Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 11.djvu/198

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրման կարիք չունի

կան՝ սեռական ճանապարհից, Ս–ով եր– բեմն կարող են վարակվել հիվանդների օգտագործած իրերի (սպիտակեղեն, երես–

ԱՐԲԻՏ գիշերանոթ են) հետ շփվելիս։ Թաքնված Ս–ով հիվանդ հղի կանանց պտուղը վարակվում է ծննդաբերության ժամանակ։ Բնածին կամ ձեռքբերովի ան– ընկալություն գոնոկոկի նկատմամբ գո– յություն չունի, Ս–ով հնարավոր է վարակ– վել մի քանի անգամ։ Հիվանդությունը ժառանգաբար չի փոխանցվում։ Գաղտնի շրջանը 3–5 օր է (երբեմն մինչե 2–3 շաբաթ)։ Գոնոկոկերը, ընկնելով մի– զասեռական օրգանների լորձաթաղանթ– ների վրա, արագորեն բազմանում են և առաջացնում բորբոքում՝ սկզբնական շըր– ջանում որպես միզուկաբորբ և արգանդի վզիկի բորբոքում, ապա միզասեռական օրգանների ախտահարումներ։ Ախտա– հարված օջախներում սկզբում գոյանում է ինֆիյտրատ, այտուց, կարմրություն և թարախային արտադրություն։ Հետագա– յում ինֆիլտրատը սպիանում է, և մի– զասեռական ուղիներում գոյանում են նեղմվածքներ։ Տղամարդկանց ամորձի– ներում, կանանց արգանդափողերում սպիական փոփոխությունները հանգեցնում են ստերջության։ Ախտահարման առաջ– նային օջախներից գոնոկոկերը կարող են ընկնել արյան հունի մեջ, որտեղ նրանց մեծ մասը ոչնչանում է՝ արտադրելով գոնոտոքսին, որն աՈաջացնում է գլխա– ցավեր, ախորժակի անկում և այլ ընդհա– նուր երևույթներ։ Գոնոկոկերի մի մասը կարող է տեղակայվել հոդերում, սրտա– մկանում, այլ օրգաններում՝ առաջացնե– լով տարբեր ծանրության կլինիկական երեույթներ։ Ս–ի ընթացքը, ծանրության աստիճանը կախված են մարդու օրգանիզ– մի ռեակտիվությունից և հարուցիչի ախ– տածնության ուժգնությունից։ Հիվանդու– թյունը բարդանում է նաև սեռական ճա– նապարհով փոխանցվող այլ վարակիչ հիվանդությունների (արիխոմոնոզ, վի– րուսային ու խլամիդային հիվանդություն– ներ են) առկայությունից։ Ս․ ընթանում է կլինիկական հետնյալ ձեերով․ թարմ (սուր, ենթասուր, ձգձգված ընթացքով), քրոնիկական և թաքնված։ Եթե հիվանդության սկզբից անցել է 2 ամիս, Ս․ համարվում է թարմ, իսկ եթե ավելի՝ քրոնիկական։ Թաքնված Ս–ով հիվանդների օրգանիզմում կլինիկական ախտանշաններ և գոնոկոկեր չեն հայտնա– բերվում, մինչդեռ նրանք վարակի աղ– բյուր են։ Կա նաև այսպես կոչված գոնո– կոկակրություն, երբ ախտանշանների բա– ցակայությանը հակառակ, գոնոկոկեր հայտնաբերվում են։ Տղամարդկանց Ս․ սկսվում է վարակումից 3–5 օր անց, միզուկի լորձա– թաղանթի թեթե այտուցով, աննշան լոր– ձային արտադրությամբ։ Այնուհետե հի– վանդները գանգատվում են այրոցից ու ծակող ցավերից, որոնք ուժեղանում են միզարտադրության ժամանակ։ Արտա– դրությունը դառնում է թարախային, կա– նաչադեղնավուն, առատ։ Քսուքում հայտ– նաբերվում են մեծ թվով գոնոկոկեր։ Շո– շափելիս միզուկի պատերի մեջ հայտնա– բերվում են կոշտացումներ։ Ս․ կարող է ընթանալ նաև ավելի մեղմ (ենթասուր ե թառամ կամ ձգձգված Ս․)։ ժամանակին հիվանդությունը չհայտնաբերելու և չբու– ժելու կամ ոչ լիարժեք բուժելու, նշանակ– ված ռեժիմը խախտելու (ալկոհոլի օգ– տագործում, սեռական գրգռումներ են) հետեանքով բորբոքումը միզուկի առաջ– նային հատվածից անցնում է ետին հատ– ված․ միզելը դառնում է հաճախակի, ցա– վոտ, հաճախ արյան կաթիլի արտադրու– թյամբ։ Նկատվում են հաճախակի ու ցա– վոտ անդամալարումներ (էրեկցիա), երա– զախաբություններ։ Եթե սուր, ենթասուր կամ թառամ ըն– թացող թարմ միզուկաբորբը չի ապաքին– վում, ապա 2 ամսից հետո ընթացքը դառ– նում է քրոնիկական։ Կանանց Ս․ սկսվում է արգանդի ՎգԻԿԻ» ապա միզուկի լորձաթաղանթի ախտահարումից, սակայն բորբոքային պրոցեսն ընթանում է թույլ, «համր», որի պատճառով, երկար ժամանակ չիմանալով հիվանդության մասին, նրանք շարունա– կում են սեռական կյանքը, դառնալով վարակի աղբյուր։ Բուժման բացակայու– թյան և անբարենպաստ ռեժիմի պայման– ներում գոնոկոկերը շարունակում են բազ– մանալ ու տարածվել, ընդգրկելով միզա– սեռական ուղիների ստորին և վերին հատ– վածները։ Բորբոքումը կարող է անցնել նաե փոքր կոնք։ Կարող են զարգանալ նաե Ս–ային հոդաբորբ և այլ օրգանների ախ– տահարումներ։ Չեն ախտահարվում միայն արտաքին սեռական օրգանները և հեշ– տոցը։ Ի տարբերություն տղամարդկանց Ս–ի, կանանց Ս․ բնորոշվում է բազմա– օջախային բորբոքումներով։ Արգանդի վզիկի խողովակի սուր ախտահարման ախտանշաններն են՝ թարախային ար– տադրություն հեշտոցից, լորձաթաղանթի կարմրություն, այտուց։ Քրոնիկական շրջանում նշված երեույթները խիստ մեղ– մանում են, շատ դեպքերում լորձաթաղան– թը գրեթե ընդունում է բնական ւոեսք։ Միզուկաբորբի ժամանակ որոշ հիվանդ– ներ (20–30%) գանգատվում են այրոցի ու ցավի զգացումից, որոնք ուժեղանում են միզարտադրության ժամանակ, իսկ երբ միանում է միզապարկի վզիկի բորբո– քումը՝ նաև միզելու վերջում։ Հաճախակի են հաստ աղիքի ստորին հատվածի (գո նոռեային պրոկտիտ) և բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումները (գո– նոռեային ստոմատիտ, ֆարինգիտ)։ Աղջիկների Ա․ մեծ մասամբ հան– դիպում է 2–8 տարեկանում, դեպքերի 85–95% –ը հետեանք է արտասեռական վարակման։ Ընդ որում վարակի աղբյուրը գերազանցապես մայրերն են։ Ս․ առավե– լապես ընթանում է սուր՝ ընդգրկելով արտաքին սեռական օրգանները, հեշտո– ցը, միզուկը, հաստ աղիքը։ Տղաները Ս–ով խիստ հազվադեպ են հիվանդանում։ Նորածին երեխաների Ս․, անկախ սեռից, հազվադեպ արձանագըր– վում է աչքերի լորձաթաղանթի բորբոքում (գոնոբլենոռեա)՝ ծնվելիս, մայրերից վա– րակվելու հետեանքով։ Նորածին աղջիկ– ներին բնորոշ է նաև արտաքին սեռական օրգանների Ս․։ Բ ու ժ ու մ ը․ անտի– բիոտիկներ, սուլֆանիլամիդային դեղա– միջոցներ, ջերմային, օրգանիզմի դիմա– դրողականությունը բարձրացնող և ֆիզիո– թերապետիկ ու առողջարանային միջոց– ներ։ Կանխարգել ու մը․ ՍՍՀՄ–ում Ս–ի դեմ տարվող պայքարում ընդգրկվում են ոչ միայն մաշկավեներական դիսպան– սերները, այլե մանկաբարձագինեկոլո– գիական, ուրոլոգիական, սանհամաճա– րակային, բուժկանխարգելիչ հիմնարկ– ները՝ մինիստրությունների ու գերատես– չությունների աջակցությամբ։ Կանխար– գելումն ընդգրկում է հասարակական և անհատական միջոցառումներ։ Գրկ․ Մաշկային և վեներական հիվանդու– թյուններ, Ե․, 1981։ է․ Դւսնիեչյան

ՍՈՒՍԱՆԻՆ Իվան (ծն․ թ․ անհտ․–1613), XYII դ․ լեհ․ զավթիչների դեմ ռուս ժողո– վըրդի ազատագրական պայքարի հերոս, գյուղացի։ 1612–13-ի ձմռանը լեհ․ շլյախ– տայի մի ջոկատ Ս–ին վերցրել է իբրե ուղե– ցույց Դոմնինո գյուղ գնալու համար, որ– տեղ գտնվում էր ցար ընտրված Միխա– յիլ Ֆեոդորովիչը։ Ս․ դիտավորյալ մոլո– րեցրել է ջոկատը անանցանելի ճահճոտ անտառում, որի համար տանջամահ է արվել։ Ս–ի մասին հիշողությունը պահ– պանվել է ժող․ բանավոր զրույցներում և ավանդություններում։ Նրա սխրագործու– թյունն արտացոլված է գեղարվեստական գրականության մեջ եՄ․ Գլինկայի «Իվան Սուսանին» օպերայում։ Կոստրոմայում կանգնեցված է Ս–ի հուշարձանը։

ՍՈՒՍԵՐ, գյուղ ՀՍՍՀ Թալինի շրջանում, շրջկենտրոնից 19 կմ հս–արմ․։ Կոլտնտե– սությունն զբաղվում է անասնապահու– Սուսեր թյամբ, հացահատիկի և կերային կուլտու– րաների մշակությամբ։ Ունի ութամյա դպրոց, ակումբ, գրադարան, բուժկայան։

ՍՈՒՍԵՐ, խոցող կամ խոցող–հատող սառը զենք։ Ունենում է 1 մ և ավելի երկարու– թյուն, նեղ, ուղիղ, մեկ կամ երկսայր շեղբ և տարբեր ձևերի բռնակ (էֆես)։ Երևան է եկել XVI դ․ Արմ․ Եվրոպայում, կրել են ազնվականները։ XVI –XVIII դդ․ հեծելազորի և սպայական կազմի զենքն էր։ XVIII դարից դարձել է միայն պատ– վավոր, շքերթային կւեմ մենամարտա– յին զենք։ Ռուս, բանակում գործածվում է XVIII դ․ սկզբից։ Մինչև 1917-ը զրահա– կիր հեծյալ (կիրասիրական) զորքի գե– ներալների և սպաների, ինչպես նաև քա– ղաքացիական չինովնիկների տոնական հանդերձանքի մասն էր։ Լինում են նաև մարզական Ս–ներ։ Տես Սուսերամարտ։

ՍՈՒՍԵՐԱՄԱՐՏ, 1․ սառը զենքին տիրա– պեւոելու հնարքների համակարգ ձեռնա– մարտում։ Հայտնի է հնագույն ժամանակ– ներից։ Միշին դարերում համարվել է «ասպետի յոթ առաքինություններից» մեկը։ Ս–ի արվեստը ծագել է XV դ․ սկըզ– բին, ռազմիկի սպառազինությունը հրա– զենի հայտնագործման հետևանքով թեթև և դյուրակիր դառնալուց հետո։