Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 11.djvu/196

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրման կարիք չունի

Ս․ №աչ հայկ․ եկեղեցին (XV դ․) զանգակա– տնով և Ս․ ՝՝Հովհաննես մատուռով (1776) Ս․ հայտարարվել է ազատ առետր․ քա– ղաք, հայկ․ համայնքը համալրվել է Մոլ– դովայի այլ վայրերից, մասամբ նաև Լե– հաստանից ու Բուլղարիայից եկած հայե– րով։ Բացվել է հայկ․ աշխարհիկ դպրոց (1831-ին ունեցել է 71 աշակերտ)։ 1851-ին դպրոցին կից գործել է թատրոն։ XIX դ․ Ս–ի հայկ․ գաղթավայրի ներքին կյանքը ղեկավարել է 7 հոգանոց հոգաբարձու– թյունը ե, այսպես կոչված, Մեծաժողովը (բաղկացած 12 անդամից, գումարվում էր տարին մեկ անգամ)։ Հոգաբարձությունը ղեկավարվել է կառավարության հաստա– տած կանոնադրությամբ։ Ազգապահպան– ման գործին նպաստել են «Անի» ազգ․ ընկերությունը (1885),«Հայ տիկնանց միու– թյունը» ՀԲԸՄ Մ–ի մասնաճյուղը (1913)։ Թուրքիայում կազմակերպված հայկ․ ջար– դերի և 1915-ի Մեծ եղեռնի ժամանակ Մ–ի հայերը գաղթականներին և որբե– րին օգնելու նպատակով կատարել են հանգանակություններ։ 1920-ին բացվել է «Հիմնարկություն Քրիստեա և Մա– թիլդա Հաճի» որբանոցը։ 1928-ի տվյալ– ներով Մ․ ունեցել է 300, 1948-ի՝ 100 հայ բնակիչ։ Ներկայումս Ս–ում բնակվում է մոտ 20 հայ ընտանիք։ Ս–ի կենար․ Փողոցներից մեկը կոչվում է «Արմենեասկը» («Հայկական»)։ Ս–ի հայերի բարբառը (տես Առտիաչի բարբառ) ուսումնասիրել է Հ․ Աճաոյանը։ Գրկ․ Р շ կ յ ա ն ց Մ․, ճանապարհորդու– թիւն ի Լեհաստան, Վնտ․, 1830։ Ա լ թ ու ն– յ ա ն Ա․, Տեղեկագրություն Տայոց գաղթա– կանության որք ի Մոլտո–Վալաքիա, Տունգա– րիա և ի Լեհաստան, Ֆոքշսյն, 1877։ Տան Դ․, Արևելյան Հայք ի Պուքովինա, Վնն․, 1891։ Я ա բ ui յ ա ն Լ․, Հայերը Մոլդավիայում և Բուքովինայում, Թ․, 1911։ Սիրունի Հ․, Տայ եկեղեցին ռումեն հողի վրա, էջմիածին, 1966։ ԳալՓագյան Տ․, Ռումինահայ գաղութը, Երուսաղեմ, 1979։ Коланджян С․ Э․, Сучава как центр средневековой куль– туры армян в Молдавском княжестве, в кн․։ «Общественное сознание на Балканах в сред– ние века», Калинин, 1982, с․ 73–88․ Ս․ Քոււսնջրսն․

ՍՈՒՉԱՎԱ8Ի ԲԱՐԲԱՌ, տես Առաիաւի բարբառ։ ՍՈՒ9ԺՈՈՒ, Ու ս յ ա ն, քաղաք Չինաս– տանում, Ցզյանսու նահանգում, Չինա– կան մեծ շրանցքի ափին։ Մոտ 800 հզ․ բն․ (1975)։ Գետային նավահանգիստ է։ Կա երկաթուղային կայարան։ Մետաքսի արդ– յունաբերության և տնայնագործական ար– տադրության խոշոր կենտրոն է։ Կան քիմ․, թղթի, բամբակե գործվածքեղենի, սննդի արդյունաբերության ձեռնարկություն– ներ, ավիացիոն և մանկավարժական ինստ–ներ։ Կառուցվել է մ․ թ․ ա․ 514– 489-ին։ Մ–ում կան հնագույն զբոսայգի– ներ։ ճարտ․ հուշարձաններից հայտնի են բերդապարիսպը (1360), պագոդաները, կամուրջները։

ՍՈՒՊԵՐ․․․ (< լատ․ super – վերևից, վրա,մակա․․․), բարդ բառերի սկզբնամաս, որ նշանակում է, 1․ վերևից տեղադրված, 2․ որեէ բանի բարձրագույն որակ, բարձ– րագույն աստիճան, 3․ առաշնություն։ ՍՈՒՊ ԵՐՀ․Ե ՏԵՐ Ո ԴԻՆԱՅԻՆ ՌԱԴԻՈԸՆ–

ԴՈՒՆԻՉ (սուպեր․․․ և հեաերոդին),’ ռա– դիոընդունիչ, որում մինչե ընդունվող ռադիոազդանշանի դետեկտումը կատար– վում է նրա կրող հաճախականության՝ մոդուլացման օրենքը չփոխող փոխակեր– պում (նվազեցում)։ Մ․ ռ․ ռադիոընդունիչ– ների ամենատարածված տեսակն է և լայ– նորեն կիրառվում է էլեկտրակապում, ռադիոհաղորդման, ռադիոաստղագիտու– թյան մեջ և այլուր։ Մ․ ռ–ներում համեմա– տաբար պարզ և հուսալի կառուցվածքի պայմաններում ապահովվում է ազդա– նշանների բարձրորակ ընդունում։ Սու– պերհետերոդինային ռադիոընդունման եղանակը առաջարկել են միաժամանակ է․ Արմսթրոնգը (ԱՄՆ) և Լ․ Ափն (Ֆրան– սիա), 1918-ին։ Հաճախականության միա– կի փոխակերպումով Մ․ ռ–ում ընդունվող fc հաճախականությամբ ազդանշանը ել– քի շղթայից և ռադիոհաճախականության ուժեղացուցիչից հետո հասնում է հաճա– խականության փոխակերպիչին, որին տրվում են նաե հետերոդինից եկող fr հաճախականությամբ տատանումնեոը։ Հաճախական ու թյան միակի փոխակերպ ու մով սtու պtե րtհ ե– տերոդինային ռադիոընդունի– չ ի սխեմա․ 1․ ելքի շղթա, 2․ ռադիոհաճա– խականության ուժեղացուցիչ, 3․ խառնիչ, 4․ հետերոդին, 5․ միջանկյալ հաճախականու– թյան ուժեղացուցիչ, 6․ դետեկտոր, 7․ ցածր (ձայնային) հաճախականության ուժեղացու– ցիչ, 8․ վերջին սարք (օրինակ, բարձրախոս), Լ» fr» fn* fyh հաճախականություններ համա– պատասխանաբար՛ ազդանշանի, հետերոդի– նի, միջանկյալ և ձայնային, ճո–անտենա Փոխակերպման հետևանքով ստացված, այսպես կոչված, միջանկյալ fn հաճախա– կանությամբ ազդանշանը, որ հավասար է fc և fr հաճախականությունների տարբե– րությանը, ուժեղացվում է միջանկյալ հա– ճախականության ուժեղացուցիչով (ՄՀՈւ) և դետեկտվում։ Կիրառվում են նաև հա– ճախականության բազմակի փոխակեր– պումով Մ․ ռ–ներ։ Մ․ ռ–ների կարևոր առա– վելությունն այն է, որ նրանցում չի պա– հանջվում վերափոխել ՄՀՈԻ–ն, քանի որ ընդունվող ազդանշանի ցանկացած հա– ճախականության դեպքում կարելի է սահ– մանել հետերոդինի այնպիսի հաճախա– կանություն, որ քո–ը լինի, անփոփոխ։ Ս․ ռ–ի թերությունը հաճախականության փոխակերպման ժամանակ ընդունման կողմնակի կանալների առաջացումն է, որը կարելի է վերացնել Ս․ ռ–ի բարձր հա– ճախականության տրակտի ընտրողակա– նությունը բարձրացնելով, ընդունվող հա– ճախականությունների տիրույթից դուրս միջանկյալ հաճախականություն ընտ– րելով։

ՍՈՒՊԵՐՊՈձԻՑԻԱՅԻ ՍԿԶԲՈՒՆՔ (ուշ․ լատ․ superpositio – վերադրում, < լատ․ superponere – դնել վրան), տես Վերա– դրման սկզբունք։

ՍՈՒՊԵՐՍՏՐԱՏ (< լատ․ superstratum, բառացի՝ վրան փռված, սուպեր․․․ և stratum – շերտ․․․), տես Մակաշերտ։

ՍՈՒՊԵՐՕՐՏԻ4ՈՆ (< սուպեր․․, և հուն․ брОшд – ճիշտ, ուղիղ, elxcov – պատ– կեր), հաղորդիչ հեռուստատեսային խո– ղովակ՝" լիցքի կուտակմամբ, պատկերը ֆոտոկաթոդից երկկողմանի թիրախի վրա փոխադրմամբ, դանդաղ էլեկտրոններով կոմուտացմամբ և երկրորդային էլեկտրո– նային բազմապատկիչով (ԵԷԲ) ազդա– նշանի հետագա ուժեղացմամբ։ Ս․ ժա– մանակակից հեռուստատեսության մեջ ամենատարածված հաղորդիչ հեռուստա– տեսային խողովակներից է։ Առաջին ան– գամ նկարագրել են ամեր․ գիտնական– ներ Ա․ Ռոզեն, Պ․ Վեյմերը և Հ․ Լոուն, 1946-ին։ Ս–ի հիմնական հանգույցը երկ– կողմանի թիրախն է, որի ֆունկցիոնալ տարրերն են կիսահաղորդիչ թաղանթը և մանր կառուցվածքով մետաղե ցանցը։ Թիրախի այդպիսի կառուցվածք առա– ջարկել է սովետական գիտնական Գ․ Վ․ Բրաուդեն, 1939-ին։ Օբյեկտի օպտիկա– կան պատկերը ֆոտոկաթոդի վրա պրո– յեկտելիս (նկ․) ֆոտոկաթոդը լույսի քվանտների ազդեցությամբ առաքում է ֆոտոէլեկտրոններ, որոնք արագացնող դաշտի միջոցով ուղղվում են դեպի թիրա– խի թաղանթը և վերջինիս մակերևույթից պոկում երկրորդային Էլեկտրոնները։ Այդպիսով թաղանթի վրա առաջանում է դրական պոտենցիալ ռելիեֆ, որը կըրկ– նում է լուսավորվածության բաշխումը ֆոտոկաթոդի վրա։ Հակառակ կողմից տարր առ տարր թաղանթը շրջանցելով անցնում է հաշվող էլեկտրոնային ճառա– գայթը, որը ձևավորվում է էլեկտրոնային Սուպերօրտիկոնի կառուցված– ք ի սխեմա․ /․ հեռուստատեսային օբ– յեկտ, 2․ օբյեկտիվ, 3․ ֆոտոկաթոդ, 4․ արա– գացնող էլեկտրոդ, 5․ ֆոտոէլեկտրոնների հոսք, 6․ թիրախի ցանց, 7․ թիրախի թաղանթ, 8․ արգելակող դաշտ ստեղծող էլեկտրոդ, 9․ կիզակետող էլեկտրոդ, 10, կիզակետող կոճ, 11․ հաշվող էլեկտրոնային ճառագայթ, 12․ հետադարձ ճառագայթ, 13․ խոտորող կոճ, 14․ ԵԷԲ–ի գլան, /5․ ճշգրտող կոճ, 16․ էլեկտրո– նային լուսարձակի անոդ (ԵԷԲ–ի առաջին դինոդ), 17․ ԵԷԲ–ի դինոդներ, 18․ լուսարձակի կառավարող էլեկտրոդ, 19․ լուսարձակի ջեր– մակաթոդ, 20․ ԵԷԲ–ի կոլեկտոր։ Սլաքներով ցույց են տրված էլեկտրոնների հետագծերը։