Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 11.djvu/197

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված չէ


լուսարձակով։ ճառագայթի էլեկտրոն– ների մի մասը նստում է թիրախին, մյուս– ները վերադառնում են՝ կազմելով պո– տենցիալ ռելիեֆով մոդուլված հետադարձ ճառագայթ, հասնում են լուսարձակի անո– դին և հարվածելով նրանից պոկում են երկրորդային էլեկտրոնները, որոնք հե– տագայում ընկնում են ԵԷԲ–ի մեջ։ ԵԷԲ–ի կոլեկտորում մոդուլված հոսանքը 103– 104 անգամ (կախված ուժեղացման կաս– կադների թվից) մեծ է հետադարձ ճառա– գայթի հոսանքից։ Ս–ի ելքի ազդանշանը (տեսաազդանշանը) հանվում է բեռնված– քային ռեզիստորից, որը միացվում է ԵԷԲ–ի կոլեկտորի ելքին։ Ազդանշանի ւ!]ե– ծությունը որոշվում է թիրախի վրա «էլեկ– տրոնային պատկերի» կառուցվածքով, ուրեմն և ֆոտոկաթոդի առանձին տեղա– մասերի լուսավորվածությամբ (օբյեկտի մասերի պայծառությամբ)։ Ս․ կիրառվող հեռուստատեսային խողովակներից առա– վել զգայունն է, կայուն աշխատում է լու– սավորվածության լայն տիրույթում։

ՍՈՒՊԵՐՖԻՆԻՇ (< սուպեր․․․ և անգլ․ finish – այստեղ՝ վերջնամշակում), ս ու– պերֆինիշացում, մետաղական նախապատրաստուկի մակերեույթի նուրբ վերջնամշակում4 միկրոփոշային հղկա– նյութերից պատրաստված տատանվող չորսվակով։ Ս–ի են ենթարկում նախապես ճշգրիտ մշակված նախապատրաստուկնե– րը։ Այս եղանակը հնարավորություն է տա– լիս ստանալ քիչ խորդուբորդ (13–14 կար– գի մաքրության) մակերևույթ։

ՍՈՒՊԵՐՖՈՍՖԱՏ, առավել տարածված հանքային, ֆոսֆորական պարարտանյութ։ Ս–ի մեջ ֆոսֆորը գտնվում է հիմնականում միատեղակալված կալցիումի ֆոսֆատի և ազատ ֆոսֆորակւսն թթվի ձևով։ Պա– րարտանյութը պարունակում է գիպս և այլ խառնուրդներ (/երկաթի և ալյումինի ֆոս– ֆատներ, սիլիկահող, ֆտորի միացու– թյուններ)։ Ս․ ստանում են բնական ֆոս– ֆատներից (ապատիտ և ֆոսֆորիտ) կամ ապատիտային խտանյութից, դրանք մ շտ– կելով ծծմբական թթվով՝ Ca3(P04)2+2H2S04 = Ca(H2P04)2+ + 2CaS04 Կրկնակի Ս․ ստանալու համար ապա– տիտը կամ ֆոսֆորիտը մշակում են ֆոս– ֆորական թթվով։ ՍՍՀՄ արդյունաբերու– թյունը մշակում է Մ–ի մի քանի տեսակ։ Հասարակ Մ․՝ մոխրագույն փոշի է, պարունակում է 14–19,5% բույսերին մատչելի P2Os։ Հատիկավորված Ս․4 ստանում են հասարակ (փոշենման) Ս–ից, խոնավացնելով այն և պտտվող թմբուկներում հատիկավորելով (2–4 մմ տրամագծով)։ Կրկնակի Ս․ պարու– նակում է 45–48% բույսերին մատչելի P2O5, քիչ քանակով գիպս, թողարկվում է գլխավորապես հատիկների ձևով։ Ա մ ո– նիակացված Ս–ի բաղադրության մեջ բացի 14–19,5% ՐշՕտ–ից կա նաև 1,6%-ից ոչ պակաս ամոնիակ։ Մ ա ն– գանացված Ս–ի մեջ՝ 1,5–2,5% ման– գան։ ծորացված Ս–ում՝ 0,1–0,3% բոր։ Մոլիբդենային Մ–ում՝ 0,1% մոլիբդեն։ Ս․ կիրաՈվում է բոլոր տիպի հողերի հիմնական, նախացանքային, ցան– քակից (ավելի լավ է հատիկավոր Ս․) պարարտացման և սնուցման համար։ Հատկապես արդյունավետ է, երբ կիրա– ռում են հիմնային և չեզոք հողերում։ Թթու հողերում պարարտանյութի ֆոսֆո– րական թթուն վերածվում է բույսի համար դժվարամատչելի ալյումինի և երկաթի ֆոսֆատների։ Այս դեպքում (հատկապես կրացված դաշտերում կիրառելիս) Ս–ի ազդեցությունն ուժեղացնելու նպատակով, պարարտացնելուց առաջ, դրան խառնում են ֆոսֆորալյուր, կիր, կավիճ, բուսա– հող։

ՍՈՒՊԻԼՈՒԼԻՈՒՄԱ, թագավորներ խեթա– կան պետությունում։ Ս․ I, թագավոր մ․ թ․ ա․ մոտ 1397–1348-ին։ Նրա օրոք խե– թական պետությունը հասել է իր հզորու– թյան գագաթնակետին։ Իրեն է ենթարկել Հս․ Ասորիքը, Արմ․ Փոքր Ասիան և այլ երկրներ, Հայասայից նվաճել մի քանի գավառ։ Հա յա սայի խուկկաննա (Հուկ– կաննա) թագավորի հետ կնքել է դաշինք և ձեռք բերել հզոր դաշնակից։ Եգիպտոսի հետ պահպանել է բարեկամական հա– րաբերություններ, սակայն գահակալման վերջին պատերազմ է ծագել երկու երկըր– ների միջև, որում հաղթել ԷՍ․ I։ Ս․ 1-ի գահակալման վերջին շրջանում Խեթա– կան պետությունում բռնկած համաճարա– կը վատթարացրել է երկրի վիճակը։ Ս․ II, գահակալել է մ․ թ․ ա․ XII դ․ 1-ին քառորդին։ Նրա օրոք թրակա–փռյուգիա– կան ցեղերը Բալկանյան թերակղզուց ներ– խուժել են Փոքր Ասիա և կործանել Խե– թական պետությունը։ Վ․ Խաչատրյան

ՍՈՒՊՅԱՆ Բորիս Դավթի [10(23)․7․1904, ավան Բոգոլշեսկոյե (այժմ՝ ԲՍՍՀ Վի– տեբսկի մարզում)–18․11․1967], տանկա– յին զորքերի գեներալ–մայոր (8․9․1945)։ ՍՄԿԿ անդամ 1928-ից։ 1930–32-ին ուսա– նել է էենինգրադի Ա․ Դերցենի անվ․ ման– կավարժական ինստ–ում, ավարտել զրա– հատանկային և մեքենայացված զորքերի ռազմ, ակադեմիային կից դասընթացները (1946)։ 1932-ից ծառայել է էենինգրադի Բ․ Դ․ Սուպյան զինվ․ օկրուգում։ 1939–40-ին, որպես 11-րդ մեքենայացված բրիգադի գումար– տակի հրամանատար, մասնակցել է սպի– տակ ֆինների դեմ կռիվներին։ Հայրենա– կան մեծ պատերազմի սկզբից, որպես 43-րդ տանկային դիվիզիայի շտաբի պե– տի տեղակալ և օպերատիվ բաժնի պետ, մասնակցել է Բերդիչև, Նովոգրադ–Վո– լինսկի, Կորոստեն քաղաքների մոտ պաշտպանական մարտերին, 1942-ի գար– նանը 10-րդ տանկային բրիգադի հրամա– նատար նշանակվելուց հետո՝ Մտալին– գրադի ճակատամարտին, 1943-ի հուլի– սից, որպես Տափաստանային 53-րդ բա– նակի զրահատանկային և մեքենայաց– ված զորամասերի հրամանատար՝ Բել– գորոդ–Ւոսրկով հարձակողական մար– տերին, թշնամու Կորսուն–Շեչենկովսկիի, Ցասսի–Քիշնեի խմբավորումների վե– րացմանը, Ռումինիայի, Հունգարիայի, Չե– խոսլովակիայի ազատագրմանը, զրահա– տանկային միավորման հրամանատարի պաշտոնով՝ միլիտարիստական ճապո– նիայի ջախջախմանը։Պատերազմից հետո եղել է Կսպանի անասնաբուժական ինստ–ի զինվ․ ամբիոնի վարիչ։ 1956-ին զորացըր– վել է։ Պարգևատրվել է Կարմիր դրոշի 3, Կուտուզովի II աստիճանի 2, Կարմիր աստղի 2 շքանշաններով։

ՍՈՒՊՐԵՄԱՏԻձՄ (< լատ․ supremus – բարձրագույն), ավանգարդիստական ար– վեստի ուղղություն։ Ծագել է 1910-ական թթ․ 1-ին կեսին, Ռուսաստանում։ Հիմնա– դիրն է Կ․ Մ․ Մաչհիչը։ Լինելով աբ– ստրակտ արվեստի տարատեսակ, Մ․ ար– տահայտվել է երկրաչափական պարզա– գույն ուրվագծերով տարբեր գույնի հար– թությունների կերպարային իմաստից զուրկ համադրումներով։

ՍՈՒՊՐԵՍԻԱ (լատ․ suppressio – ճըն– շում), ժառանգականորեն ձևափոխված օրգանիզմների (մուտանտների) հատկա– նիշների մասնակի կամ լրիվ վերականգ– նումը նոր մուտացիայի հետևանքով։

ՍՈՒՍԱՄԲԱՐ (Tanacetum balsamita), աստղածաղիկազգիների ընտանիքի տար– կավան ցեղի հոտավետ, բազմամյա խո– տաբույս։ Տարբեր ժամանակաշրջաննե– րում բույսերի կարգաբանները ընդգըր– կել են տարբեր ցեղերում (լվածաղկի, երիցուկի, քրիզանթեմի, սպիտակածաղ– կի)։ Աճում է Կովկասում, Փոքր և Առաջա– վոր Ասիայում, գլխավորապես տափաս– տանային քարքարոտ զառիթափ լանջերին և մշակովի այգիներում։ Բարձրությունը 70–էշՕսմ է։ Տերևները ամբողջաեզր են կամ բութ ատամնավոր, գեղձավոր, խամ– րած կանաչ գույնի։ Ծաղկազամբյուղնե– րը բազմաթիվ են (10–60), 6–8 մմ լայ– նությամբ։ Եզրի ծաղիկները լեզվակավոր են, սպիտակ, միջինները՝ խողովակավոր, դեղին։ Եթերայուղերի պարունակությունը տերևներում 0,4% է։ Մ․ օգտագործվում է հատկապես բուրավետ պարտեզների ստեղծման և համեմունքների ստացման համար։ Կիրառվում է ժող․ բժշկության մեջ՝ որպես սպազմոլիտիկ դեղամիջոց։ Նաև միջատասպան է։ Ա․ Րարսեղյան

ՍՈՒՍԱՆԱԿ, գոնոռեա (հուն․ yo~ v6ppoCa,<Yovo5– սերմ և {>fcco – հոսել), տ ր ի պ և ր, վեներական հիվանդություն– ների խմբի վարակիչ հիվանդություն։ Հարուցիչը Նայսերի գոնոկոկն է (Neisseria gonorrhoeae), որը ձևով նման է սուրճի հատիկի (դիպլոկոկ)։ էաբորատոր պատրաստուկներում գոնոկոկերը լավ ներկվում են անիլինային ներկերով, սա– կայն սպիրտի ազդեցությամբ հեշտու– թյամբ գունազրկվում են ու նորից ներկ– վում երկրորդ ներկով (գրամ–բացասա– կան են)։ Գոնոկոկերը բացառապես մարդ– կանց մակաբույծներ են, օրգանիզմից դուրս՝ հատկապես չորանալիս, ջերմու– թյան, արևի ճառագայթների, հականեխիչ դեղամիջոցների ու քիմ․ նյութերի ազդե– ցությամբ* արագ ոչնչանում են։ Վարակի աղբյուրը Մ–ով հիվանդն է։ Բացի հիմնա–