Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 11.djvu/188

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված չէ


դեմ ինդոնեզական ժողովրդի պայքարին (1945–49)։ 1963–65-ին եղել է ցամա– քային ուժերի ստրատեգիական ռեզերվի զորքերի հրամանատար։ 1965-ին, երբ Ինդոնեզիայում իշխանության գլուխ ան– ցավ զինվորական խմբավորումը, դարձել է մինիստր՝ ցամաքային ուժերի հրամա– նատար։ 1967-ից՝ Ինդոնեզիայի պրեզի– դենտի պաշտոնակատար, 1968-ից՝ պրե– զիդենտ։

ՍՈՒԻԵ–ԲԱՏՈՐ Դամդինի (1893-1923), մոնղ․ քաղ․ և պետ․ գործիչ, Մոնղ․ ժողո– վըրդահեղափոխական կուսակցության (ՄԺՀԿ) հիմնադիրը, Մոնղ․ ժող․ հեղա– փոխության (1921) առաջնորդը։ Ծնվել է աղքատ գյուղացու ընտանիքում։ 1912– 1918-ին ծառայել է բանակում։ 1919-ից Ուրգայում (այժմ՝ Ուլան Բատոր) աշխա– տել է որպես գրաշար։ Այստեղ էլ ծանո– թացել է ռուս հեղափոխականների հետ, Դ․ Սուխե–Բատոր որոնց միջոցով՝ Վ․ ի․ Լենինի ազատագր․ գաղափարներին։ 1919-ին ստեղծել է ան– լեգալ հեղափոխական խմբակ։ 1920-ին գլխավորել է իր խմբակի և Չոյբաչսանի համանման խմբակի միավորմամբ ստեղծ– ված հեղավւոխական կազմակերպությու– նը։ Այս կազմակերպության ստեղծմամբ էլ ԴՐվհլ է Մոնղ․ ժող․ կուսակցության (ՄԺԿ, կազմակերպչորեն հիմնադրվել է 1921 –ի մարտին, 1925-ից անվանվել է ՄԺՀԿ) հիմքը։ Մ–Բ–ի գլխավորությամբ կայացել է ՄԺԿ համագումարը (1921-ի մարտ), որը մոնղոլ ժողովրդին ապստամ– բության կոչ է արել՝ հակաիմպ․, հակա– ֆեոդ․ հեղափոխության խնդիրների առա– ջադրմամբ։ Համագումարում Ս–Բ ընտըր– վել է ՄԺԿ ԿԿ–ի անդամ։ 1921-ի մարտի 13-ից՝ ժամանակավոր ժող․ կառավարու– թյան անդամ, ռազմ, մինիստր և ժող․ բանակի գլխ․ հրամանատար։ Մոնղ․ ժող․ բանակը Մ–Բ–ի հրամանատարությամբ մոնղոլ ժողովրդին օգնության եկած սովե– տական բանակի զորամասերի աջակցու– թյամբ 1921-ի մայիս–օգոստոսին ջախ– ջախել է Ունգեռնի սպիտակգվարդիական զորքերին։ 1921-ի հուլիսին Մ–Բ․ մտել է ժող․ կառավարության կազմի մեջ, զբա– ղեցնելով ռազմ, մինիստրի պաշտոնը։ Պարգևատրվել է ՄՄՀՄ Կարմիր դրոշի շքանշանով։ Մասնակցել է սովետա–մոնղ․ բարեկամության առաջին համաձայնագրի ստորագրմանը (1921, Մոսկվա), ուր հան– դիպել է Վ․ Ի․ Լենինին։

ՍՈՒՒՓՇՎԻԼԻ Ի լյա Իլյայի (ծն․ 1907), բալետի վրացի սովետական արտիստ, բալետմայստեր։ ՄՄՀՄ ժող․ արտիստ (1958)։ ՄՄԿԿ անդամ 1944-ից։ 1924-ին ավարտել է վրաց․ ժող․ պարի ստուդիան։ 1926-ից՝ պարող, 1928–32-ին, 1935– 1939-ին և 1941–45-ին՝ Վրաց․ օպերայի և բալետի թատրոնի մենապարող և վրաց․ պարերի բեմադրող։ 1933–35-ին կատարե– լագործվել է Մեծ թատրոնում։ 1939– 1941-ին՝ Կարմիր բանակի երգի և պարի կարմրադրոշ անսամբլի մենապարող։ Ն․ Շ․ Ռամիշվիչոն հետ Վրաստանի ժող․ պարի անսամբլի կազմակերպիչը (1945), ապա ղեկավարը (մինչև 1954-ը նաև մե– նապարող)։ Մ․ իր լավագույն բեմադրու– թյուններում՝ «Խորումի», «Քարթուլի», Վրաց․ և Խևսուրական սյուիտներ, պա– րային կոմպոզիցիա (ըստ Շ․ Ռուսթավելու «Վագրենավորը» պոեմի), պահպանել է հնագույն ժող․ պարարվեստի ավանդույթ– ները, ժամանակակից վրաց․ պարի գեղեց– կությունն ու պլաստիկան։ ՄՄՀՄ (1949) և Վրաց․ ՄԱՀ Շոթա Ռուսթավելու անվ, (1972) պետ․ մրցանակներ։ Պարգևատըր– վել է 2 շքանշանով։

ՍՈՒՒՈՆ (Suchoh) էուգեն (ծն․ 1908), սլովակ կոմպոզիտոր։ ՉԱՄՀ ժող․ ար– տիստ (1959)։ Սովորել է Բրատիսլավա– յում՝ Ֆ․ Կաֆենդայի ևՊրագայում՝ Վ․ Նո– վակի մոտ։ Դասավանդել է Բրատիսլա– վայի կոնսերվատորիայում (1933-ից), Սլովակ, համալսարանի մանկավարժ, ֆակ–ում (1948–54), Բրատիսլավայի Բարձրագույն մանկավարժ․ դպրոցում (1954–60)։ Վաղ շրջանի գործերը («Մյուիտ–բալլադ» դաշնամուրի համար ևն) գրված են դասական ավանդույթնե– րով։ 1920–30-ական թթ․ կրել է էքսպրե– սիոնիզմի և նեոկլասիցիզմի ազդեցու– թյունը։ «Մերձկարպատյան երկրի սաղ– մոս» կանտատում (1938), «Լեռների մա– սին» խմբերգում (1942), «Գեղջկական սիմֆոնիետ»-ում (1957) ևն օգտվել է ազգ․ երաժշտ․ բանահյուսությունից։ «Ջրա– պտույտ» (1949) ազգ․ առաջին երաժշտ․ դրամայի հեղինակն է։ Այլ երկերից են՝ «Մվյատոպլուկ» օպերան (1959), ջութակի և նվագախմբի «Ֆանտազիա և բուռլեսկ»-ը (1948), «Մետամորֆոզներ» սիմֆ․ սյուիտը (1953), խմբերգային ցիկլեր, երաժշտու– թյուն մանուկների, դրամատիկ, թատրոնի և կինոյի համար։ Կատարել է ժող․ երգերի մշակումներ։ ՉՄՄՀ պետ․ մրցանակներ (1951, 1954, 1959)։

ՍՈՒԻՈՆԱ, գետ ՄՄՀՄ եվրոպական մասի հս–ում, ՌՄՖՄՀ Վոլոգդայի մարզում։ Հս․ Դվինայի ձախ կազմարարը։ Երկարությու– նը 558 կմ է, ավազանը՝ 50,3 հզ․ կմ2։ Սկիզբ է առնում Կուբենսկոյե լճից։ Մնու– մը առավելապես ձնային է։ Հորդանում է ապրիլից հուլիս, սառցապատվում՝ հոկ– տեմբերից մայիս։ Գետաբերանից 39 կմ հեռու ջրի միջին ծախսը 456 մ3/վրկ Էհ Շեկսնա գետով Հյուսիս–Դվինյան համա– կարգով միանում է Վոլգային։ Նավարկելի է։ Կա լաստառաքում։ Մ–ի ափերին են Մոկոլ, Տոտմա, Վելիկի Ուստյուգ քաղաք– ները։ Զարգացած է տուրիզմը։

ՍՈՒՒՈհԴՏԱՆ Ռոբերտ Ասքանազի (ծն․ 26․9․1937, Երևան), կուսակցական, պետ․ աշխատող, տեխ․ գիտ․ թեկնածու (1969)։ ՄՄԿԿ անդամ 1964-ից։ Ավարտել է Հայկ․ գյուղատնտ․ ինստ–ի մեքենայացման ֆակ–ը (1959)։ Աշխատել է էլեկտրամեխա– նիկայի ԳՀԻ–ի հայկ․ մասնաճյուղում (1959-ից), ՀՍՍՀ գյուղատնտեսության մե– քենայացման և էլեկտրիֆիկացման ԳՀԻ–ում (1960-ից), 1974-ից՝ ՀԿԿ ԿԿ գյուղատնտեսության բաժնի հրահան– գիչ, բաժնի վարիչի տեղակալ։ 1977 – 1983-ին եղել է ՀԿԿ Իջևանի շրջկոմի առա– ջին քարտուղար։ 1983-ից Ս․ ՀՍՍՀ պտուղ– բանջարեղենի տնտեսության մինիստրն է։ ՀՍՍՀ IX և XI գումարումների Գերա– գույն սովետի դեպուտատ, ՀԿԿ XXVII հա– մագումարի պատգամավոր։ ՀԿԿ ԿԿ ան– դամության թեկնածու։ Ս–ի գիտ․ աշխա– տանքները վերաբերում են գյուղատնտ․ արտադրության․ մեքենայացման հարցե– րին։ Պարգևատրվել է «Պատվո նշան» շքանշանով։ ՍՈհՒՈհՄ, քաղաք (1847-ից) Վրաց․ ՍՍՀ–ում, Աբխազական ԻՍՍՀ մայրաքա– ղաքը։ Նավահանգիստ է Սև ծովի ափին, ունի երկաթուղային կայարան։ 124 հզ․ բն․ (1984)։ Զարգացած է սարքաշինությունը, ծխախոտի, պահածոների, կաշվի–կոշիկի արդյունաբերությունը։ Գործում է Սուխու– մի հէկը (Գումիստա գետի վրա)։ Ս–ում են գտնվում Վրաց․ ՍՍՀ ԳԱ Դ․ Ի․ Գուլիա– յի անվ․ լեզվի, գրականության և պատմու– թյան աբխազական ինստ–ը, ՍՍՀՄ ԲԳԱ փորձարարական ախտաբանության և թե– րապիայի ինստ–ը՝ կապկաբուծարանով, Վրաց․ ՍՍՀ առողջապահության մինիս– տրության կուրորտոլոգիայի և ֆիզիոթերա– պիայի ԳՀԻ–ի աբխազական մասնաճյու– ղը, թեյի և մերձարևադարձային կուլտու– րաների համամիութենական ինստ–ի մաս– նաճյուղը։ Ունի բուսաբանական այգի, համալսարան, տեխնիկում, ուսումնարան– ներ, 2 թանգարան, դրամատիկական թատրոն։ Ս․ Կովկասի և Սև ծովի տուրիս– տական կարևոր կենտրոններից է։ Քաղա– քով է անցնում համամիութենական 20 տուրիստական երթուղի։ Կա 2 տուրբա– զա։ Մ․ թ․ ա․ VI դ․ ժամանակակից Մ–ի տեղում հույն վաճառականները հիմնել են Դիոսկուրիա քաղաքը, որը մ․ թ․ ա․ I դ․ նվաճել են հռոմեացիները և այստեղ հիմ– նել Սեբաստոպոլիս ամրոցը։ VI դ․ սկզբից Ս․ պաականել է Բյուզան– դիային։ Վրաց․ տարեգրություններում քաղաքը անվանվել է Ծղում (առաջին ան– գամ հիշատակվել է 736-ին)։ XII դ․ Ս․ ջենովական առետր ավան էր։ XVI դ․ ըն– կել է թուրք, ֆեոդալների իշխանության տակ, որոնք 1724-ին կառուցել են ամրոց և անվանել այն Սուխում կալե։ 1810-ին Ս․ միացել է Ռուսաստանին։ 1864-ից, Աբ– խազական իշխանության լուծարքից հե– տո, Ս․․դարձել է Սուխումի զինվ․ բաժնի (մարզի) կենտրոնը։ 1903-ին ստեղծվել է Սուխում