրիվ միջնակարգի հիմքի վրա), ոչ լրիվ միջնակարգի ուսուցիչներ՝ 1 արական և 1 իգական մանկավարժ, ուսումնարաններ (միջնակարգի հիմքի վրա), միջնակարգի ուսուցիչներ՝ Օմդուրմանի քառամյա ինստիտուտը (հիմնվել է 1961-ին)։ Բուհերն են՝ Խարտումի համալսարանը (հիմնվել է 1956-ին), Կահիրեի համալսարանի Խարտումի մասնաճյուղը (բացվել է 1955-ին), պոլիտեխ․ ինստիտուտը (Խարտումում, 1950), Շամբատի գյուղատնտեսական ինստիտուտը (1954)։ Բուհերում ուսուցումը վճարովի է։ Խոշոր գրադարաններն են՝ Խարտումի համալսարանինը (հիմնվել է 1945-ին, 200 հզ․ գիրք) և Օմդուրմանի հանրայինը (1951, շուրջ 18 հզ․ գիրք)։ Կարեոր թանգարաններն են` Ս–ի ազգայինը (1971), ազգագրականը (1956), Ս–ի բնապատմականը (1920), բոլորը՝ Խարտումում, Մերոեի թանգարան–արգելանոցը։ Գիտական աշխատանքները կոորդինացնում է հետազոտությունների ազգային խորհոլրդը (հիմնվել է 1970-ին), որին առընթեր է արևի էներգիայի հետազոտման ինստիտուտը։ Գիտական հիմնարկների մեծ մասը գտնվում է գյուղատնտեսության (ավելի քան 10 փորձակայան), արդյունաբերության և ընդերքի շահագործման (երկրբ․ լաբորատորիա), տրանսպորտի և հաղորդակցության ուղիների (օդերևութաբանական բաժին՝ 4 կայանով), առողջապահության (Սուդանի բժշկ․ հետազոտական լաբորատորիա, 1935) ևն մինիստրությունների համակարգում։ Գիտական աշխատանքներ են կատարվում Խարտումի համալսարանի ֆակուլտետներում (գյուղատնտեսական, ինժեներական, բնական գիտությունների, բժշկական, դեղագործական, հիդրոկենսբ․ ևն) և Աֆրիկայի ու Ասիայի ինստ–ում։ Գործում են նաև արտասահմանյան (հիմնականում անգլերեն) ԳՀԻ–ներ։

XI․ Մամուլը, ռադիոհաղորդումները, հեռուստատեսությունը Արաբ․ հրատարակվում են «Ալ–Այամ» (1954-ից), «Աս–Մահաֆա» (1962-ից) օրաթերթերը, «Ալ–Քուվաթ ալ-Մուսալլահա» շաբաթաթերթը։ Գործում է կառավարական ինֆորմացիոն գործակալությունը՝ Մուդան Նյուս էյջենսին (ՍՈԻՆԱ), հիմնվել է 1970-ին, Խարտումում։ Ռադիոհաղորդումների ծառայությունը (1940-ից) պետական է, հեռուստատեսային ծառայությունը (1962-ից) վերահսկում է կառավարությունը։ Ռադիոն և հեռուստահաղորդումները վարվում են արաբ․։ XII․ Գրականությունը ժամանակակից Ս–ի մի մասի տարած– քում զարգացել է հին նուբիացիների գրկ․։ Հին և միջնադարյան ինքնուրույն գեղարվեստական ստեղծագործություններ չեն պահպանվել։ ժողովրդական բանաստեղծական առաջին ասքերը ստեղծվել են X դ․։ Գրականությունը զարգացել է որպես արաբական մշակույթի մաս։ Հրապարակախոսության երևան գալը կապված է XX դ․ 10–20-ական թթ․ ազգային մամուլի սկզբնավորման հետ։ 1910-ին լույս է տեսել Աբդ ալ–Քադեր ալ– Մուխտարի «Մուդանի ուղեցույցը» առաջին պիեսը։ Մինչև 30-ական թթ․ ընկած ժամանակամիջոցում գրականության զարգացման գործում մեծ դեր են կատարել բանաստեղծներ Աբու Զուքուդան, Ալի Ահմադանին, Համզա ալ–Մալիկ Տունբուլը, Ցուսեֆ Բաշիր աթ Թիջանին։ Գրականության բարեփոխումը պայմանավորված է գրական նոր հոսանքի՝ «Մադրասա ալ–Ֆաջր* («Դպրոց Լուսաբաց») և «Ալ–Ֆաջր» (1934-ի հուլիս – 1935-ի օգոստ․) հանդեսի երևան գալով, որտեղ, արաբ, դասական գրականության պրոպագանդայի, նոր թեմաների ու ձևերի որոնումների հետ միաժամանակ հիմնավորվեցին Ս–ի գրականության զարգացման սկըզբունքները։ Այդ հոսանքի գաղափարախոսն է փիլիսոփա և քննադատ Մուհամմեդ Ահմեդ Մահջուբը (ծն․ 1908)։ Ս–ի պոեզիայում նեոդասական ուղղությունը ներկայացված է Մուհամեդ Մաիդ ալ– Աբասիի, Աբդալլահ Աբդառահմանի և Աբդալլահ Օմար ալ–Բաննուի անուններով։ Վիպակի ու վեպի ժանրերի հիմնադիրներն են Մուհամմեդ Ահմեդ Մահջուբը և Աբդ ալ–Խալիմ Մուհամմեդը։ Եգիպտ․ և սովետական գրականությունների ազդեցությամբ ձևավորված գրականության հաստատմանը նպաստել են 1939–45-ի երկրորդ համաշխարհային պատերազմից հետո ազգային ազատագրական շարժման վերելքը և անկախության նվաճումը։ Մոցիալ․, հակաիմպեր․ ուղղվածությունը բնորոշ է Հելի Աբդառահմանի (ծն․ 1931), Թաջ աս Սիր Հասանի (ծն․ 1930), Մուհամմեդ ալ Ֆայտուրիի (ծն․ 1931) պոեզիային, Աբու Բեքր Խալիդի (ծն․ 1932), ազ–Զուբեյր Ալիի (ծն․ 1928) և հատկապես աթ–Թայիբ Աալեհի (ծն․ 1929) ռեալիստ, արձակին։ ժամանակակից դրամատուրգիան և քննադատությունը (Մուհամմեդ Իբրահիմ աշ–Շուշա, Աբդալլահ աթ–Թայիբ) առաջին քայլերն են անում։ Ս–ի գրական կազմակերպություններն են Սուդանի գրողների ասոցիացիան (հիմնվել է 1956-ին) և Սուդանի գրողների լիգան։ Գրավոր գրականության կողքին Ս–ում տարածված է բանավոր ժողովրդական պոեզիայի ժանրը՝ հյուսիսսուդանյանը, որը նման է արաբ, մյուս երկրների բանահյուսությանը, և հարավսուդանյանը (տեղի լեզուներով), որը սերտորեն կապված է արևադարձային Աֆրիկայի մշակույթի հետ։

XIII․ ճարտարապետությունը և կերպարվեստը Նեոլիթի ժամանակաշրջանի մշակույթի հուշարձաններից են կենդանիների կավե արձանիկները, ծեփածո խեցեղենը, բազմաթիվ ժայռապատկերներ։ Մ․ թ․ ա․ II հզ․ Մ–ի արվեստը զարգացել է հին եգիպտ․ մշակույթի հունով, սակայն մ․ թ․ ա․ I հզ․ վերջին երևան են եկել տեղական առանձնահատկություններ։ Քրիստոնեության տարածմանը զուգընթաց (VI դ․ 2-րդ կեսից) կառուցվել են եկեղեցիներ, որոնք իրենց ճարտարապետություններով և որմնանկարներով մոտ են ղպտիների մշակույթին։ XIX–XX դդ․ ժողովրդի բնակելի տների առավել բնորոշ տիպերն են՝ հատակագծում ուղղանկյուն աղյուսաշեն խրճիթները, բուստակրաքարե բազմահարկ տները, հատակագծում՝ շրջանաձև, կավածեփ կամ հյուսածո, խոտածածկ կոնաձև տանիքով խրճիթները։ Եվրոպական տիպի շինությունների կառուցումը մինչև XX դ․ կեսը իրականացվել է խոշոր կենտրոններում։ 1956-ից ծավալվել է արդ․ և բնակելի շինարարություն։ Կերպարվեստի ավանդական տեսակներից տարածված են․ փայտի քանդակագործությունը, կավե արձանիկների պատրաստումը, հս–ի արաբների մոտ՝ պղնձե և արծաթե մանրարուրք կերտվածքների, կաշվե իրերի պատրաստումը, հվ–ի նեգրոիդների մոտ՝ գեղարվեստական հյուսքը։ XX դ․ կեսից կազմավորվում է հաստոցային արվեստի ազգային դպրոցը (քան– դակագործներ՝ Մ․ Կուա, Ա․ Համիդ, գե– ղանկարիչներ՝ Հ․ Աբբաս, Մ․ Օ․ Բեշիր, գրաֆիկ՝ Ա․ Ա․ Բորհան)։

XIV․ Թատրոնը 1936-ին կազմակերպվել է Թատերական ընկերություն, որն սկզբում սպասարկել է դպրոցներին, 1940-ից սկսել է տալ հասարակական ներկայացումներ։ 1950-ին ընկերության հիման վրա գործել են դրամատիկ․ և երաժշտական թատերախմբեր, որոնք ներկայացումներ են տվել արաբրեն։ 1961-ից հանրապետությունում գործել են՝ ժամանակակից սուդանյան թատրոնը, Խարտումի թատերախումբը և ժող․ պարի մի քանի անսամբլ։ Երիտասարդ արտիստները սովորում են Եգիպտոսի և Իտալիայի գեղարվեստական դպրոցներում։

XV․ Կինոն 1968-ին ստեղծվել է կինովարչություն, որն իրականացրել է ուսումնական և