Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 11.djvu/189

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված չէ


ՌՍԴԲԿ Բաթումի կոմիտեի սուխումյան խումբը։ Ս–ի աշխատավորները մասնակ– ցել են 1905 և 1917-ի հեղափոխ․ իրադար– ձություններին։ 1917-ի նոյեմբերին Ս–ում իշխանությունը զավթել է հակահեղափոխ․ Անդրկովկասյան կոմիսարիատի տեղա– կան մարմինը։ 1918-ի մարտին Աբխա– զիայի բոլշևիկյան կազմակերպություննե– րը զինված ապստամբություն են բարձրաց– րել, ապրիլի 8-ին Ս–ում հռչակվել է սովե– տական իշխանություն, սակայն հակա– հեղափոխ․ Անդրկովկասյան սեյմի զոր– քերը գրավել են քաղաքը։ 1921-ի մարտի 4-ին Աբխազիայի ապստամբ աշխատա– վորները, կարմիր բանակի աջակցու– թյամբ, ազատագրել են քաղաքը։ 1921-ի մարտից Ս․ Աբխազ․ ԻՄՍՀ մայրաքաղաքն է։ Ս․ կլիմայաջերմուկաբուժական առող– ջարան է։ Ամառը շոգ է (հուլիսի միջին ջերմաստիճանը՝ 24°C), ձմեռը՝ մեղմ (հուն– վարի միջին ջերմաստիճանը՝ 6°C), տարե– կան տեղումները մոտ՝ 1460 մմ։ Բուժիչ միջոցները՝ կլիմայաբուժություն, ծովա– յին լոգանքներ (մայիսից հոկտեմբեր), հանքային ջրեր (ազոտային սուլֆատ– քլորիդ–նատրիում–կալցիումային, թույլ ծծմբաջրածնային մեթանային ևն)։ Վեր– ջիններս օգտագործվում են հիմնակա– նում լոգանքների համար։ Գործում են առողջարաններ, հանգստյան տներ, պան– սիոնատներ։ Բուժման ցուցումները տես Գագրա հոդվածում։

ՍՈՒԶՈՒՄԻ ՀԱՅԿԱԿԱՆ ԹԱՏՐՈՆ, կազ– մակերպվել է 1928-ին, Աբխազ, պետթատ– րոնին առընթեր՝ Հ․ Շահենի ղեկավարու– թյամբ։ Բացվել է Բ․ Լավրենյովի «Բե– կում» պիեսի ներկայացումով։ 1930– 1931-ին գեղարվեստական ղեկավարն է եղել Ա․ Արմենյանը։ Բեմադրություննե– րով հանդես են եկել նաև Աբխազ․ ԻՀ ժող․ արտիստուհի է․ Շահինյանը, Հ․ Մանվել– յանը և ուրիշներ։ Թատրոնը ելույթներ է ունեցել Բաթումում, Սոչիում և այլուր։ Խաղացանկում եղել են Շիրվանզադեի «Նամուս», «Մորգանի խնամին», «Չար ոգի», Սունդուկյանի «Պեպո», «Խաթա– բալա», Պարոնյանի «Պաղտասար աղ– բար», Ս․ Բաղդասարյանի «Արյունոտ անապատ», Լ․ Միքայելյանի «Գոշ», Գո– գոլի «Ռևիզոր», Ս․ Լևիտինայի «Դատա– վճիռ», Ջ․ Զաբարլիի «Սևիլ», «Ցաշար», Շեքսպիրի «Օթելլո», Շիլլերի «Ավազակ– ներ» և այլ պիեսներ։ Թատրոնում աշխա– տել են՝ է․ Շահինյանը, Լ․ Խշտոյանը, Վ․ Նիկողոսյանը, Բ․ Վարդանյանը, Ա․ Նալ^աջյանը, Պ․ Թադևոսյանը, Լ․ Թո– րոսյանը, Ա․ Ջիդարյանը, Ա․ և Մ․ Սանամ– յանները և ուրիշներ։ Ս․ հ․ թ–ում հյուրա– խաղերով հանդես են եկել Հ․ Աբելյանը, Վ․ Փափազյանը, Ա․ Ավետիսյանը։ Թատ– րոնը փակվել է 1938-ին։ 1950–60-ական թթ․ գործել է դրամատիկական խումբ՝ Ա․ Զիդարյանի ակտիվ մասնակցությամբ։ Բեմադրվել են Շիրվանզադեի «Պատվի համար», «Չար ոգի», Պարոնյանի «Մեծա– պատիվ մուրացկաններ», «Ատամնաբույժն արևելյան» և այլ պիեսներ։ Բ․ ՝Հովւսկիմրսն ՍՈՒԿ (Suk) Ցոսեֆ (1874–1935), չեխ ջութակահար և կոմպոզիտոր։ Ա․ Բեն– նևիցի (ջութակ), Կ․ Շտեկերի և Ա․ Դվոր– ժակի (կոմպոզիցիա) աշակերտը։ Չեխ․ կվարտետի անդամ (1891–1933)։ Մինչև 1904-ը հանդես է եկել որպես մենակա– տար։ Պրագայի կոնսերվատորիայի պրո– ֆեսոր (1922-ից) և ռեկտոր (1924–26 և 1933-35)․ 1-ին սիմֆոնիայում (1897) և ищ սիմֆոնիկ, կամերային–գործիքային երկերում զարգացրել է չեխ․ դասա– կան երաժշտության ավանդույթները։ ՍՍՀՄ–ում լույս է տեսել Մ–ի դաշնամու– րային գործերի ժողովածու (1955)։ ՍՈՒԿ Վյաչեսլավ Իվանովիչ (1861 – 1933), սովետական դիրիժոր։ Հանրապետության ժող․ արտիստ (1925)։ 1879-ին ավար– տել է Պրագայի կոնսերվատորիան (ջու– թակի դասարան)։ 1880-ից ապրել է Ռու– սաստանում։ 1906–33-ին՝ Մեծ թատրոնի դիրիժոր, որտեղ իրագործել է ռուս և արևմտաեվրոպ․ կոմպոզիտորների օպե– րաների համարյա բոլոր առավել նշանա– կալից բեմադրությունները։ 1924–25-ին ղեկավարել է նաև Կ․ Մ․ Ատանիսլավսկու անվ․ օպերային ստուդիայի երաժշտ․ մասը, 1927-ից՝ Կ․ Մ․ Ատանիսլավսկու անվ․ օպերային թատրոնի գլխ․ դիրիժոր։ Մ․ նաև խոշորագույն սիմֆոնիկ դիրիժոր էր (1926–29-ին՝ Մոսկվայի ֆիլհարմո– նիայի դիրիժոր)։ 1924–25-ին՝ Մոսկվա– յի կոնսերվատորիայի պրոֆեսոր (նվա– գախմբային դասարան)։ Մ․ մեծ դեր է կատարել սովետական երաժշտ․ արվես– տի զարգացման գործում։ Հեղինակ է «Անտառի արքան» օպերայի (1900, Խ ար– կով), սիմֆոնիկ, կամերային երկերի, ռոմանսների։

ՍՈՒԿԱՌՆՈ (1901-1970), Ինդոնեզիայի պետ* և հասարակական գործիչ։ Ինդո– նեզիայի Ազգ․ կուսակցության (1927) հիմ– նադիրներից։ 1920–40-ական թթ․ պայ–, քարել է հոլանդ, գաղութարարների դեմ, որի համար երկու անգամ (1929–31, 1933–42) ազատազրկվել է։ Իր աշխատու– թյուններում ձևակերպել է, այսպես կոչ– ված, մարխաենիզմի գաղափարները (մանրբուրժ․ սոցիալիզմի ինդոնեզ․ տա– րատեսակը)։ 1945-ի օգոստ․ 17-ին ինդո– նեզ․ ժողովրդի անունից հռչակել է երկրի անկախությունը և Ինդոնեզիայի Հանրա– պետության ստեղծումը, դարձել նրա առա– ջին պրեզիդենտը։ Բանդունգի կոնֆե– րանսի (տես Րանդունգի կոնֆերանս 1955) նախաձեռնողներից էր։ 1950-ական թթ․ վերջին ուժեղացել է Ս–ի անձնական իշխանությունը։ 1963-ին ստացել է «հե– ղափոխության մեծ առաջնորդ» տիտղոսը, նշանակվել ցմահ պրեզիդենտ։ 1965-ի սեպտեմբերից, երբ իշխանության գլուխ է անցել աջ զինվ․ խմբավորումը, Ս–ի ազդեցությունը թուլացել է։ 1967-ի փետր․ 20-ին Ս․ պրեզիդենտական լիազորություն– ները պաշտոնապես հանձնել է Սախար– աոյին։ «ժողովուրդների միջև խաղաղու– թյան ամրապնդման համար» միջազգա– յին լենինյան մրցանակ (1960)։

ՍՈՒԿԱՎԵՏ, հրաբխային մեկուսի լեռ (3445 մ) Ջրաբաշխ ծալքաբեկորային լեռ– նաշղթայի վրա՝ Հայկական պարի արմ–ում։ Հիմքի շրջագիծը մոտ 16 կմ է, հարաբերական բարձրությունը՝ 1200 մ։ Կազմված է անդեզիտաբազալտներից և անդեզիտներից։ Լանջերը զառիթափ են, տեղ–տեղ՝ քարակարկառներով, կան ոչ մեծ պարազիտային կոներ։ Ս–ից սկիզբ են առնում Շարիան գետի (Արածանիի վտակ) ձախափնյա վտակները։ Բուսա– ծածկույթը լեռնատափաստանային է։ Գագաթային մասում ալպյան մարգա– գետիններ են։

ՍՈՒԿՈ, գյուղ ՌՍՖՍՀ Կրասնոդարի երկ– րամասի Անապայի շրջանում, Սուկո գետի ափին, շրջկենտրոնից 14 կմ հվ–արլ․։ Բնակչությունը՝ հայեր, ռուսներ։ Զբաղ– վում են պտղաբուծությամբ, խաղողագոր– ծությամբ, բանջարաբուծությամբ, անաս– նապահությամբ։ Ունի ութամյա դպրոց, գրադարան, ակումբ–կինո, մսուր–մանկա– պարտեզ։ Հիմնադրել են Սամսունի և Տրապիզոնի շրջաններից եկած հայերը, 1870-ին։ ՍՈՒԿ ՈհԼԵՆ ՏՆԵՐ (< succulentus – հյու– թալի), հյութալի, մսոտ տերևներով (հալ– վե, ագավաներ) կամ ցողուններով (կակ– տուսներ, որոշ իշակաթնուկներ) բազմա– մյա բույսեր։ Քսերոֆիաների հատուկ տիպ են։ Աճում են Հս․․Կենտրոնական և Հվ․ Ամե– րիկայի անապատներում և մասամբ Հվ․ Աֆրիկայում։ ՍՍՀՄ–ի տարածքում քիչ են և հիմնականում պատկանում են թանձ– րատերևազգիների ընտանիքին։ Ս–ի յու– րահատուկ արտաքին ձևը մշակվել է ուժեղ զարգացած ջրատար պարենքիմ ունեցող տերևներում կամ ցողուններում ջուր կուտակելու և երկարատև երաշտնե– րի ժամանակ այն խնայողաբար օգտա– գործելու հատկության շնորհիվ։ Ջրի դան– դաղ ծախսին նպաստում են Ս–ի հաստ կուտինացված էպիդերմիսը, մազիկները, հերձանցքների փոքրաթիվությունը և խո– րը դասավորությունը, բջջահյութի ցածր օսմոտիկ ճնշումը։ Ս․ դանդաղ աճող, լուսասեր բույսեր են։ Լայնորեն մշակվում են որպես դեկորատիվ (հալվե, կռզի), մանածագործական (ագավա) և դեղաբույ– սեր։ Որոշ Ս․ (օրինակ, ամերիկյան օպուն– ցիաները) կեր են անասունների համար։ Ս–ին բնորոշ ցողուններ և տերևներ ունեն մի շարք աղուտային բույսեր (հալոսու– կուլենտներ), որոնք զուրկ են տրանսպի– րացումը նվազեցնող հարմարանքներից։

ՍՈՒՄԱՏՐԱ (Sumatra), կղզի Մալայան արշիպելագի արմ․ մասում, Մեծ Զոնդյան կղզիների խմբում։ Գտնվում է հասարա– կածի երկու կողմերում։ Պատկանում է Ինդոնեզիային։ Տարածությունը մոտ 435 հզ․ կմ2 է, բն․՝ 28 մլն (1980)։ Ափա– գծերը կտրտված են թույլ, դրանց երկա– րությամբ հանդիպում են կորալային խու– թեր, հվ–արմ․ ափի երկարությամբ ձըգ– վում է Բարիսան լեռնահամակարգը։ Կան բազմաթիվ հրաբուխներ, այդ թվում՝ Կե– րինչի գործող ամենաբարձր հրաբուխը (3805 մ)։ Հանդիպում են ցեխային հրա– բուխներ, կարստային սարահարթեր։ Կղզու արլ–ում տարածված է ալյուվիալ հարթավայր (մեծ մասամբ ճահճապատ)։ Կփման հասարակածային է, խոնավ։ Գե– տային ցանցը խիտ է։ Տարածքի 2/3-ը գրա– վում են անտառները։ Կենդանիներից կան երկեղջյուրավոր ռնգեղջյուր, հնդկական Փիղ, գետակինճ, մալայան արջ, գոմեշ, խոզապոչ մակակ, օրանգուտան, գիբոն, սողուններից՝ խոշոր օձեր, «թռչող վի– շապ» մողես, բազմատեսակ թռչուններ, միջատներ։ Ֆլորան և ֆաունան պահպան– վում են 7 ազգային պարկերում։ Կան նավ–