Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 11.djvu/199

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


2․ Մարզաձև, սահմանված կանոններով մենամարտ ճկասուսերի, թրասուսերի կամ խոցասուսերի գործածությամբ։ Պաշտոն․ մրցումների ժամանակակից ծրագիրն ընդգրկում է տղամարդկանց և կանանց (միայն ճկասուսեր) թիմային–անհատական մրցաշարեր։ ճկաս ու սերի (ռապիրա) քաշը 0,5 կգ է, երկարությունը՝ 1,1 մ։ Մարտի ժամանակ թույլատրվում են խոցումներ իրանի և մեջքի (մինչև գոտկատեղ) տարբեր մասերին։ Մենամարտելիս մարզիկը հագնում է մետաղյա թելերից հյուսված հատուկ բաճկոն, որը հաղորդալարով միացվում է էլեկտրագրանցող սարքին։ ճիշտ խոցելու դեպքում վառվում է կանաչ կամ կարմիր, մյուս դեպքերում՝ սպիտակ, ազդանշանային լամպ։ Թրասուսերի մարտի դատավարությունը իրականացնում են ավագ և չորս անկյունային մրցավարներ։ Թույլատրվում է հարվածել կամ խոցել գոտկատեղից վեր՝ բացի ծոծրակից։ Խոցասուսերի (շպագա) քաշը մինչև 0,77 կգ է, երկարությունը՝ 1,1 մ։ Սայրի կտրվածքը եռանկյուն է։ Թույլատրվում է խոցել մարմնի բոլոր մասերը, բացի ծոծրակից (նաև ժամանակակից հնագամարտի ձև)։ Ս–ում հաղթում է մինչև 6 ր-ում 5 խոցում կատարող մարզիկը (օլիմպիական մրցակարգի դեպքում՝ 10 /ր-ում 10 խոցում)։ Մարզիկները հագնում են սպիտակ, թեթև, ամուր կտորից պաշտպանական հագուստ, ցանցապատ սաղավարտ, ձեռնոց՝ սուսերակիր ձեռքին։ Մրցուղյակի երկարությունը 18 մ է։ 1896-ից Ս․ օլիմպիական խաղերի ծրագրում է (կանանցը4 1924-ից)։ 1937-ից անց է կացվում աշխարհի ամենամյա առաջնություն, 1906–36-ին անցկացվել է Եվրոպայի առաջնություն, 1960-ից տեղի են ունենում Եվրոպայի գավաթի թիմային և անհատական մրցումներ (1964-ից՝ չեմպիոնատներ)։ Ռուսաստանում մարզական Ս․ հայտնի է XVII դ․ վերջից։ Պաշտոնական մրցումներ կազմակերպվել են 1860-ից (սկզբում միայն սպաների համար)։ 1924-ին տեղի է ունեցել Մոսկվայի առաջին չեմպիոնատը, 1925-ին հիմնվել է Ս–ի Համամիութենական սեկցիան (1958-ից՝ Ս–ի ՍՍՀՄ ֆեդերացիա)։ ՍՍՀՄ առաջնություններ անցկացվում են 1930- ական թթ․ (1943-ից ամենամյա)։ 1952-ին Ս–ի Համամիութենական սեկցիան ընդգրկվել է Ս–ի Միջազգային ֆեդերացիայի՝ ՖԻԵ–ի (հիմն, է 1913-ին, Փարիզում) կազմում։ Սովետական մարզիկները բազմիցս հաղթել են օլիմպիական խաղերում և աշխարհի առաջնություններում, նվաճել «Ազգերի մեծ մրցանակը»։ Հայաստանում Ս․ տարածում է գտել 1922-ից։ Առաջին խմբակները կազմակերպվել են Երևանի Ալ․ Մյասնիկյանի անվան ռազմական դպրոցում և Լենինականում։ Հանրապետական առաջնություններ անցկացվում են 1945-ից։ Երևանի ֆիզիկական կուլտուրայի ինստիտուտն ունի Ս–ի ամբիոն (1979-ից)։ Հայաստանի մարզիկներից Վ․ Չերնիկովը (խոցասուսեր) դարձել է XVII Օլիմպիական խաղերի 3-րդ, աշխարհի և ՍՍՀՄ առաջնությունների 2-րդ և 3-րդ մրցանակակիր, հաղթել ՍՍՀՄ գավաթի խաղարկությունում (1958)։ Ա․ Կարագյանը (խոցասուսեր) Մոսկովյան օլիմպիադայի արծաթե (ճկասուսեր, թիմային) և բրոնզե (թիմային) մեդալակիր է, հաղթել է աշխարհի (թիմային) առաջնություններում (1979, 1981), Եվրոպայի գավաթի խաղարկությունում (1978, թիմային), «իտալական «Սպրիտֆիկո» միջազգային խոշորագույն մրցաշարերում (1974, 1977), բազմիցս նվաճել ՍՍՀՄ չեմպիոնի կոչումը։ Հ․ Գաացարյան, Լ․ Ստեփանյան

ՍՈՒՍԼՈՎ Միխայիլ Անդրեևիչ [8(21)․ll․ 1902, գ․ Շախովսկոյե (այժմ՝ Ուլյանովսկի մարզի Պավլովսկի շրջանում)–25․1․ 1982, Մոսկվա], կոմունիստական կուսակցության և սովետական պետության գործիչ, սոցիալիստական աշխատանքի կրկնակի հերոս (1962, 1972)։ ՄՄԿԿ անդամ 1921-ից։ Ծնվել է գյուղացու ընտանիքում։ Մ․ Ա․ Սուսլով 1918–20-ին աշխատել է չքավորական կոմիտեում, մասնակցել գավառի կոմերիտական աշխատանքներին։ 1928-ին ավարտել է Գ․ Վ․ Պլեխանովի անվան ժող․ տնտեսության ինստիտուտը, սովորել Կարմիր պրոֆեսուրայի տնտեսագիտական ինստիտուտում, դասախոսել Մոսկվայի համալսարանում և արդ․ ակադեմիայում։ Մասնակցել է Տրոցկիստական–զինովևական հակակուսակցական բլոկի և ՀամԿ(բ)Կ–ում աջ թեքման դեմ պայքարին։ 1931–34-ին աշխատել է ՀամԿ(բ)Կ ԿՎՀ–ի ապարատում և Բանվորա–գյուղացիական տեսչության ժողկոմատում, ապա մինչև 1936-ը՝ ՍՍՀՄ ԺԿխ–ին կից Սովետական վերահսկողության հանձնաժողովում։ 1937–39-ին՝ ՀամԿ(բ)Կ Ռոստովի մարզկոմի բաժնի վարիչ, քարտուղար։ 1939–44-ին ՀամԿ(բ)Կ Ստավրոպոլի երկրկոմի առաջին քարտուղար։ Հայրենական մեծ պատերազմի տարիներին (1941–45) Անդրկովկասյան ռազմաճակատի Հս․ զորախմբի ռազմ, խորհրդի անդամ և պարտիզանական ջոկատների Ստավրոպոլյան երկրամասային շտաբի պետ։ 1944-ի վերջից եղել է կուսակցության ԿԿ Լիտվիայի ՍՍՀ բյուրոյի նախագահը։ 1946-ի մարտից աշխատել է կուսակցության ԿԿ ապարատում, 1947-ից ԿԿ քարտուղար, միաժամանակ, 1949–50-ին՝ «Պրավդա» թերթի գլխավոր խմբագիր։ Կուսակցության XVIII համագումարում (1939) ընտրվել է ՀամԿ(բ)Կ ԿՎՀ–ի անդամ, ՀամԿ(բ)Կ XVIII համամիութենական կոնֆերանսում (1941), ՍՄԿԿ XIX–XX, XXII–XXVI համագումարներում՝ ՍՄԿԿ ԿԿ, 1955-ի հուլիսից՝ ԿԿ նախագահության, 1966-ի ապրիլից՝ քաղբյուրոյի անդամ։ ՄՍՀՄ I–X գումարումների Գերագույն սովետի դեպուտատ։ Պարգևատրվել է Լենինի 5, Հոկտեմբերյան հեղափոխության, Հայրենական պատերազմի I աստիճանի շքանշաններով, մի շարք սոցիալիստ․ երկրների պարգևներով։ Թաղված է Կարմիր հրապարակում, Կրեմլի պատի տակ։ Երկ․ Избранное․ Речи и статьи, М․, 1972․

ՍՈՒՍՊԵՆԶԻԱՆԵՐ (լատ․ suspendere – կախել), կախույթներ, պինդ նյութի մասնիկներից և հեղուկից բաղկացած դիսպերս համակարգեր։ սուսպենզիաներումում պինդ նյութի դիսպերսման աստիճանը ավելի փոքր է (մասնիկները ավելի մեծ են՝ >19՜4 սմ), քան կոլոիդ համակարգերում։ Կառուցվածքային կմախք չունեցող սուսպենզիաները անկայուն են, պինդ նյութի մասնիկները (դիսպերսված ֆազը) նստում են ծանրության ուժի ազդեցությամբ։ Սուսպենզիաներ ստանում են պինդ նյութը հեղուկում մանրելով, փոշին հեղուկի հետ խառնելով և այլ եղանակներով։ Սուսպենզիաներ ստացվում են նաև կո– լոիդների կոագուլմամբ։ Բնության մեջ առաջանում են հոսող ջրերով բնահողի լվացման և մթնոլորտային փոշիով ջրամ– բարների աղտոտման հետևանքով։ Սուսպենզիաները լայնորեն օգտագործվում են շինարարության մեջ, խեցեղենի, լաքաներկերի, թղթի և այլ արտադրություններում։ Որոշ պարարտանյութեր, գյուղատնտեսական թունանյութեր և բազմաթիվ դեղանյութեր օգտագործվում են սուսպենզիաների ձևով։

ՍՈՒՍՈՒ, սոսո, ժողովուրդ։ Բնակվում են Գվինեայում, Սիեռա Լեոնեում և Սենեգալում։ Թիվը՝ մոտ 0,9 մլն (1978)։ Լեզուն պատկանում է մանդե լեզուների հարավային խմբին։ Մահմեդական են։ Սուսուներին արագորեն ձուլվում են հարևան փոքր ժողովուրդները (բագա, լանդումա, նալու ևն)։ Զբաղվում են հիմնականում հողագործությամբ (բրինձ, վարսակ, անանաս, բանան) և ձկնորսությամբ։

ՍՈՒՎԱՆՆԱ ՖՈՒՄԱ (ծն․ 1901), Լսասի քաղաքական գործիչ, արքայազն։ Քանիցս եղել է Լաոսի թագավորական կառավարությունների պրեմիեր մինիստր։ 1954-ի ժնևյան համաձայնագրերից հետո երկրում վարել է քաղաքական կարգավորման գիծ, ինչին հասնելու նպատակով բանակցություններ է վարել Լաոսի հայրենասիրական ճակատի հետ։ 1962-ին դարձել է ժամանակավոր կոալիցիոն կառավարության պրեմիեր մինիստր, կոալիցիայի պառակտումից (1963–64) հետո՝ թագավորական կառավարության (վիենտյանյան գոտի) պրեմիեր մինիստրը։ 1974-ի ապրիլից մինչև 1975-ի դեկտեմբերին գլխավորել է ազգային միասնության ժամանակավոր կառավարությունը։ 1975-ի դեկտեմբերից Լաոսի ժողովրդա– Դեմոկրատական Հանրապետության պրեմիեր մինիստրի խորհրդականն է։

ՍՈՒՎԵՐԵՆՈՒԹՅՈՒՆ պետության (գերմ․ Souveranitat, < ֆրանս․ souverai- net6 – գերագույն իշխանություն), գերիշխանություն, պետության անկախությունը արտաքին հարաբերություններում և գերագույն ղեկավարությունը ներքին գործերում։ Տերմինը պետաիրավական իմաստով առաջինը գործածել է ֆրանսիացի մտածող ժ․ Բոդենը (1530– 1596)։ Սուվերենության գաղափարը միահեծանության և ֆեոդալիզմի դեմ պայքարում